08/05/2026
📅 04.05-05.05 2026թ -ին կայացավ ՀՀ դահուկային լեռնագնացության առաջնությունը Արագած լեռան վրա։
🏆Առաջնությունը կազմակերպել էր Հայաստանի դահուկային լեռնագնացության ֆեդերացիան ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Դահուկային լեռնագնացության միջազգային ֆեդերացիայի (ISMF ) պատվիրակության օգնությամբ։
🎿Սկիմոյի պատանիների Վերտիկալ ոճում լավագույնս հանդես եկան Միլենա Խառատյանը , Հակոբ Գևորգյանը, իսկ մեծահասակներից` Ջո Պետրովսկին։
Սպրինտ ոճում լավագույնս հանդես եկան պատանիներից Դավիթ Բադալյանը, Գեորգի Գալստյանը, իսկ մեծահասակներից` Ջո Պետրովսկին ։
🇦🇲🥇Հիշեցնենք որ Սկիմոն օլիմպիական մարզաձև է և արդեն երկրորդ տարին է ինչ ՀՀ-ում անցկացվում է Հայաստանի պատանիների և մեծահասակների առաջնությունը ։