Հաջողակ Կին երիտասարդական ՀԿ

Հաջողակ Կին երիտասարդական ՀԿ Մեր կազմակերպության տեսլականն է տեսնել ՀՀ տնտեսությունը զարգացած եւ կայուն կանանց ակտիվ մասնակցությամբ

«ՊԱՆԵԼԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ 1Համայնքային պայքարը հանուն շրջակա միջավայրի, սոցիալական արդարության և տեղական ժողովրդավարության. 2...
12/08/2026

«ՊԱՆԵԼԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ 1

Համայնքային պայքարը հանուն շրջակա միջավայրի, սոցիալական արդարության և տեղական ժողովրդավարության. 2025թ. քաղած դասեր։

​Միացե՛ք մեզ՝ քննարկելու ոլորտի կարևորագույն խնդիրներն ու լուծումները։

​Վարող՝ Հայկ Աբրահամյան

​Խոսնակներ՝

🔹 Արսեն Արսենյան («Կանաչ խորհուրդների դաշնություն»)

🔹 Հռիփսիմե Քոչարյան («Կանաչ խորհուրդների դաշնություն»)

🔹 Անժելա Ստեփանյան («Կանաչ խորհուրդների դաշնություն»)

🔹 Օլեգ Դուլգարյան (Իրավապաշտպան, բնապահպան)»

🌱 Կանաչ զարգացում՝ հանուն արդար և հավասար համայնքներիԿանաչ զարգացումը միայն շրջակա միջավայրի պահպանության մասին չէ։ Այն ...
08/08/2026

🌱 Կանաչ զարգացում՝ հանուն արդար և հավասար համայնքների
Կանաչ զարգացումը միայն շրջակա միջավայրի պահպանության մասին չէ։ Այն նաև արդարության, հավասարության և համայնքների մասնակցության մասին է։
Կարևոր է, որ սոցիալ-էկոլոգիական խնդիրների լուծման գործընթացում համայնքները ոչ միայն լինեն շահառու, այլև ունենան իրենց ձայնը որոշումների կայացման գործընթացում։
Առանձնահատուկ նշանակություն ունի նաև կանաչ տնտեսության զարգացումը, որը կարող է նպաստել նոր հնարավորությունների ստեղծմանը, ռեսուրսների պատասխանատու օգտագործմանը, սոցիալական հավասարության ամրապնդմանը և համայնքների երկարաժամկետ կայունությանը։
🌿 Կանաչ ապագան միայն ավելի մաքուր միջավայր ունենալու մասին չէ։ Այն նաև այնպիսի հասարակություն կառուցելու մասին է, որտեղ որոշումները կայացվում են մասնակցային, արդար և հավասար սկզբունքներով։

03/08/2026

Կանայք հաճախ ավելի խոցելի են դառնում, երբ բախվում են որոշ խմբերի տնտեսական շահերին։ Նրանք թիրախավորվում են ոչ միայն իրենց մասնագիտական գործունեության համար, այլև անձնական մակարդակում՝ քննադատության թիրախ դարձնելով նրանց արտաքին տեսքը, ընտանիքը և հեղինակությունը։ Նման ճնշումները հաճախ նպատակ ունեն լռեցնել կին ակտիվիստներին, սակայն դրանք չպետք է խանգարեն նրանց շարունակել իրենց գործունեությունը և առաջ մղել այն նախաձեռնությունները, որոնք առաջարկում են դրական, կայուն և բնապահպանական լուծումներ։

Որպես օրինակ կարող եմ նշել Քարաբերդի դեպքը։ Մասնակցային քննարկումների արդյունքում պարզ դարձավ, որ համայնքում կան տնտեսական այլընտրանքային զարգացման իրական հնարավորություններ՝ հիմնված բնական ռեսուրսների և տեղացիների փորձի վրա։ Մասնավորապես, այնտեղ առկա արոտավայրերը մեծ ներուժ են ստեղծում անասնապահության զարգացման համար։

Այս եզրակացությանը մենք չենք եկել պարզապես առաջարկ ներկայացնելով։ Այն ձևավորվել է հենց տեղացիների կարծիքների, փորձառության և առաջարկների հիման վրա։ Հենց այդ պատճառով էլ կայուն զարգացման մասին հնարավոր չէ խոսել առանց մասնակցային կառավարման։ Երբ լսեցինք համայնքի բնակիչներին, պարզ դարձավ, որ նրանք իրենք են տեսնում զարգացման ուղիները՝ անասնապահություն, մեղվաբուծութ

📣 Սիրելի՛ մայրիկներ,«Հաջողակ կին» երիտասարդական ՀԿ-ն հրավիրում է առողջական խնդիրներ ունեցող երեխաներ խնամող կանանց մասնա...
15/07/2026

📣 Սիրելի՛ մայրիկներ,
«Հաջողակ կին» երիտասարդական ՀԿ-ն հրավիրում է առողջական խնդիրներ ունեցող երեխաներ խնամող կանանց մասնակցելու ԱՆՎՃԱՐ մասնագիտական դասընթացների։
Եթե ցանկանում եք ձեռք բերել նոր մասնագիտություն, զարգացնել ձեր հմտությունները և ապագայում ունենալ եկամտի նոր հնարավորություն, կարող եք ընտրել հետևյալ ուղղություններից մեկը.
🧵 Կար ու ձևի դասընթաց
🥖 Հացաթխման դասընթաց
📸 Լուսանկարչության դասընթաց
Դասընթացների նպատակն է աջակցել կանանց ձեռք բերել գործնական գիտելիքներ, զարգացնել մասնագիտական հմտությունները և ստեղծել զբաղվածության ու տնտեսական ինքնուրույնության նոր հնարավորություններ։
📍 Մասնակցել կարող են առողջական խնդիրներ ունեցող երեխաներ խնամող կանայք։
🗓️ Գրանցման վերջնաժամկետը՝ 2026 թվականի հուլիսի 22-ը`

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfn4sTtBq55EQRWOcD2RYrLZQY0QumyCBHieBdZDpjfjNcwHg/viewform

📍 Դասընթացների անցկացման վայրը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջ։
📩 Գրանցվելու կամ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար գրեք մեզ անձնական նամակով ։
🙏 Խնդրում ենք տարածել այս հայտարարությունը, որպեսզի այն հասնի այն մայրիկներին, որոնք կարող են օգտվել այս հնարավորությունից։ Ձեր մեկ տարածումը կարող է նոր հնարավորություն բացել մեկ ընտանիքի համար։
«Հաջողակ կին» երիտասարդական ՀԿ
🧡 Հաջողությունն ընտրություն է

🌸 «Հաջողակ կին» հասարակական կազմակերպությունը հուլիսի 8-ին 🗓️ կազմակերպել է երկու 💻 առցանց մասնագիտական քննարկում՝ նվիրվ...
10/07/2026

🌸 «Հաջողակ կին» հասարակական կազմակերպությունը հուլիսի 8-ին 🗓️ կազմակերպել է երկու 💻 առցանց մասնագիտական քննարկում՝ նվիրված ⚖️ գենդերազգայուն քաղաքականությանը, 💰 գենդերազգայուն բյուջետավորմանը և 🤝 սոցիալական պաշտպանության ծրագրերի հասանելիությանը։

📌 Թեմայի նկատմամբ բարձր հետաքրքրության պատճառով նախատեսվել էր երկու նույնաբովանդակ հանդիպում՝ յուրաքանչյուրում մինչև 👥 15 մասնակցի հաշվարկով, որպեսզի հնարավորինս շատ քաղաքացիական հասարակության կազմակերպություններ հնարավորություն ունենան մասնակցելու։ Սակայն հետաքրքրվածությունը գերազանցեց սպասումները․ 🎉 առաջին հանդիպմանը միացավ ընդհանուր 32, իսկ երկրորդին՝ 16 մասնակից։

👥 Քննարկումներին մասնակցեցին կանանց իրավունքների ⚖️, սոցիալական պաշտպանության 🤝 և մարդու իրավունքների 🕊️ ոլորտներում գործող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ, ոլորտի մասնագետներ և ծրագրի շահառուներ։

🎙️ Հանդիպմանը բացման խոսքով հանդես եկավ «Հաջողակ կին» ՀԿ նախագահ, ծրագրի ղեկավար Հռիփսիմե Քոչարյանը՝ ընդգծելով, որ սոցիալական պաշտպանության ծրագրերն արդյունավետ են միայն այն դեպքում, երբ մարդիկ տեղեկացված են դրանց մասին, 📚 կարողանում են օգտվել դրանցից, և դրանք հասանելի են իրենց իրական շահառուներին։ ✅

