«Սպարտա» գոյատևման կենտրոն» ՀԿ-ն հիմնադրվել է 2004 թվականին: Հանդիսանում է գիտական, հետազոտական, կրթական և տեղեկատվական կազմակերպություն:
Կազմակերպության նպատակն է` նպաստել անհատի անձնական անվտանգության և գոյատևման համակարգի ստեղծմանն ու ներդրմանը։ «Սպարտա» գոյատևման կենտրոն» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2004 թվականին, պետական գրանցում է ստացել 2004 թվականի հուլիսի 13-ին (գր
անցման վկայական 03Ա 065647):
Կազմակերպությունը հանդիսանում է շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, գիտական, հետազոտական, կրթական և տեղեկատվական կազմակերպություն:
Հարկային կոդ` 00086017, Սպասարկող բանկը` «Կոնվերս Բանկ» ՓԲԸ, հ/հ 1930002973930100
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՈՐԴԵԳՐԱԾ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆ Է՝
«Օգնել մարդկանց, որպեսզի արտակարգ իրավիճակներում և այլ ծայրահեղ պայմաններում լինեն անվտանգ, իսկ հարկ եղած դեպքում`կարողանան գոյատևել»:
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱԽՈՍՆ Է՝
«Ցանկացած մարդ պետք է կարողանա կանխատեսել վտանգները, հնարավորության դեպքում խույս տալ նրանցից, իսկ անհրաժեշտության դեպքում՝ գործել գրագետ, դուրս գալով նվազագույն կորուստներով»:
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆ Է `
«Նպաստել անհատի անձնական անվտանգության և գոյատևման համակարգի ստեղծմանը և ներդրմանը, ինչպես նաև`արտակարգ իրավիճակներում և այլ ծայրահեղ պայմաններում, ինչպես մարդկանց կյանքին և առողջությանը, այնպես էլ հասարակության անվտանգությանը սպառնացող անմիջական վտանգների նվազեցմանը և վերացմանը»:
ԿԵՆՏՐՈՆԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐՆ ԵՆ՝
• Նպաստել արտակարգ իրավիճակներում և այլ ծայրահեղ պայմաններում բնակչության տարբեր խմբերի ուսուցմանը անձնական անվտանգության և գոյատևման հիմունքներին:
Բնակչության խմբերի մեջ առանձնակի ուշադրություն է դարձվում ինչպես նախադպրոցական, դպրոցական և համալսարանական տարիքի երեխաներին և երիտասարդներին, այնպես էլ այնպիսի մասնագետների ուսուցմանը, որոնց համար գոյատևումը ունի գործնական նշանակություն (երկրաբաններ, որսորդներ, զբոսաշրջիկներ, լեռնագնացներ, արշավականներ, տրանսպորտային միջոցների անձնակազմ և ուղևորներ և այլն):
• Նպաստել բնակչության ուսուցմանը հնարավոր ահաբեկչական հարձակումների ժամանակ կամ այդպիսի հարձակումների սպառնալիքի դեպքում համապատասխան վարքին և գործելաձևերին:
• Նպաստել անհատի անձնական անվտանգության և գոյատևման ոլորտում նոր տեխնոլոգիաների, տեխնիկական միջոցների և սարքավորումների մշակման, կատարելագործման, և ներդրման գործընթացին:
• Աջակցել առողջապահական հիմնախնդիրների գիտական հետազոտություններին և ուսումնասիրություններին աղետների բժշկության ոլորտում, մասնավորապես` հանպատրաստից սարքված (ձեռքի տակ եղած միջոցներով) բնակչության լայն շերտերին առաջին բուժօգնության ուսուցման ծրագրերի և մեթոդների մշակմանը:
• Նպաստել երիտասարդ սերնդի դաստիարակության և պատրաստման համակարգում նոր կրթական տեխնոլոգիաների ներդրմանը, օգտագործելով առաջավոր բարձր տեղեկատվական տեխնոլոգիաներ, մասնավորապես`առողջ ապրելակերպի, կրթական և արկածային տուրիզմի, բնապահպանական (էկոլոգիական) կրթության և դաստիարակության և այլ ուղղություններով, որոնք կօժանդակեն երիտասարդության ֆիզիկական և ինտելեկտուալ ներուժի աճին:
• Ուսումնական հաստատությունների (նախադպրոցական, դպրոցական և համալսարանական) ապահովության բարձրացման ուղիները` կապված արտակարգ իրավիճակների, այդ թվում հնարավոր ահաբեկչական գործողությունների հետ:
• Արտակարգ իրավիճակների և այլ ծայրահեղ պայմանների հոգեբանություն: Այդիպսի իրավիճակների հետ կապված վախերի նախնական ուսումնասիրություն:
(Կազմակերպության խնդիրների ողջ փաթեթին կարող եք ծանոթանալ Կենտրոնի Կանոնադրությունից):
2004 թվականից առ այսօր կենտրոնը իրականացնում է նաև անհետաձգելի բուժօգնության դասընթացներ բժշկական և ոչ բժշկական անձնակազմերի համար, ինչպես նաև զբաղվում է նշված ոլորտում գիտական հետազոտություններով և ուսումնասիրություններով, ուսումնական նոր ծրագրերի և մեթոդների մշակմամբ: Ունի դասավանդման համար անհրաժեշտ ցուցադրական հարուստ տեսականի:
2004 թվականից առ այսօր դասընթացներ է կազմակերպվել՝
- «Մարիոթ Արմենիա», «Ծաղկաձոր Մարիոթ» և «Անի հոթել» հյուրանոցային համալիրների անձնակազմին:
- «Արմոբիլ» պահնորդական ծառայությունների աշխատակիցներինՀայաստանում Շվեյցարիայի դեսպանատան անձնակազմին
- «Հայաստանում բնական աղետների պատրաստվածության և արձագանքման ապակենտրոնացված համակարգի հզորացման` «Արձագանք. Բժշկական ստորաբաժանումների» անդամներին՝ (2010թ. առ այսօր),
- «Հայաստանում Ամերիկյան Համալսարանի» բակալավրիատի առաջին կուրսի ուսանողներին,
- ՀՀ հանրակրթական դպրոցների զինղեկներին (2001թ առ այսօր)
- «Վիվասել» և «Բիլայն» օպերատորների աշխատակիցներին
- ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի «Փրկարարական» բաժնի ուսանողներին
- «Լեռնային տուրիզմի և ալպինիզմի ֆեդերացիայի» և այլ արշավական խմբերի անդամներին
- և այլ մասնագետների (հրշեջ-փրկարարներ, ուսանողներ և այլն)
Կենտրոնի մասնագետները հանդիսանում են նաև ներկայումս հանրակրթական դպրոցներում գործող «Ռազմագիտություն» առարկայի դասագրքերի «Առաջին բուժօգնության հիմունքներ» բաժնի, «Ռազմագիտություն, ուսուցչի ձեռնարկի» և համապատասխան պաստառների հավաքածուի, ինչպես նաև «Դասախոսություններ «Առաջին բուժօգնությունից» դասագրքի համահեղինակներ:
Բացի վերը նշվածից, 2004-2006 թթ Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարան-գիտակրթական համալիրում իրականացրել է իր կողմից ստեղծված «Անվտանգություն և գոյատևում» նոր առարկայի փորձնական դասավանդումը:
2010 թվականից առ այսօր կենտրոնը համագործակցում է «Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային բարեգործական կազմակերպության հետ: Դասընթացներ է կազմակերպել ինչպես Երևան քաղաքի, այնպես էլ Ստեփանավանի, Թալինի, Ալավերդու Տարածքային զարգացման ծրագրերի հետ: Այս 7 տարիների ընթացքում աշխատանքներ է իրականացրել Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքի 8 դպրոցներում՝ ինչպես անձնակազմի, աշակերտների և ծնողների անձնական անվտանգության բարձրացման ուղղությամբ, այնպես էլ դպրոցների ապահովության բարձրացման ուղղությամբ, նպատակ ունենալով դիմակայելու ինչպես արտակարգ իրավիճակներին, այնպես էլ այլ ծայրահեղ իրավիճակներին:
Դպրոցների համար մշակվել է 30-ից ավել թեմատիկ գրքույկներ և 25-ից ավել ցուցապաստառներ:
Յոթ տարի վարում է նաև «Պատանի փրկարար» և «Ռոբինզոն» Գոյատևման և արշավային տուրիզմի» խմբակները, անց է կացվել բազմաթիվ քայարշավներ, ամառային ուսուցողական ճամբարներ:
Կենտրոնը մշակել է անձնական անվտանգության, գոյատևման և անհետաձգելի բուժօգնության ոլորտների բազմաթիվ գրքույկներ, ցուցապաստառներ և զբաղվում է նշված ոլորտներում գիտական հետազոտություններով, ուսումնասիրություններով, ուսումնական նոր ծրագրերի ու մեթոդների մշակմամբ:
Կենտրոնը համգործակցում է նաև Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի, «Արմհայքինգ» քայլարշավային տուրիզմի կենտրոն» ՀԿ-ի, Հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերացիայի, «Հայկական ճամբար» լեզվի և առագաստանավի դպրոց» բարեգործական ՀԿ-ի, «ՀՀ ԱԻՆ «Աղետների բժշկության» ՊՈԱԿ-ի և այլ կազմակերպությունների, նախագծերի հետ:
Համատեղ դասընթացներին և ճամբարներին «Սպարտա» գոյատևման կենտրոն» ՀԿ-ն տրամադրում է փորձագիտական խորհրդատվություն, ծրագրեր, մասնագետ-դասընթացավարներ, անհարժեշտ հատուկ գույք և այլ: