Child Protection Network l Երեխաների պաշտպանության ցանց

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Child Protection Network l Երեխաների պաշտպանության ցանց
Directions Website Contact the organization

Child Protection Network l Երեխաների պաշտպանության ցանց Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Child Protection Network l Երեխաների պաշտպանության ցանց, Non-Governmental Organization (NGO), Azatutyan Avenue 24/15, B Plaza, Yerevan.

Երեխաների պաշտպանության ցանցը 50–ից ավելի կազմակերպությունների միավորում է, որն ադվոկացիայի միջոցով նպաստում է երեխայի պաշտպանության համակարգի հզորացմանը Հայաստանում։ Child protection network objectives:
-Promotion to make the quality of giving services higher and to keep the partnership among the organizations to make the system stronger.
-Suggestion of new mechanisms for child protection field regulation to the polity and to build appropriate culture.

16/09/2026

Ինչպե՞ս անհատական դեպքերի լուծումից անցնել համակարգային խնդիրների լուծման։

Ինչպե՞ս միավորել Ցանցի անդամ կազմակերպությունների բազմամյա փորձը և պետական կառավարման մարմինների հետ ստեղծել կայուն երկխոսություն։

Այս ամենի մասին պատմում են ԵՊՑ գործադիր տնօրեն Էլեն Հարությունյանը և Ցանցի ադվոկացիայի խորհրդատու Անահիտ Հովհաննիսյանը։

09/09/2026

Ինչպես հիշում եք, երեխաների ճանապարհային անվտանգությունը մեր ռազմավարական ուղղություններից մեկն է։

Այս թեմայով «Ուիգմոր» առողջապահական կրթական հիմնադրամի հետ նույն մտահոգություններն ենք կիսում և պարբերաբար բարձրաձայնում երեխաների անվտանգ տեղափոխման խնդիրը։

Տարածում ենք մեր գործընկերների պատրաստած հոլովակը, որը հիշեցնում է՝ մեքենա նստելիս առաջին քայլը ամրագոտին կապելն է։

Երեխաների պաշտպանության ցանցի անդամ «Արփի» ՀԿ-ի նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպմանը Ցանցի անդամ կազմակերպությունների...
27/08/2026

Երեխաների պաշտպանության ցանցի անդամ «Արփի» ՀԿ-ի նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպմանը Ցանցի անդամ կազմակերպությունների ներկայացուցիչները հնարավորություն ունեցան ծանոթանալու «Vives Emplea» մեթոդին և դրա կիրառման փորձին։

«Vives Emplea»-ն նախատեսված է սոցիալական բացառման վտանգի տակ գտնվող և աշխատանքի տեղավորման դժվարություններ ունեցող անձանց աջակցելու համար։ Մեթոդի հիմքում կարևոր մոտեցում կա․ աշխատանք փնտրող մարդուն միշտ չէ, որ բավարար է պարզապես թափուր աշխատատեղ առաջարկելը։

Կարևոր է հասկանալ՝

* ի՞նչ է մարդն ուզում,
* ի՞նչ կարողություններ և ուժեղ կողմեր ունի,
* ի՞նչն է խանգարում նրան աշխատանք գտնել,
* ի՞նչ հմտություններ է անհրաժեշտ զարգացնել,
* և ի՞նչ քայլեր կարող է ինքնուրույն անել իր նպատակին հասնելու համար։

Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաև մոտիվացիային։ Եթե մարդը չի դիմում աշխատանքի կամ չի մասնակցում առաջարկվող ծրագրերին, դա միշտ չէ, որ նշանակում է, որ նա փոփոխության ցանկություն չունի։ Պատճառները կարող են տարբեր լինել՝ ինքնավստահության պակաս, երեխայի խնամքի դժվարություն, լեզվական խոչընդոտներ, ընտանիքի կողմից սահմանափակումներ, նախկին անհաջող փորձ կամ առաջարկվող աշխատանքի անհամապատասխանություն մարդու հետաքրքրություններին ու կարողություններին։

«Vives Emplea»-ում կարևոր տեղ ունի խմբային աշխատանքը։ Մասնակիցները զարգացնում են աշխատանքի որոնման և հարցազրույցի ներկայանալու հմտությունները, բացահայտում իրենց ուժեղ կողմերը, հստակեցնում մասնագիտական նպատակները և սովորում ինքնուրույն քայլեր ձեռնարկել դրանց հասնելու համար։ Խումբը նաև դառնում է փոխադարձ աջակցության միջավայր, որտեղ մասնակիցները կիսվում են փորձով, տեղեկություններով և աշխատանքի հնարավորություններով։

Մեթոդի նպատակը միայն աշխատանքի տեղավորումը չէ։ Այն ուղղված է նաև մարդու հմտությունների զարգացմանը, սեփական ուժերի նկատմամբ վստահության ամրապնդմանը և ինքնուրույնության խթանմանը։

Հանդիպման ընթացքում ներկայացվեց Լեհաստանում «Vives Emplea»-ի կիրառման փորձը և քննարկվեցին մեթոդի առանձին մոտեցումները Հայաստանի պայմաններին հարմարեցնելու հնարավորությունները։

