We Are Our Mountains / Մենք ենք մեր սարերը

We Are Our Mountains / Մենք ենք մեր սարերը Stronger Artsakh. Stronger Armenia. Stronger Global Armenian Nation.

Նվիրենք իրական տոն Տաթևի փոքրիկներին 🐝🏔️Երեխաների պաշտպանության օրվան ընդառաջ միացե՛ք «Կենդանի փեթակ» նախագծին՝ որպեսզի ...
15/05/2026

Նվիրենք իրական տոն Տաթևի փոքրիկներին 🐝🏔️

Երեխաների պաշտպանության օրվան ընդառաջ միացե՛ք «Կենդանի փեթակ» նախագծին՝ որպեսզի Հալիձորի գեղատեսիլ այգիներում ստեղծենք կրթական խաղահրապարակ Տաթևի երեխաների համար։

Սա կլինի տարածք, որտեղ երեխաները կկարողանան խաղալ, սովորել, շփվել և երազել։

25,000 դրամ և ավելի նվիրատվություն կատարողները կստանան հրավեր՝ մասնակցելու մայիսի 30-ին դեպի Տաթևի վանք ուխտագնացությանը։

Միասին կառուցենք մի վայր, որտեղ երեխաների ժպիտը կդառնա Տաթևի նոր շունչը։

Նվիրաբերեք հիմա` https://pilgrimage2tatev.am/hy/donation/

Կապանում  «Թևեր» ծրագրի կրթական բաղադրիչի շրջանակում ստեղծվեց մի միջավայր, որտեղ երեխաները ոչ միայն սովորեցին, այլ նաև կ...
11/05/2026

Կապանում «Թևեր» ծրագրի կրթական բաղադրիչի շրջանակում ստեղծվեց մի միջավայր, որտեղ երեխաները ոչ միայն սովորեցին, այլ նաև կրկին հավատացին իրենց ուժերին։

Երկօրյա ինտենսիվ աշխատանքի ընթացքում երեխաները ստեղծագործական առաջադրանքների, խմբային քննարկումների և ներկայացումների միջոցով զարգացրեցին ինքնարտահայտման, հաղորդակցության և համագործակցության հմտությունները։ Յուրաքանչյուր քայլ դարձավ փոքր հաղթանակ՝ սեփական մտքերը լսելի դարձնելու և ավելի վստահ ներկայանալու ճանապարհին։

Այս կրթական միջավայրում երեխաները՝
🔹 սովորում են ազատ արտահայտել իրենց մտքերն ու գաղափարները
🔹 հաղթահարում են ներքին կաշկանդվածությունն ու վախերը
🔹 զարգացնում են վստահություն՝ թե՛ իրենց, թե՛ շրջապատի նկատմամբ
🔹 կառուցում են նոր սոցիալական կապեր և թիմային մտածողություն

Ծրագրի կրթական բաղադրիչն իրականացվում է «Ուգվեյ Սուպերհերոսների դպրոցի» մասնագետների հետ համագործակցությամբ։

#Թևեր #Վերականգնում #Կապան #մենքենքմերսարերը
———
In Kapan, as part of the educational component of the “Wings” program, a supportive environment was created where children not only learned new skills, but also regained confidence in their own abilities.

During the two-day intensive phase, children developed self-expression, communication, and collaboration skills through creative tasks, group discussions, and presentations. Every step became a small victory on the path toward making their voices heard and presenting themselves with greater confidence.

In this educational environment, children:
🔹 learn to freely express their thoughts and ideas
🔹 overcome inner hesitation and fears
🔹 build confidence in themselves and in others
🔹 create new social connections and develop teamwork skills

The educational component of the program is carried out in cooperation with specialists from Ugway Superheroes School.

«Թևեր՝ Գյումրի» ծրագրի շրջանակում կազմակերպվեց ճանաչողական էքսկուրսիա և ակտիվ ժամանց, որի նպատակն էր մասնակիցներին ծանոթ...
04/05/2026

«Թևեր՝ Գյումրի» ծրագրի շրջանակում կազմակերպվեց ճանաչողական էքսկուրսիա և ակտիվ ժամանց, որի նպատակն էր մասնակիցներին ծանոթացնել Հայաստանի պատմամշակութային ժառանգությանը, ինչպես նաև խթանել նրանց ֆիզիկական ակտիվությունն ու զարգացնել թիմային համագործակցության հմտությունները։