📊 Քննարկման ընթացքում Իրավաբանների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչ Արտակ Սարիբեկյանը ներկայացրեց «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագիրը, իսկ ծրագրի փորձագետ Աստղիկ Մատինյանը ներկայացրեց սոցիալական պաշտպանության ծրագրերի հասանելիության վերաբերյալ իրականացված հետազոտության 🔍 մեթոդաբանությունն ու հիմնական արդյունքները։ Այնուհետև 💬 մասնակիցները քննարկեցին առկա խնդիրներն ու խոչընդոտները և ներկայացրին առաջարկություններ՝ ուղղված պետական քաղաքականությունների և սոցիալական պաշտպանության ծրագրերի արդյունավետության բարձրացմանը։ 📈

📝 Հանդիպումների ընթացքում հավաքագրված առաջարկությունները կամփոփվեն և կներառվեն ծրագրի շրջանակում մշակվող քաղաքական առաջարկությունների վերջնական փաթեթում՝ նպաստելով առավել ներառական 🤝, գենդերազգայուն ⚖️ և մարդակենտրոն 👥 սոցիալական քաղաքականությունների ձևավորմանը։

🇪🇺 Միջոցառումն իրականացվել է «Կանայք առանց թիրախավորման» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի ներքո։

🙏 «Հաջողակ կին» ՀԿ-ն շնորհակալություն է հայտնում բոլոր մասնակիցներին ակտիվ ներգրավվածության 🤝, մասնագիտական կարծիքների 💡 և արդյունավետ համագործակցության համար։ 💙

Հրավեր առցանց քննարկման 💻​«Հաջողակ կին» ՀԿ-ն հրավիրում է մասնակցելու առցանց քննարկման, որը նվիրված է գենդերազգայուն քաղա...
06/07/2026

Հրավեր առցանց քննարկման 💻
​«Հաջողակ կին» ՀԿ-ն հրավիրում է մասնակցելու առցանց քննարկման, որը նվիրված է գենդերազգայուն քաղաքականություններին և գենդերազգայուն բյուջետավորմանը՝ սոցիալական պաշտպանության պետական ծրագրերի պլանավորման, իրականացման և գնահատման գործընթացներում։ 📊
​Քննարկման ընթացքում կներկայացվեն իրականացված հետազոտության հիմնական արդյունքները, ինչպես նաև կքննարկվեն սոցիալական պաշտպանության ծրագրերի հասանելիության առկա խոչընդոտները և փաստահեն առաջարկությունները՝ ծրագրերի արդյունավետության, ներառականության և կանանց կարիքներին առավել հասցեական արձագանքման ուղղությամբ։ 📋
​Կարող եք ընտրել Ձեզ հարմար հանդիպման ժամը. 🗓️
• 08 հուլիսի 2026 թ. | 12:00–13:30 Join from Zoom Workplace app - Zoom կամ • 08 հուլիսի 2026 թ. | 14:30–16:00 Join from Zoom Workplace app-Zoom
​Երկու հանդիպումներն ունեն նույն բովանդակությունը։ 🤝
​Մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել հետևյալ հղումով՝

https://forms.gle/cwvN5V67GnTH33KXA

​Ծրագիրն իրականացվում է «Հաջողակ կին» ՀԿ-ի կողմից՝ «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի շրջանակում։ 🏢
​Սիրով սպասում ենք Ձեր մասնակցությանը՝ միասին քննարկելու, թե ինչպես կարող են գենդերազգայուն հանրային քաղաքականություններն ու սոցիալական պաշտպանության ծրագրերն ավելի արդյունավետ, ներառական և հասցեական լինել։ ✨

Նկարը էկո-ակտիվիզմի ակադեմիայի 5-րդ հոսքից, որտեղ նույնպես, ներառված եմ որպես մենթոր և պետք է աշխատեմ 3 իրենց համայնքում...
23/06/2026

Նկարը էկո-ակտիվիզմի ակադեմիայի 5-րդ հոսքից, որտեղ նույնպես, ներառված եմ որպես մենթոր և պետք է աշխատեմ 3 իրենց համայնքում սրտացավ մենթիների հետ 3 հետաքրքիր նախագծերում:

23/06/2026

✅«Կանանց հզորացում՝ հանուն դիմակայուն ապագայի» ծրագրի շրջանակում անցկացվեց հերթական դասընթացը՝ ինչպես կազմել CANVAS բիզնես մոդել թեմայով։

✅Դասընթացը վարում էր բիզնես-փորձագետ Հռիփսիմե Քոչարյանը։

✅Ծրագրի շահառու կանայք կազմեցին CANVAS բիզնես մոդելներ՝
հաշվի առնելով հաճախորդների սեգմենտավորման, արժեքավոր առաջարկների, հաճախորդների հետ հարաբերությունների, եկամտային հոսքերի և շատ այլ սկզբունքներ։

✅Ծրագիրն իրականացնում է «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան կազմակերպությունը՝ «Կվիննա Թիլ Կվիննա» շվեդական կազմակերպության աջակցությամբ։

********************************************
✅Within the framework of the “Women’s Empowerment for a Resilient Future” program, another training course was held on how to create a CANVAS business model.

