Prison Monitoring Group

Prison Monitoring Group The monitoring group is committed to monitoring the protection of prisoners’ rights in the penitentiaries, improving prisoners’ living conditions.

Overseeing penitentiary institutions is one of the primary functions of civil society since the risk of violation of the detained persons’ rights is greater in closed institutions. The procedure of public monitoring of the penitentiary institutions and the staff of public monitoring group were established by order of the Minister of Justice of the RA in 2005. According to the above-mentioned proce

dure, the public monitoring group is committed to monitoring the protection of prisoners’ rights in the penitentiaries, improving prisoners’ living and working conditions, as well as developing recommendations for enhancing the RA prison legislation. The procedure of forming a monitoring team, as well the liabilities and obligations of its members were specified by the above-mentioned order of the Minister of Justice. It also defined the methods of implementing public monitoring and a number of other strategic issues.

Դիտորդների խմբի ներկայացուցիչները ևս մասնակցել են Եվրոպայի խորհրդի կողմից կազմակերպված՝ ազատությունից զրկված անձանց իրավ...
27/07/2026

Դիտորդների խմբի ներկայացուցիչները ևս մասնակցել են Եվրոպայի խորհրդի կողմից կազմակերպված՝ ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցության ամրապնդմանը նվիրված երկօրյա վերապատրաստմանը։

Կարևորելով անկախ մշտադիտարկման դերը՝ Դիտորդների խումբը շարունակելու է իր գործունեությունը՝ ուղղված ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանությանն ու միջազգային չափանիշների կիրառման խթանմանը։

@подписчики @топовые поклонники

ՀՀ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց առողջական վիճակի և բուժսպասարկման վերաբերյալ---ՀՀ ԱՆ քրեակատար...
29/06/2026

ՀՀ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց առողջական վիճակի և բուժսպասարկման վերաբերյալ
---
ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը վերջին այցերի ընթացքում արձանագրել է ազատությունից զրկված մի շարք անձանց առողջական վիճակին, բուժօգնության հասանելիությանը և անձնական անվտանգությանը վերաբերող խիստ մտահոգիչ դեպքեր։

Ազատությունից զրկված անձինք ահազանգում են առողջապահական ծառայությունների հասանելիության, անհրաժեշտ բժշկական հետազոտությունների, մասնագիտական խորհրդատվությունների, դեղորայքային բուժման և շարունակական բժշկական հսկողության բացակայության կամ ոչ բավարար ապահովման մասին։

Մասնավորապես, Նուբարաշեն ՔԿՀ–ում Խումբը արձանագրել է հետևյալ խնդիրները.

Կալանավորված անձի մոտ արձանագրվել են երկարատև հացադուլի հետևանքով առաջացած լուրջ առողջական խնդիրներ՝ քաշի զգալի կորուստ, ֆիզիկական հյուծվածություն, գիտակցության ժամանակավոր կորուստներ և հիշողության խանգարումներ։ Նման վիճակը կարող է կյանքին և առողջությանը սպառնացող հետևանքներ առաջացնել և պահանջում է անհապաղ, անկախ և շարունակական բժշկական հսկողություն։

Մեկ այլ կալանավորված անձ հայտնել է էխինոկոկոզի վերաբերյալ նախկինում հաստատված առողջական խնդրի մասին՝ նշելով, որ քրեակատարողական հիմնարկում գտնվելու ընթացքում չեն իրականացվելանհրաժեշտ հետազոտությունները, ինչպես նաև չի տրամադրվել պատշաճ բուժօգնություն և դեղորայք։։ Անձը գանգատվել էգոտկատեղի ցավերից, թիկունքի թմրածությունից, մարսողական համակարգի խնդիրներից, ջերմության բարձրացումից և սրտխառնոցից։
Արձանագրվել են նաև դեպքեր, երբ անձինք հայտնել են վահանաձև գեղձի հիվանդության, սրտանոթային խնդիրների, մաշկաբանական հիվանդությունների, փսորիազի, շնչահեղձության, ձախ թևի թմրածության, կրծքավանդակի ցավերի և դեղորայքի բացակայության կամ անարդյունավետության մասին։

Առանձնակի մտահոգիչ է սրտի միջամտություն անցած դատապարտյալի վիճակը, որի խոսքով՝ իրեն տեղադրվել է երկու ստենդ, սակայն հետագա անհրաժեշտ բուժական միջամտությունները և սրտաբանական շարունակական հսկողությունը լիարժեք չեն ապահովվել։ Նման դեպքերը պահանջում են անհապաղ սրտաբանական խորհրդատվություն և հետազոտություն։