Ուղևորության առաջին կանգառը Հաղարիծնի վանական համալիր էր, որտեղ երեխաները ծանոթացան համալիրի հարուստ պատմությանը, ճարտարապետական առանձնահատկություններին և միջնադարյան հայկական մշակույթի արժեքավոր դրսևորումներին։ Այցը հնարավորություն էր ավելի մոտիկից ճանաչելու Հայաստանի պատմամշակութային ժառանգությունը և բացահայտելու հետաքրքիր էջերը։

Այնուհետև օրը շարունակվեց Adventure Rope Park Dilijan-ում՝ լի ակտիվությամբ, ժպիտներով ու նոր տպավորություններով։ Այստեղ ոչ միայն երեխաները, այլև նրանց ծնողները հնարավորություն ունեցան փորձելու իրենց ուժերը պարանային տարբեր փորձություններում, հաղթահարեցին մարտահրավերներ, ոգևորեցին միմյանց և միասին ստեղծեցին հիշվող ու ջերմ պահեր։

«Թևեր» վերականգնողական ծրագիրն իրականացվում է «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության կողմից՝ «Սատար Արցախին» միության ֆինանսական աջակցությամբ։

#Թևեր #ԹևերԳյումրի #Մենքենքմերսարերը #Արցախ #հայաստան
———
As part of the “Wings: Gyumri” program, an educational excursion and active leisure day was organized, aimed at introducing participants to Armenia’s historical and cultural heritage, while also encouraging physical activity and strengthening teamwork skills.

The first stop of the trip was Haghartsin Monastery, where the children learned about the monastery’s rich history, architectural features, and the unique expressions of medieval Armenian culture. The visit gave them an opportunity to discover Armenia’s historical and cultural heritage from a closer perspective and explore its fascinating stories.

The day then continued at Adventure Rope Park Dilijan, filled with activity, smiles, and new impressions. Here, not only the children but also their parents had the opportunity to test themselves on various rope challenges, overcome obstacles, encourage one another, and create warm, memorable moments together.

The “Wings” rehabilitation program is implemented by the We Are Our Mountains Development Agency with the financial support of the Satar Artsakhin Union.


___
В рамках программы «Крылья: Гюмри» была организована познавательная экскурсия и активный отдых, целью которых было знакомство участников с историко-культурным наследием Армении, а также поощрение физической активности и развитие навыков командного взаимодействия.

Первой остановкой поездки стал Монастырский комплекс Агарцин, где дети познакомились с богатой историей монастыря, его архитектурными особенностями и ценными проявлениями средневековой армянской культуры. Посещение дало им возможность ближе познакомиться с историко-культурным наследием Армении и открыть для себя его интересные страницы.

Затем день продолжился в Adventure Rope Park Dilijan — в атмосфере активности, улыбок и новых впечатлений. Здесь не только дети, но и их родители смогли попробовать свои силы на различных верёвочных маршрутах, преодолеть испытания, поддержать друг друга и вместе создать тёплые и запоминающиеся моменты.

Реабилитационная программа «Крылья» реализуется Агентством развития «Мы- наши горы» при финансовой поддержке Союза «Сатар Арцахин».

#Крылья #КрыльяГюмри #Арцах #Армения

Վերականգնում, որը ձևավորվում է քայլ առ քայլ____Երևանում տեղի ունեցավ «Թևեր» ծրագրի կրթական բաղադրիչի՝  երկօրյա ինտենսիվ ...
30/04/2026

Վերականգնում, որը ձևավորվում է քայլ առ քայլ
____
Երևանում տեղի ունեցավ «Թևեր» ծրագրի կրթական բաղադրիչի՝ երկօրյա ինտենսիվ փուլը, որի ընթացքում երեխաները հնարավորություն ունեցան ստեղծագործ աշխատանքի միջոցով զարգացնել իրենց ինքնարտահայտման և սոցիալական հմտությունները ✨

«Թևեր»-ը համապարփակ վերականգնողական ծրագիրն է, ստեղծված Արցախից բռնի տեղահանված երեխաների և նրանց ընտանիքների համար։ Ծրագիրը նպատակ ունի ապահովել սահուն ինտեգրում, հոգեբանական կայունություն և երկարաժամկետ զարգացում։

Ծրագրի կրթական բաղադրիչը միջավայր է, որտեղ երեխաները՝
🔹սովորում են ազատ արտահայտել իրենց մտքերն ու գաղափարները
🔹 հաղթահարել խոսելու ներքին կաշկանդվածությունը
🔹 զարգացնել վստահություն՝ իրենց և խմբի ներսում

