Konrad-Adenauer-Stiftung Armenia

Konrad-Adenauer-Stiftung Armenia Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի (ԿԱՀ) հայաստանյան մասնաճյուղի պաշտոնական էջ
Official Page of the Armenian Branch of the Konrad-Adenauer-Stiftung (KAS)

KAS Armenia focuses its activities on the following areas:
-Rule of Law, Good Governance
-Political and civic education
-Foreign and security policy

📍 Մի քանի օր առաջ Նոյեմբերյան քաղաքում տեղի ունեցավ VoteArmenia հարթակի ստեղծման նպատակով ձևավորված աշխատանքային խմբի եր...
23/09/2026

📍 Մի քանի օր առաջ Նոյեմբերյան քաղաքում տեղի ունեցավ VoteArmenia հարթակի ստեղծման նպատակով ձևավորված աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը։

💬 Հանդիպման ընթացքում մասնակիցները շարունակեցին աշխատել թեզերի համադրման և ամբողջացման ուղղությամբ՝ քննարկելով տարբեր առաջարկներ, տեսակետներ և ձևակերպումներ։

💻 Աշխատանքային խումբը առաջիկայում կշարունակի աշխատանքը առցանց՝ թեզերը վերջնականացնելու և ամբողջական տեսքի բերելու համար։

🗳️ Վերջնականացված թեզերը հետագայում հասանելի կլինեն VoteArmenia հարթակում՝ սպասվող ՏԻՄ ընտրությունների համատեքստում ձեր օգտագործման համար։

21/09/2026
ԿԱՀ-ը խորին վշտով ցավակցում է Ռիչարդ Գիրագոսյանի մահվան կապակցությամբ։ Ռիչարդը ԿԱՀ-ի սիրված և բարձր գնահատված գործընկերն...
20/09/2026

ԿԱՀ-ը խորին վշտով ցավակցում է Ռիչարդ Գիրագոսյանի մահվան կապակցությամբ։ Ռիչարդը ԿԱՀ-ի սիրված և բարձր գնահատված գործընկերներից էր, և նրա հետ համագործակցությունը մեզ համար միշտ եղել է արժեքավոր։ Նրա անժամանակ կորուստը խորապես սգում ենք և մեր անկեղծ զորակցությունն ենք հայտնում նրա ընտանիքին, հարազատներին և գործընկերներին։

19/09/2026


Ինչու՞ մասնակցել ՏԻՄ ընտրություններին։

Այսօր Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքում տեղի ունեցավ VoteArmenia հարթակի ստեղծման նպատակով ձևավորված աշխատանքային խմբ...
18/09/2026

Այսօր Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքում տեղի ունեցավ VoteArmenia հարթակի ստեղծման նպատակով ձևավորված աշխատանքային խմբի առաջին հանդիպումը։

☑️Քննարկմանը մասնակցում էին փորձագետներ, երիտասարդներ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ովքեր կիսվեցին իրենց դիտարկումներով ու առաջարկներով՝ հարթակն առավել արդյունավետ և համայնքի կարիքներին համապատասխան դարձնելու համար։

🗳️Միասին ձևավորում ենք իրազեկված ընտրության նոր մշակույթ։

🗳️Իրազեկված քվեարկությունը ժողովրդավարական հասարակության առանցքային հենասյուներից է։   ✅2026 թվականի խորհրդարանական ընտր...
17/09/2026

🗳️Իրազեկված քվեարկությունը ժողովրդավարական հասարակության առանցքային հենասյուներից է։

✅2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ընթացքում VoteArmenia կայքն ունեցել է ռեկորդային 212.000 այցելություն։ Թվերը փաստում են, որ ընտրողները ակտիվորեն օգտվել է առցանց գործիքից՝ համեմատելով իրենց քաղաքական դիրքորոշումները կուսակցությունների ծրագրերի հետ և կայացրել առավել գիտակցված որոշում։

📣Հաշվի առնելով հարթակի արձանագրած մեծ հաջողությունն ու քաղաքացիների հետաքրքրվածությունը՝ VoteArmenia-ն շուտով կրկին կգործարկվի՝ այս անգամ առաջիկա տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններին ընդառաջ։

