17/11/2025
📌«Մաքուր ապագա Սևանի համար» ծրագրի շրջանակներում Ռեստարտ Գավառի կամավորական խումբը մասնակցել է հերթական բնապահպանական նախաձեռնությանը Սևանի ափամերձ տարածքում։
➡️Կամավորները իրականացրել են աղբահավաք, հավաքել և տեսակավորել են պլաստիկը և այլ տեսակի թափոնները՝ նպաստելով լճի ափամերձ գոտու մաքրման և շրջակա միջավայրի պահպանությանը։
➡️Բացի այդ, կազմակերպվել է թռչնադիտարկում, որի ընթացքում կամավորները նկատել են Սևանա լճի տարածքին բնորոշ մի շարք թռչուններ🪿🐦⬛🦆, այդ թվում՝ լճի էկոհամակարգի կարևոր մաս կազմող տեսակ ՝ հայկական որոր։
👏 Շնորհակալություն Ռեստարտ Գավառի կամավորական խմբի կամավորներին իրենց ակտիվ մասնակցության և բնապահպանական արժեքների տարածման համար։
Միասին՝ Սևանի մաքուր ապագայի համար💙
🤝 «Մաքուր ապագա Սևանի համար» ծրագիրը իրականացվում է Գերմանիայի Բնության Պահպանության Միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի, «Հանուն Մարդկության և Բնության Հայկական Ասոցիացիա» (FPAN) և ISSD – Համայնքների կայուն զարգացման նորարական լուծումներ ՀԿ-ների համագործակցությամբ՝ Գերմանիայի Արտաքին գործերի նախարարության աջակցությամբ։
NABU Armenia
ISSD - Innovative Solutions for Sustainable Development of Communities
restartgavar
#ՄաքուրԱպագաՍեվանիՀամար #Կամավոր #Կամավորություն