Ստեղծագործ և կառուցվածքային գործընթացը՝
ստեղծել → ներկայացնել → արժանանալ արձագանքի 👏
դարձավ պարզ, բայց արդյունավետ մեթոդ, որը խթանեց երեխաների ներգրավվածությունը և ինքնավստահությունը։

Այս փորձառությունը ցույց տվեց, որ ճիշտ կառուցված միջավայրը կարող է դառնալ ոչ միայն կրթական հարթակ, այլ նաև՝ինքնարտահայտման, փոխըմբռնման և սոցիալական կապերի վերականգնման տարածք։

Այս բաղադրիչն իրականացվում է «Ուգվեյ Սուպերհերոսների դպրոցի» մասնագետների հետ համագործակցությամբ, ինչը լրացուցիչ մասնագիտական խորություն է հաղորդում գործընթացին։
#Թևեր #Վերականգնում #մենքենքմերսարերը

______
Recovery, built step by step

In Yerevan, the two-day intensive phase of the educational component of the “Wings” program took place, where children had the opportunity to develop their self-expression and social skills through creative activities ✨

“Wings” is a comprehensive recovery program designed for forcibly displaced children from Artsakh and their families. The program aims to ensure smooth integration, psychological stability, and long-term development.

The educational component creates a space where children:
🔹 learn to freely express their thoughts and ideas
🔹 overcome internal barriers to speaking
🔹 develop confidence within themselves and the group

A simple yet effective creative structure -
create → present → receive response 👏
became a tool that fostered engagement and self-confidence among children.

This experience demonstrated that a well-structured environment can serve not only as an educational platform, but also as a space for
self-expression, mutual understanding, and the restoration of social connections.
This component is implemented in collaboration with the specialists of the Oogway Superheroes School, bringing additional expertise into the learning and recovery process.

***
Восстановление, которое формируется шаг за шагом
____
В Ереване прошёл двухдневный интенсив образовательного компонента программы «Крылья», в рамках которого дети получили возможность развивать навыки самовыражения и социального взаимодействия через творческую деятельность ✨

«Крылья» — это комплексная программа восстановления, предназначенная для детей, насильственно перемещённых из Арцаха, и их семей. Программа направлена на обеспечение плавной интеграции, психологической стабильности и долгосрочного развития.

Образовательный компонент создаёт пространство, где дети:
🔹 учатся свободно выражать свои мысли и идеи
🔹 преодолевают внутренние барьеры в общении
🔹 развивают уверенность в себе и в группе

Простая, но эффективная структура —
создать → представить → получить отклик 👏
стала инструментом, который усиливает вовлечённость и уверенность детей.

Этот опыт показал, что правильно выстроенная среда может быть не только образовательной платформой, но и пространством для
самовыражения, взаимопонимания и восстановления социальных связей.
Данный компонент реализуется совместно со специалистами школы супергероев Угвэй, что усиливает методологическую и профессиональную основу процесса.

Eng⬇️, Русс. ⬇️«Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության հրատապ կոչը միջազգային կառույցներին՝ փրկել Արցախի մշակութա...
28/04/2026

Eng⬇️, Русс. ⬇️

«Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության հրատապ կոչը միջազգային կառույցներին՝ փրկել Արցախի մշակութային ժառանգությունը
____

«Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալությունը խոր ցավով և մտահոգությամբ է հետևում Արցախի հայկական հոգևոր ու մշակութային ժառանգության նկատմամբ շարունակվող ոչնչացման, վանդալիզմի և յուրացման փորձերին։

Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու ոչնչացման փաստերը, Սուրբ Աստվածամոր տաճարի քանդման մասին հաղորդումները, ինչպես նաև սրբավայրերի, գերեզմանոցների, հուշարձանների և հայկական ինքնության տեսանելի նշանների նկատմամբ արձանագրված վանդալիզմի դեպքերը վկայում են ոչ թե առանձին միջադեպերի, այլ վտանգավոր և հետևողական քաղաքականության մասին։

