17/09/2026
Քանի անգամ եմ տղամարդկանցից լսել, որ իրենց կյանքում ուզում են ունենալ խելացի կին։ Ես խորհուրդ կտայի նրանց լրջորեն մտածել դրա շուրջ։
Խելացի կինն ինքնուրույն է որոշումներ կայացնում, ունի իր ցանկությունները և սահմանները։ Դու երբեք չես լինի նրա կյանքի կենտրոնը, որովհետև նրա կյանքը պտտվում է իր շուրջը։
Խելացի կինը թույլ չի տա, որ իրեն մանիպուլացնեն կամ շանտաժի ենթարկեն։ Նա մեղքը ուրիշների վրա չի բարդում, այլ պատասխանատվություն է վերցնում իր արարքների համար։
Խելացի կինը հարցեր է տալիս, վերլուծում է, վիճում՝ երբ համաձայն չի և առաջ է շարժվում։ Նա քեզնից առաջ էլ է կյանք ունեցել և գիտի, որ կյանք է ունենալու նաև այն ժամանակ, երբ դու հեռանաս։
Նա այստեղ է՝ զգուշացնելու, ոչ թե թույլտվություն խնդրելու համար։ Նա չի փնտրում առաջնորդի, որի հետևից կարող է գնալ, ոչ էլ հոր, որը կշտկի իր կյանքը, կամ որդու, որին պետք է փրկել։ Նա չի ցանկանում գնալ քո հետևից և ոչ էլ ինչ-որ մեկի համար ճանապարհ հարթել։ Նա ցանկանում են քայլել կողքիդ։
Նա գիտի, որ առանց բռնության ապրելը իրավունք է, ոչ թե շքեղություն կամ արտոնություն։ Նա հավասարապես արտահայտում է զայրույթը, տխրությունը, ուրախությունն ու վախը, որովհետև գիտի՝ վախը իրեն թույլ չի դարձնում, ինչպես զայրույթը նրան պակաս կանացի չի դարձնում։ Այս երկու և մյուս բոլոր զգացմունքները միասին նրան դարձնում են մարդ։ Եվ վերջ։
Խելացի կինն ազատ է, որովհետև պայքարել է իր ազատության համար։ Բայց նա զոհ չէ, նա վերապրած է։ Մի՛ փորձիր նրան շղթայել, որովհետև նա գիտի՝ ինչպես ազատվել։ Հիշիր՝ նա դա արդեն արել է․․․
Ուստի՝ նախքան բացես բերանդ և ասես, որ քո կյանքում ուզում ես «խելացի» կին, ինքդ քեզ հարցրու՝ արդյո՞ք իսկապես ստեղծված ես նրա կողքին լինելու համար։
— Գաբրիել Գարսիա Մարկես
«Աճ»ե՛նք միասին:
#հոգեբանություն #կյանք #մարդ #կին