Խումբը նաև արձանագրել է ազատությունից զրկված հաշմանդամություն ունեցող անձի պահման պայմանների անհամապատասխանություն։ Սայլակով տեղաշարժվող անձը փաստացի չի կարողանում օգտվել լոգանքի և զբոսանքի իրավունքից՝ շենքային անմատչելիության պատճառով, իսկ սանիտարահիգիենիկ կարիքների բավարարմանի հարցում կախված է խցակիցների օգնությունից։ Սա անընդունելի իրավիճակ է և առաջացնում էարժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք։

Դիտորդների խումբը շեշտում է, որ ազատությունից զրկված անձինք շարունակում են ունենալ կյանքի, առողջության, արժանապատիվ վերաբերմունքի և խտրականությունից զերծ բուժօգնության իրավունք։

Պետությունը կրում է ազատությունից զրկված անձանց կյանքի և առողջության պաշտպանության պոզիտիվ պարտավորություն։ Քրեակատարողական հիմնարկում գտնվելը չի կարող հանգեցնել անձի առողջապահական կարիքների անտեսման կամ բուժօգնության ուշացման։

Խումբը կոչ է անում իրավասու մարմիններին՝
- Անհապաղ կազմակերպել նշված անձանց առողջական վիճակի պատշաճ և համալիր գնահատում։
- Ապահովել անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվություններ՝ սրտաբանի, մաշկաբանի, էնդոկրինոլոգի, նյարդաբանի, հոգեբույժի և այլ մասնագետների ներգրավմամբ։
- Տրամադրել անհրաժեշտ դեղորայքային բուժում և ապահովել բուժման շարունակականությունը։
- Գնահատել հաշմանդամություն ունեցող անձի տեղաշարժի խնդիրները և միջնորդել հարմարեցված մասնաշենք կամ ՔԿՀ տեղափոխել,
- Ապահովել ազատությունից զրկված անձանց առողջության իրավունքի իրացումը՝ ՀՀ օրենսդրության և Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների համաձայն։

Խումբը հիշեցնում է, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածները, ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոնվենցիան, ՄԱԿ-ի «Նելսոն Մանդելայի կանոնները», ինչպես նաև ՀՀ Սահմանադրությունը և քրեակատարողական օրենսդրությունը պետությունից պահանջում են ապահովել ազատությունից զրկված անձանց կյանքը, առողջությունը, անվտանգությունը և արժանապատիվ պահման պայմանները։

Դիտորդների խումբը շարունակելու է իր մանդատի շրջանակներում հետևել արձանագրված դեպքերին և իրավասու մարմինների կողմից ձեռնարկվող գործողություններին։
Խումբը համապատասխան գրություն է ուղարկել ՀՀ Վարչապետ Նիկոլ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ

@подписчики @топовые поклонники Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Անահիտ Ավանեսյան (Anahit Avanesyan) ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան - Human Rights Defender of Armenia ՀՀ կառավարություն ՀՀ առողջապահության նախարարություն

Hetq Ազատություն ռադիոկայան Factor TV

Ժողովրդավարության Զարգացման Հիմնադրամ/Democracy Development Foundation

45 օր հացադուլ. կյանքին սպառնացող վիճակ Նուբարաշեն ՔԿՀ-ում 2026թ․-ի հունիսի 24-ին Դիտորդների Խումբը «Նուբարաշեն» քրեակատ...
26/06/2026

45 օր հացադուլ. կյանքին սպառնացող վիճակ Նուբարաշեն ՔԿՀ-ում

2026թ․-ի հունիսի 24-ին Դիտորդների Խումբը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում արձանագրել է, որ այնտեղ պահվող անձը արդեն 45 օր գտնվում է հացադուլի մեջ։ Խումբը տեսակցել էր նրա հետ դեռևս ՔԿՀ կատարած նախորդ այցելության ժամանակ, երբ անձը գտնվում էր անմխիթար խցային պայմաններում։

Խմբի կողմից հարցը բարձրաձայնելուց հետո ազատազրկված անձին տեղափոխել են այլ՝ առավել բարոք խուց, սակայն նրա առողջական վիճակը շարունակում է կտրուկ վատթարանալ՝ առաջացնելով լուրջ մտահոգություններ կյանքի և առողջության իրավունքի պաշտպանության տեսանկյունից։

Ազատությունից զրկված անձի մոտ արձանագրվում է քաշի զգալի կորուստ, ընդհանուր ֆիզիկական հյուծվածություն, ինչպես նաև նյարդաբանական ախտանշաններ։ Նկատվում են գիտակցության ժամանակավոր կորուստներ, հիշողության խանգարումներ, ժամանակային և իրադարձային դրվագների շփոթում։ Իր իսկ վկայությամբ՝ վերջին օրերին նա խցում ուշագնաց է եղել և ընկել։

Բժշկական տեսանկյունից 45-օրյա հացադուլը համարվում է ծայրահեղ վտանգավոր փուլ, երբ օրգանիզմում կարող են զարգանալ անդառնալի փոփոխություններ։ Հանդիպման ընթացքում Խմբի անդամներն արդեն նկատել են հիշողության հետ կապված խնդիրներ, անհավասարակշռություն։

