Filmadaran Film Culture Development NGO

Filmadaran Film Culture Development NGO Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Filmadaran Film Culture Development NGO, Nonprofit Organization, Yerevan.
(1)

Instagram: instagram.com/filmadaran_ngo/
Telegram: https://t.me/filmadaranNGO

Promoting development and dissemination of film in Armenia, restoration of old films and production of new ones and encouraging intercultural dialogue. «ՖԻԼՄԱԴԱՐԱՆ» կինոմշակույթի զարգացման հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2016թ.-ի փետրվարի 17-ին: Այն նպատակ ունի նպաստել Հայաստանում կինոարվեստի զարգացմանը, տարա

ծմանը, հին ֆիլմերի վերականգմանն ու նորերի ստեղծմանն, և ձգտում է խթանել տեղական ու արտասահմանցի ստեղծագործ անհատների միջմշակութային երկխոսությանը: Այժմ կազմակերպությունն ունի մի շարք նախագծեր՝ ուղղված վերոնշյալ խնդիրների իրականացմանը:

«Ֆիլմադարանի» նախագծերից են «ԾԻՐԱՆԻ ԾԱՌ» Ուջանի վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնը, Ուջանի կինոդպրոցը, Երևանի «Գյոթե» կենտրոնի կինոակումբը։

-English Below- Գերմանա-իսպանական պրոդյուսեր Շտեֆանի ֆոն Լուկովիչը Երևանում հանդես կգա հանրային դասախոսությամբ՝ նվիրված ...
14/05/2026

-English Below- Գերմանա-իսպանական պրոդյուսեր Շտեֆանի ֆոն Լուկովիչը Երևանում հանդես կգա հանրային դասախոսությամբ՝ նվիրված վավերագրական կինոյում միջազգային համաարտադրության սկզբունքներին։

Հիմնվելով եվրոպական վավերագրական կինոյում իր հարուստ փորձի վրա՝ ֆոն Լուկովիչը կքննարկի համատեղ արտադրության տարբեր մոդելներ, միջազգային համագործակցության գործնական ու ստեղծագործական կարիքները, համատեղ արտադրության իրավական ասպեկտները և իրական օրինակներ վավերագրական կինոյում աշխատելու իր փորձառությունից։

Դասախոսությանը կհաջորդի բաց հարց ու պատասխան լսարանի հետ։

📍 «Վարպետ» — Երևան, Թումանյան փ․ 35Վ
📅 Մայիսի 24
🕒 15:00
🎟 Մուտքն ազատ է
🗣 Միջոցառումը կլինի անգլերեն, կարիքի դեպքում՝ հաջորդական հայերեն թարգմանությամբ

Ծրագիրն իրականացվում է «Ֆիլմադարան» ՀԿ-ի և համակազմակերպվում է Եվրոպական ֆիլմերի փառատոնի շրջանակում EUNIC Armenia-ի, Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության, Հայաստանի «Գյոթե» ինստիտուտի և «Վարպետ»-ի կողմից։

-—
Acclaimed German-Spanish producer Stephanie von Lukowicz will give a public talk in Yerevan dedicated to international co-production in documentary filmmaking.

Drawing from her extensive experience in European documentary cinema, Stephanie will discuss different co-production models, the practical and creative needs of international collaboration, legal aspects of co-production, and real case studies from documentary film practice.

The talk will be followed by an open Q&A session with the audience.

📍 Varpet — 35V Tumanyan St, Yerevan
📅 May 24
🕒 15:00
🎟 Free admission

🗣 Event will be in English with consecutive Armenian translation, if needed

The program is implemented by Filmadaran NGO and co-organized by EUNIC Armenia, the EU Delegation in Armenia, Goethe Institute Armenia and Varpet within the framework of the 2026 European Film Festival in Yerevan.