✅The course was conducted by business expert Hripsime Kocharyan.

✅Women beneficiaries of the program created CANVAS business models, taking into account customer segmentation, value propositions, customer relationships, revenue streams and many other principles.

✅The program is implemented by the “Spitak Helsinki Group” human rights organization with the support of the Swedish organization Kvinna till Kvinna.

23/06/2026

✅«Կանանց հզորացում՝ հանուն դիմակայուն ապագայի» ծրագրի շրջանակում անցկացվեց դասընթաց՝ բիզնես հմտությունների զարգացման վերաբերյալ հերթական դասընթացը։

✅Դասընթացը վարում էր բիզնես-փորձագետ Հռիփսիմե Քոչարյանը։

✅Գործնական օրինակներով ծրագրի շահառու կանայք ձևավորորեցին սեփական բիզնես ավատարները, փորձելով հասկանալ՝ ովքեր կարող են լինել իրենց բիզնեսից օգտվող պոտենցիալ հաճախորդներ, ինչպես ավելի շահավետ ներկայացնել բիզնեսը՝ նոր հաճախորդներ ներգրավվելու նպատակով, ինչպես անել, որ բիզնես գաղափարները լինեն ավելի կենսունակ ու կառավարելի։

✅Ծրագիրն իրականացնում է «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան կազմակերպությունը՝ «Կվիննա Թիլ Կվիննա» շվեդական կազմակերպության աջակցությամբ։
**********************************************************************
✅A training course on business skills development was held within the framework of the “Women’s Empowerment for a Resilient Future” program.

✅The course was conducted by business expert Hripsime Kocharyan.

✅With practical examples, the women beneficiaries of the program created their own business avatars, trying to understand who the potential customers of their business would be, how to present the business more profitably in order to attract new customers, and how to make business ideas more viable and manageable.

✅The program is implemented by the “Spitak Helsinki Group” human rights organization with the support of the Swedish organization “Kvinna Til Kvinna”.

23/06/2026

✅«Կանանց հզորացում՝ հանուն դիմակայուն ապագայի» ծրագրի շրջանակում անցկացվեց դասընթաց՝ բիզնես հմտությունների զարգացման վերաբերյալ։

✅Դասընթացը վարում էր բիզնես-փորձագետ Հռիփսիմե Քոչարյանը։

✅Գործնական օրինակներով ծրագրի շահառու կանայք իրազեկվեցին բիզնեսի հիմնման սկզբունքների վերաբերյալ, բացահայտեցին իրենց ուժեղ և թույլ կողմերը, ինչը թույլ կտա հետագայում լինել ավելի ճկուն սեփական բիզնես գաղափարները կյանքի կոչելու և կառավարելու հարցում։

✅Ծրագիրն իրականացնում է «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան կազմակերպությունը՝ «Կվիննա Թիլ Կվիննա» շվեդական կազմակերպության աջակցությամբ։

**********************************************************************

✅A training course on business skills development was held within the framework of the “Women’s Empowerment for a Resilient Future” program.

✅The course was conducted by business expert Hripsime Kocharyan.

✅With practical examples, the women beneficiaries of the program were informed about the principles of establishing a business, identified their strengths and weaknesses, which will allow them to be more flexible in implementing and managing their own business ideas in the future.

✅The program is implemented by the “Spitak Helsinki Group” human rights organization with the support of the Swedish organization “Kvinna Til Kvinna”.

Address

Baghramyan 18
Yerevan
HTTPS://WORDPRESS.COM/STATS/DAY/SUCCESSLADYBLOG.WORDPRESS.COM

Opening Hours

Monday 10:00 - 17:00
Tuesday 10:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 10:00 - 17:00
Friday 10:00 - 17:00

Telephone

+37477966566

Alerts

Be the first to know and let us send you an email when Հաջողակ Կին երիտասարդական ՀԿ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share