Youth is Power NGO

Youth is Power NGO "Youth is Power" is a non-governmental organization. Its history traces back to 2013 when a group of youth workers came together for a common goal, mision.

Its history traces back to 2013 when a group of youth workers and trainers came together for a common goal and mission. They created a non-formal group in Yerevan, Armenia and started doing various projects, activities for local community with a strong belief that Youth is Power. The informal group was officially registered as a "Youth is Power" NGO. The aims and goals are the same but they have b

ecome wider as we see the potential of our target group, young people. "Youth is Power" NGO strongly believes that sharing information and having inter-cultural dialogue are necessary for our youth. By contacts with partners from other countries we would like to take an active part in youth initiatives in Europe in order to make young people’s voice heard. One of the aims of the NGO is to unite people who expect changes in the local environment, community, and society which will provide them with assistance and will work collectively towards this goal. We want to strengthen a more sustainable civil society in Armenia based on mutual understanding, tolerance, democracy and peace. "Youth is Power" it is a platform where each young individual will have an opportunity to realize themselves as a personality; we want to create the opportunity for young people to deepen their knowledge, develop skills, strengthen their personal and professional capacities and shape the future where they want to live in.

Մեզ համար միշտ առաջնահերթություն է Երիտասարդությունն ուժ է (Youth is Power NGO) կազմակերպության մարդկային ռեսուրսների զա...
16/02/2025

Մեզ համար միշտ առաջնահերթություն է Երիտասարդությունն ուժ է (Youth is Power NGO) կազմակերպության մարդկային ռեսուրսների զարգացումը, համագործակցության ընդլայնումը և փորձի փոխանակումը։ Շնորհակալություն «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի (APY) Armenian Progressive Youth մեր գործընկերներին «Կազմակերպական կառավարում - ռազմավարական պլանավորում և կազմակերպական կառուցվածք» և «Կազմակերպական կառավարում - Առաջնորդության ոճեր և կոնֆլիկտների լուծման եղանակներ» թեմայով աշխատարանների կազմակերպման համար։
#կառավարում #առաջնորդություն #կոնֆլիկտներիլուծում

Առաջնորդություն, կառավարում և անձնային աճ։ Սյուզաննա Ավետիսյան։ Ամբերդ։
28/01/2025

Առաջնորդություն, կառավարում և անձնային աճ։
Սյուզաննա Ավետիսյան։
Ամբերդ։

Երիտասարդությունն ուժ է ՀԿ 2025թ․ մեկնարկել է կազմակերպության ռազմավարական հաղորդակցության համակարգային փոփոխություններ, ինչի շրջանակներում կատարվել է երիտաս...

Հանրային խոսք և հռետորություն։ Վահե Սալահյան։ Արմավիր
28/01/2025

Հանրային խոսք և հռետորություն։
Վահե Սալահյան։
Արմավիր

Երիտասարդությունն ուժ է ՀԿ 2025թ․ մեկնարկել է կազմակերպության ռազմավարական հաղորդակցության համակարգային փոփոխություններ, ինչի շրջանակներում կատարվել է երիտաս...

Պայծառ էմոցիաներ, դեմքեր ու դեպքեր Արմավիրի մարզի Ամբերդ համայնքի Հայրապետ Նավասարդյանի անվան միջնակարգ դպրոցի երիտասարդ...
27/01/2025

Պայծառ էմոցիաներ, դեմքեր ու դեպքեր Արմավիրի մարզի Ամբերդ համայնքի Հայրապետ Նավասարդյանի անվան միջնակարգ դպրոցի երիտասարդ ապագա առաջնորդներ հետ իրականացված «Առաջնորդություն, կառավարում և անձնային աճ» ինտերակտիվ դասընթացից։

Երիտասարդությունն ուժ է ՀԿ 2025թ․ մեկնարկել է կազմակերպության ռազմավարական հաղորդակցության համակարգային փոփոխություններ, ինչի շրջանակներում կատարվել է երիտաս...