🎬 Վենետիկի կինոփառատոնի Գլխավոր մրցանակի համար մրցած «Գազանը» ֆիլմում 2044 թվականն է, երբ ԱԲ-ն կատարում է մարդկային աշխա...
12/05/2026

🎬 Վենետիկի կինոփառատոնի Գլխավոր մրցանակի համար մրցած «Գազանը» ֆիլմում 2044 թվականն է, երբ ԱԲ-ն կատարում է մարդկային աշխատանքի մեծ մասը և օգնում է մարդկանց զտել ԴՆԹ-ն՝ ազատելով նրանց ավելորդ զգացմունքային բեռից և հոգեբանական տրավմաներից։ ԱԲ-ի աջակցությամբ Գաբրիելը (Լեա Սեյդու) սկսում է վերապրել իր նախկին կյանքերը՝ հետզհետե ավելի ու ավելի ցնցվելով իր ներկա ու նախկին ավատարների փորձառություններից։

🗓️Մայիսի 19-ին, ժամը 19։00
📍Ազգային գրադարանի մեծ դահլիճ (հասցե՝ Տերյան փ. 72)
✅Մուտքն ազատ է:

ℹ️2026 թվականին Սինե-ակումբը ձեզ է ներկայացնում «Կինոն փոխում է աշխարհը․ Ֆրանսիա 1895-2026» ծրագիրը, որի շրջանակում երկխոսում են ֆրանսիական համր կինոյի գլուխգործոցները և արդի ֆրանսիացի ռեժիսորների մեծագույն ձեռքբերումները։
___

🎬 Présenté en compétition pour le Lion d’or à la Mostra de Venise, La Bête se déroule en 2044, une époque où l’intelligence artificielle accomplit la majeure partie du travail humain et aide les individus à purifier leur ADN, les libérant ainsi d’un fardeau émotionnel excessif et de traumatismes psychologiques. Avec l’aide de l’IA, Gabrielle (Léa Seydoux) commence à revivre ses vies antérieures, se retrouvant de plus en plus bouleversée par les expériences de ses avatars présents et passés.

🗓️Mardi 19 mai à 19h
📍Auditorium de la Bibliothèque nationale (72, rue Teryan)
✅Entrée libre.

ℹ️En 2026, le Ciné-club vous propose Le cinéma change le monde : France 1895–2016, un programme pensé comme un dialogue entre les chefs-d’œuvre du cinéma muet français et les grandes créations des cinéastes français contemporains.

30/04/2026

ENG⏬ Փարաջանով, Անտոնիոնի ու Պաղեստինը։ 5 լավագույն ֆիլմերը, որոնք դիտել ենք 2026-ի ապրիլին - Parajanov, Antonioni and Palestine. The 5 best films we saw in April 2026!

Արթուր Վարդիկյան
👉Պաղեստին 36 (Palestine 36, Աննամարի Յասիր, Պաղեստին, 2025)
Նաիրա Սարգսյան
👉Մանչեսթերը ծովի ափին (Manchester by the Sea, Քենեթ Լոներգան, ԱՄՆ, 2016)
Գարեգին Զաքոյան
👉Առաջին տղան (The First Lad, Սերգեյ Փարաջանով, Ուկր․ ԽՍՀ, 1958)
Արմէն Պետրոսեան
👉Խավարում (L’Eclisse, Միքելանջելո Անտոնիոնի, Իտալիա, 1962)
Վահան Խաչատրյան
👉Այրվող աղջկա դիմանկարը (Portrait of a Lady on Fire, Սելին Սիամա, Ֆրանսիա, 2019)

🎬 Գիտական ֆանտաստիկան, դրաման, 1920-ականների ավանգարդիստական ողջ շունչն ու արտ դեկոն մեկտեղվում են Մարսել Լ’Էրբյեի «Անմա...
27/04/2026

