Քայլ առ քայլ բարեգործական հիմնադրամ / Step by Step - Armenia/ Qayl ar qayl

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Քայլ առ քայլ բարեգործական հիմնադրամ / Step by Step - Armenia/ Qayl ar qayl

Քայլ առ քայլ բարեգործական հիմնադրամ / Step by Step - Armenia/ Qayl ar qayl ՆԴ,դպրո­ց,բուհ ոլորտներում․ծնողների, ուսու­ցիչ­ների, մանկավարժների, այլ մասնագետների վերապատրաստում It was established in October 2000.

«Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամը հասարակական, շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որն իր իր գործունեությունը սկսել է Բաց հասարակության Ինստիտուտի (ԲՀԻ) օժանդակության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կազմում, ապա առանձնացել որպես ինքնուրույն հասարակական կազմակերպություն:

Հիմնադրամը ստեղծվել է 2000 թ. հոկտեմբերին:

Կազմակերպությունն իր գործունեությամբ նպաստում է կրթական բարեփոխումներին, որոնց նպատակն ավելի բաց, հանդուրժող և ժողովրդավարական հասարակություն ստեղծելն է։ Հասարակություն, որտեղ երեխաները ոչ միան որակյալ կրթության իրավունք ունեն, այլև այն հավասարապես հասանելի ու մատչելի է բոլորին: «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամը նպաստում է նաև Հայաստանի կրթական համակարգում երեխայակենտրոն մոտեցումների ներդրման և ամրապնդման գործին՝ ամուր հիմք ստեղծելով ժողովրդավարական արժեքների, ազատության և մարդու իրավունքների կայացման համար: Հիմնադրամն առաջարկում և կիրառում է երեխայակենտրոն կրթական տեխնոլոգիաներ և ռազմավարություններ, ուսուցման անհատական և սովորողակենտրոն մոտեցումներ: Հիմնադրամն իրականացնում է նաև դասընթացներ ուսուցիչների, մանկավարժական համալսարանների, քոլեջների և վերապատրաստման հաստատությունների անձնակազմի, ուսանողների, դպրոցների կառավարման խորհուրդների և ծնողների համար։ Իր գործունեությամբ հիմնադրամը նպաստում է նաև խթանող ուսումնական միջավայրի ստեղծմանը՝ ապահովելով կրթական նյութեր, մեթոդական ուղեցույցներ, մասնագիտական և մանկական գրականություն:

«Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամն առաջարկում է հավասար կրթական հնարավորություններ ազգային փոքրամասնությունների համայնքների ներկայացուցիչների և հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար, խթանում է ընտանիքների ակտիվ մասնակցությունը, ինչպես նաև համայնքի ներգրավումը կրթական հաստատությունների գործունեության մեջ, խրախուսում է կրթական ծրագրերի հետագա զարգացմանն ուղղված հետազոտությունները:

Իր ստեղծման օրվանից «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամը հաջողությամբ իրականացնում է բազմաթիվ կրթական ծրագրեր՝ համագործակցելով պետական և հասարակական, տեղական և միջազգային կազմակերպությունների հետ:
“Step by Step” Benevolent Foundation, a non-governmental, non-profit organization and a spin-off from the Open Society Institute Assistance Foundation. SBS BF fosters educational reforms geared toward more open, tolerant and democratic society in which children not only have right for quality education but equal access to quality education is available to all children. SBS BF promotes introduction and reinforcement of child-centered approaches in the educational system of Armenia thus creating sound grounds for democratic values, freedom and human rights. SBS BF offers and implements educational technologies and strategies of child-centered and generally learner-centered individualized approach to teaching and learning based on democratic principles in education. It delivers training to teachers, faculty of pedagogic departments of universities/colleges and re-training institutions, school administration and parents, creates essential learning environment providing educational materials, methodological guides, professional and children’s literature. SBS BF offers equal educational opportunities for children from different minority communities and children with special needs, stimulates active family participation and community involvement into education process of children, and encourages research for the further development of educational programs. Since its establishment SBS BF has been successfully implementing many educational programs in collaboration with governmental and non-governmental, local and international organizations.

Հարգելի մանկավարժներ, մեկնարկում ենք  #ՆՈՒՀ մանկավարժների ու դաստիարակների օգնականների պարտադիր  #վերապատրաստումները: ✅Ո...
01/10/2026

Հարգելի մանկավարժներ, մեկնարկում ենք #ՆՈՒՀ մանկավարժների ու դաստիարակների օգնականների պարտադիր #վերապատրաստումները: ✅

Ովքե՞ր կարող են դիմել 👇
✔️ՆՈՒՀ մանկավարժական կազմը՝ մեթոդիստները, դաստիարակները, ֆիզ.հրահանգիչները, երաժշտության դաստիարակները
✔️ՆՈՒՀ դաստիարակների օգնականները

#Վերապատրաստումները կիրականացվեն հիբրիդային տարբերակով ՀՀ-ի բոլոր մարզերում մինչև 2026 թ. դեկտեմբերի 1-ը ։ ❗️

