Հայաստանի Կինեզիոլոգների և Արհեստավարժ Մերսողների Ասոցիացիա/AKPMA

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Հայաստանի Կինեզիոլոգների և Արհեստավարժ Մերսողների Ասոցիացիա/AKPMA

Հայաստանի Կինեզիոլոգների և Արհեստավարժ Մերսողների Ասոցիացիա/AKPMA Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Հայաստանի Կինեզիոլոգների և Արհեստավարժ Մերսողների Ասոցիացիա/AKPMA, Community Organization, Հերացի 18, Yerevan.
(1)

Միջազգային չափանիշներին համապատասխան վերականգնողական ոլորտի մասնագետների մասնագիտական որակի բարձրացում` միջազգային հավաստագրմամբ, կրեդիտավորում, միջազգային առաջնությունների, կոնֆերանսների կազմակերպում։ «Հայաստանի Կինեզիոլոգների և Արհեստավարժ Մերսողների Ասոցիացիա» ՀԿ-ն հիմնադրվել է 2019 թվականի մայիսի 22-ին և իր գործունեության շրջանակներում հանդիսանում է ՀՀ-ում առաջինը:
Հեղինակային բոլոր իրավունքնե

րը պահպանված են ՀՀ օրենքով սահմանված կարգով. հիմք՝ «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենք, հոդ. 65-69, 2021թ. մարտի 24-ին 08/5599 թվի ներքո:

Կազմակերպության առանցքային խնդիրներն ու գործունեության նպատակներն են՝ գործող օրենսդրությամբ սահմանված կարգով.

1. Բարձրացնել վերականգնողական ոլորտի (կինեզիոլոգ, կինեզիստ, մերսող, նաև բուժքույր) մասնագետների (նաև հաշմանդամներ) մասնագիտական որակը մասնագիտական ուսումնական ծրագրերի, վարպետաց դասերի, սեմինարների, ֆորումների, մրցույթների, ազգային և միջազգային առաջնությունների միջոցով՝ ներդնելով միջազգային և համաշխարհային փորձը Հայաստանում:
2. Գործատուի և մասնագետների միջև ստեղծել կապակցող հարթակ:
3. Համագործակցություն տարածաշրջանային և միջազգային նմանատիպ կազմակերպությունների հետ կրթության, առողջապահության, գիտական և ուսումնամեթոդական, գիտակրթական և գործնական կատարելագործման նպատակով:

ՀԿԱՄԱ-ն կրեդիտավորված է Առողջապահության Նախարարության կողմից:

2019 թվականին Հայաստանում ՀԿԱՄԱ-ն առաջին անգամ Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտում կազմակերպեց մերսման տարածաշրջանային բաց առաջնություն «Ոսկե Ձեռքեր», որից հետո ներգրավվեց միջազգային հարթակ և առաջին անգամ ներկայացրեց հայ մասնագետին մերսման եվրասիական առաջնությանը Մոլդովայում:
Կազմակերպության հետ ներկայումս համագործակցում են ինչպես ՀՀ-ի մի շարք բուժկենտրոններ, ուսումնական և սպա կենտրոններ, այնպես էլ եվրոպական և ասիական բազմաթիվ կազմակերպություններ (54 տարբեր երկրներ):

2020 թվականին ՀԿԱՄԱ-ն և եվրասիական մի շարք կազմակերպություններ հիմնադրեցին Եվրասիական Մերսման Կոնֆեդերացիա (EAMC): Նույն թվականին Ասոցիացիան դարձավ «Աբիլիմպիկս» միջազգային (Ճապոնիա) կազմակերպության անդամ, որն իրականացնում է հաշմանդամների համար հատուկ կրթական ծրագրեր: 2021 թվականին ՀԿԱՄԱ-ն ընդգրկվեց Մերսման Համաշխարհային Խորհրդի (WMC) կազմի մեջ՝ որպես Հայաստանյան պաշտոնական ներկայացչություն:

Անդամակցելով ՀԿԱՄ Ասոցիացիային՝ ձեռք կբերեք
- միջազգային մակարդակի մասնագիտական բարձր հմտություններ և կարողություններ,
- միջազգային, համաշխարհային ճանաչում,
- հնարավորություն կունենաք մասնակցել ազգային, միջազգային և համաշխարհային առաջնություններում՝ ներկայացնելով Հայաստանը միջազգային և համաշխարհային հարթակներում,
- հնարավորություն կունենաք մասնակցել կազմակերպության կողմից կազմակերպվող բոլոր միջոցառումներին զեղչված կամ անվճար հիմունքներով,
- կարող եք հանդես գալ մասնագիտական առաջարկություններով և ներդրումներով:

Անդամագրվել կարող եք՝ գրանցվելով
https://docs.google.com/forms/d/1g8sXLcpb9cFnUTYzts9wF-J1yyj67UT9rK0b-5sZR94/edit
Կապ մեզ հետ՝ 091684902, 098684902

🌍🏆Մեծ հպարտությամբ շնորհավորում ենք Հայաստանի Կինեզիոլոգների և Արհեստավարժ Մերսողների Ասոցիացիայի  անդամակիցներին, ովքեր...
09/07/2026

🌍🏆Մեծ հպարտությամբ շնորհավորում ենք Հայաստանի Կինեզիոլոգների և Արհեստավարժ Մերսողների Ասոցիացիայի անդամակիցներին, ովքեր պատվով ներկայացրին Հայաստանը Աշխարհի մերսման առաջնությունում։