🎬 Գիտական ֆանտաստիկան, դրաման, 1920-ականների ավանգարդիստական ողջ շունչն ու արտ դեկոն մեկտեղվում են Մարսել Լ’Էրբյեի «Անմարդկային կինը» լեգենդար ֆիլմում։ Լ’Էրբյեն ժամանակաշրջանի ամենահավակնոտ ռեժիսորներից էր, իսկ «Անմարդկային կինը»՝ նրա ամենասկանդալային կինոնկարներից, որի պատճառով ֆրանսիական կինոթատրոնների դիմաց հրմշտոցներ էին լինում։ — Մոտ ապագայի Փարիզում անվանի երգչուհի Կլեր Լեսկոտը (որին մարմնավորում է ոչ պակաս հանրահայտ օպերային դիվա Ժորժետ Լեբլանկը) մեծագույն տաղանդի, բայց անզգա կնոջ համբավ ունի։ Եվ երբ նրա սիրելին՝ գիտնական Նորսենը խլում է սեփական կյանքը, երգչուհին առերեսվում է իր խոր զգացմունքներին՝ բացահայտելով Նորսենի՝ ժամանակի ու տարածության օրենքները վերակերտող գյուտերին։

🗓️Մայիսի 5-ին, ժամը 19։00
📍Ազգային գրադարանի մեծ դահլիճ (հասցե՝ Տերյան փ. 72)
✅Մուտքն ազատ է:

ℹ️2026 թվականին Սինե-ակումբը ձեզ է ներկայացնում «Կինոն փոխում է աշխարհը․ Ֆրանսիա 1895-2026» ծրագիրը, որի շրջանակում երկխոսում են ֆրանսիական համր կինոյի գլուխգործոցները և արդի ֆրանսիացի ռեժիսորների մեծագույն ձեռքբերումները։
___

🎬 La science-fiction, le drame : tout l’esprit avant-gardiste des années 1920 et l’Art déco se conjuguent dans L’Inhumaine, le film légendaire de Marcel L’Herbier. L’Herbier était l’un des réalisateurs les plus ambitieux de son époque, et L’Inhumaine comptait parmi ses œuvres les plus scandaleuses, au point de provoquer des bousculades devant les cinémas français.
Dans un Paris du futur proche, la célèbre chanteuse Claire Lescot (incarnée par la non moins célèbre diva d’opéra Georgette Leblanc) est connue pour son immense talent, mais aussi pour sa froideur émotionnelle. Lorsque son amant, le scientifique Norsen, met fin à ses jours, la chanteuse est contrainte de faire face à ses sentiments les plus profonds, découvrant ainsi les inventions de Norsen qui redéfinissent les lois du temps et de l’espace.

🗓️Mardi 5 mai à 19h
📍Auditorium de la Bibliothèque nationale (72, rue Teryan)
✅Entrée libre.

ℹ️En 2026, le Ciné-club vous propose Le cinéma change le monde : France 1895–2016, un programme pensé comme un dialogue entre les chefs-d’œuvre du cinéma muet français et les grandes créations des cinéastes français contemporains.

- English below - 🎥✨Հայաստանից, Վրաստանից և Իրանից վավերագրական ֆիլմերի սկսնակ պրոդյուսերները հրավիրվում են դիմելու Երևա...
22/04/2026

- English below - 🎥✨Հայաստանից, Վրաստանից և Իրանից վավերագրական ֆիլմերի սկսնակ պրոդյուսերները հրավիրվում են դիմելու Երևանում անցկացվելիք 7-օրյա ինտենսիվ աշխատարանին, որը կվարի եվրոպացի ճանաչված պրոդյուսեր Շտեֆանի ֆոն Լուկովիչը Եվրոպական ֆիլմերի փառատոն 2026-ի շրջանակում։