➡️Մինչ ՏԻՄ տարբերակի գործարկումը, կարող եք ծանոթանալ Խորհրդարանական ընտրությունների համար ստեղծված տարբերակին այցելելով votearmenia.am

💚Հետևե՛ք մեր սոցիալական էջերին գործիքին ավելի մանրամասն ծանոթանալու համար։

Այսօր մեկնարկեց «Հասարակագիտություն» առարկայի եռօրյա վերապատրաստման ծրագիրը Գեղարքունիքի մարզի երեք խոշորացված համայնքնե...
15/09/2026

Այսօր մեկնարկեց «Հասարակագիտություն» առարկայի եռօրյա վերապատրաստման ծրագիրը Գեղարքունիքի մարզի երեք խոշորացված համայնքների ուսուցիչների համար։

📍Առաջին օրվա ընթացքում մեթոդաբան Կարինե Հարությունյանը մասնակիցներին ներկայացրեց ուսումնաօժանդակ և մեթոդական ձեռնարկները, որից հետո ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի դոցենտ, ի.գ.թ. Տարոն Սիմոնյանն անդրադարձավ ՀՀ իրավունքի և դատական համակարգի առանցքային հարցերին։

📢ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԿոնրադ Ադենաուեր հիմնադրամը և Էդուարդո Ֆրայ հիմնադրամը հրավիրում են ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ 18-45 տարեկան...
14/09/2026

📢ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ

Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը և Էդուարդո Ֆրայ հիմնադրամը հրավիրում են ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ 18-45 տարեկան կանանց և աղջիկներին մասնակցելու «ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱԿԵՐՊՈՒՄ․ ԿԱՆԱՆՑ ՀԶՈՐԱՑՈՒՄ ՀԵՏԿՈՆՖԼԻԿՏԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ» երկօրյա դասընթացին։

📍Վայրը՝ Գյումրի, Շիրակի մարզ
🗓️Ամսաթիվը՝ հոկտեմբերի 29-30

Դասընթացի ընթացքում կքննարկվեն՝
● կանանց առաջնորդությունը,
● սոցիալական համախմբվածությունը,
● հետճգնաժամային վերականգնման գործընթացներում կանանց մասնակցության կարևորությունը։

💚Դասընթացը հնարավորություն է ընձեռում ծանոթանալու Շիրակի տարբեր համայնքների ակտիվ կանանց, փոխանակելու փորձ և ձևավորելու նոր համագործակցություններ։
Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը հոգում է ընտրված մասնակիցների կացության և տեղափոխության ծախսերը։

📄Դիմելու համար անհրաժեշտ է մինչև սեպտեմբերի 30-ը [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկել նամակ՝ նշելով Ձեր տարիքը, զբաղվածությունը, Շիրակի մարզում բնակության համայնքը և հեռախոսահամարը, ինչպես նաև հակիրճ ներկայացնելով դասընթացին մասնակցելու Ձեր մոտիվացիան։

Խրախուսվում է դիմել բոլոր այն կանանց և աղջիկներին, ովքեր հետաքրքրված են առաջնորդության թեմաներով և ցանկանում են նպաստել իրենց համայնքների զարգացմանը։

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 077367541 հեռ․ համարով։

Die Konrad-Adenauer-Stiftung setzt sich national und international durch politische Bildung für Frieden, Freiheit und Gerechtigkeit ein. Wir fördern und bewahren freiheitliche Demokratie, die Soziale Marktwirtschaft und die Entwicklung und Festigung des Wertekonsenses.

12/09/2026

2009-2011 թթ․ ԿԱՀ կրթաթոշակակիր Դավիթ Գրիգորյանը կիսվում է իր փորձառությամբ և պատմում, թե ինչ առանցքային դեր է ունեցել կրթաթոշակն իր մասնագիտական կայացման և անձնային աճի ճանապարհին։💙

10/09/2026

Մեր մասնակիցները բնութագրում են կին առաջնորդին: 💙🤍

Address

10 Vazgen Sargsyan Str
Yerevan
0010

Opening Hours

Monday 09:30 - 17:30
Tuesday 09:30 - 17:30
Wednesday 09:30 - 17:30
Thursday 09:30 - 17:30
Friday 09:30 - 17:30

Alerts

Be the first to know and let us send you an email when Konrad-Adenauer-Stiftung Armenia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share