12/05/2026
Հայաստանի կամավորական աշխատանքների ծառայություն H*J-ում առկա են 2-ական տեղեր ամառային միջազգային կամավորական ճամբարների ծրագրերում՝ Բելգիայում, Գերմանիայում և Իսպանիայում (Իսպանիայի համար անհրաժեշտ է ունենալ Շենգենյան մուլտի վիզա)։
Ծրագրի տևողությունը ՝ 14 – 21 օր: Կացությունն ու սնունդը ճամբարներում ԱՆՎՃԱՐ Է:
Կարող են դիմել 18 տարեկանից բարձր երիտասարդները:
Պայմաններ ՝
- Անգլերենի (կամ գերմաներենի) իմացություն
- Մոտիվացիա և աշխատասիրություն
- Անդամավճարի և ուղեվարձի վճարման հնարավորություն:
Դիմելու համար ՝ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLScvWn5Ah-d2_jk_VT44tv4xBg8OkYUaSXZmQ3NjJL0bXhP1Yw/viewform?usp=publish-editor