📢Արմավիրի երիտասարդների հետ «Հանրային խոսքը և հռետորությունը» թեմայով հանդիպումը մասնակցային էր ու արդյունավետ։ Ուսանողն...
26/01/2025

📢Արմավիրի երիտասարդների հետ «Հանրային խոսքը և հռետորությունը» թեմայով հանդիպումը մասնակցային էր ու արդյունավետ։ Ուսանողներն ու ավագ դպրոցի աշակերտները խմբային աշխատանքներ կատարեցին ու ներկայացրեցին դրանք՝ ստանալով հետադարձ կապ։ Հուսանք ստացած հմտությունները մասնակիցների առօրյա խոսքն ու հանրային խոսքը կդարձնի առավել արդյունավետ, ազդեցիկ ու նպատակային։
🎙️ Հանդիպումը վարում էր Սալահյան Վահեն՝ «Միջմշակութային ուսումնասիրություններ եւ զարգացում» ՀԿ նախագահ, ով վերջին 7 տարիներին ղեկավարել է համայնքային զարգացման ծրագրեր և 9 տարուց ավելի դասընթացներ ու մենթորություն է իրականացրել 14-30 տարեկան երիտասարդների համար։
🔹 Այս հանդիպումն իրականացվեց «Երիտասարդությունն ուժ է» ՀԿ-ի ռազմավարական հաղորդակցության 2025-2027թթ․ տեսլականի հիման վրա՝ համագործակցելով Արմավիրի «Ավանգարդ» երիտասարդական ՀԿ-ի հետ։
🔹 Այս նախաձեռնությունն իրականացվում է «Արդարացի դատաիրավական բարեփոխումներ» ծրագրի շրջանակում, որը ղեկավարվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի և իր գործընկերների՝ Հանրային լրագրության ակումբի, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ու «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի կողմից։

#ՀանրայինԽոսք #Հռետորություն #ԵրիտասարդություննՈւժէ #Առաջնորդություն #Ինքնազարգացում #ՀանրայինԿառավարում #ՄարզայինԵրիտասարդներ #ԱնձնայինԱճ #Արմավիր

📢 «Հանրային խոսքը և հռետորությունը» թեմայով արդյունավետ և ինտերակտիվ հանդիպում Արմավիրում՝"Նուկ" քաղաքացիական ակումբ-թեյ...
25/01/2025

📢 «Հանրային խոսքը և հռետորությունը» թեմայով արդյունավետ և ինտերակտիվ հանդիպում Արմավիրում՝
"Նուկ" քաղաքացիական ակումբ-թեյարան։

Մասնակցում էին Ավանգարդ երիտասարդական ՀԿ-ի թիմի անդամները, ուսանողներ և ավագ դպրոցի աշակերտներ։

🎙️ Հանդիպումը վարում էր Սալահյան Վահեն՝ «Միջմշակութային ուսումնասիրություններ եւ զարգացում» ՀԿ նախագահ, ով վերջին 7 տարիներին ղեկավարել է համայնքային զարգացման ծրագրեր և 9 տարուց ավելի դասընթացներ ու մենթորություն է իրականացրել 14-30 տարեկան երիտասարդների համար։

Մասնակիցները քննարկեցին՝
✅ Ինչ է խոսքն ու ինչու են մարդիկ խոսում,
✅ Արժեքավոր և ազդեցիկ խոսքի օրինակները,
✅ Հանրային խոսքի կարևոր նրբությունները, որոնք հաճախ անտեսվում են,
✅ Ինչպես զարգացնել հանրային խոսքի հմտությունները։

✨ Հանդիպումը կարևոր հարթակ էր՝
երիտասարդների հռետորական հմտությունները զարգացնելու,
ինքնավստահությունը բարձրացնելու և
21-րդ դարի կարևոր հմտություններով զինվելու համար։

🔹 Այս նախագիծն իրականացվում է «Երիտասարդությունն ուժ է» ՀԿ-ի ռազմավարական հաղորդակցության 2025-2027թթ․ տեսլականի հիման վրա՝ համագործակցելով Արմավիրի «Ավանգարդ» երիտասարդական ՀԿ-ի հետ։
🔹 Այս նախաձեռնությունն իրականացվում է «Արդարացի դատաիրավական բարեփոխումներ» ծրագրի շրջանակում, որը ղեկավարվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի և իր գործընկերների՝ Հանրային լրագրության ակումբի, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ու «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի կողմից։

#ՀանրայինԽոսք #Հռետորություն #ԵրիտասարդություննՈւժէ #ԱնձնայինԱճ #Ինքնազարգացում #Արմավիր

📢 Հանդիպում Արմավիրի մարզի երիտասարդ ապագա առաջնորդների հետ  Ամբերդ համայնքի Հայրապետ Նավասարդյանի անվան միջնակարգ դպրոց...
24/01/2025

📢 Հանդիպում Արմավիրի մարզի երիտասարդ ապագա առաջնորդների հետ

Ամբերդ համայնքի Հայրապետ Նավասարդյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտները մասնակցեցին «Առաջնորդություն, կառավարում և անձնային աճ» թեմայով դասընթացին և ստեղծագործաբար աշխատեցին իդեալական առաջնորդի կերպարի շուրջ։

