ԵՊՀ ուսանողական խորհուրդ

Call Directions Website Contact the organization

ԵՊՀ ուսանողական խորհուրդ ԵՊՀ ուսանողական խորհրդի ֆեյսբուքյան պաշտոնական էջ

Official page of YSU Student Council
(209)

ԵՊՀ ուսանողական խորհուրդը ԵՊՀ ուսանողության ներկայացուցչական, ինքնակառավարման և նրա ընկերային շահերը ներկայացնող բարձրագույն ընտրովի մարմինն է:

Այն արտահայտում և պաշտպանում է ուսանողության շահերն ու իրավունքները, նպաստում նրանց կրթական, գիտական, ստեղծագործական, ֆիզիկական, բարոյական և հոգևոր զարգացմանը:

ՈՒԽ նախագահն է Դավիթ Ափոյանը
(ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 609 սենյակ, հեռ.` 060 710195)

Սույն էջի նպատակն է՝
• լուսաբանել խորհրդի գործունեությունը,
• ապահովել ՈւԽ-ուսանող համացանցային հաղորդակցությունը,
• բարձրացնել ուսանողների իրավագիտակցության մակարդակը,
• տեղեկացնել համալսարանական և արտահամալսարանական կրթական, գիտական, դրամաշնորհային և փոխանակման ծրագրերի մասին,
• տալ ուսանողներին հուզող այլ հարցերի պատասխաններ

10/10/2026

🗣️ Սիրելի՛ ուսանողներ, երեկ կայացավ ԵՊՀ ուսանողական խորհրդի համագումարը, որի ընթացքում ամփոփվեցին կատարված աշխատանքները, քննարկվեցին կարևոր հարցեր և նախանշվեցին առաջիկա գործունեության հիմնական ուղղությունները։

⚡️ Համագումարի շրջանակում ընդունվեցին կարևոր որոշումներ, ձևավորվեց նոր նախագահության կազմը և վերահաստատվեցին ուսանողական համայնքի զարգացմանն ուղղված նպատակները։

✨ Դեպի նոր փուլ, նոր նպատակներ ու շարունակական աշխատանք՝ հանուն ուսանողական համայնքի։

#ԵՊՀ

🗣️ Սիրելի՛ ուսանողներ,սույն թվականի հոկտեմբերի 9-ին կայացավ ԵՊՀ ուսանողական խորհրդի համագումարը, որի ընթացքում քննարկվեց...
10/10/2026

🗣️ Սիրելի՛ ուսանողներ,
սույն թվականի հոկտեմբերի 9-ին կայացավ ԵՊՀ ուսանողական խորհրդի համագումարը, որի ընթացքում քննարկվեցին ՈւԽ գործունեությանն առնչվող մի շարք կարևոր հարցեր, ամփոփվեցին կատարված աշխատանքները և սահմանվեցին առաջիկա գործունեության առաջնահերթությունները։

Համագումարի ժամանակ
🔹 հաստատվեց ԵՊՀ ՈւԽ նախագահության կազմը։
🔹 ամփոփվեցին և ընդունվեցին ԵՊՀ ՈւԽ նախագահության տարեկան հաշվետվության արդյունքները։
🔹 ներկայացվեց ԵՊՀ ՈւԽ վերստուգիչ հանձնաժողովի զեկույցը՝ բյուջեի կատարողականի վերաբերյալ։
🔹 սահմանվեցին ԵՊՀ ՈւԽ 2026 թվականի գործունեության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները։
🔹 ԵՊՀ ՈւԽ վերստուգիչ հանձնաժողովի անդամներ ընտրվեցին Էրիկ Բաղդասարյանը, Արմեն Տոնյանը և Անի Չիլինգարյանը։

📣Համագումարից հետո տեղի ունեցավ ԵՊՀ ՈւԽ նախագահության նիստը, որի ընթացքում Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ասպիրանտ Հասմիկ Ափրեյանը վերընտրվեց ԵՊՀ ՈւԽ նախագահ։

💙 Միասին շարունակում ենք կերտել ավելի ակտիվ ու նախաձեռնող ուսանողական համայնք՝ նոր նպատակներով և համատեղ ձեռքբերումներով։

📸 ԱԿՆԹART․ մեկ ամիս՝ մեկ պատմություն...✨ Օրեր, հանդիպումներ, միջոցառումներ ու փոքրիկ դրվագներ, որոնք միասին ձևավորում են...
03/10/2026

📸 ԱԿՆԹART․ մեկ ամիս՝ մեկ պատմություն...

