ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ / Chamber of Commerce and Industry of RA

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ / Chamber of Commerce and Industry of RA
Call Directions Website Contact the organization

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ / Chamber of Commerce and Industry of RA Առաջին բիզնես հասցեն Հայաստանում։

First business address in Armenia!

🇦🇲 🇰🇿 COP17-ի տնտեսական հնարավորությունները, հայ-ղազախական գործարար կապերի ընդլայնումը, առևտրային համագործակցության նոր ...
14/10/2026

🇦🇲 🇰🇿 COP17-ի տնտեսական հնարավորությունները, հայ-ղազախական գործարար կապերի ընդլայնումը, առևտրային համագործակցության նոր ձևաչափերն ու այլընտրանքային լոգիստիկ ուղիների զարգացումը կարող են նոր խթան հաղորդել երկկողմ տնտեսական հարաբերություններին։

‎

📑 Հայաստանի և Ղազախստանի միջև տնտեսական համագործակցության հեռանկարները, լոգիստիկ մարտահրավերներն ու երկու երկրների գործարար շրջանակների միջև կապերի ամրապնդման հնարավորությունները եղել են ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի փոխնախագահի՝ ղազախական լրատվամիջոցներին տված հարցազրույցի հիմնական թեմաները։

‎

⏺️ 🌿 COP17-ը Հայաստանի համար տնտեսական նոր հնարավորությունների հարթակ է
Հարց․ Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում COP17 միջազգային համաժողովի անցկացումը, և ի՞նչ հնարավորություններ այն կարող է ստեղծել Հայաստանի տնտեսության համար։

‎

⏺️ 🌿 Պատասխան․ COP17-ի անցկացումը Հայաստանում կարևոր հնարավորություն է ոչ միայն երկրի միջազգային հեղինակության բարձրացման, այլև տնտեսական նոր կապերի ձևավորման տեսանկյունից։

‎

🎯 Նման խոշոր միջազգային միջոցառումները հնարավորություն են տալիս Հայաստանը ներկայացնելու որպես ներդրումների, գործարար համագործակցության և միջազգային երկխոսության համար բաց երկիր։ Դրանք կարող են նպաստել միջազգային պատվիրակությունների և գործարար շրջանակների ներգրավմանը:

‎

🍃 COP17-ը նաև հնարավորություն է հայկական բիզնեսի համար՝ միջազգային հարթակում ներկայացնելու իր ներուժը կայուն զարգացման, բնապահպանական նախաձեռնությունների և կանաչ տնտեսության ուղղություններով։

‎

🌐 Մանրամասները՝ https://armcci.am/news/108

🇭🇰  🇦🇲 Հանդիպում Հոնկոնգի գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ:‎Հայաստանի Առևտրաարդյունաբերական պալատում տեղի ունե...
07/10/2026

🇭🇰 🇦🇲 Հանդիպում Հոնկոնգի գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ:

‎

Հայաստանի Առևտրաարդյունաբերական պալատում տեղի ունեցավ հանդիպում Հոնկոնգի Հատուկ վարչական շրջանի ներկայացուցիչների հետ։

‎

Հանդիպմանը մասնակցեցին Հոնկոնգի Առևտրի զարգացման խորհրդի (HKTDC) Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Իսրայելի տարածաշրջանային տնօրեն Քրիս Լոն (Chris Lo) և Լեոնիդ Օրլովը (Leonid Orlov)։

‎

Հանդիպման ընթացքում Հայաստանի Առևտրաարդյունաբերական պալատի փոխնախագահ Կարեն Իվանովի հետ քննարկվեցին Հայաստանի և Հոնկոնգի միջև փոխադարձ գործարար կապերի զարգացման և համագործակցության նոր հնարավորությունները։