✨ Հիացած ենք նրանց՝
✅ լայնախոհությամբ և ստեղծագործ մտածելակերպով,
✅ կազմակերպչական և ճկուն մոտեցմամբ,
✅ ակտիվ մասնակցությամբ և հստակ տեսակետներով։

📚 Աշակերտները նախապես ուսումնասիրել էին թեման, ներկայացնում էին իրենց հարցերն ու տեսակետները՝ ակտիվորեն մասնակցելով քննարկմանը։
Ուրախացրին նաև նվիրված ուսուցիչները, ովքեր խրախուսում են ազատ մտածելակերպը, չեն սահմանափակում աշակերտներին ու դնում կաղապարների մեջ, կարողանում են լսել նրանց և նվիրված են ուսուցիչ-առաջնորդի իրենց առաքելությանը։ Դպրոցն ունի նաև սոցիալական ձեռնարկատիրություն՝ չրերի, խոտաբույսերի, քացախի արտադրություն, ինչի արդյունքում գեներացված գումարը ծառայում է բարի ու օգտակար գործերին, օրինակ՝ ճաշարանում առողջ ու տաք սնունդ է տրամադրվում 1-12դդ․ աշակերտներին։

💬 Մինչ նոր հանդիպումներ, սիրելի երիտասարդներ։ Ձեր էներգիան մեզ ոգեշնչում է։

🔹 Այս նախաձեռնությունը իրականացվում է «Երիտասարդությունն ուժ է» ՀԿ-ի ռազմավարական հաղորդակցության 2025-2027թթ․ տեսլականի շրջանակում, որն ուղղված է երիտասարդների զարգացմանն ու փորձի փոխանակմանը։
🔹 Նախագիծը իրականացվում է «Արդարացի դատաիրավական բարեփոխումներ» ծրագրի շրջանակում, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի և իր գործընկերների՝ Հանրային լրագրության ակումբի, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ու «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի աջակցությամբ։

#ԵրիտասարդություննՈւժ #Առաջնորդություն #Կառավարում #ԱնձնայինԱճ #Ինքնազարգացում #ՄարզայինԵրիտասարդներ

📢 Երիտասարդությունն ուժ է ՀԿ-ի նոր նախաձեռնությունը մեկնարկեց Արմավիրի մարզումԵրիտասարդությունն ուժ է ՀԿ-ն ռազմավարական ...
23/01/2025

📢 Երիտասարդությունն ուժ է ՀԿ-ի նոր նախաձեռնությունը մեկնարկեց Արմավիրի մարզում

Երիտասարդությունն ուժ է ՀԿ-ն ռազմավարական հաղորդակցության շրջանակում գնահատել և վերլուծել է երիտասարդների կրթական կարիքները՝ մարզային գործընկերների ու երիտասարդների հետ միասին։ Այդ վերլուծության արդյունքում ձևավորվել է առերես դասընթացների շարք, որի առաջին հանդիպումը տեղի ունեցավ Արմավիրի մարզի Ամբերդ համայնքի Հայրապետ Նավասարդյանի անվան միջնակարգ դպրոցում:

🎓 Առաջին դասընթացի թեման՝ «Առաջնորդություն, կառավարում և անձնային աճ»
Հանդիպումն անցկացնում էր Սյուզաննա Ավետիսյանը՝ ծրագրերի ղեկավար, ով ունի 13 տարվա փորձ երիտասարդության ոլորտում և հասարակական-քաղաքական ակտիվ գործունեություն է ծավալում։

Մասնակիցները՝ 8-12-րդ դասարանների աշակերտները, ինտերակտիվ քննարկման միջոցով ուսումնասիրեցին․
✅ Առաջնորդության և կառավարման տարբերությունները,
✅ Առաջնորդության տեսակներն ու դրանց հմտությունները,
✅ Աշխարհի առաջնորդների հաջողություններն ու անհաջողությունները։

🔹 Նախագիծը հիմնված է «Երիտասարդությունն ուժ է» ՀԿ ռազմավարական հաղորդակցության 2025-2027թթ․ տեսլականի վրա՝ նպատակ ունենալով կամրջել երիտասարդներին և գործընկեր կազմակերպություններին՝ զարգացման և փորձի փոխանակման համար։

🔹 Այս նախաձեռնությունն իրականացվում է «Արդարացի դատաիրավական բարեփոխումներ» ծրագրի շրջանակում, որը ղեկավարվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի և իր գործընկերների՝ Հանրային լրագրության ակումբի, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ու «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի կողմից։

