Teach For Armenia

Teach For Armenia Our mission is to catalyze a nationwide movement of impact-driven leaders.

Մենք ձգտում ենք ունենալ այնպիսի Հայաստան, որտեղ յուրաքանչյուր երեխա՝ ներառյալ Արցախից տեղահանվածները, անկախ իրե սոցիալ-տնտեսական կարգավիճակից, հնարավորություն կունենա գերազանց կրթության շնորհիվ բացահայտել իր ողջ ներուժը:

We envision an Armenia where all children, including those from Nagorno-Karabakh (Artsakh), regardless of their socioeconomic circumstances, have the opportunity to unlock their full potential through an excellent education.

24/09/2026

Մեր երեխաների փոքրիկ խորհուրդները՝ մեծ թեմայի մասին 🌍

🤩Երեկ ԵՊՀ-ի բակում տեղի ունեցավ  «ԲԱՆՈՒԳՈՐԾ» ամենամյա էքսպոն, որին այս տարի ևս միացել էինք՝ մի քանի ձևաչափով ներկայացնել...
24/09/2026

🤩Երեկ ԵՊՀ-ի բակում տեղի ունեցավ «ԲԱՆՈՒԳՈՐԾ» ամենամյա էքսպոն, որին այս տարի ևս միացել էինք՝ մի քանի ձևաչափով ներկայացնելով ուսանողների համար մեր հնարավորությունները։

📍 Մեր տաղավարում մեր ուսանող թիմակիցները ողջ օրվա ընթացքում շփվում էին ուսանողների հետ՝ ներկայացնելով հիմնադրամի ծրագրերն ու այն հնարավորությունները, որոնց կարող են միանալ դեռևս ուսանողական տարիներից։

💬 Միևնույն ժամանակ մեր գործընկեր Արշակ Պողոսյանը մասնակցեց «Ի՞նչ են այսօր գործատուները ակնկալում ուսանողներից և նորավարտներից» թեմայով պանելային քննարկմանը։ Զրույցի ընթացքում անդրադարձ եղավ աշխատաշուկա մուտք գործելու համար անհրաժեշտ հմտություններին, առանց աշխատանքային փորձի սեփական առավելությունները ներկայացնելուն, CV-ի ու հարցազրույցի կարևոր բաղադրիչներին, ինչպես նաև նրան, թե ինչպես է արհեստական բանականությունը փոխում գործատուների ակնկալիքներն ու երիտասարդ մասնագետների հնարավորությունները։Արշակը նաև ներկայացրեց այն հնարավորությունները, որոնք մեր հիմնադրամն առաջարկում է բակալավրիատի տարբեր կուրսերի ուսանողներին և մագիստրատուրայում սովորել ցանկացող մասնագետներին՝ դեռևս ուսումնառության ընթացքում փորձ ձեռք բերելու և մասնագիտական ուղին զարգացնելու համար։

💡 Իսկ մեր գործընկեր Սոնա Հովսեփյանը ուսանողական նախագծերի գնահատման ժյուրիի կազմում էր։ Ուսանողները ներկայացրին վեց նախագծային գաղափար, որոնցից երեքը ճանաչվեցին հաղթող և ԵՊՀ-ի աջակցությամբ հնարավորություն կստանան կյանքի կոչելու իրենց գաղափարները։

Նախ շնորհակալ ենք ԵՊՀ-ին մեզ նման հնարավորություն ընձեռելու համար և ուրախ ենք լինել այն հարթակներում, որտեղ ուսանողները կարող են բացահայտել նոր հնարավորություններ, լսել աշխատաշուկայի իրական ակնկալիքների մասին, ներկայացնել սեփական գաղափարներն ու դեռևս համալսարանական տարիներից քայլեր անել իրենց մասնագիտական ուղին կառուցելու համար։

23/09/2026

Այն մասին, թե ինչպես անցավ մեր օրը «ԲԱՆՈՒԳՈՐԾ» էքպոյի ընթացքում🤩

Շնորհավո՛ր Անկախությանդ օրը, մեր Հայաստան։ 🇦🇲🤩Մենք ամեն օր մեր աշխատանքով, նվիրվածությամբ ու փոքրիկ, բայց կարևոր քայլերո...
21/09/2026

Շնորհավո՛ր Անկախությանդ օրը, մեր Հայաստան։ 🇦🇲
🤩Մենք ամեն օր մեր աշխատանքով, նվիրվածությամբ ու փոքրիկ, բայց կարևոր քայլերով շարունակելու ենք նպաստել քո հզորացմանն ու պայծառ ապագային։

——

Happy Independence Day, our Armenia! 🇦🇲
🤩Every day, through our work, dedication, and small yet meaningful steps, we will continue contributing to your strength and a brighter future.

