18/09/2026
🍀 ԷկոՁեռնարկատերներ
ՀԱՅ | ENG
«ԷկոՁեռնարկատերներ․ կայունության կրթություն խաղերի վրա հիմնված ուսուցման միջոցով» ծրագրի շրջանակներում ԿԱԶԱ հիմնադրամի կողմից մշակվել է ինտերակտիվ խաղ, որն ուղղված է 12 տարեկանից բարձր սովորողների՝ գյուղատնտեսական արժեշղթայի տարբեր փուլերի վերաբերյալ գիտելիքների և գործնական պատկերացումների զարգացմանը։
ԴՍԵԲ հիմնարկի կողմից կազմակերպված «Ագրոբիզնես» խմբակի ուսուցիչների վերապատրաստման շրջանակներում ուսուցիչները ծանոթացան նաև խաղի բովանդակությանը և վարման մոտեցումներին։
Խաղի փորձարկման ընթացքում ուսուցիչները ծանոթացան խաղի նպատակներին, վարման մեթոդաբանությանը և առանձնահատկություններին՝ ձեռք բերելով այն հետագայում խմբակի շրջանակներում արդյունավետ կիրառելու համար անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ։
Ծրագիրն իրականացվում է Փախստականների հարցերով էստոնական խորհրդի կողմից Դպրոցական Սնունդ և Երեխաների Բարեկեցություն Հիմնարկի և ԿԱԶԱ շվեցարական մարդասիրական հիմնադրամի հետ համագործակցությամբ։ Ծրագիրը ֆինանսավորվում է Էստոնիայի ժողովրդի կողմից։
________
As part of the "EcoEntrepreneurs: Sustainability Education Through Game-Based Learning" project, the KASA Swiss Humanitarian Foundation has developed an interactive game aimed at enhancing learners aged 12 and above with practical insights and knowledge regarding various stages of the agricultural value chain.
During the training for "Agribusiness" club organized by the School Nutrition and Child Welfare Agency, teachers were introduced to the game's content and facilitation approaches.
During the playtest session, the teachers explored the objectives, methodology, and key features, gaining the knowledge and skills needed to incorporate it into future club activities.
The project is implemented by the Estonian Refugee Council in collaboration with the School Nutrition and Child Welfare Agency and the KASA Swiss Humanitarian Foundation.
The project is supported by