Այս համատեքստում հատկապես մտահոգիչ է վերջին օրերին ադրբեջանական տեղեկատվական դաշտում ակտիվացած վտանգավոր հռետորաբանությունը՝ ուղղված Արցախի խորհրդանիշներից մեկի՝ «Մենք ենք մեր սարերը» հուշարձանի ոչնչացմանը, խեղմանը կամ վերաիմաստավորմանը։ Ստեփանակերտում հայկական ժառանգության ոչնչացման վերջին փաստերն այս վտանգը դարձնում են իրական և հրատապ։

Մշակութային ժառանգության հետևողական ոչնչացումն ու այդկերպ բնիկ ժողովրդի հետքն իր հայրենիքից մաքրելը պարունակում են ցեղասպանության հանցակազմի հատկանիշներ և պետք է դիտարկվեն ոչ միայն որպես մշակութային վանդալիզմ, այլև որպես ինքնության, հիշողության և պատմական իրավունքի դեմ ուղղված հանցավոր քաղաքականություն։

Կոչ ենք անում միջազգային մշակութային, իրավապաշտպան և դիվանագիտական կառույցներին, առաջնահերթորեն UNESCO -ին և ICOMOS -ին, հրատապ և գործուն քայլեր ձեռնարկել՝ կանխելու Արցախի հայկական ժառանգության հերթական անդառնալի կորուստը։ Անհրաժեշտ է ապահովել անկախ մշտադիտարկում, փաստագրում և միջազգային հասանելիություն՝ Արցախի մշակութային ու հոգևոր ժառանգության ներկա վիճակը գնահատելու համար։

Միջազգային հանրության լռությունն ու անգործությունն արդեն իսկ հանգեցրել են ծանրագույն հետևանքների՝ Արցախի հայաթափմանը, օկուպացմանը և հայկական պատմամշակութային ներկայության շարունակական ոչնչացմանը։ Այսօր այդ նույն անգործությունը կարող է դառնալ հերթական անդառնալի կորստի պատճառ։

****
🇬🇧
“We аre Our Mountains” Development Agency: An Urgent Appeal to International Institutions to Save Artsakh’s Cultural Heritage
___
The We аre Our Mountains Development Agency follows with deep pain and concern the ongoing destruction, vandalism, and attempts at appropriation of Artsakh’s Armenian spiritual and cultural heritage.
The documented destruction of St. Hakob Church in Stepanakert, reports on the demolition of the Holy Mother of God Cathedral, as well as recorded acts of vandalism against sanctuaries, cemeteries, monuments, and visible markers of Armenian identity, point not to isolated incidents, but to a dangerous and systematic policy.

In this context, the dangerous rhetoric that has intensified in recent days in the Azerbaijani information space regarding one of Artsakh’s most important symbols - the “We аre Our Mountains” monument - is particularly alarming. This rhetoric appears to prepare the ground for the monument’s destruction, desecration, or reinterpretation. The latest facts of destruction of Armenian heritage in Stepanakert make this threat real and urgent.

The systematic destruction of cultural heritage and, through it, the erasure of an indigenous people’s traces from their homeland contain elements of the crime of genocide and must be regarded not only as cultural vandalism, but also as a criminal policy directed against identity, memory, and historical rights.

We call on international cultural, human rights, and diplomatic institutions - first and foremost UNESCO and International Council on Monuments and Sites (ICOMOS) - to take urgent and effective action to prevent yet another irreversible loss of Artsakh’s Armenian heritage. Independent monitoring, documentation, and international access must be ensured in order to assess the current state of Artsakh’s cultural and spiritual heritage.

The silence and inaction of the international community have already led to grave consequences: the depopulation of Artsakh of its Armenian population, occupation, and the ongoing destruction of Armenian historical and cultural presence. Today, that same inaction may become the cause of yet another irreversible loss.
***
🇷🇺
Агентство развития «Мы - наши горы»: срочный призыв к международным организациям спасти культурное наследие Арцаха
____
Агентство развития «Мы - наши горы» с глубокой болью и тревогой следит за продолжающимся уничтожением, вандализмом и попытками присвоения армянского духовного и культурного наследия Арцаха.

Факты уничтожения церкви Сурб Акоп в Степанакерте, сообщения о сносе кафедрального собора Сурб Аствацацин, а также зафиксированные случаи вандализма в отношении святынь, кладбищ, памятников и видимых символов армянской идентичности свидетельствуют не об отдельных инцидентах, а об опасной и последовательной политике.

