20/07/2026
Հանդիպումներ Վայքում «Բնության հատուկ պահպանվող տարածքների բուֆերային գոտիների և գյուղական համայնքների կայուն զարգացում» ծրագրի շրջանակներում
Ծրագրի շրջանակում Վայք համայնքում կանցկացվեն տեղեկատվական և գործնական հանդիպումներ՝ ուղղված համայնքների բնակիչների, ֆերմերների, փոքր բիզնեսների և այլ շահագրգիռ կողմերի ներգրավմանը։
⚠️ Մասնակցությունը պարտադիր է նախնական գրանցմամբ։ Յուրաքանչյուր հանդիպմանը մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել ԱՌԱՆՁԻՆ։
📌 Առաջին հանդիպում՝ մեկնարկային
📅 Հուլիսի 28
🕚 11:00–13:00
📍 Վայքի մշակույթի կենտրոն
Հանդիպման ընթացքում կներկայացվեն ծրագրի կառուցվածքը, առաջիկա գործողությունները և մասնակցության հնարավորությունները։ Այն նաև հնարավորություն կտա ստեղծելու անմիջական հաղորդակցության հարթակ ծրագրի թիմի, համայնքների բնակիչների, գործընկեր կառույցների և շահագրգիռ կողմերի միջև։
📌 Երկրորդ հանդիպում
📅 Հուլիսի 28
🕜 13:45–18:00
📍 ԼԻԴԵՐ համալիր
Հանդիպման ընթացքում մասնակիցները կստանան գործնական տեղեկատվություն կայուն գյուղատնտեսության, հողի և ջրային ռեսուրսների պահպանության, կենսաբազմազանության, վերականգնվող էներգիայի և բնությանը չվնասող եկամտաբեր գործունեության հնարավորությունների վերաբերյալ։
🌿 Հանդիպման ավարտին մասնակիցները հնարավորություն կունենան ստանալու բարձրարժեք հատապտղային մշակաբույսերի տնկիներ՝ առավելագույնը 10 հատ մեկ մասնակցի համար։
👥 Հանդիպումները նախատեսված են Վայք և Ջերմուկ համայնքների գյուղական շահառու բնակավայրերի բնակիչների, ֆերմերների, փոքր բիզնեսների, կանանց, երիտասարդների, տեղահանված անձանց, տեղական կազմակերպությունների և բնապահպանական ու տնտեսական զարգացման թեմաներով հետաքրքրված անձանց համար։
🔗 Առաջին հանդիպման մանրամասներին, օրակարգին ծանոթանալու և գրանցվելու համար՝ https://fpan.am/hy/vayk-kickoff-meeting
🔗 Երկրորդ հանդիպման մասնրամասներին և օրակարգին ծանոթանալու համար և գրանցվելու համար՝ https://fpan.am/hy/infoevent
Ծրագիրը նախաձեռնվել է Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) կողմից և ֆինանսավորվում է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) կողմից։
Հայաստանում ծրագրի գլխավոր գործընկերն Ակբա բանկն է։
Հայաստանում ծրագիրն իրականացվում է «Հանուն մարդկության և բնության հայկական ասոցիացիա» (FPAN) և «Էկո-Գլոբ» բնապահպանական հասարակական կազմակերպությունների կողմից։