Օգնության ձեռք՝ Արցախ ՀԿ // Helping hand Artsakh // Рука помощи - Арцах

  • Home
  • Azerbaijan
  • Stepanakert
  • Օգնության ձեռք՝ Արցախ ՀԿ // Helping hand Artsakh // Рука помощи - Арцах

Օգնության ձեռք՝ Արցախ ՀԿ // Helping hand Artsakh // Рука помощи - Арцах Կազմակերպության նպատակն է իրականացնել բարեգործական և բնապահպանական գործունեություն📌

🟢 Նվիրաբերության համար | ՀԿ հաշվեհամար՝ Արցախբանկ 22311024417300

Մեր կազմակերպության նպատակն է իրականացնել՝
- մարդասիրական օգնություն և բարեգործական գործունեություն,
- սոցիալապես անապահով, զոհված կամ վիրավորված զինծառայողների ընտանիքների աջակցություն,
- պատմական, ճարտարապետական, մշակույթի և արվեստի հուշարձանների պահպանման և վերականգնման ծրագրեր,
- այլ մարդասիրական և բնապահպանական ծրագրեր։

Սիրելի հայրենակիցներ,եթե Դուք․✅սոցիալապես անապահով, զոհված կամ վիրավորված զինծառայողի ընտանիքից եք✅Արցախյան պատերազմի հե...
26/12/2024

Սիրելի հայրենակիցներ,

եթե Դուք․
✅սոցիալապես անապահով, զոհված կամ վիրավորված զինծառայողի ընտանիքից եք
✅Արցախյան պատերազմի հետևանքով տեղահանված ընտանիքից եք
✅ունեք մինչև 10 տարեկան երեխաներ
✅ ապրում եք քաղաք Երևանում

ապա խնդրում ենք լրացնել այս հայտը📌
https://forms.gle/cErwKqjrajN6Jto88
Հղումը կարող եք գտնել բիոյում ☝🏻

Հիշեցնենք, որ տեղերը սահմանապակ են ⏳

Բարի օր, հարգելի հայեր։Այսօր եկել եմ շատ ցավալի ու կարևոր թեմայից խոսելու📌Ամանորի նախաշեմին ծրագիր էինք մշակել՝ Արցախցի ...
25/01/2024

Բարի օր, հարգելի հայեր։

Այսօր եկել եմ շատ ցավալի ու կարևոր թեմայից խոսելու📌

Ամանորի նախաշեմին ծրագիր էինք մշակել՝ Արցախցի զոհված զինծառայողների բալիկներին ամանորյա նվերներ փոխանցելու համար և ոչ միայն։ 100-ից ավել ընտանիքներ ունեինք գրանցված, սակայն, ցավոք, կարողացանք օգնել միայն 6 ընտանիքի։ Քանի որ, ֆինանսական միջոցներ ընդհանրապես չհավաքվեց(մյուս 6 ընտանիքի օգնության ֆինանսը հոգացել էր «Օգնության ձեռք՝ Արցախ ՀԿ»-ի նախագահը)։ ՀԿ-ի նախագահը նույնպես լինելով Արցախցի՝ ամեն ինչ կորցրած և Հայաստանում ամենը 0-ից սկսած, փորձել է հնարավորության չափով օգնել իր հայրենակիցներին։ Իսկ դու՞ք։ Ամբողջ աշխարհի հայություն, ՀՀ հայրենակիցներ և «ֆոտոսեսսիայի» գնացող Արցախցիներ, դուք ի՞նչ եք արել կամ անում ձեր հայրենակիցներին օգնելու համար։ Միթե՞ Ձեզ համար ավելի կարևոր էր ճոխ Ամանորյա սեղան գցելը կամ պրոֆեսիոնալ նկարներ ունենալը, քան մեկ, առանց հայր մնացած երեխայի երազանքը կատարելը։