В этом контексте особенно тревожной является опасная риторика, активизировавшаяся в последние дни в азербайджанском информационном пространстве и направленная против одного из символов Арцаха - памятника «Мы - наши горы». Подобная риторика, по сути, подготавливает почву для его уничтожения, осквернения или переосмысления. Последние факты уничтожения армянского наследия в Степанакерте делают эту угрозу реальной и неотложной.

Последовательное уничтожение культурного наследия и стирание таким образом следов коренного народа с его родины содержат признаки состава преступления геноцида и должны рассматриваться не только как культурный вандализм, но и как преступная политика, направленная против идентичности, памяти и исторических прав.

Мы призываем международные культурные, правозащитные и дипломатические структуры, в первую очередь UNESCO и ICOMOS, предпринять срочные и действенные шаги для предотвращения очередной невосполнимой утраты армянского наследия Арцаха. Необходимо обеспечить независимый мониторинг, документирование и международный доступ для оценки нынешнего состояния культурного и духовного наследия Арцаха.

Молчание и бездействие международного сообщества уже привели к тяжелейшим последствиям: депопуляции Арцаха от армянского населения, оккупации и продолжающемуся уничтожению армянского историко-культурного присутствия. Сегодня то же бездействие может стать причиной очередной невосполнимой утраты.

«Թևեր»․ բացահայտելով Գյումրին արվեստի միջոցով 💛«Թևեր» վերականգնողական ծրագրի շրջանակում Գյումրու մեր մասնակիցները ծանոթա...
15/04/2026

«Թևեր»․ բացահայտելով Գյումրին արվեստի միջոցով 💛

«Թևեր» վերականգնողական ծրագրի շրջանակում Գյումրու մեր մասնակիցները ծանոթացան քաղաքի ստեղծագործ միջավայրին և շփվեցին տեղի արվեստագետների հետ։
🎬 Առաջին կանգառը «Վառեմ-մարեմ» արվեստանոցն էր, որտեղ երեխաները տեղափոխվեցին կինոյի աշխարհ․ դիտեցին Գյումրիում նկարահանված հին ֆիլմերից հատվածներ, վիկտորինայի միջոցով ամրապնդեցին այդ ֆիլմերի մասին իրենց գիտելիքները, իսկ վարպետաց դասի ընթացքում ստեղծեցին Գյումրու պատմական դռների գիպսե կրկնօրինակները։

🎨 Հաջորդ կանգառը «Լեո Արտ» ստուդիան էր, որտեղ նրանք ծանոթացան ստեղծագործական գործընթացին՝ ականատես լինելով, թե ինչպես է գաղափարը վերածվում արվեստի գործի։

💛 Երեխաները հասկացան, որ արվեստը պարզապես նկար կամ ֆիլմ չէ․ այն զգացողություն է, պատմություն և ինքնարտահայտման ուժեղ միջոց։
📌 «Թևեր» ծրագիրն իրականացվում է «Սատար Արցախին» միության ֆինանսական աջակցությամբ։

#ՄենքԵնքՄերՍարերը #ԹևերԳյումրի
———
✨ “Wings”: Discovering Gyumri Through Art 💛

Within the framework of the “Wings” rehabilitation program, our participants in Gyumri explored the city’s creative environment and engaged with local artists.

🎬 The first stop was the “Varem-Marem” studio, where children immersed themselves in the world of cinema. They watched excerpts from classic films shot in Gyumri, reinforced their knowledge through a quiz, and during the мастерclass created plaster replicas of Gyumri’s historic doors.

🎨 The next stop was the “Leo Art” studio, where participants were introduced to the creative process, witnessing how an idea transforms into a work of art.

💛 The children realized that art is not just a painting or a film—it is emotion, storytelling, and a powerful means of self-expression.

📌 The “Wings” program is implemented with the financial support of the “Satar Artsakhin” union.


———
✨ «Крылья»: открывая Гюмри через искусство 💛

В рамках реабилитационной программы «Крылья» наши участники в Гюмри познакомились с творческой средой города и пообщались с местными художниками.

🎬 Первой остановкой стала студия «Варем-Марем», где дети погрузились в мир кино. Они посмотрели отрывки из классических фильмов, снятых в Гюмри, закрепили знания с помощью викторины, а во время мастер-класса создали гипсовые копии исторических дверей города.

🎨 Следующей остановкой стала студия «Лео Арт», где участники познакомились с творческим процессом и увидели, как идея превращается в произведение искусства.

💛 Дети поняли, что искусство — это не просто картина или фильм, а эмоции, история и мощный способ самовыражения.