‎

Քննարկման առանցքում էին՝

🔘 երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնումը,
🔘 ներդրումային և գործարար համագործակցության խթանումը,
🔘 գործարար պատվիրակությունների և B2B հանդիպումների կազմակերպումը,
🔘 համատեղ բիզնես միջոցառումների, համաժողովների և ցուցահանդեսների անցկացումը,
🔘 հայկական և հոնկոնգյան ընկերությունների միջև ուղիղ կապերի ձևավորումը,
🔘 արտահանման և նոր շուկաներ մուտք գործելու հնարավորությունները,
🔘 լոգիստիկայի և միջազգային առևտրի ոլորտներում համագործակցությունը,
🔘 տեխնոլոգիաների, նորարարության և թվային տնտեսության զարգացման ուղղությունները։

‎

Հանդիպման մասնակիցները կարևորեցին նման ձևաչափով երկխոսության շարունակականությունը և առաջիկայում համատեղ նախաձեռնությունների ու միջոցառումների իրականացման հնարավորությունները։

‎

Հայաստանի և Հոնկոնգի միջև գործարար կապերի խորացումը նոր հնարավորություններ է ստեղծում երկու կողմերի բիզնես համայնքների համար։

Հրավիրում ենք մասնակցելու «Հայկական ՓՄՁ-ների արտահանման պատրաստվածության բարձրացում և շուկա մուտքի ապահովում» ծրագրի շրջ...
18/09/2026

Հրավիրում ենք մասնակցելու «Հայկական ՓՄՁ-ների արտահանման պատրաստվածության բարձրացում և շուկա մուտքի ապահովում» ծրագրի շրջանակում կազմակերպվող հնգօրյա առցանց դասընթացին։

‎

📅 Սեպտեմբերի 28․09-02․10-ը
⏰ Մեկնարկը՝ ամեն օր ժամը 11:00-ին
💻 Ձևաչափը՝ առցանց (Հղումը կտրամադրվի հայտի ներկայացումից հետո)

‎

Դասընթացի ընթացքում մասնակիցները կծանոթանան արտահանման գործընթացի հիմնական փուլերին և կստանան գործնական գիտելիքներ հետևյալ թեմաների վերաբերյալ՝

‎
🔹 արտահանման պատրաստվածություն․ ինչու արտահանել և ինչպես գնահատել ընկերության պատրաստվածությունը,
🔹 շուկայի ուսումնասիրություն և արտահանման շուկաների պահանջներ,
🔹 արտահանման լոգիստիկա և INCOTERMS-ի կիրառություն,
🔹 մաքսային կանոններ, սակագներ, ազատ առևտրի համաձայնագրեր և ծագման կանոններ,
🔹 արտահանման գնային քաղաքականություն,
🔹 արդյունավետ հաղորդակցություն օտարերկրյա գործընկերների հետ։

‎

Յուրաքանչյուր հանդիպման ավարտին նախատեսված է հարցուպատասխանի հնարավորություն։

‎

📌 Մասնակցության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ https://forms.gle/KLcaASkq89eW8XQZ7
Գրանցման Վերջնաժամկետ ՝ 19․09․2026թ․

‎

Դասընթացը նախատեսված է հայկական փոքր և միջին ձեռնարկությունների ներկայացուցիչների համար, որոնք ցանկանում են զարգացնել իրենց արտահանման կարողությունները և պատրաստվել միջազգային շուկաներ մուտք գործելուն։

‎

Ծրագրի նախորդ հրապարակումներին և մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով՝

🔗 [https://www.facebook.com/share/p/184DHz2h14/]
🔗 [https://www.facebook.com/share/p/19PzjG5oSa/]

‎

📩 Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի թիմի հետ`
Հեռ։ 060 48 49 02
Էլ․հասցե։ [email protected]

Սեպտեմբերի 11-ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նիստերի դահլիճում կայացավ «Անապատացման դեմ պայքարի մասին կոնվենցիայի CO...
15/09/2026