👉Ծրագրի նպատակն է աջակցել մասնակիցներին իրենց նախագծերի զարգացման, պրոֆեսիոնալ փաթեթների ստեղծման, ինչպես նաև ֆինանսավորման, համատեղ արտադրության և տարածման ասպարեզում գործնական հմտությունների ձեռքբերման հարցում։ Ընտրված մասնակիցները, գործնական մենթորության և խմբային աշխատանքի արդյունքում, կզարգացնեն իրենց նախագծերը և կպատրաստվեն վերջիններս մասնագիտական ժյուրիին ներկայացնելուն։

🏆Աշխատարանը կեզրափակվի փիչինգ սեսիայով, որի ընթացքում մեկ նախագիծ կստանա 500,000 ՀՀ դրամ զարգացման մրցանակ (հարկերը ներառյալ)։ Բոլոր մասնակիցները կստանան օրապահիկ, իսկ Վրաստանից և Իրանից ժամանող մասնակիցներին կառաջարկվի ճանապարհածախսի ամբողջական կամ մասնակի փոխհատուցում։

📌Ովքեր կարող են դիմել՝
Վավերագրական ֆիլմերի ռեժիսորներ և պրոդյուսերներ Հայաստանից, Վրաստանից և Իրանից, հատկապես նրանք, ովքեր աշխատում են իրենց առաջին կամ երկրորդ միջին մետրաժի կամ լիամետրաժ վավերագրական ֆիլմի նախագծի վրա։

📌Աշխատարանի օրերը՝ մայիսի 20–26, մայիսի 27 (մրցանակաբաշխություն)
📌Աշխատարանքային լեզուն՝ անգլերեն
📌Դիմումների վերջնաժամկետ՝ մայիսի 6, 2026
📌Հայտաձևի հղումը՝ https://tinyurl.com/mv9stypj

Աշխատարանն իրականացնում է «Ֆիլմադարան» ՀԿ-ն և համակազմակերպվում է Եվրոպական ֆիլմերի փառատոնի շրջանակում EUNIC Armenia-ի, Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության և Հայաստանի «Գյոթե» ինստիտուտի կողմից։

———
🎥✨Emerging documentary film producers from Armenia, Georgia, and Iran are invited to apply for a 7-day intensive workshop in Yerevan, Armenia within the frames of the European Film Festival 2026, led by acclaimed European producer Stephanie von Lukowicz.

👉The program will support participants in developing their projects, building professional project packages, and gaining practical skills in financing, co-production, and distribution. Through hands-on mentorship and group work, selected filmmakers will refine their projects and prepare to pitch them to a professional jury.

🏆The workshop will conclude with a pitching session, where one project will receive a 500,000 AMD development award (taxes included). All participants will be given per diems, while Georgian and Iranian participants will be offered full or partial compensation of their travel costs.

📌Who can apply:
Documentary directors and producers from Armenia, Georgia, and Iran, preferably developing their first or second mid-length or feature-length documentary film projects.

📌Workshop Dates: May 20-26, May 27 (Award Ceremony)
📌Workshop language: English
📌Applications Deadline: May 6, 2026
📌Application link: https://tinyurl.com/mv9stypj

The workshop is implemented by Filmadaran NGO and co-organized by EUNIC Armenia, the EU Delegation in Armenia and Goethe Institute Armenia within the framework of the 2026 European Film Festival in Yerevan.

21/04/2026

ENG👇Արտ դեկո, ապագա ու սեր, որ թևակոխում է մահը — Սինե-ակումբի հաջորդ ֆիլմը Մարսել Լ՛Էրբյեի լեգենդար գիտաֆանտաստիկ «Անմարդկային կինն» է (1924թ․) - Մայիսի 5-ին՝ 19։00-ին ——— Art deco, the future and love that transcends death - Cine-club’s next banger is Marcel L’Herbier’s legendary L’Inhumaine (1924) - May 5 at 19:00

🎬 2019 թվականին Կաննի կինոփառատոնի «Լավագույն սցենար» պարգևին արժանացած այս ֆիլմը արդի ֆրանսիական կինոյի վարպետ Սելին Սի...
13/04/2026

