18/08/2025
🎶 Երաժշտասեր կամավորներ՝ մենք փնտրում ենք քեզ 🎶
Կամերային երաժշտության ազգային կենտրոնը փնտրում է ակտիվ, պատասխանատու կամավորների՝ համերգների և միջոցառումների կազմակերպչական աշխատանքներին մասնակցելու համար։
📅 Աշխատանքային ժամերը՝ 18:00-20:00
📆 Զբաղվածությունը՝ ամսվա ընթացքում 3-4 օր
🎓 Տևողությունը՝ երեք ամիս
🖇️ Սկիզբը՝ սեպտեմբերի 1
📝 Աշխատանքները պատշաճ կատարելու դեպքում տրվում է հավաստագիր։
Եթե սիրում եք մշակութային միջավայրը, շփումը մարդկանց հետ և ցանկանում եք նպաստել երաժշտական կյանքի զարգացմանը, միացեք մեզ։
📩 Դիմելու համար ուղարկեք ձեր CV-ին [email protected] հասցեով՝ թեմա դաշտում նշելով «ԿԵԱԿ կամավորություն»։