Անկախ հացադուլի պատճառներից՝ պետությունը շարունակում է կրել ազատությունից զրկված անձի կյանքի և առողջության պաշտպանության պոզիտիվ պարտավորությունը։ Նման իրավիճակում անհրաժեշտ է ապահովել անհապաղ, արդյունավետ և անկախ բժշկական վերահսկողություն, ինչպես նաև ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները՝ կանխելու առողջական վիճակի հետագա վատթարացումը և հնարավոր անդառնալի հետևանքները։

@подписчики @топовые поклонники Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Անահիտ Ավանեսյան (Anahit Avanesyan) ՀՀ առողջապահության նախարարություն Factor TV Ազատություն ռադիոկայան Hetq

Ժողովրդավարության Զարգացման Հիմնադրամ/Democracy Development Foundation Helsinki Citizens’ Assembly-Vanadzor Dignity NGO Access to Justice NGO /Armenia/ Access to Justice NGO /Armenia/ Social Justice NGO/ "Սոցիալական արդարություն" ՀԿ Council of Europe Office in Yerevan Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակ Հանրային վերահսկողություն ՀԿ/Public Control NGO

2026 թվականի հունիսի 6-ին Դիտորդների խումբը  այցելել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, առանձնազրույցներ ունե...
16/06/2026

2026 թվականի հունիսի 6-ին Դիտորդների խումբը այցելել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, առանձնազրույցներ ունեցել ազատազրկված անձանց հետ, ինչպես նաև դիտարկել խցային պայմանները։

Առանձնազրույց է տեղի ունեցել նաև կալանավորված անձ Արտուր Օսիպյանի հետ։ Վերջինս հայտնել է, որ ունի ողջամիտ վախեր իր կյանքի և անձնական անվտանգության վերաբերյալ, որոնք, ըստ նրա, պայմանավորված են հանրային հնչեղություն ստացած քաղաքական հայտարարություններով և իր ներկայիս կարգավիճակով։ Հիշեցնենք, որ 2026թ․-ի հունիսի 10-ին Արտուր Օսիպյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը վերացվել է և նա ազատ է արձակվել։

ՀՀ արդարադատության նախարարությունը (ԱՆ) պատասխան գրությամբ տեղեկացրել է, որ հիմնարկում պահվելու ողջ ժամանակահատվածում Արտուր Օսիպյանի կյանքի, առողջության և անձնական անվտանգության ապահովման նպատակով կատարվել է անհատական ռիսկի գնահատում և ձեռնարկվել են անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումներ։
Այցի ընթացքում Խմբի անդամները տեսակցել և առանձնազրույցներ են ունեցել նաև հացադուլ հայտարարած կալանավորված անձանց։ Խումբը հատկապես մտահոգիչ է համարում այն հանգամանքը, որ հացադուլի մեջ գտնվող անձինք շարունակում են պահվել խիստ խոնավ, ցուրտ, գարշահոտ և բնական լուսավորության անբավարար պայմաններում գտնվող խցերում։

ՀՀ ԱՆ պատասխան գրությամբ հայտնել է, որ հացադուլ հայտարարած անձինք տեղափոխվել են վեցերորդ մասնաշենքի 001 խուց, որը գտնվում է բարվոք վիճակում, ունի բնական և արհեստական լուսավորություն, առանձնացված և մոտ զբոսահրապարակ, ինչպես նաև առկա չեն խոնավության հետքեր։ Ըստ ԱՆ-ի 2025 թվականին 10-րդ խցում իրականացվել են վերանորոգման աշխատանքներ, սակայն կարճ ժամանակահատված անց կրկին առաջացել է խոնավություն, ինչի վերաբերյալ կցվում են համապատասխան լուսանկարները։

Միաժամանակ արձանագրվել է, որ կալանավորված անձ Հ․Ս-ն շուրջ 26 օր հացադուլի մեջ գտնվելու պայմաններում շարունակում է բարձրացնել իր երկու անչափահաս երեխաների հետ տեսակցության կազմակերպման խնդիրը՝ նշելով, որ արդեն ամիսներ շարունակ զրկված է նրանց տեսնելու հնարավորությունից։ Խումբը այս մասով դիմել էր ինչպես ՀՀ ԱՆ-ին, այնպես էլ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը։ ՀՀ ԱՆ-ի կողմից տրվել է պարզաբանում այն մասին, որ կալանավորի դիմումի հիման վրա Հիմնարկը 2026 թվականի հունիսի 10-ին համապատասխան գրություն է ուղղել են «Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ տեղեկանալու կալանավորված անձ Հ․Ս․-ի և իր անչափահաս երեխաների տեսակցության կազմակերպման հնարավոր միջոցների մասին։

