16/09/2026
✝️ ԽԱՉՎԵՐԱՑ
Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Խաչվերացի տոնը՝ Սուրբ Խաչի բարձրացման և փառաբանության օրը։
Խաչվերացի պատմությունը կապված է Երուսաղեմում Քրիստոսի Խաչափայտի հայտնաբերման և հետագայում այն պարսիկների գերությունից վերադարձնելու հետ։
Ըստ եկեղեցական ավանդության՝ 4-րդ դարում Սուրբ Հեղինեն՝ Կոստանդիանոս Մեծի մայրը, Երուսաղեմում գտնում է Քրիստոսի Խաչը։ Իսկ 7-րդ դարում, երբ պարսիկները գրավում են Երուսաղեմը և տանում Խաչափայտը, բյուզանդական կայսր Հերակլը պատերազմից հետո այն վերադարձնում է Երուսաղեմ։ Խաչի հանդիսավոր վերադարձն ու բարձրացումը դարձան տոնի կարևորագույն խորհրդի հիմքը։
Խաչվերացը Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է:Այդ օրը եկեղեցիներում կատարվում է Սուրբ Խաչի բարձրացման և օրհնության հանդիսավոր արարողություն։
Հայկական մշակույթում Խաչը դարեր շարունակ իր արտացոլումն է գտել նաև ձեռագրերում, մանրանկարչության, խաչքարերի և զարդարվեստի մեջ՝ դառնալով հավատքի, փրկության և հավերժության խորհրդանիշ։
🌿 Թող Սուրբ Խաչի խորհուրդը խաղաղություն, լույս և օրհնություն բերի մեր ընտանիքներին ու հայրենիքին։
Շնորհավոր Խաչվերաց։