🎬 2019 թվականին Կաննի կինոփառատոնի «Լավագույն սցենար» պարգևին արժանացած այս ֆիլմը արդի ֆրանսիական կինոյի վարպետ Սելին Սիամայի մեծագույն գլուխգործոցն է համարվում։
18-րդ դար, Ֆրանսիա։ Նկարչուհի Մարիանը ժամանում է հեռավոր կղզի, որպեսզի վրձնի մեկուսի կյանք վարող ազնվական Էլոիզի դիմանկարը։ Չնայած բոլոր ջանքերին՝ կտավն ամեն անգամ շատ սառն ու մակերեսային է ստացվում։ Մարիանը հասկանում է, որ ճշմարտությունը պատկերելու համար նա պետք է մտերմանա բնորդուհու հետ և բացահայտի նրա անզվարթ գոյության առեղծվածը։ 

🗓️Ապրիլի 21-ին, ժամը 19։00
📍Ազգային գրադարանի մեծ դահլիճ (հասցե՝ Տերյան փ. 72)
✅Մուտքն ազատ է: 18+
Ֆիլմը կցուցադրվի ֆրանսերեն՝ հայերեն ու անգլերեն ենթագրերով:

ℹ️2026 թվականին Սինե-ակումբը ձեզ է ներկայացնում «Կինոն փոխում է աշխարհը․ Ֆրանսիա 1895-2026» ծրագիրը, որի շրջանակում երկխոսում են ֆրանսիական համր կինոյի գլուխգործոցները և արդի ֆրանսիացի ռեժիսորների մեծագույն ձեռքբերումները։
___

🎬 Ce film, récompensé par le prix du meilleur scénario au Festival de Cannes 2019, est considéré comme le plus grand chef-d’œuvre de la maîtresse du cinéma français contemporain, Céline Sciamma. — XVIIIe siècle, France. La peintre Marianne arrive sur une île isolée afin de réaliser le portrait d’Héloïse, une aristocrate menant une vie recluse. Malgré tous ses efforts, la toile s’avère à chaque fois froide et superficielle. Marianne comprend que, pour saisir la vérité, elle doit se rapprocher de son modèle et percer le mystère de son existence sans joie.

🗓️Mardi 21 mars à 19h
📍Auditorium de la Bibliothèque nationale (72, rue Teryan)
✅Entrée libre. 18+
Film en français sous-titré en arménien et en anglais.

ℹ️En 2026, le Ciné-club vous propose Le cinéma change le monde : France 1895–2016, un programme pensé comme un dialogue entre les chefs-d’œuvre du cinéma muet français et les grandes créations des cinéastes français contemporains.

🎬Եկե՛ք խորասուզվենք առաջին ու ստեղծագործապես ամենակայացած կին ռեժիսորներից մեկի՝ Ժերմեն Դյուլակի արվեստի մեջ։ 🗣️Ապրիլի 7...
02/04/2026

🎬Եկե՛ք խորասուզվենք առաջին ու ստեղծագործապես ամենակայացած կին ռեժիսորներից մեկի՝ Ժերմեն Դյուլակի արվեստի մեջ։
🗣️Ապրիլի 7-ին՝ 19։00-ին, Ազգային գրադարանի Մեծ դահլիճում կդիտենք նրա բազմաթիվ լեգենդար գլուխգործոցներից երկուսը՝ «Ժպտացող տիկին Բյոդեն» (1923, 39 րոպե) և «Ուղևորության հրավերը» (1927, 40 րոպե)։ Երկուսն էլ իմպրեսիոնիստական կինոյի անգնահատելի նմուշներ են, որոնք մարմնացումն են սոցիալական փոփոխությունների այդ դարաշրջանի ու օգնել են կինոյին գտնել իր տեղը՝ որպես գեղարվեստական մեծագույն հզորության արվեստ։

