29/03/2025
Հունվարի 20-29-ը ֆերմերից ֆերմերին ծրագրի շրջանակներում հյուրընկալեցինք ՎԴԻՊ-ի փորձագետ Ջեֆ Վեսթենդորֆին, ով աշխատեց մի քանի ջերմոցատերերի հետ Կոտայքի, Արմավիրի և Լոռու մարզերում։
Այցերի ընթացքում փորձագետը ծանոթացավ ջերմոցներում առկա վնասատուների խնդիրներին, ջերմոցատերերի կողմից դրանց դեմ պայքարի համար կիրառվող միջոցառումներին և ինտեգրացված պայքարի բարելավված պլան ներկայացրեց, որի կիրառման արդյունքում ջերմոցատերերը կկարողանան ավելի քիչ սրսկումներով և վնասատուների դեմ մեխանիկական և կենսաբանական պայքարի միջոցները ևս ինտեգրելով ավելի լավ արդյունքի հասնել։