22/04/2026
🅐🅡🅜
ԵՊԲՀ Ուսանողական խորհրդարանի նախաձեռնությամբ կայացավ Հայ-Ֆրանսիական համալսարանի հետ միջբուհական ինտելեկտուալ մրցույթը, որը դարձավ արդյունավետ հարթակ գիտելիքների, փորձի և գաղափարների փոխանակման համար։
Մրցույթին մասնակցեցին ԵՊԲՀ Ընդհանուր բժշկության ֆակուլտետի և Հայ-Ֆրանսիական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետի ուսանողները՝ ցուցադրելով բարձր մակարդակի գիտելիքներ, վերլուծական մտածողություն և թիմային աշխատանքի արդյունավետություն։
Նախաձեռնության հիմնական նպատակն էր ընդլայնել ուսանողների միջոլորտային գիտելիքները, խթանել քննադատական և վերլուծական մտածողության զարգացումը, ինչպես նաև ձևավորել արդյունավետ հարթակ՝ փորձի և գաղափարների փոխանակման համար։
Վստահ ենք, որ նման համագործակցային ծրագրերը կկրեն շարունակական բնույթ՝ նպաստելով ուսանողական համայնքների միջև կապերի ամրապնդմանը և ապագա մասնագետների բազմակողմանի զարգացմանը։
🅡🅤🅢
По инициативе Студенческого парламента ЕГМУ состоялся межвузовский интеллектуальный конкурс с ФУА, который стал эффективной площадкой для обмена знаниями, опытом и идеями.
В конкурсе приняли участие студенты Факультета Общей медицины ЕГМУ и Факультета Права ФУА, продемонстрировав высокий уровень знаний, аналитическое мышлени