🗓️Ապրիլի 7-ին, ժամը 19։00 — Մուտքն ազատ է:
📍Ազգային գրադարանի Մեծ դահլիճ (հասցե՝ Տերյան փ. 72)
✅ Ֆիլմը կցուցադրվի ֆրանսերեն՝ հայերեն ու անգլերեն ենթագրերով:

ℹ️2026 թվականին Սինե-ակումբը ձեզ է ներկայացնում «Կինոն փոխում է աշխարհը․ Ֆրանսիա 1895-2026» ծրագիրը, որի շրջանակում երկխոսում են ֆրանսիական համր կինոյի գլուխգործոցները և արդի ֆրանսիացի ռեժիսորների մեծագույն ձեռքբերումները։
___

🎬Plongeons au cœur de l’univers artistique de Germaine Dulac, pionnière du cinéma et réalisatrice majeure de l’histoire du septième art !
🗣️Le 7 avril à 19h00, dans l’auditorium de la Bibliothèque nationale, nous regarderons deux de ses chefs-d’œuvre : « La Souriante Madame Beudet » (1923, 39’) et « L’Invitation au voyage » (1927, 40’). Ces incontournables du cinéma impressionniste ont marqué une époque de profonds bouleversements sociaux et contribué à consacrer le cinéma comme un art à part entière, doté d’une immense puissance artistique !

🗓️7 avril – 19h – Entrée libre
📍Auditorium, Bibliothèque nationale: 72 Teryan Str. – Erevan
✅ Film en français – Sous-titré en arménien et en anglais

ℹ️En 2026, le Ciné-club vous propose Le cinéma change le monde : France 1895–2016, un programme pensé comme un dialogue entre les chefs-d’œuvre du cinéma muet français et les grandes créations des cinéastes français contemporains.

01/04/2026

ENG⬇️ 5 լավագույն ֆիլմերը, որոնք դիտել ենք 2026-ի մարտին 🎥 Եվ իհարկե դու էլ գրիր՝ ինչ լավ կինո ես ըմբոշխնել այս ամիս

🔥The 5 best films we saw in March 2026! 🎥 As always, let us know what great cinema you watched this month!

🎬Արդի ֆրանսիական կինոյի մեծագույն վարպետ Բրունո Դյումոնի թերագնահատված և քիչ դիտված գլուխգործոցը՝ 2006 թվականի «Ֆլանդրիա...
25/03/2026

🎬Արդի ֆրանսիական կինոյի մեծագույն վարպետ Բրունո Դյումոնի թերագնահատված և քիչ դիտված գլուխգործոցը՝ 2006 թվականի «Ֆլանդրիա»-ն, մարդկային զգացմունքների և բնազդների առճակատման սարսափազդու հայելի է։
🗣️Երիտասարդ Անդրեն չի կարողանում արտահայտել սերն ընկերուհու՝ Բարբի հանդեպ, և Բարբը թողնում է նրան՝ հանուն ուրիշի։ Անդրեն զորակոչվում է բանակ՝ պայքարելու Միջինարևելյան մի երկրում։ Անձնական կյանքում թերացումը հանգեցնում է պատերազմական հանցանքների, իսկ վերջիններս՝ զարմանալիորեն օգնում են ամոքել անձնականի թողած վերքերը։ 

🗓️Մարտի 31-ին, ժամը 19։00
📍Ազգային գրադարանի մեծ դահլիճ (հասցե՝ Տերյան փ. 72)
✅Մուտքն ազատ է: Ֆիլմը կցուցադրվի ֆրանսերեն՝ հայերեն ու անգլերեն ենթագրերով:

ℹ️2026 թվականին Սինե-ակումբը ձեզ է ներկայացնում «Կինոն փոխում է աշխարհը․ Ֆրանսիա 1895-2026» ծրագիրը, որի շրջանակում երկխոսում են ֆրանսիական համր կինոյի գլուխգործոցները և արդի ֆրանսիացի ռեժիսորների մեծագույն ձեռքբերումները։
___

