24/08/2026
✅ Սյունիքի մարզի Կապան քաղաքում WWF-Հայաստանը կազմակերպեց SMART գործիքի կիրառման հնգօրյա դասընթաց, որը համախմբեց Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզի վարչության և «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի ներկայացուցիչներին։ Դասընթացի նպատակն էր զարգացնել մասնակիցների տեխնիկական կարողությունները SMART գործիքի արդյունավետ կիրառման ուղղությամբ։
Դասընթացը համատեղեց տեսական և գործնական ուսուցումը։ Մասնակիցները աշխատեցին SMART ծրագրային ապահովման և SMART Mobile գործիքի հետ, սովորեցին ստեղծել և կառավարել բնապահպանական տարածքների տվյալների բազաներ, կարգավորել տվյալների մոդելներ, պլանավորել պարեկություններ, աշխատել քարտեզների և GIS գործիքների հետ, իրականացնել դաշտային տվյալների հավաքագրում, ինչպես նաև վերլուծել տվյալներն ու պատրաստել հաշվետվություններ SMART համակարգում։
Ծրագրի կարևոր բաղադրիչներից մեկը դաշտային վարժություններն էին, որոնց ընթացքում մասնակիցները գործնականում կիրառեցին SMART Mobile-ը՝ տվյալների հավաքագրման, ներմուծման և մշակման ամբողջական աշխատանքային հոսքը փորձարկելով իրական պայմաններում։
Դասընթացը վարեցին WWF-ի Պահպանվող և բնապահպանական տարածքների տեխնոլոգիական գլոբալ պատասխանատու Ալեքսանդր Ուայաթը, WWF-ի Պահպանվող և բնապահպանական տարածքների կառավարում և տեխնոլոգիաներ ծրագրի պատասխանատու Էլենա Լեվորատոն և WWF-Հայաստանի SMART-ի գծով մասնագետ Մարգարիտա Մանվելյանը։
Դասընթացն ավարտվեց SMART գործիքի ներդրման ընթացքում առաջացող մարտահրավերների, կառավարման աշխատանքային գործընթացների, տեղանքին բնորոշ կարիքների և Սյունիքի մարզում SMART-ի փորձնական ներդրման հաջորդ քայլերի քննարկմամբ։
Ծրագրի շրջանակում Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզի վարչությանը տրամադրվեց 11, իսկ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ին՝ 4 պլանշետ։ Առաջիկա ամիսների ընթացքում ծրագիրը կշարունակի աջակցել նշված կառույցներին անհրաժեշտ սարքավորումներով և վերապատրաստումներով՝ մինչև SMART գործիքն ամբողջությամբ գործարկվի Սյունիքի մարզում։
✅ Within the frameworks of the “Biodiversity and Sustainable Local Development in Armenia” (BSLD) project, the “Biodiversity and Protected Areas” component, WWF-Armenia hosted a five-day SMART training workshop in Kapan, Syunik Province, bringing together representatives of Ecopatrol Department of Syunik region and Zangezur Biosphere Complex SNCO to strengthen technical capacity for implementing the SMART conservation management tool.
The workshop combined classroom learning with hands-on practical sessions. Participants worked with the SMART software and SMART Mobile, gaining practical experience in setting up conservation area databases, managing data models, planning patrols, configuring GIS maps and basemaps, collecting field data, analyzing information, and preparing reports within SMART.
A key part of the training was a series of field exercises, where participants used SMART Mobile in practice and tested the complete workflow of collecting, importing, processing, and reviewing field data under real conditions.
The training was delivered by Alexander Wyatt, Protected & Conservation Area Technology Global Lead at WWF; Elena Levorato, Programme Officer, Protected & Conserved Area Management & Technology at WWF; and Margarita Manvelyan, SMART Specialist at WWF-Armenia.
The workshop concluded with discussions on SMART implementation challenges, management workflows, site-specific needs, and the next steps for deploying the system in Syunik region as a pilot place for testing SMART.
The project donated 11 tablets to Ecopatrol Department of Syunik region and 4 tablets to Zangezur Biosphere Complex SNCO. During upcoming months, the project will support the mentioned institutions with necessary equipment and training until SMART tool is fully operational in the region.
ℹ️ «Հայաստանում կենսաբազմազանություն և կայուն տեղական զարգացում» ծրագրի համար տրամադրված 26 միլիոն եվրոյի դրամաշնորհը կենսաբազմազանության պահպանման և տեղական համայնքների կայուն զարգացման նպատակով Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) կողմից Հայաստանին հատկացված ամենամեծ դրամաշնորհն է: Այն տրամադրվում է KfW զարգացման բանկի միջոցով և իրականացվում ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության կողմից։ Ծրագրի «Կենսաբազմազանություն և բնության հատուկ պահպանվող տարածքներ» բաղադրիչի իրականացման խորհրդատուներն են WWF հայաստանյան և կովկասյան ծրագրային գրասենյակները։
--
The 26 million Euro grant for the "Biodiversity and Sustainable Local Development – Armenia" is the largest grant given to Armenia for biodiversity conservation and sustainable development of local communities by the German Federal Ministry for Economic Cooperation and Development (BMZ). It is provided through the KfW Development Bank and implemented by the Ministry of Environment of the Republic of Armenia. WWF Armenia and WWF Caucasus are the Implementation Consultants for the Biodiversity and Protected Areas component of the project.