16/02/2025
Քաղցկեղ ախտորոշումը ծանր հոգեբանական հարված է պացիենտի և նրա ընտանիքի անդամների համար։ Հայաստանում շատերը, նույնիսկ շատ բժիշկներ, հաճախ անտեսում են հոգեբանական աջակցության դերը քաղցկեղի բուժման ընթացքում և դրանից հետո։ Շատ հաճախ հոգեբանությունը սխալմամբ շփոթվում է հոգեբուժության հետ, հետևաբար՝ անհիմն մերժվում։
Պացիենտի հոգեկան վիճակը քաղցկեղ ախտորոշման մասին տեղեկանալուց երևի կարելի է համեմատել պատերազմի մասին լուրն իմանալու հետ․․․ ոմանք տևական պայքարից հետո ուժ են գտնում և պայքարում, ոմանք՝ առանց փորձելու հանձնվում։ Այս իրավիճակում անգնահատելի դեր է կատարում հոգեուռուցքաբանությունը, որի դերն է պաշտպանել պացիենտին հոգեկան հարվածից և վերհանել պացիենտի ներքին ուժերն ու ռեսուրսները պայքարելու ունակ լինելու նպատակով։
Դիտեք Հենարան Հիմնադրամ / Henaran Foundation-ի հետ համատեղ մշակած "Պացիենտի դպրոց" նոր նախագծի հերթական՝ 8-րդ թեմատիկ հոլովակը, որը նվիրված է քաղցկեղից բուժվող պացիենտի և նրա հարազատների հոգեկան առողջությանը։
Նախագծի առաքելությունը՝ Կրծքագեղձի առողջության խթանում և կրծքագեղձի քաղցկեղի զգոնության բարձրացում Հայաստանի կանանց շրջանում: Նախագիծն իրականացվում է ՀՀ-ում Նիդերլանդների թագավորության դեսպանատան Embassy of the Netherlands in Armenia աջակցությամբ:
Առո՛ղջ եղեք։
#պացիենտիդպրոց
Promoting breast health and enhancing breast cancer alertness among female population of Armenia to improve breast cancer outcomes and reduce breast cancer mortality through improving early detection of new breast cancer cases in Armenia