✨ Օրեր, հանդիպումներ, միջոցառումներ ու փոքրիկ դրվագներ, որոնք միասին ձևավորում են մեր համալսարանական առօրյան։

🎞️ «ԱկնթArt» շարքում մեկտեղում ենք ամսվա հիշարժան պահերը՝ մեկ կոլաժում՝ պահպանելով այն, ինչ արժե նորից տեսնել ու հիշել, որովհետև երբեմն մի քանի ակնթարթը պատմում է ավելին, քան մենք պատկերացնում ենք:

⚡️ Մյուս ամսվա ակնթարթները երկար սպասել չեն տա...

🇦🇲 Շնորհավոր Հայաստանի Հանրապետության Անկախության 35 ամյակը։✨ 35 տարի առաջ մեր ժողովուրդը միասնական կամքով ընտրեց անկախո...
21/09/2026

🇦🇲 Շնորհավոր Հայաստանի Հանրապետության Անկախության 35 ամյակը։

✨ 35 տարի առաջ մեր ժողովուրդը միասնական կամքով ընտրեց անկախության ճանապարհը՝ իր ապագան կերտելու, ազգային արժեքները պահպանելու և սեփական պետությունն ամրապնդելու վճռականությամբ։

🙌🏼 Այսօր անկախությունը պարզապես պատմական իրադարձություն չէ․ այն մեր ինքնության, միասնականության և ապագայի հանդեպ պատասխանատվության կարևորագույն արժեքներից է։

🤍 Յուրաքանչյուր սերունդ իր ներդրումն ունի անկախ Հայաստանի զարգացման ու հզորացման գործում։ Մեր գիտելիքով, աշխատանքով ու նվիրումով կերտում ենք այն Հայաստանը, որի ապագան ցանկանում ենք տեսնել։

🕊️ Թող մեր հայրենիքը միշտ լինի խաղաղ, ամուր ու միասնական, իսկ անկախության արժեքը՝ ամուր պահված յուրաքանչյուրիս սրտում։

🇦🇲 Շնորհավոր Անկախության տոնը։

🇦🇲 Ազգայինը մեր ինքնությունն ու միասնականությունն է:📆 Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, ԵՊՀ բակում անցկացվեց ազգային պարերի ֆլեշմ...
20/09/2026

🇦🇲 Ազգայինը մեր ինքնությունն ու միասնականությունն է:

📆 Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, ԵՊՀ բակում անցկացվեց ազգային պարերի ֆլեշմոբ՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակին։

⚡️ Միջոցառումը համախմբեց ուսանողներին՝ ազգային մշակույթը, ավանդույթներն ու միասնականության գաղափարը մեկտեղելու շուրջ։

🙌🏼 Պարը դարձավ մեր պատմությունն ու մշակույթը ներկայացնելու, պահպանելու և նոր սերնդին փոխանցելու գեղեցիկ միջոց։

Ազգայինը մեր ժառանգությունն է,
Ազգայինը՝ մեր ինքնությունն է,
Ազգայինը՝ մենք ենք։

✨ Այսօր ամփոփեցինք «Զարկ 2026» ուսանողական ճամբարը։📍 Հանդիպումը ևս մեկ առիթ էր միասին վերապրելու ճամբարային օրերը՝ նորից...
17/09/2026