20/09/2026

Բա չիմացաք Հերմինե Հարությունյան -ին բերման էի ենթարկել Երևան՝ «ԴպրոցԱԿԱՆ» չարաճճիութունները բացահայտելու😜

Syrovarnya Yerevan ջան, ձեզ էլ շնորհակալություն հյուրասիրության համար😍

Եվ այո՜, հենց gorgeouz beats -ի հետ միասին՝ Շառլ Ազնավուրի հրապարակից, ազդարարելու ենք Ուսուցիչների առաջնորդության ծրագր...
17/09/2026

Եվ այո՜, հենց gorgeouz beats -ի հետ միասին՝ Շառլ Ազնավուրի հրապարակից, ազդարարելու ենք Ուսուցիչների առաջնորդության ծրագրի 13-րդ սերնդի հավաքագրման մեկնարկը:🧡

Բայց սա միայն հայտարարությամբ չի սահմանափակվելու։ 👀

Անցի՛ր հղումով, գրանցվի՛ր ու միացի՛ր մեզ, որպեսզի կարողանաս մասնակցել խաղարկությանը, շահել հատուկ նվերներ, վայելել հյուրընկալություն ու, ամենակարևորը, միասին տոնելու մեզ համար շատ կարևոր այս օրը։

📍 Շառլ Ազնավուրի հրապարակ
🗓 Հոկտեմբերի 1
⏰ 19:00-ից

Սպասում ենք հենց քեզ։
Գրանցվի՛ր այստեղ՝

16/09/2026

Աշխարհի վերջի մեր պատկերացումները կամ վենագրեք ինքներդ 😅

Սեզոնը միասին ավելի լավ է սկսվում 🧡🤩 Հոկտեմբերի 1-ին երեկոյի համար դեռ պլան չունե՞ս։ Հիմա արդեն ունես։ Նոր սեզոնը որոշել...
15/09/2026

Սեզոնը միասին ավելի լավ է սկսվում 🧡

🤩 Հոկտեմբերի 1-ին երեկոյի համար դեռ պլան չունե՞ս։ Հիմա արդեն ունես։
Նոր սեզոնը որոշել ենք սկսել ոչ թե պարզապես հանդիպումով, այլ մեծ, ջերմ ու մի քիչ աղմկոտ երեկոյով՝ քաղաքի հենց կենտրոնում։

👀 Հանդիպում ենք Շառլ Ազնավուրի հրապարակում՝ «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց 19:00-ին: Ձեզ սպասվում են անակնկալներ ու նվերնե։ Իսկ թե ինչպիսի՞՝ դեռ չենք բացահայտի։

📣Եթե վերջին ամիսներին մեզ հետ որևէ միջոցառման, հանդիպման կամ ծրագրի ընթացքում հանդիպել ես՝ սա նորից տեսնելու առիթ է։
Եթե դեռ չես հանդիպել՝ հենց հիմա լավ պահ է առաջին անգամ գալու համար։
📍 Գրանցվի՛ր հիմա, որպեսզի առաջինը տեղեկանաս առաջիկա նորությունների մասին ու ոչինչ բաց չթողնեք`

📍 Մինչ PISA-ի արդյունքները Հայաստանում կրթության վերաբերյալ լայն քննարկումների առիթ են դարձել, մենք ցանկանում ենք այդ քն...
15/09/2026

📍 Մինչ PISA-ի արդյունքները Հայաստանում կրթության վերաբերյալ լայն քննարկումների առիթ են դարձել, մենք ցանկանում ենք այդ քննարկմանը ևս մեկ կարևոր բաղադրիչ ավելացնել՝ անկախ հետազոտության տվյալներ այն մասին, թե մեր աշխատանքում ինչն է արդյունք տալիս, և որ ուղղություններով դեռ անելիք ունենք։