Սեպտեմբերի 11-ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նիստերի դահլիճում կայացավ «Անապատացման դեմ պայքարի մասին կոնվենցիայի COP-17-ի արդյունքների ներկայացում և Ռիո-կոնվենցիաների ՍԻՆԵՐԳԻԱ» համաժողովը։ Այն նախաձեռնել էին Կոտայքի մարզի առևտրաարդյունաբերական պալատը և գործընկեր կառույցները՝ ՀՀ առևտրաարդյու-նաբերական պալատի հովանավորությամբ։

‎

Անապատացման դեմ պայքարի մասին կոնվենցիայի Հայաստանի ազգային համակարգող Նարինե Հակոբյանը ներկայացրեց Ուլան Բատորում կայացած այդ կենվենցիայի COP-17-ի արդյունքները և պատասխանեց մասնակիցների հարցերին։

‎

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահության անդամ Մասիս Սարգսյանը ներկայացրեց պալատների և գործընկեր կառույցների կատարած աշխատանքները կենսաբազմազանության կոնվենցիայի երևանյան COP-17-ին ընդառաջ և նախանշեց առաջիկա ալելիքները։

‎

«Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ փորձագետ Արամ Գաբրիելյանը ներկայացրեց Ռիո-կոնվենցիաների միջև սիներգիայի հիմնական դրույթները, այդ մոտեցումը միջազգային հանրության և, հատկապես, քաղհասարակության և գործարար հանրության կողմից պաշտպանելու հանգամանքը։ Ավելի մանրամասն անդրադարձավ ֆինանսական և բնահեն լուծումներով տեխնոլոգիական սիներգիայի հարցերին։

🇦🇲 🇮🇷 Հայ-իրանական տնտեսական կապերՏեղի ունեցավ հանդիպում ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի և Իրանի Իսլամական Հանրապետությա...
04/09/2026

🇦🇲 🇮🇷 Հայ-իրանական տնտեսական կապեր

Տեղի ունեցավ հանդիպում ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի և Իրանի Իսլամական Հանրապետության՝ «ԱՐԱՍ» ազատ տնտեսական գոտու պատվիրակության միջև:

‎

Պատվիրակության ղեկավարը հանդիպման թեմաներում հատկապես մասնավորեց ազատ տնտեսական գոտու ստեղծման դերն ու նշանակությունը և կարևորեց համագործակցությունը ՀՀ ԱԱՊ-ի հետ. «ԱՐԱՍ»-ն այսօր Իրանի ամենածաղկուն ու զարգացած արդյունաբերական, գյուղատնտեսական, մշակութային տարածքներից է և գտնվում է Արևելքի ու Արևմուտքի կարևորագույն խաչմերուկում՝ ունենալով արդիական ինդուստրիալ բազա և լոգիստիկ լուրջ ցանց: Այն ապահովում է շուրջ 24 000 շահառուի զբաղվածությունը: Մեզ համար առանձնապես կարևոր է սերտորեն համագործակցել մեր բարեկամ երկրի գործարար կառույցի՝ Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի հետ»:

‎

«Արևելքի պատմիչները Արաքս գետի մասին հիշատակել են որպես «Կամուրջներ չհանդուրժող գետ»: Իսկ պատմությունը հավաստում է, որ Արաքսը սիրով է հանդուրժում Հայ-իրանական բարեկամության կամուրջը, որն առավել պետք է զորացնենք մեր համագործակցությամբ»,- պատկերավոր նշեց ՀՀ ԱԱՊ նախագահ Մարտին Սարգսյանը: Նա երախտագիտությամբ հիշեց դժվարին պահերին Իրանի ժողովրդի բարեկամական զորակցությունը Հայաստանին՝ միաժամանակ հավելելով, որ Պալատը բազմաթիվ այցեր, ցուցահանդեսներ, ֆորումներ է կազմակերպել, և բնականաբար անհրաժեշտ է առավել ակտիվացնել տնտեսական կապերը:

