19/06/2026
2023 թվականի սեպտեմբերին Հելենան ընտանիքի հետ բռնի տեղահանվել է Արցախից և ներկայումս բնակվում է Հայաստանում։
Հելենան և ամուսինը՝ Արմենը, 2008 թվականից ապրել են Արցախում և մեծացրել իրենց երեք երեխաներին՝ Լուսինեին, Սամվելին և Լիլյանին։ Տարիներ շարունակ ընտանիքը բնակվել է Ստեփանակերտում, Խրամորթ և Հովսեփավան գյուղերում։
Արմենը ծառայել է Արցախի Պաշտպանության բանակում, մասնակցել քառօրյա պատերազմին և 2020 թվականի պատերազմի ընթացքում ստացել ծանր վիրավորում։ Նա երկար ժամանակ բուժում է ստացել և մինչ օրս շարունակում է առողջական խնդիրների պատճառով պարբերաբար բուժվել։
🐇 Մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները զարգացնելու նպատակով Հելենան հաջողությամբ ավարտել է «0-ից ֆերմեր» ճագարաբուծության եռամսյա դասընթացը։
Արցախի Սոցիալական Զարգացման Հիմնադրամի ծրագրի շրջանակում՝ SHAI FUND-ի հովանավորությամբ և ArmRabbit կազմակերպության հետ համագործակցությամբ, Հելենայի ընտանիքին տրամադրվել է տեխնոլոգիական ճագարաբուծական տնտեսություն, որը հնարավորություն կտա զբաղվել էկոլոգիապես մաքուր ճագարաբուծությամբ, զարգացնել սեփական տնտեսությունը և ստեղծել եկամտի կայուն աղբյուր։
#ինքնազբաղվածություն #աջակցություն #ճագարաբուծություն #գյուղատնտեսություն #արցախ 🇦🇲💙