Հումանիտար հետազոտությունների կենտրոն / ARCHumanities

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Հումանիտար հետազոտությունների կենտրոն / ARCHumanities

Հումանիտար հետազոտությունների կենտրոն / ARCHumanities Կենտրոնի գործունեության առարկան են հայ հանրության արդիականացմանը նպաստող գիտակարգային և միջգիտակարգային հումանիտար հետազոտությունները:

🔶Ներկայացնում ենք ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ. ԵՐԵԿ, ԱՅՍՕՐ, ՎԱՂԸ հաղորդաշարի վերջին ԶՐՈՒՅՑԸ։✔️ՀԵՌԱՆԿԱՐ թեմայի ԵՐԿՐՈՐԴ զրույց...
08/08/2025

🔶Ներկայացնում ենք ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ. ԵՐԵԿ, ԱՅՍՕՐ, ՎԱՂԸ հաղորդաշարի վերջին ԶՐՈՒՅՑԸ։

✔️ՀԵՌԱՆԿԱՐ թեմայի ԵՐԿՐՈՐԴ զրույցը նվիրված է եկեղեցու արտաքին և միջեկեղեցական գործունեությանը։ Զրուցակիցները անդրադառնում են Հայ առաքելական եկեղեցու՝ այլ եկեղեցիների հետ հարաբերություններին և տարբեր երկրներում, միջազգային հարթակներում նրա ծավալած գործունեությանը։
🎤Զրույցը վարում են փիլիսոփայական գիտությունների դոկտոր, ՀՀ դեսպան, Հումանիտար հետազոտությունների հայկական կենտրոնի նախագահ ԱՇՈՏ ՈՍԿԱՆՅԱՆԸ և Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ ՏԵՐ ՇԱՀԷ ԾԱՅՐԱԳՈՒՅՆ ՎԱՐԴԱՊԵՏ ԱՆԱՆՅԱՆԸ։
➡️Հրավիրյալ զրուցակիցներն են՝ Երևանի պետական համալսարանի Կրոնագիտության ամբիոնի վարիչ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ ՊԱՐԳԵՎ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ և Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան Կլոր սեղան միջեկեղեցական բարեգործական հիմնադրամի ծրագրերի ղեկավար ԾՈՎԻՆԱՐ ՂԱԶԱՐՅԱՆԸ։

Զրույցը կարող եք դիտել Կենտրոնի կայքում⬇️
https://archumanities.am/am/category/video/Hay-araqelakan-ekexecin-erek-aysor-vaxy_herankar2

կամ մեր յութուբյան ալիքով⬇️
https://www.youtube.com/watch?v=-YExh_l_--o

Նախագիծն իրականացվում է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի հետ համագործակցությամբ։

Հումանիտար հետազոտությունների հայկական կենտրոնը ներկայացնում է «Հայ առաքելական եկեղեցին երեկ, այսօր, վաղը» նախագիծը, որն իրականացվել է Կոնրադ Ադենաուեր հիմնա...

🔺ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ. ԵՐԵԿ, ԱՅՍՕՐ, ՎԱՂԸ հաղորդաշարը մոտենում է իր վերջին թեմային՝  ՀԵՌԱՆԿԱՐ։ ☑️Այս թեման անդրադառնու...
05/08/2025

🔺ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ. ԵՐԵԿ, ԱՅՍՕՐ, ՎԱՂԸ հաղորդաշարը մոտենում է իր վերջին թեմային՝ ՀԵՌԱՆԿԱՐ։

☑️Այս թեման անդրադառնում է նրան, թե ինչպես է Հայ առաքելական եկեղեցին պատկերացնում իր տեղն ու դիրքը հայ հասարակության մեջ, ինչպիսին է եկեղեցու ապագայի տեսլականը, և թե ինչպես է հայ հասարակությունը գնահատում եկեղեցու դերն ու տեղը իր կյանքում։

➡️ՀԵՌԱՆԿԱՐ թեմայի ԱՌԱՋԻՆ զրույցը նվիրված է պետության և եկեղեցու հարաբերություններին՝ սկսած անկախության ժամանակաշրջանից մինչև մեր օրերը
(1991-2025 թթ.)։