‎

Պարոն Սարգսյանը առաջարկեց հայ-իրանական տնտեսական կապերի զարգացման օրախնդիր նախագիծ հետևյալ ոլորտներում՝ «Գյուղատնտեսություն և սննդի վերամշակում, թեթև արդյունաբերություն, շինանյութերի արտադրություն, փաթեթավորում, դեղագործություն, արդյունաբերական արտադրություն։ Երկրորդը՝ հատուկ ուշադրություն դարձնել այն նախագծերին, որոնք կարող են ստեղծել Հայաստան-Իրան, ԵԱՏՄ և Եվրոպական շուկաներին ուղղված արտահանման շղթաները։ Երրորդը՝ «Արաս»-Մեղրի-Հայաստան լոգիստիկ համագործակցություն։ Ստեղծել համատեղ աշխատանքային խումբ բեռնափոխադրումների ժամանակի կրճատմանը, լոգիստիկ ծախսերի նվազեցմանը, սահմանային և մաքսային գործընթացների պարզեցմանը, էլեկտրոնային փաթեթաշրջանառության կատարելագործմանը, կանոնավոր բեռնափոխադրումների զարգացմանը։ Չորրորդը՝ կազմակերպել «Արաս»-Արմենիա բիզնես ֆորում: Առաջարկում եմ առնվազն տարին մեկ անգամ հրավիրել գործարար համաժողով Հայաստանում և «Արաս»-ում, և այդ շրջանակներում կազմակերպել բիթուբի հանդիպումներ, ներդրումային նախագծերի ներկայացում, ընկերությունների այցեր տարբեր կազմակերպություններ, գործարար պայմանավորվածություններ և պայմանագրերի ստորագրում։ Եվ հինգերորդը՝ ստեղծել մեկ պատուհան գործարար աջակցության մեխանիզմներով։ Յուրաքանչյուր կողմում կընտրվի մեկ անձնավորություն կամ կազմակերպություն, որի միջոցով ընկերությունները կստանան տեղեկատվություն մուտք գործելու գործընկերների որոնման, ներդրումային հնարավորությունների, արտադրական տարածքների, լոգիստիկայի, իրավական և վարչական ընթացակարգերի վերաբերյալ։ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը պատրաստ է հանդես գալու որպես համագործակցող հարթակ։ Մենք պատրաստ ենք լսելու ձեր առաջարկությունները։ Հարկավոր է անցնել գործի՝ չէ որ ամենաերկար ճանապարհը սկսվում է առաջին քայլից»:

‎

Հանդիպման վերջում պատվիրակության ղեկավարը ՀՀ առևտրաարդյունաբերական պալատին՝ ի դեմս նախագահի և գործարար համայնքի ներկայացուցիչների առաջարկեց կազմակերպել այց «ԱՐԱՍ» ազատ տնտեսական գոտի՝ դրա ներուժին տեղում ծանոթանալու, գործարար հնարավորությունները քննարկելու և հետագա համագործակցության հեռանկարները դիտարկելու նպատակով։

🇦🇲 🇧🇬 Բուլղարիայի և Հայաստանի միջև գործարար համագործակցության խորացում:‎‎🔗 2026 թվականի օգոստոսին Բուլղարիայի առևտրաարդյ...
21/08/2026

🇦🇲 🇧🇬 Բուլղարիայի և Հայաստանի միջև գործարար համագործակցության խորացում:
‎
‎
🔗 2026 թվականի օգոստոսին Բուլղարիայի առևտրաարդյունաբերական պալատում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ Բուլղարիայի առևտրաարդյունաբերական պալատի և Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի միջև։

‎

📉 Հուշագրի շրջանակում կողմերը համաձայնության են եկել ստեղծել գործարար խորհուրդ, որը կնպաստի երկու երկրների գործարար համայնքների միջև առավել սերտ համագործակցության ձևավորմանն ու համատեղ նախաձեռնությունների իրականացմանը։

