Հանրային Օրակարգ ՀԿ/Public Agenda NGO

Հանրային Օրակարգ ՀԿ/Public Agenda NGO Մենք նպաստում ենք չորրորդ իշխանության կայացմանն ու ժողովրդավարության արմատավորմանը:

23/03/2026

Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող «Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար» ծրագրի շրջանակում օրերս տեղի ունեցավ Հանրային օրակարգ ՀԿ կողմից կազմակերպված «Բռնատեղահանվածների կողմից բնակարանային սերտիֆիկատների իրացման ճանապարհին բանկային համակարգում առկա խոչընդոտներն ու վերացման ուղիները» թեմայով ֆոկուսխմբային քննարկում: Այս թեմայով սա թվով երկրորդ քննարկումն է, առաջինն Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում է անցկացվել:
Քննարկումներն իրականացվել են նախապես արված հետազոտությունների հիման վրա:

«Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար» ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության աջակցությամբ՝ Ժողովրդավարության Զարգացման Հիմնադրամի, Փախստականների հարցերով էստոնական խորհրդի, Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի և Քըմիթ Գլոբըլ կազմակերպության կողմից:

Ժողովրդավարության Զարգացման Հիմնադրամ/Democracy Development Foundation

27/11/2025

Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող «Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց
համար» ծրագրի շրջանակում օրերս տեղի ունեցավ Հանրային օրակարգ ՀԿ կողմից կազմակերպված 2-րդ
ֆոկուսխմբային քննարկումը, այս անգամ՝ Երևանում (առաջինը՝ Սյունիքի մարզում էր):

Ֆոկուսխմբային քննարկման հիմքում նախապես արված լրագրողական հետազոտությունն էր, որի նպատակն էր
վերհանել ԼՂ տեղահանվածների շրջանում իրազեկվածության խնդիրների պատճառներն ու գտնել լուծումներ:

«Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար» ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության
աջակցությամբ՝ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, Փախստականների հարցերով էստոնական խորհրդի, Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի և Քըմիթ Գլոբըլ կազմակերպության կողմից։
European Union in Armenia
Ժողովրդավարության Զարգացման Հիմնադրամ/Democracy Development Foundation
#ԼեռնայինՂարաբաղ

📌Մեր առաջին ֆոկուսխմբային քննարկումը` նվիրված ԼՂ բռնի տեղահանվածների իրազեկվածության խնդիրների վերհանմանը։
04/11/2025

📌Մեր առաջին ֆոկուսխմբային քննարկումը` նվիրված ԼՂ բռնի տեղահանվածների իրազեկվածության խնդիրների վերհանմանը։

📌Հոկտեմբերի 16-ին  #Տավուշի մարզի Դովեղ համայնքում կայացավ «Հանրային Օրակարգ» ՀԿ-ի կազմակերպած երկրորդ հանդիպումը Լեռնայ...
22/10/2025

📌Հոկտեմբերի 16-ին #Տավուշի մարզի Դովեղ համայնքում կայացավ «Հանրային Օրակարգ» ՀԿ-ի կազմակերպած երկրորդ հանդիպումը Լեռնային #Ղարաբաղից տեղահանված անձանց հետ։

📌Հանդիպումները շարունակական բնույթ են կրելու։
06/10/2025

📌Հանդիպումները շարունակական բնույթ են կրելու։

📌«Հանրային օրակարգ» լրագրողական ՀԿ-ն հիմնադրվել է 2014 թվականին և ՀՀ-ում գրանցվել նույն թվի դեկտեմբերի 20-ին: Հիմնական ն...
18/09/2025

📌«Հանրային օրակարգ» լրագրողական ՀԿ-ն հիմնադրվել է 2014 թվականին և ՀՀ-ում գրանցվել նույն թվի դեկտեմբերի 20-ին:

Հիմնական նպատակներն են աջակցությունը անկախ լրատվամիջոցների ինստիտուտի ձևավորմանն ու չորրորդ իշխանության կայացմանը, լրագրողների իրավունքների պաշտպանությունը, ինչպես նաև ղարաբաղյան հիմնախնդրի քաղաքական կարգավորման տեղեկատվական աջակցությունը։

«Հանրային օրակարգ» ՀԿ-ն «ազգակցական» կապեր ունի Ստեփանակերտի մամուլի ակումբի հետ և գործունեություն է ծավալել ինչպես ՀՀ-ում, այնպես էլ Արցախում։ «Հանրային օրակարգ» ՀԿ-ն, «Ստեփանակերտի մամուլի ակումբի» հետ համագործակցությամբ, հրատարակել է «Անալիտիկոն» ամսագիրը և դրա հիման վրա հանրային քննարկումների շարք անցկացրել Երևանում և Ստեփանակերտում:

Ներկայումս «Հանրային օրակարգ» ՀԿ-ն պարբերաբար քննարկումներ է անցկացնում բռնատեղահանված արցախցիների սոցիալական վիճակի, Արցախում հայկական մշակութային ժառանգության պահպանման խնդիրների, Հայաստանում արցախյան մշակութային ավանդույթների պահպանման հեռանկարների, ՀՀ քաղաքացիություն ստանալու հետ կապված խնդիրների, վերադարձի իրավունքի իրացման և այլ հրատապ հարցերի շուրջ:

Address

Ավետ Ավետիսյան
Yerevan

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Հանրային Օրակարգ ՀԿ/Public Agenda NGO posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share