Դիտորդների խումբը ՀՀ ԱՆ-ին ուղղված գրությամբ ներկայացրել է նաև այլ ազատազրկված անձանց կողմից բարձրաձյանցված խնդիրները և խնդրել համապատասխան քայլեր ձեռնարկել։

2026թ-ի հունիսի 16-ին ստացվել է ՀՀ արդարադատության նախարարության պատասխան գրությունը։ Գրության ամբողջական տարբերակին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ․

https://drive.google.com/file/d/1w9kFmVH62zsBRAKvVECkHdVe2cBMtRib/view?usp=sharing

@подписчики
Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան
ՀՀ կառավարություն
ՀՀ արդարադատության նախարարություն/Ministry of Justice of Armenia
Council of Europe Office in Yerevan Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակ
European Union in Armenia

Factor TV Media Center/Մեդիա կենտրոն Ժողովրդավարության Զարգացման Հիմնադրամ/Democracy Development Foundation Հանրային վերահսկողություն ՀԿ/Public Control NGO Dignity NGO Helsinki Citizens’ Assembly-Vanadzor Social Justice NGO/ "Սոցիալական արդարություն" ՀԿ Access to Justice NGO /Armenia/ New Justice Culture

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ԵՎ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿ...
14/06/2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ԵՎ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ԽՈՒՄԲ

GROUP OF PUBLIC MONITORS IMPLEMENTING SUPERVISION OVER THE CRIMINAL-EXECUTIVE INSTITUTIONS AND BODIES OF THE MINISTRY OF JUSTICE OF THE REPUBLIC OF ARMENIA

12/06/2026

ՔԿՀ-ներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խմբի տարեկան զեկույցի պատրաստման փորձագետի ընտրության բաց մրցույթ

🚨 ՀՐԱՏԱՊՀասարակական դիտորդների խումբը դիմել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ աջակցելու «Նուբարաշեն» Ք...
11/06/2026

🚨 ՀՐԱՏԱՊ

Հասարակական դիտորդների խումբը դիմել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ աջակցելու «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվող կալանավորված անձ Հ․Ս․-ի և նրա երկու անչափահաս երեխաների միջև տեսակցության կազմակերպմանը։

2026 թվականի հունիսի 6-ին իրականացված այցի ընթացքում Հ․Ս․-ը հայտնել է, որ արդեն շուրջ 26 օր գտնվում է հացադուլի մեջ։ Նրա խոսքով՝ հացադուլի պատճառներից մեկը երեխաների հետ կապի և տեսակցության ապահովման խնդիրը է։

📌 Ստեփանյանի ներկայացմամբ՝ իր երկու անչափահաս երեխաները գտնվում են Կապանի երեխաների խնամքի հաստատությունում։

📌 Արդեն շուրջ 6 ամիս չի կարողանում տեսնել նրանց։
📌 Չնայած բազմակի դիմումներին՝ երեխաների հետ տեսակցությունը մինչ օրս չի կազմակերպվել։

⚖️ ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան և ՀՀ օրենսդրությունը պահանջում են, որ երեխաներին վերաբերող բոլոր որոշումների հիմքում լինի երեխայի լավագույն շահը։

Երեխաներն իրավունք ունեն պահպանել կապը իրենց ծնողների հետ, իսկ պետական մարմինները պարտավոր են հնարավորինս աջակցել այդ կապի պահպանմանը, եթե դրա համար չկան իրավական խոչընդոտներ։

Հասարակական դիտորդների խումբը կոչ է անում իրավասու պետական մարմիններին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝
✅ գնահատելու երեխաների լավագույն շահը,
✅ ուսումնասիրելու տեսակցության կազմակերպման հնարավորությունը,
✅ ապահովելու երեխաների և նրանց հոր միջև կապի վերականգնումը։

Երեխայի լավագույն շահը պետք է լինի առաջնային յուրաքանչյուր որոշման հիմքում։

#ԵրեխայիԻրավունքներ #ՄարդուԻրավունքներ #Նուբարաշեն #ՔԿՀ

@подписчики Ժողովրդավարության Զարգացման Հիմնադրամ/Democracy Development Foundation

Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան
ՀՀ կառավարություն
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Council of Europe Office in Yerevan Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակ
European Union in Armenia

Factor TV Ազատություն ռադիոկայան Media Center/Մեդիա կենտրոն

Dignity NGO Access to Justice NGO /Armenia/ Helsinki Citizens’ Assembly-Vanadzor Հանրային վերահսկողություն ՀԿ/Public Control NGO Protection of Rights without Borders New Justice Culture

Address

Tumanyan 7
Yerevan

Telephone

+37498 606393

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Prison Monitoring Group posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Prison Monitoring Group:

Shortcuts

Share