✨ Այսօր ամփոփեցինք «Զարկ 2026» ուսանողական ճամբարը։

📍 Հանդիպումը ևս մեկ առիթ էր միասին վերապրելու ճամբարային օրերը՝ նորից հիշելու ծանոթությունները, զրույցները, թիմային պահերն ու այն փոքրիկ դրվագները, որոնք դարձան «Զարկ»-ի պատմության մի մասը։

🎬 Մասնակիցների հետ դիտեցինք ճամբարի օրերից պատրաստված տեսահոլովակ՝ մի քանի րոպեում վերադառնալով արդեն անցած, բայց դեռ հիշվող օրերին։

🏅 Իսկ օրվա կարևոր հատվածներից մեկը մասնակիցներին հավաստագրերի հանձնումն էր՝ որպես «Զարկ 2026» ուսանողական ճամբարին նրանց մասնակցության և միասին անցկացրած օրերի փոքրիկ հիշեցում։

🗣️ Ուժեղ թիմը ձևավորվում է ոչ միայն միասին աշխատելով, այլև միասին սովորելով։⚡️ Այսօր ԵՊՀ Ուսանողական խորհրդի անձնակազմի ...
14/09/2026

🗣️ Ուժեղ թիմը ձևավորվում է ոչ միայն միասին աշխատելով, այլև միասին սովորելով։

⚡️ Այսօր ԵՊՀ Ուսանողական խորհրդի անձնակազմի համար անցկացվեց հմտությունների զարգացման ծրագիր, որտեղ սովորելը վերածվեց գործնական փորձի, իսկ գաղափարների փոխանակումը՝ թիմային աշխատանքի։

🙌🏼 Օրվա ընթացքում մասնակիցները բացահայտեցին ՈւԽ աշխատանքի կառուցվածքն ու տրամաբանությունը, անդրադարձան ուսանողական ինքնակառավարման հնարավորություններին, փորձեցին իրենց ուժերը հանրային խոսքում և աշխատեցին արդյունավետ համագործակցության համար կարևոր հմտությունների վրա։

💬 Բայց օրվա ամենակարևոր արդյունքը միայն նոր գիտելիքները չէին․ այն նոր կապերն էին, ընդհանուր տեսլականը և թիմի ներսում ձևավորվող նույն ուղղությամբ շարժվելու զգացողությունը։

🎬 Օրը եզրափակվեց ԵՊՀ Ուսանողական խորհրդի 30-ամյակին նվիրված ֆիլմի դիտմամբ՝ հիշեցնելով, որ յուրաքանչյուր նոր սերունդ իր հերթին շարունակում է ՈւԽ-ի պատմությունը։

❤️‍🔥 Սովորել։ Փորձել։ Համագործակցել։ Զարգանալ։
Ու այս ամենը՝ մեկ թիմում, մեկ նպատակի շուրջ։

🗣️ Այսօր անցկացվեց ԵՊՀ Ուսանողական խորհրդի անձնակազմի հտությունների զարգացմանն ուղղված ծրագիր: Ծագիրը համատեղ աշխատանքի,...
14/09/2026

🗣️ Այսօր անցկացվեց ԵՊՀ Ուսանողական խորհրդի անձնակազմի հտությունների զարգացմանն ուղղված ծրագիր: Ծագիրը համատեղ աշխատանքի, նոր գիտելիքների, գործնական փորձի և գաղափարների փոխանակման մասին էր:

📌 Օրվա ընթացքում մասնակիցները ներգրավվեցին մի շարք գործնական և թեմատիկ աշխատանքներում.