‎

🤝 Կողմերը պայմանավորվել են աջակցել միմյանց՝ Հայաստանի և Բուլղարիայի միջև գործարար, առևտրատնտեսական և ներդրումային կապերի ամրապնդման և ընդլայնման գործում, ինչպես նաև խթանել երկու երկրների ընկերությունների միջև նոր գործընկերությունների, գործարար կապերի և համատեղ ծրագրերի ձևավորումը։

‎

🔗 Հուշագրի նպատակն է խորացնել երկու պալատների և դրանց ներկայացուցիչների համագործակցությունը՝ նպաստելով երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացմանը և գործարար միջավայրերի միջև կապերի ակտիվացմանը։

‎

🖊️📃 Փաստաթուղթը ստորագրվել է Բուլղարիայի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Ցվետան Սիմեոնովի և Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի փոխնախագահ Կարեն Իվանովի կողմից՝ Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլա Նիկոլովի ներկայությամբ։

Համագործակցություն ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի և մարզային կառույցների միջև  ‎«Ուժեղ կենտրոն չի կարող լինել առանց ուժ...
17/08/2026

Համագործակցություն ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի և մարզային կառույցների միջև

‎
«Ուժեղ կենտրոն չի կարող լինել առանց ուժեղ թևերի»,- ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանի այս դրույթը դարձել է ՀՀ ԱԱՊ-ի և նրա մարզային կառույցների համագարծակցության աշխատանքային գաղափարական ելակետը: Այդ մտահոգությամբ էլ Վայք քաղաքում երկու Պալատների համատեղ ուժերով օգոստոսի 15-ին կազմակերպվել էր «Վարկային գրագիտություն» տեղեկատվական սեմինար, ինչին մասնակցել են տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ ու մասնագետներ և Վայոց Ձորի բազմաթիվ գործարարներ: Սեմինարի մոդերատոր «Ար Պրոֆեկտուս» ընկերության հիմնադիր Աշոտ Արզումանյանը հատկապես ընդգծել է պալատների փոխգործակցության դերը ուժեղ կենտրոն ստեղծելու գործում։

‎
Հանդիպման ընթացքում գործարարները ստացան գործնական տեղեկատվություն վարկավորման գործընթացների, արտահանման, բանկերի հետ փոխհարաբերությունների, վարկային և պայմանագրային փաստաթղթերի վերլուծության, ինչպես նաև վարկառուի, երաշխավորի և գրավատուի համար հնարավոր ռիսկերի վերաբերյալ։ Գործարարները հավաստեցին, որ նման սեմինարները փորձի և հավաստի տեղեկատվության փոխանցմամբ մեծապես նպաստելու են մարզային պալատների ներքին կոոպերացիայի ձևավորմանը և նոր շուկաների ստեղծմանը:

‎
Մասնագետները ներկայացրեցին մերօրյա բիզնեսի օրախնդիր մտահոգություններ, քննարկվեցին տարաբնույթ հարցեր:

Ունեք արտահանման ներուժ, բայց չգիտե՞ք՝ որտեղից սկսել։ Եթե ունեք գործող փոքր կամ միջին բիզնես, հետաքրքրված եք արտահանմամբ...
13/08/2026

Ունեք արտահանման ներուժ, բայց չգիտե՞ք՝ որտեղից սկսել։

Եթե ունեք գործող փոքր կամ միջին բիզնես, հետաքրքրված եք արտահանմամբ կամ նոր շուկաներ մուտք գործելով, սակայն դեռևս հստակ չեք պատկերացնում անհրաժեշտ քայլերը, ծրագիրը հնարավորություն կտա գնահատել ձեր ընկերության արտահանման ներուժը և հստակեցնել հետագա ուղղությունները։

Ծրագրի շրջանակում նախատեսվում է՝

🔹 ընկերությունների արտահանման պատրաստվածության գնահատում,

🔹 գործնական դասընթացների անցկացում՝ արտահանման, շուկայի ընտրության, միջազգային վաճառքների և բանակցությունների վերաբերյալ,