✅Զրույցը վարում են փիլիսոփայական գիտությունների դոկտոր, ՀՀ դեսպան, Հումանիտար հետազոտությունների հայկական կենտրոնի նախագահ ԱՇՈՏ ՈՍԿԱՆՅԱՆԸ և Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ ՏԵՐ ՇԱՀԷ ԾԱՅՐԱԳՈՒՅՆ ՎԱՐԴԱՊԵՏ ԱՆԱՆՅԱՆԸ։ Հրավիրյալ զրուցակիցներն են՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցի - Պետություն հարաբերությունների գրասենյակի տնօրեն ՏԵՐ ՄՈՎՍԵՍ ՔԱՀԱՆԱ ՍԱՀԱԿՅԱՆԸ և քաղաքական գիտությունների դոկտոր, Հայաստանի ամերիկյան համալսարանի Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ծրագրի դասախոս ԱՐՍԵՆ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ։

Զրույցը կարող եք դիտել Կենտրոնի կայքում⬇️
https://archumanities.am/am/category/video/Hay-araqelakan-ekexecin-erek-aysor-vaxy_herankar

կամ մեր յութուբյան ալիքով՝⬇️
https://www.youtube.com/watch?v=0ohF4PkYy-M

Նախագիծն իրականացվում է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի հետ համագործակցությամբ։

Հումանիտար հետազոտությունների հայկական կենտրոնը ներկայացնում է «Հայ առաքելական եկեղեցին երեկ, այսօր, վաղը» նախագիծը, որն իրականացվել է Կոնրադ Ադենաուեր հիմնա...

🔗Շարունակելով ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ․ ԵՐԵԿ, ԱՅՍՕՐ, ՎԱՂԸ  հաղորդաշարի ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ թեման՝ ներկայացնում ենք ԵՐԿՐՈՐԴ...
01/08/2025

🔗Շարունակելով ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ․ ԵՐԵԿ, ԱՅՍՕՐ, ՎԱՂԸ հաղորդաշարի ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ թեման՝ ներկայացնում ենք ԵՐԿՐՈՐԴ մասը՝ այս անգամ եկեղեցու հանրային ծառայության վերաբերյալ։

✅Զրույցը հիմնված է սոցիալական և հանրային ծառայության նրբերանգային տարբերությունները բացորոշելու վրա։ Կարևորվում է հատկապես այն, որ եկեղեցու հանրային ծառայության հիմքը խորապես քրիստոսաբանական է: ➡️Հոգևորականը, որպես եկեղեցու սպասավոր, ուղարկվում է հասարակություն՝ իրականացնելու առաքելական պատգամը:
Հոգևորականի հանրային ծառայությունը տարածվում է հասարակական կյանքի բազմաթիվ ոլորտների վրա՝ ծառայություն բանտերում, հոգևոր աջակցություն հիվանդանոցներում, զորամասերում հոգևոր սպասարկություն և այլն։

🎤Զրույցը վարում են փիլիսոփայական գիտությունների դոկտոր, ՀՀ դեսպան, Հումանիտար հետազոտությունների հայկական կենտրոնի նախագահ ԱՇՈՏ ՈՍԿԱՆՅԱՆԸ և Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ ՏԵՐ ՇԱՀԷ ԾԱՅՐԱԳՈՒՅՆ ՎԱՐԴԱՊԵՏ ԱՆԱՆՅԱՆԸ։ Հրավիրյալ զրուցակիցներն են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հայեցակարգային գրասենյակի տնօրեն ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՊԵՏ ԶԱՐԳԱՐՅԱՆԸ, Ընտանիք և համայնք բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ ՔՆԱՐԻԿ ԳԱՐԱՆՖԻԼՅԱՆԸ։

Զրույցը կարող եք դիտել Կենտրոնի կայքում⬇️
https://archumanities.am/am/category/video/Hay-araqelakan-ekexecin-erek-aysor-vaxy_tsarayutyun_2

կամ մեր յութուբյան ալիքով ⬇️
https://www.youtube.com/watch?v=HD-Y8LcLLxs

Նախագիծն իրականացվում է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի հետ համագործակցությամբ։

Հումանիտար հետազոտությունների հայկական կենտրոնը ներկայացնում է «Հայ առաքելական եկեղեցին․ երեկ, այսօր, վաղը» նախագիծը, որն իրականացվել է Կոնրադ Ադենաուեր հիմն...

ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ․ ԵՐԵԿ, ԱՅՍՕՐ, ՎԱՂԸ  // Ծառայություն․ Զրույց 1🔹Մեր նախորդ երկու հաղորդումներում կենտրոնացել էինք ...
29/07/2025

ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ․ ԵՐԵԿ, ԱՅՍՕՐ, ՎԱՂԸ // Ծառայություն․ Զրույց 1

🔹Մեր նախորդ երկու հաղորդումներում կենտրոնացել էինք եկեղեցու պատմական ճանապարհի և կազմավորման վճռորոշ հանգրվանների վրա:
📣Այսօրվա զրույցը բացում է նոր թեմա՝ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ, որը վերաբերում է Հայ առաքելական եկեղեցու սոցիալական ծառայությանն արդի Հայաստանում:
📌Հայկական եկեղեցին ունի սոցիալական ծառայության մեծ ավանդույթ, բայց ժամանակակից իմաստով այս ծառայությունը կամ Դիակոնիան մեզանում իրականացվում է վերջին երկու տասնամյակներում Հայաստանի անկախացումից հետո:
🔎Զրույցը ցույց է տալիս, որ Հայ առաքելական եկեղեցու սոցիալական ծառայությունը պարզորեն չի նույնանում աշխարհիկ սոցիալական աշխատանքի հետ: Այն ունի աստվածաբանական խորություն և ներառում է ինչպես տեսական, այնպես էլ գործնական բաղկացուցիչներ:

✔️Զրույցին մասնակցում են՝ Աշոտ Ոսկանյանը, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, ՀՀ դեսպան, Հումանիտար հետազոտությունների հայկական կենտրոնի նախագահ, Տեր Շահէ Ծայրագույն վարդապետ Անանյանը, Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ, Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը, Մայր Աթոռի Սոցիալական ծառայության գրասենյակի տնօրեն, Կարեն Նազարյանը, Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի տնօրեն։

▶️Զրույցը կարող եք դիտել Կենտրոնի կայքում⬇️
https://archumanities.am/am/category/video/Hay-araqelakan-ekexecin-erek-aysor-vaxy

Կամ մեր յութուբյան ալիքով⬇️
https://www.youtube.com/watch?v=zOoO-I8VIiQ

☑️Նախագիծն իրականացվում է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի հետ համագործակցությամբ։

Հումանիտար հետազոտությունների հայկական կենտրոնը ներկայացնում է «Հայ առաքելական եկեղեցին․ երեկ, այսօր, վաղը» նախագիծը, որն իրականացվել է Կոնրադ Ադենաուեր հիմն...

🔔Հումանիտար հետազոտությունների հայկական կենտրոնը շարունակում է ներկայացնել  «ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ․ ԵՐԵԿ, ԱՅՍՕՐ, ՎԱՂԸ»...
25/07/2025

🔔Հումանիտար հետազոտությունների հայկական կենտրոնը շարունակում է ներկայացնել «ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ․ ԵՐԵԿ, ԱՅՍՕՐ, ՎԱՂԸ» նախագծի զրույցները։

🔸«Հանգրվաններ» թեմայի երկրորդ զրույցի ուշադրության կենտրոնում են հունաբան թարգմանական դպրոցը և Տիեզերական ժողովների տեղը Հայ առաքելական եկեղեցու կյանքում։
✔️Զրույցին մասնակցում են՝ Աշոտ Ոսկանյանը, Փիլիսոփայական գիտությունների դոկտոր, ՀՀ դեսպան, Հումանիտար հետազոտությունների հայկական կենտրոնի նախագահ, Շահէ Ծայրագույն վարդապետ Անանյանը, Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ, Անդրեաս վարդապետ Եզեկյանը, Գևորգյան հոգևոր ճեմարանի Պատմական աստվածաբանության ամբիոնի վարիչ, Վահե Թորոսյանը, պատմական գիտությունների թեկնածու, Մատենադարանի գիտական գծով փոխտնօրեն։

☑️Նախագիծն իրականացվում է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի հետ համագործակցությամբ։

Զրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ⬇️
https://archumanities.am/am/category/video/Hay-araqelakan-ekexecin-erek-aysor-vaxy-hangrvanner%202

ինչպես նաև Կենտրոնի յութուբյան ալիքով ⬇️
https://www.youtube.com/watch?v=lcXk4I5mOQg

Հումանիտար հետազոտությունների հայկական կենտրոնը ներկայացնում է «Հայ առաքելական եկեղեցին երեկ, այսօր, վաղը» նախագիծը, որն իրականացվել է Կոնրադ Ադենաուեր հիմնա...