Հիասթափված եմ…

Այնքան ցավ եմ ապրում այսպիսի անտարբերություն նկատելով, որ ուղղակի կասեմ. -«Ամոթ, հազար ամոթ ձեր հայի կոչմանը՝ սկսած «ֆոտոսեսսիայի» գնացած Արցախցիներից, ավարտած մեր մնացած անտարբեր Հայությունից։

ԱՄԱՆՈՐՅԱ ՀՐԱՇՔ ԱՐՑԱԽՑԻ ՄԱՆՈՒԿՆԵՐԻՆսպասում ենք բոորիդ՝ այսչափ կարևոր նախաձեռնությունը ի կատար ածելու համար🤝ՀԿ հաշվեհամարն...
20/12/2023

ԱՄԱՆՈՐՅԱ ՀՐԱՇՔ ԱՐՑԱԽՑԻ ՄԱՆՈՒԿՆԵՐԻՆ

սպասում ենք բոորիդ՝ այսչափ կարևոր նախաձեռնությունը ի կատար ածելու համար🤝

ՀԿ հաշվեհամարն է Արցախբանկ՝ 22311024417300) 💸

#Օգնությանձեռքարցախ #рукапомощиарцах

ԱՄԱՆՈՐՅԱ ՀՐԱՇՔ ԱՐՑԱԽՑԻ ՄԱՆՈՒԿՆԵՐԻՆ📢 Բարև Ձեզ, սիրելի հայեր և ոչ միայն ՙՙՕգնության ձեռք՝ Արցախ՚՚ ՀԿ-ն հանդես է գալիս տարվ...
16/12/2023

ԱՄԱՆՈՐՅԱ ՀՐԱՇՔ ԱՐՑԱԽՑԻ ՄԱՆՈՒԿՆԵՐԻՆ

📢 Բարև Ձեզ, սիրելի հայեր և ոչ միայն

ՙՙՕգնության ձեռք՝ Արցախ՚՚ ՀԿ-ն հանդես է գալիս տարվա ամենակարևոր ծրագրով՝ տարվա ամենասպասված տոներին ընդառաջ 😍

Այս պահին մենք ունենք 100-ավոր գրանցված շահառուներ՝ Արցախյան պատերազմների զոհերի և ավտոլցակայանի պայթյունից տուժվածների ընտանիքներից բաղկացած, որտեղ կան մինչև 14 տարեկան երեխաներ 💔
Ես՝ Քրիստինե Գալստյանս, ՙՙՕգնության ձեռք՝ Արցախ՚՚ ՀԿ-ի անունից, խնդրում եմ բոլոր հայրենասեր և բարեգութ մարդկանց՝ համախմբվել մեր շուրջ և օգնել այդ ընտանիքների երեխաներին իրենց չզգալ մենակ 👥

Մենք պիտի համախմբվենք՝ հայի տեսակը պահելու, արցախցիների կողքին լինելու և այնպիսի սերունդ մեծացնելու համար, որ մենք բոլորս վերադառնանք Արցախ և Շուշիում պարենք հայկական քոչարին 🇦🇲

Դե ինչ, սպասում եմ բոորիդ՝ այսչափ կարևոր նախաձեռնությունը ի կատար ածելու համար🤝
Նվիրաբերություն կարող եք կատարել յուրաքանչյուրդ՝ ամանորյա նվերների, գումարի, սննդի և գրենական պիտույքների տեսքով (ՀԿ հաշվեհամարն է Արցախբանկ՝ 22311024417300) 💸
Կատարե՛նք նվիրաբերություն և նվիրե՛նք ժպիտ Արցախի երեխաներին ✅
#Օգնությանձեռքարցախ #рукапомощиарцах

Address

Туманян
Stepanakert
375000

Telephone

+37494201605

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Օգնության ձեռք՝ Արցախ ՀԿ // Helping hand Artsakh // Рука помощи - Арцах posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Օգնության ձեռք՝ Արցախ ՀԿ // Helping hand Artsakh // Рука помощи - Арцах:

Share