🔹 համապատասխան օտարերկրյա գործընկերներ, ներմուծողներ կամ գնորդներ գտնելու նպատակով առցանց B2B հանդիպումների անցկացում,

🔹 B2B հանդիպումներին մասնակցած առնվազն 10 ՓՄՁ-ներին գործընկերների հետ հաղորդակցության նպատակով խորհրդատության տրամադրում։

«Ծրագրին մասնակցելու համար գրանցվեք հետևյալ հղմամբ https://forms.gle/HYNvqgQro2xo15WZ7»

📩 Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի թիմի հետ`

Հեռ։ 060 48 49 02
Էլ․հասցե։ [email protected]

🇦🇲 🇳🇱 Հայաստան-Նիդերլանդների Թագավորություն բիզնես կապեր:Օգոստոսի 5-ին Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պա...
06/08/2026

🇦🇲 🇳🇱 Հայաստան-Նիդերլանդների Թագավորություն բիզնես կապեր:

Օգոստոսի 5-ին Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատում տեղի ունեցավ ՀՀ ԱԱՊ նախագահ Մարտին Սարգսյանի և ՀՀ ԱԱՊ-ի՝ Նիդերլանդների Թագավորությունում նորանշանակ պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Անդրեսյանի աշխատանքային հանդիպումը։
‎

Քննարկվեցին Հայաստանի և Նիդերլանդների գործարար շրջանակների միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հեռանկարային ուղղությունները, ինչպես նաև Նիդերլանդների առևտրաարդյունաբերական պալատի և այլ գործարար կառույցների հետ համագործակցության հնարավորությունները։ Պարոն Սարգսյանը մասնավորապես կարևորեց ներկայացուցչության և դեսպանությունների ու Պալատների փոխգործակցությունը:
‎

Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց երկու երկրների գործարարների միջև առցանց բանակցությունների կազմակերպմանը։ Նշվեց, որ նման ձևաչափը հնարավորություն կտա նախապես մանրամասնորեն մշակել համագործակցության հեռանկարային ծրագրերը, համաձայնեցնել գործակցության արդյունավետ ձևաչափերը և նախապայման ստեղծել Նիդերլանդներում նախատեսվող հանդիպումների ընթացքում կոնկրետ համաձայնագրերի ստորագրման համար։
‎

Տիկին Սվետլանա Անդրեսյանը արժևորեց նաև հայկական սփյուռքի աջակցությունը և գործարար կապերը:
‎

ՀՀ ԱԱՊ նախագահ Մարտին Սարգսյանը կարևորեց Նիդերլանդների տարածքում հայաստանյաան արտադրանքի մշտապես գործող առևտրի տան ստեղծման նախաձեռնությունը, որը կնպաստի հայ գործարարների արտահանման աշխարհագրության ծավալմանը եվրոպական շուկայում, հնարավորությունների ընդլայնմանը և երկու երկրների միջև գործարար կապերի ամրապնդմանը։
‎

Կողմերը քննարկեցին նաև համատեղ միջազգային ցուցահանդեսների, բիզնես-ֆորումների, գործարար առաքելությունների և այլ միջոցառումների կազմակերպման հնարավորությունները՝ ուղղված Հայաստանի և Նիդերլանդների տնտեսական համագործակցության ակտիվացմանը։

Address

11 Khanjyan
Yerevan
0010

Opening Hours

Monday 10:00 - 18:00
Tuesday 10:00 - 18:00
Wednesday 10:00 - 18:00
Thursday 10:00 - 18:00
Friday 10:00 - 18:00

Telephone

+ 374 60 48 49 02

Alerts

Be the first to know and let us send you an email when ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ / Chamber of Commerce and Industry of RA posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ / Chamber of Commerce and Industry of RA:

Shortcuts

Share