Ուժեղ Հայաստան

Ուժեղ Հայաստան «Ուժեղ Հայաստան» կուսակցություն

Հայաստանն ուժեղ է Սամվել Կարապետյանի հետ

«Մեր ձևով» շարժումը ոչ ֆորմալ, իրավաբանական ձև չունեցող, ապաքաղաքական կամավոր միավորում է, մարդկանց, ովքեր պատրաստ են անձնուրաց ծառայել հանրօգուտ նպատակի Շարժման մասնակիցները կարող են լինել տարբեր մասնագիտությունների տեր, տարբեր քաղաքացիություն ունեցող մարդիկ, որոնք կարող են որոշակի պաշտոններ զբաղեցնել պետական և մասնավոր կառույցներում, ինչը որևէ կերպ չի հակասում նրանց գործունեությանը շարժման մեջ։ Ըստ այդմ՝ համարվում է, որ շարժման մասնակիցները (փաստորեն՝ կամավորները) շարժման գործերով զբաղվում են անհատույց եւ իրենց ազատ ժամանակի հաշվին Շարժման անդամները ձեռք չեն բերում պարտադիր անդամակցություն եւ ազատ են ընտրելու շարժման գործունեության այն տեսակներն ու ժամանակահատվածները, որոնց ցանկանում են մասնակցել: «Մեր ձևով» շարժման Ֆեյսբուքի էջը վարվում է շարժման հանրային կապերի պատասխանատուների կողմից։ Շարժման գործունեության, այդ թվում` հանրային (հրապարակային) բնույթի հարցերի համակարգողն է Նարեկ Կարապետյանը։

06/10/2026

Փաշինյանի խայտառակության գագաթնակետը

06/10/2026

Իշխանությունը ծաղրում է իր քաղաքացիների անվտանգությունը

06/10/2026

Սյունիքի մարզում ադրբեջանցու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը հետաքննելու համար պետք է ստեղծվի քննիչ հանձնաժողով։ Բավական է մարդկային կյանքի նկատմամբ նման անտարբերությունը։

06/10/2026

Իշխանությունը վազում է պաշտպանելու ադրբեջանցիներին՝ սեփական քաղաքացիներին պաշտպանելու փոխարեն

06/10/2026

Այն նույն պահին, երբ ադրբեջանցի զինվորը կրակում էր հայ կնոջ վրա, ՊՆ նախարարը զբաղված էր քարոզարշավով։

Ամո՛թ

06/10/2026

Ամեն անգամ, երբ խոսում ենք ադրբեջանցիներին արվող զիջումների մասին, նրանք սկսում են հարձակվել մեզ վրա։ Նրանք վախենում են, որ մենք կբացահայտենք ճշմարտությունը։

05/10/2026

Ադրբեջանը թեստ է անում, իսկ այս իշխանությունը մի ադրբեջանցու չի կարողանում տիրություն անել, սահմաններն ինչպես է բացելու

05/10/2026

Ամենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից

05/10/2026

Կարճ դաս Փաշինյանի համար՝
հատուկ Ուսուցչի օրվա առթիվ

05/10/2026

Սիրելի՛ ուսուցիչներ,
Շնորհավորում ենք Ձեզ Ուսուցչի օրվա առթիվ։

Ուժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը։ Այդ հիմքը դնողը Դուք եք։

Ձեր ամենօրյա նվիրումով ու պատասխանատվությամբ է ձևավորվում այն սերունդը, որը տեր է կանգնելու մեր հայրենիքին, շենացնելու է մեր երկիրն ու ապահովելու է նրա ուժեղ ապագան։

Ուսուցչի առաքելությունը սոսկ գիտելիք տալը չէ․ այլև հայրենասեր, արժանապատիվ, մրցունակ և պայքարող քաղաքացի կերտելու սրբազան գործն է։

«Ուժեղ Հայաստան»-ը սկսվում է ընտանիքից, նախակրթարանից, դպրոցից ու դասասենյակից։

Մեր կրթական համակարգն այսօր ապրում է բարդ ժամանակաշրջան, վստահ ենք՝ Դուք կկարողանաք հաղթահարել նաև այս դժվարին փուլը և կհասնեք կրթական համակարգի էական բարելավմանը:
Մեր կրթական ավանդույթներում մանկավարժությունը միշտ եղել է ամենապատվավոր ու պատասխանատու ոլորտներից մեկը։
Ձեր ուսերին տարել եք երկրի առջև ծառացած մարտահրավերներն ու արել եք հնարավորը՝ Ձեր սաներին հայ պահելու և մեսրոպյան գիրը ուսանելու բարդ ու պատվաբեր առաքելությունը։

Այսօր էլ, մեր սերունդը կանգնած է բարդ ընտության առաջ` անառիկ պահել մեր ինքնությունը, ազգային արժանապատվությունն ու մեր Մայր եկեղեցին և դարձյալ մեծ է Ձեր պատասխանատվությունը:

Վստահ ենք, որ այս անգամ էլ հայ ուսուցիչը պատվով կկատարի իր առաքելությունը և կդիմադրի այն կառավարությանը, որը ցանկանում է գնալ մեր խաղաղությունը խաթարող նվաստացուցիչ զիջումների։

Շնորհակալություն ձեր աննկուն աշխատանքի, կամքի և մեր պետության ապագան կերտելու անգնահատելի վաստակի համար։
Մաղթում ենք Ձեզ քաջառողջություն, անսպառ էներգիա և հպարտություն՝ Ձեր կերտած սերնդի հաջողություններով։

Շնորհավոր տոնդ, սիրելի՛ ուսուցիչ։

Address

Տերյան 69
Yerevan
0009

Alerts

Be the first to know and let us send you an email when Ուժեղ Հայաստան posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share