🎬Le chef-d’œuvre méconnu et rarement diffusé « Flandres » (2006) de Bruno Dumont, l’un des plus grands maîtres du cinéma français contemporain, est un miroir terrifiant du choc entre les émotions et les instincts humains.
🗣️Alors que le jeune André est incapable d’exprimer son amour pour sa petite amie, Barbe, qui le quitte pour un autre homme, il se retrouve enrôlé dans l’armée et envoyé combattre dans un pays du Moyen-Orient. L’échec de sa vie personnelle le conduit à commettre des crimes de guerre qui, para

🗓️Mardi 31 mars à 19h
📍Auditorium de la Bibliothèque nationale (72, rue Teryan)
✅Entrée libre. Film en français sous-titré en arménien et en anglais.

ℹ️En 2026, le Ciné-club vous propose Le cinéma change le monde : France 1895–2016, un programme pensé comme un dialogue entre les chefs-d’œuvre du cinéma muet français et les grandes créations des cinéastes français contemporains.

🎞️1920-ականներ։ Կինոն վերջնականորեն դառնում է արվեստ, և ֆրանսիական կինոիմպրեսոինիստներն այդ նկրտման առաջին շարքերում են։...
16/03/2026

🎞️1920-ականներ։ Կինոն վերջնականորեն դառնում է արվեստ, և ֆրանսիական կինոիմպրեսոինիստներն այդ նկրտման առաջին շարքերում են։

🗓️Մարտի 24-ին կդիտենք այդ դարաշրջանի բազմաթիվ գլուխգործոցներից երկուսը՝ կինոյի առաջին տեսաբաններից Լուի Դելյուկի «Տենդը» (1921թ․) և Դիմիտրի Կիրսանովի հանճարեղ «Մենիլմոնտանը» (1926թ․): Երկուսն էլ պատմում են Առաջին աշխարհամարտից հետո խեղված ճակատագրերի մասին, և երկուսն էլ կիրառում են այնպիսի ապշեցուցիչ արտահայտչականություն, որը տպավորում է անգամ այսօր՝ 100 տարի անց։ 

📍Ազգային գրադարանի մեծ դահլիճ (հասցե՝ Տերյան փ. 72)
✅Մուտքն ազատ է:
👉Ֆիլմը կցուցադրվի ֆրանսերեն՝ հայերեն ու անգլերեն ենթագրերով:

ℹ️Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը / Ֆրանսիական ինստիտուտը և Ֆիլմադարանը շարունակում են ֆրանսիական Կինոակումբի գործունեությունը Հայաստանի ազգային գրադարանում։ Կինոակումբն այս տարի տոնում է իր 5-ամյակը։
___
🎞️Les années 20. Le cinéma devient une forme d’expression artistique à part entière, et les cinéastes impressionnistes français sont à l’avant-garde de cette ambition. 

🗓️Le 24 mars, nous projetterons deux des nombreux chefs-d’œuvre de cette époque : « Fièvre » (1921) de Louis Delluc, l’un des premiers théoriciens du cinéma, et le brillant « Ménilmontant » (1926) de Dimitri Kirsanoff. Les deux films racontent des destins marqués par les conséquences de la Première Guerre mondiale et font preuve d’une expressivité saisissante qui continue d’impressionner aujourd’hui encore, 100 ans plus t**d.

📍Auditorium de la Bibliothèque nationale (72, rue Teryan)
✅Entrée libre.
👉Film en français sous-titré en arménien et en anglais.

ℹ️L’Ambassade de France / Institut français d’Arménie et Filmadaran poursuivent l’organisation d’un ciné-club français à la Bibliothèque nationale qui fête cette année ses cinq ans.

Address

Yerevan

Alerts

Be the first to know and let us send you an email when Filmadaran Film Culture Development NGO posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Filmadaran Film Culture Development NGO:

Share