Սպասում ենք ձեզ 🤗
Դիմողները կարող են գրանցվել հետևյալ հղմամբ 👇

https://forms.gle/ruJJdrxhSbSmDiJcA

Հավելյալ հարցերի դեպքում կարող եք զանգահարել 091388463 և 077533911 ✔️

✅ Հիշեցնենք, որ «Քայլ առ քայլ» ԲՀ-ը ԿԳՄՍՆ ֊ի կողմից արդեն հինգերորդ տարին անընդմեջ երաշխավորվել է որպես #նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների և դաստիարակների օգնականների պարտադիր վերապատրաստումներ իրականացնող կազմակերպություն։ ✅

Մանկապարտեզում ընթանում են մանկավարժների վերապատրաստումներ ✔️❗️Զարգացնող ուսումնական միջավայր ❗️Խմբասենյակի ֆիզիկական մի...
28/09/2026

Մանկապարտեզում ընթանում են մանկավարժների վերապատրաստումներ ✔️

❗️Զարգացնող ուսումնական միջավայր
❗️Խմբասենյակի ֆիզիկական միջավայրի կազմակերպում

Շարունակական կրթություն՝ մասնագիտական աճի և որակյալ աշխատանքի համար։ 🔆
19/09/2026

Շարունակական կրթություն՝ մասնագիտական աճի և որակյալ աշխատանքի համար։ 🔆

Մանկավարժական աշխատողների վերապատրաստում ենք իրականացրել ❗️Ընդհանուր կառուցվածքը՝ 7 բաժին✅Տևողությունը՝ 90 ժամ✅
18/09/2026

Մանկավարժական աշխատողների վերապատրաստում ենք իրականացրել ❗️

Ընդհանուր կառուցվածքը՝ 7 բաժին✅
Տևողությունը՝ 90 ժամ✅

Ծրագրերի իրականացմամբ ու մանկավարժների հետ աշխատանքով օգնում ենք, որ նրանք դուրս գան կարծրատիպային մտածելակերպի սահմաննե...
10/09/2026

Ծրագրերի իրականացմամբ ու մանկավարժների հետ աշխատանքով օգնում ենք, որ նրանք դուրս գան կարծրատիպային մտածելակերպի սահմաններից, նոր ու արդիական թեմաների անդրադառնան: ✔️

Նպատակի իրագործման համար մանկավարժին տալիս ենք բոլոր անհրաժեշտ գործիքները՝ գիտելիք, դիդակտիկ նյութեր, ուսումնաօժանդակ ձե...
06/09/2026

Նպատակի իրագործման համար մանկավարժին տալիս ենք բոլոր անհրաժեշտ գործիքները՝ գիտելիք, դիդակտիկ նյութեր, ուսումնաօժանդակ ձեռնարկներ: 🫶

Հիմնադրամի կրթական ծրագրերի հիմքում երկու կարևոր սկզբունք է․  մանկավարժի կարևորում ու արժևորում և երեխայի՝ որպես անձի, լ...
04/09/2026

Հիմնադրամի կրթական ծրագրերի հիմքում երկու կարևոր սկզբունք է․ մանկավարժի կարևորում ու արժևորում և երեխայի՝ որպես անձի, լիարժեք զարգացում։ ✔️

Սիրելիներ, շնորհավորում ենք ձեզ նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ։ 💙Թող այս տարին լինի նոր գաղափարների, ստեղծ...
01/09/2026

Սիրելիներ, շնորհավորում ենք ձեզ նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ։ 💙

Թող այս տարին լինի նոր գաղափարների, ստեղծագործական ձեռքբերումների, մասնագիտական հաջողությունների և երեխաների անկեղծ ժպիտների տարի։

💙

Սիրելի՛ մանկավարժներ, եկե՛ք միասին նոր ուսումնական տարին դարձնենք գիտելիքով, սիրով և նոր հաղթանակներով լի մի գեղեցիկ ճան...
31/08/2026

Սիրելի՛ մանկավարժներ, եկե՛ք միասին նոր ուսումնական տարին դարձնենք գիտելիքով, սիրով և նոր հաղթանակներով լի մի գեղեցիկ ճանապարհ։ ❤️

3 վերապատրաստման օր դասվարների հետ 📌Քննարկել ենք 👇✔️Զարգացնող ուսումնական միջավայրի պլանավորում և կազմակերպում ✔️Ապահով ...
26/08/2026

3 վերապատրաստման օր դասվարների հետ 📌

Քննարկել ենք 👇

✔️Զարգացնող ուսումնական միջավայրի պլանավորում և կազմակերպում
✔️Ապահով և աջակցող բարոյահոգեբանական միջավայրի ձևավորում
✔️Համագործակցային ուսուցման ռազմավարություններ
✔️Խմբային աշխատանքի կազմակերպում և զույգերով ուսուցում

Address

Գյուլբենկյան 31, բն. 20
Yerevan
0033

Opening Hours

Monday 10:00 - 18:00
Tuesday 10:00 - 18:00
Wednesday 10:00 - 18:00
Thursday 10:00 - 18:00
Friday 10:00 - 18:00

Alerts

Be the first to know and let us send you an email when Քայլ առ քայլ բարեգործական հիմնադրամ / Step by Step - Armenia/ Qayl ar qayl posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Քայլ առ քայլ բարեգործական հիմնադրամ / Step by Step - Armenia/ Qayl ar qayl:

Shortcuts

Share