Armenian Alpine Club

Armenian Alpine Club Armenian Alpine Club
Հայկական լեռնային ակումբ

"Armenian Alpine Club" SNGO is here to support you to put your way up to the mountain activities.
«Հայկական Լեռնային ակումբ» ՄՀԿ-ի նպատակն է օգնել ձեզ լեռնային մարզաձևերով զբաղվելու և ձեռքբերումներ ունենալու հարցում:

Միացե՛ք, կիսվե՛ք ձեր ընկերների հետ, շա՜տ հետաքրքիր ծրագիր է։Օրերն ու գրաֆիկը այնպես է ընտրվել, որ հարմար լինի աշխատողներ...
30/09/2026

Միացե՛ք, կիսվե՛ք ձեր ընկերների հետ, շա՜տ հետաքրքիր ծրագիր է։
Օրերն ու գրաֆիկը այնպես է ընտրվել, որ հարմար լինի աշխատողների համար (երկու շաբաթ-կիրակի, և երկու աշխ. օր առավոտյան 08:00-10:00)։

Մխիթար Մխիթարյանից«Արագածի անանուն գագաթով բարձրացանք հյուսիսային։ Անանունի վրա ցրեցինք մեր ֆրանսիահայ ընկեր Վազգենի աճյ...
04/09/2026

Մխիթար Մխիթարյանից
«Արագածի անանուն գագաթով բարձրացանք հյուսիսային։
Անանունի վրա ցրեցինք մեր ֆրանսիահայ ընկեր Վազգենի աճյունը, ով էդպես էլ չհասցրեց Արագած գալ։ Վազգենը 2012-ից սկսեց Հայաստան գալ, ու բավականին մեծ ներդրում ունեցավ մեր ժայռամագլցման զարգացման մեջ։
Մի քիչ հյուսիսային իրական գագաթ բարձրանալու այլընտրանքային ուղիների մասին։
Ընդունված ճանապարհից՝ կեղծ գագաթի կողմից գնալուց բացի (չիմացողների համար՝ կեղծ գագաթը աջում է, մի քիչ ցածր), իրական են բարձրանում նաև այլ ուղիներով։
Մագլցումը բավականնին հեշտ է, բայց վտանգավոր, որովհետև ժայռերը թույլ են ու փլվող։
Մենք բարձրացանք նշված 4-րդ ուղով։
Իմ հասակակից ընկերներից մի քանի հոգու գիտեմ, իսկ ավելի երիտասարդներից Դենիս Ահարոնյանն է գնացել վերջերս եղբոր հետ (նորից 4-րդ տարբերակով, եթե չեմ սխալվում), և մեր երիտասարդ հեռանկարային Նարեկը (ում իմ անցած հրապարակումներից մեկում հիշատակել եմ), ավելի աջ ընկնող ձորակներից մեկով, իր ընկերոջ հետ։
Թե մեր նախորդ սերնդի լեռնագնացները ինչքան են հելել այդ ժայռերով՝ չեմ կարող ասել, բայց ենթադրում եմ շատ անգամներ բարձրացած կլինեն։
Կարող եմ կիսվել քեռուս, Հրաչ Մակարյանի, փորձառությունով։
Ուսանող ժամանակ, վաղ 80-ականներին, հերթական անգամ Կովասի ալպինիստական ճամբարներից գալուց հետո առաջին անգամ գնում է Արագած։
Իմացաց լինելով, որ կեղծ գագաթ կա ու կեղծից իրական գնում են նեղ ժայռոտ կողի վրայով՝ անանուն գագաթը միանգամից ընդունում է կեղծ գագաթի տեղ 😎
Ու քանի որ լսել է, որ նեղ ժայռոտ կողի վրայով են գնում, անշեղորեն մինչև վեջ մնացել է կատարի վրա [ուղի 1], որը բավականին անհարմար է իր սուր «ժանդարմներով»։
Հետաքրիրն այն է, որ գագաթ հասնելուց ու իսկական կեղծը տեսնելուց հետո, որով վերադառնալը շատ ավելի հեշտ ու կարճ կլիներ, այնուամենայնիվ որոշել է իր բարձրացած նույն ուղով էլ հետ իջնել։
Ոգևորված իր առաջին վերելքով քեռիս, երկրորդ անգամ հյուսիսային է բարձրանում ուղիղ՝ հենց գագաթի տակից [ուղի 2], արդեն ուղեկցելով իր ուսանող ընկերոջը։ Պարան օգտագործում է միայն վերևից ընկերոջն ապահովելու համար։
Երրորդ անգամ բարձրանում է գագաթից անմիջապես դեպի աջ իջնող կուլուարով [ուղի 3] ուղեկցելով իր Լեննագանցի ընկեր Խորենին։
Ու դրանից հետո նոր, արդեն հանգիստ խղճով, ոտքը դնում է կեղծ գագաթ ու իրական գնում ընդունված ճանապարհով։
Ձեզ լավ օր, իսկ նրանց, ովքեր կոգևորվեն ու կորոշեն իրենք էլ գնան հյուսիսային այլընտրանքային ուղիներով, նորից կհիշեցնեմ, որ իմ «բավականին հեշտ» նկարագրությունը մի փոքր հարաբերական է, իսկ ժայռերը թույլ ու պոկվող❗️»

16/08/2026

Address

Margaryan 8/38
Yerevan
0036

Alerts

Be the first to know and let us send you an email when Armenian Alpine Club posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Armenian Alpine Club:

Shortcuts

Share