📌 Программа «Крылья» реализуется при финансовой поддержке союза «Сатар Арцахин».
#МыНашиГоры #КрыльяГюмри

10/04/2026

🎬 Երբ քաղաքը խոսում է արվեստի լեզվով…

🎨 «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության «Թևեր՝ Գյումրի» ծրագրի մասնակիցները բացահայտեցին Գյումրին արվեստի միջոցով՝ այցելելով «Վառեմ Մառեմ» և «Լեո Արտ» արվեստանոցներ, շփվելով արվեստագետների հետ և ստեղծագործելով սեփական ձեռքերով։

✨ Արվեստը՝ որպես զգացողություն, պատմություն և ինքնարտահայտում։
#Մենքենքմերսարերը #Թևեր #ԹևերԳյումրի #Արցախ #Հայաստան


🎬 When a city speaks through art…

🎨 “Wings Gyumri”

Participants explored Gyumri through art—visiting “Varem Marem” and “Leo Art” studios, engaging with artists, and creating their own works.

✨ Art as emotion, story, and self-expression.




🎬 Когда город говорит языком искусства…

🎨 «Крылья Гюмри»

Участники открыли для себя Гюмри через искусство: посетили студии «Варем Марем» и «Leo Art», пообщались с художниками и попробовали себя в творчестве.

✨ Искусство как чувство, история и способ самовыражения.

21-րդ դարի ամենապահանջված հիմնարար հմտությունները ստանալու հրաշալի հնարավորություն ՀօԹ Ակադեմիայի կողմից։ Կրթության մանր...
08/04/2026

21-րդ դարի ամենապահանջված հիմնարար հմտությունները ստանալու հրաշալի հնարավորություն ՀօԹ Ակադեմիայի կողմից։

Կրթության մանրամասները և գրանցման հղումը` ստորև։

ՀօԹ Ակադեմիան հայտարարում է «Վիրտուալ քոլեջի» նոր կրթաշրջանի հայտերի ընդունման մեկնարկը 🚀

Սա ավելին է, քան պարզապես առցանց դասընթաց. այն միտված է թարմացնելու մասնակիցների ներքին օպերացիոն համակարգը։

Ինչո՞ւ դիմել
✨21-րդ դարի ամենապահանջված հիմնարար հմտությունները մեկ տեղում
Թվային, հաղորդակցման, իրավական, ֆինանսասկան գրագիտություն
✨ Ուսուցում գործելով (Learning by doing). Վիրտուալ քոլեջը պասիվ ուսուցում չէ։ Մասնակիցներից ակնկալվում է ակտիվ ներգրավվածություն և իրական կյանքի խնդիրների լուծում:
✨ Արժեքավոր հավաստագրեր. Յուրաքանչյուր մոդուլի ավարտին վկայական և ամբողջական ծրագրի հավաստագիր:
✨ 100% կրթաթոշակ. Ընտրված մասնակիցների համար ծրագիրը ամբողջությամբ ֆինանսավորվում է։

Ի՞նչ է սպասվում.
🔹 Ծրագրի տևողությունը՝ մայիսի 2-ից սեպտեմբեր 2026
🔹 5 մոդուլ, 200+ թեմա:
🔹 4 ամիս ինտենսիվ աշխատանք:
🔹 Շաբաթական մոտ 6 ժամ զբաղվածություն (ինքնուրույն ուսուցում + 1-2 ժամ ուղիղ միացումով դասեր):

Այս ծրագիրը Ձեզ համար է, եթե.
✔️ 16–50 տարեկան եք:
✔️ Բնակվում եք Սյունիքում, Շիրակում, Կոտայքում, Արարատում, Արմավիրում կամ Երևանում:
✔️ Ունեք բարձր մոտիվացիա և պատրաստ եք ակտիվ ներգրավվել:
✚ Ողջունում ենք Արցախից տեղահանված մասնակիցների դիմումները

Ուշադրություն. Հայտերի ընդունման վերջնաժամկետը ապրիլի 12-ն է:
Մի՛ հետաձգեք դիմելը: Տեղերը սահմանափակ են, իսկ ընտրությունը՝ մրցակցային:

👉 Կարդացեք մանրամասները կայքում և լրացրե՛ք հայտը նշված հղումով։

🔗 hotacademy.org/virtual-college

#ՀօԹԱկադեմիա #ՎիրտուալՔոլեջ #Կրթաթոշակ #Ինքնակրթություն

Հոգատարության և վերականգնման օր մայրիկների համար***Մայրության և գեղեցկության տոնին ընդառաջ՝ «Թևեր» ծրագրի մասնակից մայրի...
07/04/2026