🔸Հումանիտար հետազոտությունների հայկական կենտրոնի կողմից ներկայացվող «ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ․ ԵՐԵԿ, ԱՅՍՕՐ, ՎԱՂԸ» նախագծի...
21/07/2025

🔸Հումանիտար հետազոտությունների հայկական կենտրոնի կողմից ներկայացվող «ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ․ ԵՐԵԿ, ԱՅՍՕՐ, ՎԱՂԸ» նախագծի վեց զրույցները նպատակ ունեն հանրության ուշադրությունը հրավիրել ՀԱԵ պատմության, ընթացիկ գործունեության և հեռանկարի խնդիրներին։

➡️Զրույցները վարում են փիլիսոփայության դոկտոր Աշոտ Ոսկանյանը և ՀԱԵ Գևորգյան ճեմարանի տեսուչ Տեր Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը։ Յուրաքանչյուր զրույցին մասնակցում է նաև երկու հրավիրյալ՝ հոգևորական և աշխարհիկ մասնագետ։

📌«Հանգրվաններ» թեմայի առաջին զրույցն արծարծում է հարցն այն մասին, թե ինչպիսի պատմական հանգրվանի վրա են ձևավորվել Հայ առաքելական եկեղեցու հարաբերոթյունները հայոց աշխարհիկ՝ թագավորական իշխանությունների հետ և ինչպիսի կերպափոխումների է ենթարկվել եկեղեցին այդ ընթացքում։

➡️Մասնակից հյուրերն են՝

Տեր Արարատ քահանա Պողոսյանը, պատմական գիտությունների թեկնածու
Ստեփան Դանիելյանը, քաղաքագետ, «Սպարապետ» հանրային հետազոտությունների կենտրոնի խորհրդի անդամ։

✔️Նախագիծն իրականացվել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի հետ համագործակցությամբ։

Զրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ⬇️

https://archumanities.am/am/category/video/Hay-araqelakan-ekexecin-erek-aysor-vaxy

ինչպես նաև Կենտրոնի յութուբյան ալիքով ⬇️

https://www.youtube.com/watch?v=F-AuCx1nwK0

Հումանիտար հետազոտությունների հայկական կենտրոնը ներկայացնում է «Հայ առաքելական եկեղեցին երեկ, այսօր, վաղը» նախագիծը, որն իրականացվել է Կոնրադ Ադենաուեր հիմնա...

🔜«ՓՈԽԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՐՀՆԵՐԸ և ԱՇԽԱՐՀԻ ՓՈԽԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»✔️Ուրախ ենք տեղեկացնել, որ Մայիսի 2-ին և 3-ին տեղի կունենա ...
01/05/2025

🔜«ՓՈԽԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՐՀՆԵՐԸ և ԱՇԽԱՐՀԻ ՓՈԽԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»
✔️Ուրախ ենք տեղեկացնել, որ Մայիսի 2-ին և 3-ին տեղի կունենա միջազգային գիտաժողով «ՓՈԽԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՐՀՆԵՐԸ և ԱՇԽԱՐՀԻ ՓՈԽԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» թեմայով։
Գիտաժողովը կազմակերպել են Հումանիտար հետազոտությունների հայկական կենտրոնը և Հայաստանի Եվրոպական համալսարանը՝ Գիտության պատմության և փիլիսոփայության ռուսական ընկերության հետ համագործակցությամբ։

📎Մեկնաբանության դաշտում կարող եք տեսնել գիտաժողովի մանրամասն օրակարգը։

Միջոցառմանը մասնակցելու հղումները.
Մայիսի 2 (ուրբաթ):
https://us02web.zoom.us/j/84516845352?pwd=GI5wTRovPV6A3OM97YcBCjW9a19raH.1 Meeting ID: 845 1684 5352 Passcode: 111111
Մայիսի 3 (շաբաթ):
https://us02web.zoom.us/j/87451243963?pwd=h0t7zbBWt38OuSsTFv9PoUjjAgt6RE.1 Meeting ID: 874 5124 3963

«МИРЫ МЕТАФОР И МЕТАФОРЫ МИРА»
Рады сообщить, что 2-3 мая состоится Международная конференция «МИРЫ МЕТАФОР И МЕТАФОРЫ МИРА».
Конференция организована Армянским центром гуманитарных исследований (АЦГИ) и Европейским университетом в Армении, при поддержке Русского общества истории и философии науки.
Ниже вы можете ознакомиться с подробной программой конференции.
Даты проведения: 2-3 мая Место проведения: г. Ереван, ул. Давида Анахта 8/7, Европейский Университет Армении Форма проведения: смешанная Регламент: 30 минут на докладчика (20/25 минут доклад, 10/05 минут ответы на вопросы)
Время в программе указано Ереванское (+1 к Москве)
При возникновении вопросов обращаться к координатору конференции, Сона Акопян
Ссылки для участия в Zoom:
2 мая (пятница):
https://us02web.zoom.us/j/84516845352?pwd=GI5wTRovPV6A3OM97YcBCjW9a19raH.1 Meeting ID: 845 1684 5352 Passcode: 111111
3 мая (суббота):
https://us02web.zoom.us/j/87451243963?pwd=h0t7zbBWt38OuSsTFv9PoUjjAgt6RE.1 Meeting ID: 874 5124 3963 Passcode: 111111

Zoom is the leader in modern enterprise cloud communications.

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄՆԵՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՇՏԵՄԱՐԱՆԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ📢Հունվարի 29-ին Եվրասիա համագործակցություն հիմնադրա...
09/02/2025

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄՆԵՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՇՏԵՄԱՐԱՆԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ

📢Հունվարի 29-ին Եվրասիա համագործակցություն հիմնադրամի գրասենյակում ներկայացվեց Հումանիտար հետազոտությունների հայկական կենտրոնի ստեղծած Քաղաքացիական շարժումների էլեկտրոնային շտեմարանը, որը պարունակում է 2007-2019 թթ. Հայաստանում ծավալված քաղաքացիական շարժումների գործունեությանը վերաբերող բազմապիսի արխիվային նյութեր:

📍Եթե Շտեմարանի առաջին ներկայացումը, որ կայացել էր Գյումրիում, անցյալ տարվա դեկտեմբերին, առավելապես ուսուցողական էր և նպատակ ուներ «Ռեստարտ» կազմակերպության երիտասարդ ակտիվիստներին ներկայացնել Կենտրոնի հավաքագրած առաջնային և երկրորդային տվյալները, բացատրել շտեմարանից օգտվելու կարգը՝ ինչպես փորձի փոխանակման, այնպես էլ գիտական հետազոտության նպատակներով, շեշտել քաղաքացիական շարժումների մասին արխիվ հավաքագրելու կարևորությունը, ապա երևանյան հանդիպումը ամփոփիչ էր և ուներ ինչպես վերլուծական, այնպես էլ մեթոդաբանական ուղղվածություն։

🔸Ծրագրի վրա աշխատած ՀՀՀԿ թիմը՝ Աշոտ Ոսկանյան, Սիրանուշ Դվոյան, Լաուրա Սարգսյան, Օլյա Ազատյան, Քրիստինա Սոլոյան, մանրամասն կանգ առան ստացված արդյունքների, արխիվի գործառման կանոնների, նյութերի հավաքագրման հետ կապված խոչընդոտների, ինչպես նաև նյութերի հեղինակների հետ աշխատելու էթիկայի կանոնների մշակման նրբությունների վրա։

🔸Հետագա խոսակցությունը, որին իրենց եռանդուն մասնակցությունը բերեցին ինչպես Եվրասիա համագործակցության հիմնադրամի պատասխանատուները, այնպես էլ հյուրերը, ծավալվեց երկու հիմնական ուղղություններով՝ արխիվի հետագա զարգացման հնարավորություների և Հայաստանում ակտիվիստական շարժման հեռանկարների։

🤝Պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակել համատեղ քննարկումները աշխատանքի հետագա ծավալման առավել արդյունավետ եղանակներ գտնելու համար։

☑️Շտեմարանը ստեղծվել է ՀՀՀԿ «Քաղաքացիական շարժումների էլեկտրոնային շտեմարան հայաստանյան հասարակության համար» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրն իրականացվել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի Eurasia Partnership Foundation-Armenia ֆինանսական օժանդակությամբ Շվեդիայի կառավարության Embassy of Sweden in Yerevan աջակցությամբ` «Քաղաքացիական հասարակության զարգացման ազդեցության ընդլայնում» ծրագրի շրջանակում։

Շտեմարանին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով ՝ http://archumanities.am/am/archive:

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄՆԵՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՇՏԵՄԱՐԱՆԸ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ📣Դեկտեմբերի 7-ին «Ռեստարտ Գյումրի» երիտասարդական կազմակերպությ...
26/12/2024

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄՆԵՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՇՏԵՄԱՐԱՆԸ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

📣Դեկտեմբերի 7-ին «Ռեստարտ Գյումրի» երիտասարդական կազմակերպության գրասենյակում առաջին անգամ հանրայնացվեց Հումանիտար հետազոտությունների հայկական կենտրոնի ստեղծած էլեկրոնային շտեմարանը, որը պարունակում է 2007-2019 թվերին Հայաստանում ծավալված քաղաքացիական շարժումների գործունեությանը վերաբերող բազմապիսի արխիվային նյութեր՝ ներքին ընթացակարգերի փաստաթղթեր՝ տեղեկանքներ, մանիֆեստներ, հուշագրեր, ռազմավարություններ, հաշվետվություններ,պետական մարմինների և հանրության հետ հաղորդակցության վկայագրեր, ինչպես նաև տեսանյութեր՝լուսանկարներ, տեսագրություններ, պաստառներ։

🔸ՀՀՀԿ հետազոտական թիմը մասնակիցներին հիշեցրեց, որ 2008-ին հաջորդած տասնամյակը Հայաստանում անցել է հենց քաղաքացիական շարժումների ակնառու ակտիվության պայմաններում։ «Մաշտոցի պուրակ», «Էլեկտրիկ Երևան», «100 դրամ», «Թռչկան» և այլ նմանատիպ անվանումները մինչ այժմ մնում են շատերի հիշողության մեջ։ Այդ իրադարձությունների վկայագրերի վերհանմանն ու պահպանմանն է ուղղված ՀՀՀԿ «Քաղաքացիական շարժումների էլեկտրոնային շտեմարան հայաստանյան հասարակության համար» նախագիծը, որի շրջանակներում նյութերը հավաքագրվում են, դասակարգվում ու տեղակայվում Կենտրոնի կայքի «Քաղաքացիական շարժումներ․ արխիվ» բաժնում http://archumanities.am/am/archive

🔸Երիտասարդ ակտիվիստներին ներկայացվեցին հավաքագրված առաջնային և երկրորդային տվյալները, մանրամասն բացատրվեց շտեմարանից օգտվելու կարգը՝ ինչպես փորձի փոխանակման, այնպես էլ գիտական հետազոտության նպատակներով։ Անդրադարձ կատարվեց արխիվների և հատկապես քաղաքացիական շարժումների մասին արխիվ հավաքագրելու կարևորությանը՝ հատուկ կանգ առնելով գործընթացի հետաքրքիր և մարտահրավերային կողմերի վրա։ Իսկ ակտիվիստ և հետազոտող Օլգա Ազատյանը, ով մասնակցել է քաղաքացիական բազմաթիվ շարժումների, կիսվեց անձնական փորձառությամբ, Հայաստանում քաղաքացիական շարժումների հաջողությունների և խնդիրների մասին իր պատկերացումներով։

📣Շտեմարանը շուտով կներկայացվի նաև Երևանում։ Հետևեք մեր էջին Երևանյան հանդիպման մանրամասներն իմանալու համար։

***

Ծրագիրն իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Eurasia Partnership Foundation-Armenia Շվեդիայի կառավարության աջակցությամբ իրակամացվող Embassy of Sweden in Yerevan «Քաղաքացիական հասարակության զարգացման ազդեցության ընդլայնում» ծրագրի շրջանակում։

Address

Օրբելի եղբայրների փողոց 67/2
Yerevan

Opening Hours

Monday 11:00 - 17:00
Tuesday 11:00 - 17:00
Wednesday 11:00 - 17:00
Thursday 11:00 - 17:00
Friday 11:00 - 17:00

Alerts

Be the first to know and let us send you an email when Հումանիտար հետազոտությունների կենտրոն / ARCHumanities posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Հումանիտար հետազոտությունների կենտրոն / ARCHumanities:

Share