2025 թվականի ապրիլին UCLA-ի CRESST հետազոտական կենտրոնը՝ ԱՄՆ-ի կրթական հետազոտությունների հեղինակավոր կառույցներից մեկը, հրապարակեց «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» ծրագրի անկախ ուսումնասիրության արդյունքները։ Համեմատվել են մեր ծրագրում ընդգրկված 39 և 39 համադրելի դպրոցներ, որտեղ դեռ չենք աշխատում։

👉 Ի՞նչ ցույց տվեց հետազոտությունը։

Հայոց լեզվի գնահատմամբ՝ մեր ծրագրում ընդգրկված 5-րդ դասարանի աշակերտները մեկ ուսումնական տարվա ընթացքում գրանցել են նշանակալի առաջընթաց․

— ընդհանուր արդյունքը բարձրացել է 55%-ից մինչև 72%,
— գիտելիքահեն առաջադրանքների արդյունքը՝ 60%-ից մինչև 81%,
— գիտելիքի կիրառման առաջադրանքներինը՝ 58%-ից մինչև 76%։

Դասարանային դիտարկումները ցույց տվեցին նաև, որ մեր Ուսուցիչ-առաջնորդները ստեղծում են ավելի արդյունավետ ուսումնական միջավայրեր՝ ապահովելով աշակերտների ակտիվ ներգրավվածություն, համագործակցային աշխատանք, սովորածի կապ իրական կյանքի հետ և ավելի ապահով միջավայր։
Բոլոր դասարաններում աշակերտները նաև առաջընթաց են գրանցել առաջնորդական հմտությունների զարգացման մեջ՝ նպատակներ սահմանելու, հույզերը կառավարելու և սեփական համայնքում փոփոխություն ստեղծելու իրենց կարողության նկատմամբ վստահության առումով։

Միևնույն ժամանակ հետազոտությունը ցույց տվեց, թե որտեղ դեռ պետք է ավելի շատ աշխատենք՝ մասնավորապես բարձր դասարաններում քննադատական մտածողության զարգացման և տարբեր կրթական կարիքներ ունեցող աշակերտներին աջակցելու ուղղությամբ։

Այս արդյունքների հիման վրա վերանայեցինք Ուսուցիչ-առաջնորդներին տրամադրվող վերապատրաստման և քոուչինգի մոտեցումները։

Գնահատումները մեր աշխատանքի առանցքային մասն են՝ օգնելով համոզվել, որ որոշումները հիմնված են տվյալների վրա և մեզ տանում են ճիշտ ուղղությամբ։

2025–2026 ուսումնական տարվա արդյունքները ցույց են տալիս, որ առաջընթաց կա․
— աշակերտների ակադեմիական գնահատման արդյունքներն աճել են 20 տոկոսային կետով՝ 40%-ից հասնելով 60%-ի,
— գիտելիքահեն առաջադրանքների արդյունքը հասել է 76%-ի,
— մեր Ուսուցիչ-առաջնորդները Teach For All-ի արդյունավետության համաշխարհային հարցման արդյունքներով զբաղեցրել են 1-ին տեղը Եվրոպայում՝ գրանցելով 85% արդյունք՝ ցանցի 77% միջին ցուցանիշի համեմատ,
— մեր Ուսուցիչ-առաջնորդների 79%-ը, ըստ արդյունավետության ներքին գնահատման գործիքների, ցուցաբերում է բավարար կամ բարձր արդյունավետություն։

🔶 PISA-ն ցույց է տալիս Հայաստանի կրթական համակարգի մարտահրավերի մասշտաբը։ UCLA-ի հետազոտությունն օգնեց հասկանալ մեր ազդեցությունն ու բացերը, իսկ շարունակական գնահատումները՝ տեսնել, թե արդյոք մեր որոշումները մեզ տանում են ճիշտ ուղղությամբ։

Մենք չենք պնդում, որ լուծել ենք բոլոր խնդիրները։ Բայց ունենք ապացույցներ, հստակ մեթոդաբանություն և պատրաստակամություն՝ շարունակաբար սովորելու թե՛ հաջողություններից, թե՛ բացերից։

Ամբողջական հետազոտությունն այստեղ՝ https://drive.google.com/file/d/1uth-wY0eI8cTXtFxwnwZ93qqsu8TYsqp/view?usp=sharing

Address

2/1 Melik Adamyan Street
Yerevan
0010

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+37460505515

Alerts

Be the first to know and let us send you an email when Teach For Armenia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Teach For Armenia:

Share