Հոգատարության և վերականգնման օր մայրիկների համար
***
Մայրության և գեղեցկության տոնին ընդառաջ՝ «Թևեր» ծրագրի մասնակից մայրիկները մի քանի ժամով կտրվեցին առօրյա հոգսերից՝ տեղափոխվելով մի միջավայր, որտեղ առաջնայինն իրենց ինքնազգացողությունն ու հուզական հավասարակշռությունն էր։

✨ Փոքր քայլ՝ սեփական «ես»-ի հետ կապ հաստատելու և ներքին ներդաշնակությունը վերականգնելու համար։

🧼 Ստեղծարար վարպետաց դաս BigBee Events-ի հետ. ձեռագործ օճառներ, որոնց յուրաքանչյուրը լցված էր ստեղծարարությամբ և երևակայությամբ։

🌿 Հայկական խոտաբույսերով թեյախմություն, ջերմ զրույցներ և նոր կապեր հաստատելու հնարավորություն։

Մենք հավատում ենք, որ երջանիկ և հոգատար մայրն է ընտանիքի ու համայնքի ամրության հիմքը։

Ծրագիրը իրականացվում է «Մենք ենք մեր սարերը» գործակալության կողմից՝ «Սատար Արցախին» նախաձեռնության ֆինանսական աջակցությամբ։

Հատուկ շնորհակալություն Wellnest Երևան կենտրոնին՝ մեզ հյուրընկալելու և ջերմությամբ ընդունելու համար։

#Թևեր #Ապրիլի7 #ԿանանցՄիամսյակ #ՍատարԱրցախին #ՀամայնքայինԲարօրություն
___
A Day of Care and Renewal for Mothers
****
In celebration of Motherhood and Beauty Day, mothers from the “Wings” program were invited to step away from daily routines and enter a space dedicated entirely to their wellbeing.

✨ A moment to reconnect with their inner selves, restore balance, and nurture emotional wellbeing.

🧼 A creative workshop with BigBee Events, where participants crafted handmade soaps filled with imagination and care.

🌿 Enjoying Armenian herbal tea, sharing stories, and building meaningful connections in a warm and supportive environment.

We believe that empowered and happy mothers are the cornerstone of strong families and resilient communities.

This program is proudly implemented by the “We Are Our Mountains” Development Agency with financial support from the “Support to Artsakh” initiative.

Our heartfelt thanks to Wellnest Yerevan for hosting us with warmth and care.


___
День заботы и восстановления для мам
**
В преддверии Дня материнства и красоты участницы программы «Крылья» на несколько часов отвлеклись от повседневных забот и оказались в пространстве, где на первом месте было их эмоциональное и внутреннее благополучие.

✨ Время для встречи с собой, восстановления внутреннего баланса и заботы о собственном эмоциональном состоянии.

🧼 Творческий мастер-класс с BigBee Events, где участницы создавали авторское мыло, наполненное креативностью и вниманием.

🌿 Чаепитие с армянскими травами, тёплые беседы и возможность устанавливать новые значимые связи.
Мы верим, что счастливые и заботливые мамы — основа крепких семей и устойчивых сообществ.

Программа реализуется агентством «Мы — наши горы» при финансовой поддержке союза «Сатар Арцахин».
Особая благодарность центру Wellnest Ереван за тёплый приём и гостеприимство.
#Крылья #7апреля #МесяцЖенщин #СообществоИБлагополучие

Սուրբ Հարության տոնի՝ Զատկի առիթով, սրտանց շնորհավորում ենք բոլորին։Թող այս լուսավոր տոնը մեր սրտերում նորոգի հույսը, զո...
05/04/2026

Սուրբ Հարության տոնի՝ Զատկի առիթով, սրտանց շնորհավորում ենք բոլորին։

Թող այս լուսավոր տոնը մեր սրտերում նորոգի հույսը, զորացնի հավատը և խաղաղություն, սեր ու բարություն բերի յուրաքանչյուր ընտանիք։
Այս լուսավոր օրը առանձնահատուկ աղոթքով հիշում ենք նաև մեր սրբավայրերը, որոնք մեր հավատքի, հիշողության և հարատևման վկաներն են։
Աղոթում ենք, որ Հարության լույսը լուսավորի մեր ժողովրդի ճանապարհը, զորացնի մեզ փորձությունների մեջ և օգնի վերագտնել ապրելու, արարելու ու հավատով առաջ շարժվելու ուժը։

Քրիստոս հարյավ ի մեռելոց։
Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի։
___
Сердечно поздравляем всех со светлым праздником Святого Воскресения — Пасхой.

