22/07/2026
🎓 Քննություն և վկայականների հանձնում
Ավարտվեց բոչիայի մարզիչների երկօրյա միջազգային վերապատրաստումը՝ եզրափակվելով ավարտական տեսական և գործնական քննությամբ։ Մասնակիցները ցուցադրեցին դասընթացի ընթացքում ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները՝ հաստատելով իրենց պատրաստակամությունը բոչիայի մարզչական գործունեության համար։
Քննության հաջող ավարտից հետո մասնակիցներին հանձնվեցին դասընթացի մասնակցության վկայականներ՝ որպես նրանց նվիրվածության, ակտիվ մասնակցության և մասնագիտական զարգացման կարևոր քայլի գնահատում։
Շնորհավորում ենք բոլոր մասնակիցներին և մաղթում հաջողություններ Հայաստանում բոչիայի զարգացման և ներառական սպորտի առաջխաղացման գործում։
Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Հավասարության և մատչելիության ապահովում հաշմանդամություն ունեցող անձանց համար» ծրագիրը իրականացվում է «Վորլդ Վիժն Երեխաների Պաշտպանության հիմնադրամի», «Լիարժեք կյանք», «Ագաթ» հասարակական կազմակերպությունների և «ՍՈՐՍ» հիմնադրամի կողմից։
European Union in Armenia
World Vision Armenia - Վորլդ Վիժն Հայաստան
Coalition for Inclusive Legal Reforms
#ԼիարժեքԿյանք #Մատչելիություն