Շնորհակալություն ենք հայտնում Երեխաների պաշտպանության ցանցի անդամ «Արփի» ՀԿ-ին՝ նախաձեռնության և Ցանցի անդամներին հանդիպմանը ներգրավելու համար։

Այս անգամ անդրադառնում ենք երեխաների առցանց անվտանգության կարևոր թեմաներից մեկին՝ առցանց գայթակղմանը։ Ինչպե՞ս է այն սկսվ...
24/08/2026

Այս անգամ անդրադառնում ենք երեխաների առցանց անվտանգության կարևոր թեմաներից մեկին՝ առցանց գայթակղմանը։ Ինչպե՞ս է այն սկսվում և ի՞նչ նշանների պետք է ուշադրություն դարձնել։

Վարքի փոփոխությունը հաճախ ազդակ է, ոչ թե երեխայի բնավորության դրսևորում։Երեխաները միշտ չէ, որ կարողանում են բառերով արտա...
19/08/2026

Վարքի փոփոխությունը հաճախ ազդակ է, ոչ թե երեխայի բնավորության դրսևորում։

Երեխաները միշտ չէ, որ կարողանում են բառերով արտահայտել իրենց ապրումներն ու անհանգստությունը։ Այդ դեպքում վարքը դառնում է հաղորդակցության միջոց։

Այս իրազեկող շարքում ներկայացնում ենք չորս տարածված իրավիճակ և այն, ինչ կարող է կանգնած լինել վարքի փոփոխության հետևում՝ հուզական ծանրաբեռնվածություն, չլսված մնալու զգացում, հոգնածություն կամ աջակցության կարիք։

Մի շտապեք պիտակավորել երեխայի վարքը. փորձեք հասկանալ դրա պատճառը։ Իսկ եթե փոփոխությունները պահպանվում են կամ խորանում, դիմեք մասնագետի։

Երեխայի լավագույն շահից բխող ցանկացած արձագանք սկսվում է նրա վարքը հասկանալու և լսելու պատրաստակամությունից։

10/08/2026

Երեխաների պաշտպանության ցանցի նոր ռազմավարական ուղղություններից է երեխաների կիբեռանվտանգությունը և պաշտպանությունը թվային միջավայրում: Այս ուղղությամբ Ցանցը համագործակցում է գերատեսչությունների և շահագրգիռ կողմերի հետ:
Պատմում ենք ռիլում:

Երեխաների նկատմամբ բռնության և բուլինգի կանխարգելումը երկար տարիներ եղել է Երեխաների պաշտպանության ցանցի առաջնային ռազմա...
07/08/2026

Երեխաների նկատմամբ բռնության և բուլինգի կանխարգելումը երկար տարիներ եղել է Երեխաների պաշտպանության ցանցի առաջնային ռազմավարական ուղղություններից մեկը։

Բուլինգը երեխաների նկատմամբ բռնության ձևերից մեկն է, որը կարող է լուրջ ազդեցություն ունենալ երեխայի հոգեկան առողջության, ինքնագնահատականի, բարեկեցության և սոցիալական հարաբերությունների վրա։

Այս իրազեկող շարքում ներկայացնում ենք բուլինգի հիմնական առանձնահատկությունները, դրա դրսևորումները, երեխայի վարքում նկատվող հնարավոր փոփոխությունները և այն քայլերը, որոնք օգնում են ժամանակին ճանաչել բուլինգը և համապատասխան արձագանքել։

Յուրաքանչյուր երեխա ունի անվտանգ, հարգալից և աջակցող միջավայրում մեծանալու իրավունք։

Հարգելի´ գործընկերներ, ուրախությամբ հայտնում ենք, որ Երեխաների պաշտպանության ցանցը դարձել է  Child Rights Connect–ի անդա...
05/08/2026

Հարգելի´ գործընկերներ, ուրախությամբ հայտնում ենք, որ Երեխաների պաշտպանության ցանցը դարձել է Child Rights Connect–ի անդամ։

Child Rights Connect-ը Ժնևում գործող հարթակ է, որը միավորում է ազգային, տարածաշրջանային և միջազգային 134 կազմակերպություն՝ նպատակ ունենալով ապահովել ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոնվենցիայով ամրագրված իրավունքների լիարժեք իրացումը։

Այն օգնում է կազմակերպություններին զեկույցներ ներկայացնել ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտեին, ձայն ունենալ ՄԱԿ-ի քննարկումներում և ամենակարևորը՝ այդ քննարկումներին մասնակից դարձնել հենց երեխաներին։

Այս անդամակցությունը ԵՊՑ-ին հնարավորություն է տալիս ուղղակիորեն ներգրավվել ՄԱԿ-ի մակարդակով երեխաների իրավունքների պաշտպանության գործընթացներում, մասնակցել թեմատիկ խմբերի աշխատանքներին՝ կրթություն, բռնության կանխարգելում, շրջակա միջավայր, երեխաների մասնակցություն, ինչպես նաև ուժեղացնել Հայաստանում երեխաների պաշտպանության համակարգը միջազգային փորձից դասեր քաղելու միջոցով:

Հույս ունենք, որ սա նոր սկիզբ կլինի` ավելի լայն համագործակցության, ավելի ուժեղ ձայնի և ավելի մեծ ազդեցության՝ հանուն Հայաստանում ապրող յուրաքանչյուր երեխայի։

29/07/2026

Երեխաների պաշտպանության ցանցը հավատում է, որ երեխաների նկատմամբ սեռական բռնության կանխարգելումը սկսվում է նաև իրազեկումից։

Այս տեսանյութում ներկայացված հինգ կարևոր ուղերձները կօգնեն ծնողներին լինել ավելի տեղեկացված, ուշադիր և պաշտպանող։

Ս․թ․ հուլիսի 15-ին Երեխաների պաշտպանության ցանցի ներկայացուցիչները մասնակցեցին ISPCAN-ի կողմից կազմակերպված «Secondary T...
17/07/2026

Ս․թ․ հուլիսի 15-ին Երեխաների պաշտպանության ցանցի ներկայացուցիչները մասնակցեցին ISPCAN-ի կողմից կազմակերպված «Secondary Traumatic Stress and Burnout» թեմայով վեբինարին, որը նվիրված էր երեխաների հետ աշխատող մասնագետների բարեկեցությանը, այրմանը (burnout) և երկրորդային տրավմատիկ սթրեսին (secondary traumatic stress)։

Վեբինարի ընթացքում քննարկվեցին այն մարտահրավերները, որոնց ամեն օր բախվում են երեխաների պաշտպանության, սոցիալական աշխատանքի, հոգեբանական աջակցության և այլ օգնող մասնագիտությունների ներկայացուցիչները։ Նշվեց, որ մասնագետների վրա ազդում են ոչ միայն մեծ աշխատանքային ծանրաբեռնվածությունը կամ ռեսուրսների սահմանափակությունը, այլև երեխաների և ընտանիքների ցավի, տրավմայի ու դժվարությունների հետ շարունակական առնչությունը։

Քննարկման կարևոր ուղերձներից մեկն այն էր, որ այրումը մասնագիտական թուլության կամ անբավարար պատրաստվածության հետևանք չէ։ Այն հաճախ բնական արձագանք է երկարատև սթրեսին, բարձր պատասխանատվությանը և հուզական ծանրաբեռնվածությանը։ Նույն կերպ, երկրորդային տրավմատիկ սթրեսը կարող է առաջանալ այն մասնագետների մոտ, ովքեր մշտապես լսում և կրում են ուրիշների ծանր պատմությունները։

Վեբինարի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև այն գործոններին, որոնք կարող են նպաստել մասնագետների բարեկեցությանը։ Առանձնահատուկ ընդգծվեց անվտանգ և աջակցող աշխատանքային միջավայրի, վստահելի հարաբերությունների, սուպերվիզիայի, գործընկերային աջակցության և բաց հաղորդակցության կարևորությունը։ Նշվեց, որ մասնագետները պետք է հնարավորություն ունենան խոսելու իրենց դժվարությունների, հոգնածության և մասնագիտական ազդեցությունների մասին՝ առանց գնահատվելու կամ դատապարտվելու վախի։

Հետաքրքիր էր նաև արժեքների թեմային նվիրված հատվածը, որի շրջանակում մասնակիցները քննարկեցին, թե ինչն է նրանց ուժ տալիս շարունակել աշխատանքը նույնիսկ ամենաբարդ իրավիճակներում։ Շատերի համար այդ արժեքներն էին արդարությունը, հոգատարությունը, հույսը, վստահությունը, ընտանիքը, մարդկային կապերը և փոփոխություն ստեղծելու ձգտումը։

Վեբինարի առանցքային մտքերից մեկը հետևյալն էր․

💬 «Երեխաներին պաշտպանելու համար պետք է հոգ տանել նաև նրանց պաշտպանող մասնագետների մասին»։

Քննարկումների արդյունքում ևս մեկ անգամ ընդգծվեց, որ մասնագետների բարեկեցությունը ոչ միայն անհատական, այլև կազմակերպական և համակարգային պատասխանատվություն է, իսկ երեխաների պաշտպանության արդյունավետ համակարգ հնարավոր չէ պատկերացնել առանց աջակցված, անվտանգ և մասնագիտական աճի հնարավորություն ունեցող մասնագետների։ Վերջինս ապահովելու համար վեբինարի ընթացքում տրվեցին մի շարք գործիքներ և տեխնիկաներ, որոնք կարող են օգնել մասնագետներին։

Հ․Գ․ Եթե սահիկաշարը կուզեք ունենալ, մեկնաբանությունում գրեք Ձեր էլ․ հասցեն և սիրով կուղարկենք։

#ԵրեխաներիՊաշտպանությանՑանց #ԵրեխաներիՊաշտպանություն #ՄասնագետներիԲարեկեցություն

Address

Azatutyan Avenue 24/15, B Plaza
Yerevan
0014

Alerts

Be the first to know and let us send you an email when Child Protection Network l Երեխաների պաշտպանության ցանց posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Child Protection Network l Երեխաների պաշտպանության ցանց:

Shortcuts

Share