Пусть этот светлый праздник обновит в наших сердцах надежду, укрепит веру и принесёт в каждую семью мир, любовь и добро.
В этот благословенный день мы с особой молитвой поминаем наши святыни — незыблемых свидетелей нашей веры, нашей памяти и нашей духовной преемственности.
Мы молимся о том, чтобы свет Воскресения озарял путь нашего народа, укреплял нас в испытаниях и помогал вновь обрести силы жить, созидать и с верой двигаться вперёд.

Христос воскрес из мёртвых.
Благословенно Воскресение Христово.
---
We warmly extend our heartfelt congratulations to all on the Feast of the Holy Resurrection — Easter.

May this radiant feast renew hope in our hearts, strengthen our faith, and bring peace, love, and kindness to every family.
On this blessed day, we remember with special prayer our sacred shrines, which preserve within them our faith, our memory, and our spiritual continuity.
We pray that the light of the Resurrection may illuminate the path of our people, strengthen us in times of trial, and help us rediscover the strength to live, to create, and to move forward with faith.

Christ is risen from the dead.
Blessed be the Holy Resurrection of Christ.

01/04/2026

ՀօԹ Ակադեմիան հայտարարում է «Վիրտուալ քոլեջի» նոր կրթաշրջանի հայտերի ընդունման մեկնարկը 🚀

Սա ավելին է, քան պարզապես առցանց դասընթաց. այն միտված է թարմացնելու մասնակիցների ներքին օպերացիոն համակարգը։

Ինչո՞ւ դիմել
✨21-րդ դարի ամենապահանջված հիմնարար հմտությունները մեկ տեղում
Թվային, հաղորդակցման, իրավական, ֆինանսասկան գրագիտություն
✨ Ուսուցում գործելով (Learning by doing). Վիրտուալ քոլեջը պասիվ ուսուցում չէ։ Մասնակիցներից ակնկալվում է ակտիվ ներգրավվածություն և իրական կյանքի խնդիրների լուծում:
✨ Արժեքավոր հավաստագրեր. Յուրաքանչյուր մոդուլի ավարտին վկայական և ամբողջական ծրագրի հավաստագիր:
✨ 100% կրթաթոշակ. Ընտրված մասնակիցների համար ծրագիրը ամբողջությամբ ֆինանսավորվում է։

Ի՞նչ է սպասվում.
🔹 Ծրագրի տևողությունը՝ մայիսի 2-ից սեպտեմբեր 2026
🔹 5 մոդուլ, 200+ թեմա:
🔹 4 ամիս ինտենսիվ աշխատանք:
🔹 Շաբաթական մոտ 6 ժամ զբաղվածություն (ինքնուրույն ուսուցում + 1-2 ժամ ուղիղ միացումով դասեր):

Այս ծրագիրը Ձեզ համար է, եթե.
✔️ 16–50 տարեկան եք:
✔️ Բնակվում եք Սյունիքում, Շիրակում, Կոտայքում, Արարատում, Արմավիրում կամ Երևանում:
✔️ Ունեք բարձր մոտիվացիա և պատրաստ եք ակտիվ ներգրավվել:
✚ Ողջունում ենք Արցախից տեղահանված մասնակիցների դիմումները

Ուշադրություն. Հայտերի ընդունման վերջնաժամկետը ապրիլի 12-ն է:
Մի՛ հետաձգեք դիմելը: Տեղերը սահմանափակ են, իսկ ընտրությունը՝ մրցակցային:

👉 Կարդացեք մանրամասները կայքում և լրացրե՛ք հայտը նշված հղումով։

🔗 hotacademy.org/virtual-college

#ՀօԹԱկադեմիա #ՎիրտուալՔոլեջ #Կրթաթոշակ #Ինքնակրթություն

Address

6, Baghramyan Street
Yerevan

Alerts

Be the first to know and let us send you an email when We Are Our Mountains / Մենք ենք մեր սարերը posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to We Are Our Mountains / Մենք ենք մեր սարերը:

Share