▫️ ՈւԽ կառուցվածքի քարտեզագրում — կառույցի աշխատանքի և փոխկապակցվածության ավելի հստակ պատկերացման համար։

▫️ Ուսանողական ինքնակառավարում — թեմատիկ դասընթաց՝ դրա դերի, հնարավորությունների և արդյունավետ աշխատանքի վերաբերյալ։

▫️ Փափուկ հմտություններ — թիմային աշխատանք, ժամանակի կառավարում և հանրային խոսք՝ որպես արդյունավետ առաջնորդության կարևոր բաղադրիչներ։

▫️ Հանրային խոսք — գործնական աշխատանք, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան կիրառելու ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները։

▫️ ՈւԽ նպատակներն ու արժեքները — միասնական նպատակների և արժեքների ձևավորման ու կարևորության քննարկում՝ թիմային աշխատանքի ընդհանուր ուղղությունն ավելի հստակեցնելու համար։

🎬 Օրվա ավարտին մասնակիցները դիտեցին նաև ԵՊՀ Ուսանողական խորհրդի 30-ամյակին նվիրված ֆիլմը։

🤝 Օրը հագեցած էր ոչ միայն նոր գիտելիքներով, այլև գործնական աշխատանքով, քննարկումներով և թիմային փոխգործակցությամբ։

❤️‍🔥 Այսպիսի հանդիպումները ևս մեկ հնարավորություն են՝ միասին սովորելու, զարգանալու և ուսանողական ինքնակառավարումը ավելի արդյունավետ դարձնելու համար։

⚡️ Զարգացող հմտություններ, ամուր թիմ և միասնական արժեքներ՝ հանուն ավելի հագեցած և իրազեկ ուսանողական կյանքի։

🗣️  Սիրելի՛ համալսարանականներ,📣 ԵՊՀ ՈւԽ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավար կազմում տեղի է ունեցել փոփոխություն:🔹 Ս...
12/09/2026

🗣️ Սիրելի՛ համալսարանականներ,

📣 ԵՊՀ ՈւԽ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավար կազմում տեղի է ունեցել փոփոխություն:

🔹 Սույն թվականի սեպտեմբերի 12-ին ԵՊՀ ՈւԽ նախագահությունը հայտարարել է արտահերթ նիստ, որի ընթացքում ԵՊՀ ՈւԽ սպորտի հանձնաժողովի նախագահ է ընտրվել Վիգեն Գասպարյանը:

🎉 Շնորհավորում ենք Վիգենին՝ մաղթելով արդյունավետ և բեղուն գործունեության շրջան:

#եպհ

🏆 Երկարատև, լարված ու ստեղծագործական պայքարով լեցուն շաբաթներն իրենց տրամաբանական ավարտին են մոտենում։ ԵՊՀ ֆակուլտետների...
20/05/2026

🏆 Երկարատև, լարված ու ստեղծագործական պայքարով լեցուն շաբաթներն իրենց տրամաբանական ավարտին են մոտենում։

ԵՊՀ ֆակուլտետների միջև ընթացող տարվա ամենասպասված ու բազմակողմանի մրցաշարը՝ «Արի մրցենք» միջֆակուլտետային առաջնությունը, պատրաստ է հայտարարելու իր հաղթողներին։

Այս օրերի ընթացքում մենք ականատես եղանք թեժ սպորտային պայքարի, ինտելեկտուալ բարձր պատրաստվածության՝ գիտական փուլում, և անսահման տաղանդի ու ստեղծագործական փայլի՝ մշակութային փուլերում։

Ժամանակն է ամփոփելու բոլոր երեք փուլերի արդյունքներն ու հանձնելու արժանի մրցանակները:

✨ Սիրով սպասում ենք ձեզ
📅 մայիսի 21-ին`
🕓 ժամը 16:00-ին,
📍 ԵՊՀ մեծ դահլիճում:

Արի՛ հաղթական էներգիան կիսելու և քո ֆակուլտետի թիմակիցներին աջակցելու:

#եպհ

Address

Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 609 սենյակ
Yerevan
0025

Opening Hours

Monday 09:30 - 20:00
Tuesday 09:30 - 20:00
Wednesday 09:30 - 20:00
Thursday 09:30 - 20:00
Friday 09:30 - 20:00

Telephone

060710193

Alerts

Be the first to know and let us send you an email when ԵՊՀ ուսանողական խորհուրդ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to ԵՊՀ ուսանողական խորհուրդ:

Shortcuts

Share