#ԵրիտասարդություննՈւժ #Առաջնորդություն #Ինքնազարգացում #Անձնայինաճ #Կառավարում #մարզայիներիտասարդներ

Հարցում՝ Հայաստանում բնակվող երիտասարդների կրթական կարիքների հավաքագրման համար։ Հարցաթերթը լրացնել մինչև 25․12․2024 այս ...
17/12/2024

Հարցում՝ Հայաստանում բնակվող երիտասարդների կրթական կարիքների հավաքագրման համար։ Հարցաթերթը լրացնել մինչև 25․12․2024 այս հղումով՝ https://docs.google.com/forms/d/1JzrB7Ix_AiyKc_T3U0vWjLxSyzh1PhYSFnnnkQXQjUU/preview
Ձեր տեսակետն ու կարծիքը կարևոր է մեզ համար, սիրելի երիտասարդ։ Լրացնելը կտևի 5ից 10 րոպե առավելագույնը։

Այս հարցաթերթի նպատակն է վեր հանել, թե ինչ կրթական խնդիրներ և կարիքներ ունեն Հայաստանի երիտասարդները։ Այն հնարավորություն կտա ՀԿ-ին ձևավորել արդյունավետ ռազմավարական հաղորդակցություն հասարակական կազմակերպությունների և երիտասարդության հետ։ Արդյունքում՝ երիտասարդությունը կկարողանա առավել ներգրավվել իրեն առընչվող հասարակական գործընթացներում: Հարցերը կօգնեն նաև հասկանալ, թե ինչ դասընթացների կամ ուսուցողական ծրագրերի են ցանկանում մասնակցել երիտասարդները իրենց կրթական կարիքների բավարարման համար:

    Կամավորներ, դուք սեր եք: Շնորհավոր կամավորության միջազգային օրը:
05/12/2024


Կամավորներ, դուք սեր եք: Շնորհավոր կամավորության միջազգային օրը:

Սոցիոլոգիական հետազոտությունները հետաքրքրու՞մ են քեզ: Եթե դու սիրում ես սոցիոլոգիա, աշխատել տվյալների հետ՝ աջակցել ֆոկու...
25/11/2024

Սոցիոլոգիական հետազոտությունները հետաքրքրու՞մ են քեզ:

Եթե դու սիրում ես սոցիոլոգիա, աշխատել տվյալների հետ՝ աջակցել ֆոկուս խմբերով հարցումների անցկացմանը, օնլայն հարցումների մշակմանը կամ վերլուծություն կատարել, ապա մենք փնտրում ենք հենց քեզ, սիրելի կամավոր։

Եթե դու ունես բավարար գիտելիքներ և փորձառություն, ապա դիմիր այս կամավորությանը մինչ 30․11․2024թ․։

Տրվում են սերտիֆիկատներ:

Դիմելու համար ուղարկիր էլ. նամակ [email protected] մինչ 30․11․2024
Հակիրճ պատմիր քո մասին։
Կիսվիր սոցիալական մեդիայում, հանրային կապերում և հաղորդակցության ոլորտում փորձառությանդ ու հմտություններիդ մասին։ Նշիր՝ ինչու՞ ես ցանկանում մասնակցել այս կամավորությանը

Մեր թիմի հետ աշխատելու միջոցով կկարողանաս գործնականում կիրառել քո գիտելիքները, զարգացնել վերլուծական հմտությունները և ձեռք բերել անգնահատելի փորձ սոցիոլոգիական ոլորտում:
Միացիր մեզ:

Address

Yerevan

Alerts

Be the first to know and let us send you an email when Youth is Power NGO posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Youth is Power NGO:

Share

Our Story

"Youth is Power" is a non-governmental organization. Its history traces back to 2013 when a group of youth workers and trainers came together for a common goal and mission. They

created a non-formal group in Yerevan, Armenia and started doing various projects, activities for local community with a strong belief that Youth is Power. The informal group was officially registered as a "Youth is Power" NGO. The aims and goals are the same but they have become wider as we see the potential of our target group, young people. "Youth is Power" NGO strongly believes that sharing information and having inter-cultural dialogue are necessary for our youth. By contacts with partners from other countries we would like to take an active part in youth initiatives in Europe in order to make young people’s voice heard. One of the aims of the NGO is to unite people who expect changes in the local environment, community, and society which will provide them with assistance and will work collectively towards this goal. We want to strengthen a more sustainable civil society in Armenia based on mutual understanding, tolerance, democracy and peace. "Youth is Power" it is a platform where each young individual will have an opportunity to realize themselves as a personality; we want to create the opportunity for young people to deepen their knowledge, develop skills, strengthen their personal and professional capacities and shape the future where they want to live in.