🥇 Ստելլա Բարսեղյան — 4-րդ հորիզոնական
🥇 Ավետիք Վանյան — 8-րդ հորիզոնական

Սիրելի՛ Ստելլա և Ավետիք, Ձեր ձեռքբերումները ոգեշնչում են մեր ամբողջ մասնագիտական ընտանիքին։ Մենք հպարտ ենք, որ դուք ՀԿԱՄԱ ՀԿ-ի անդամներն եք և Ձեր աշխատանքով բարձր եք պահում Հայաստանի անունը միջազգային ասպարեզում։
Շարունակե՛ք համարձակորեն առաջ շարժվել, նվաճել նոր բարձունքներ և դառնալ օրինակ ապագա սերունդների համար։

💙 ՀԿԱՄԱ ՀԿ-ն միշտ Ձեր կողքին է՝ հավատալով, աջակցելով և միասին կերտելով հայկական մերսման միջազգային հաջողությունները։ Շնորհավորում ենք և մաղթում նոր հաղթանակներ ու ոսկե մեդալներ 🇦🇲
____
🌍🏆 With great pride, we congratulate the members of the Association of Kinesiologists and Professional Masseurs of Armenia who represented Armenia with honor at the World Massage Championship.

🥇 Stella Barseghyan — 4th place
🥇 Avetik Vanyan — 8th place

Your achievements contribute to the international recognition and success of Armenian massage.
Dear Stella and Avetik, your accomplishments inspire our entire professional community. We are proud that you are members of the Association of Kinesiologists and Professional Masseurs of Armenia and that through your dedication and talent, you proudly represent Armenia on the international stage.
Continue moving forward with confidence, reaching new heights, and becoming an inspiration for future generations.

💙 The Association of Kinesiologists and Professional Masseurs of Armenia is always by your side — believing in you, supporting you, and together building the international success of Armenian massage.

Congratulations, and we wish you many more victories and gold medals in the future! 🇦🇲

🌍🇩🇰 Այսօր մեր թիմը Կոպենհագենում է՝ մասնակցելու աշխարհի մերսման առաջնությանը։🇦🇲 Մեզ համար մեծ պատիվ է ներկայացնել Հայաստ...
04/07/2026

🌍🇩🇰 Այսօր մեր թիմը Կոպենհագենում է՝ մասնակցելու աշխարհի մերսման առաջնությանը։

🇦🇲 Մեզ համար մեծ պատիվ է ներկայացնել Հայաստանը նման հեղինակավոր միջազգային հարթակում։ Մաղթում ենք մեր մասնակիցներին վստահություն, ուժ, հաջող ելույթներ և արժանի հաղթանակներ։

🏆Սեղմում ենք բռունցքները և սպասում ենք գերազանց արդյունքների։
______
🌍🇩🇰 Today our team is in Copenhagen to participate in the World Massage Championship.

🇦🇲 It is a great honor for us to represent Armenia on such a prestigious international stage. We wish our participants confidence, strength, successful performances, and well-deserved victories.

🏆We are keeping our fingers crossed and looking forward to excellent

01/07/2026

Մկանաբանություն` տեսական դաս

#миология

🌍🔥 ՄԵԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ — ԿՈՊԵՆՀԱԳԵՆ (03.07֊05.07.26)📍 Դանիա, Կոպենհագեն🏆 Միջազգային մերսման առաջնություն IX🇦🇲 ՀԿ...
28/06/2026

🌍🔥 ՄԵԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ — ԿՈՊԵՆՀԱԳԵՆ (03.07֊05.07.26)
📍 Դանիա, Կոպենհագեն
🏆 Միջազգային մերսման առաջնություն IX

🇦🇲 ՀԿԱՄԱ ՀԿ-ն գալիս է հայտարարելու իր ուժը միջազգային ասպարեզում
Հայաստանը այս տարի ներկայացված է ուժեղ կազմով՝
💥 Ստելլա Բարսեղյան
💥 Ավետիք Վանյան

🚨 Պատմական իրադարձություն
Առաջին անգամ Հայաստանը հանդես է գալիս «4 ձեռք» մերսման մրցակարգում՝ միջազգային գործընկերության ձևաչափով․
🇦🇲 Ստելլա Բարսեղյան, 🇱🇹 Արամ Մուրադյան
🇦🇲 Ավետիք Վանյանը կներկայանա ազատ ոճ անվանակարգում։

🔥 Սա պարզապես մասնակցություն չէ —
Սա ներկայացում է ուժի, ուսուցման բարձր մակարդակի։

🏆 Մաղթում ենք մեր ներկայացուցիչներին անսասան վստահություն, ուժեղ ելույթ և մեծ հաղթանակներ 🇦🇲🔥
___

🌍🔥 MAJOR INTERNATIONAL CHAMPIONSHIP — COPENHAGEN (03.07–05.07.26)
📍 Copenhagen, Denmark
🏆 9th International Massage Championship

🇦🇲 The HKAMA NGO is proud to announce its strong presence on the international stage.
This year, Armenia is represented by a powerful team:

💥 Stella Barseghyan
💥 Avetik Vanyan

🚨 A HISTORIC MOMENT

For the first time, Armenia will compete in the “4 Hands” massage category, in an international collaborative format:

🇦🇲 Stella Barseghyan, 🇱🇹 Aram Muradyan
🇦🇲 Avetik Vanyan will also compete in the Free Style category, representing Armenian professional excellence.

🔥 This is not just participation —
it is a statement of strength and a high level of professional mastery.

🏆 We wish our representatives unwavering confidence, powerful performances, and great victories.
🇦🇲🔥 Armenia on the global stage — strong, present, and determined.

22/06/2026

Ողնաշարի կառուցվածքը
Տեսական դաս, դասախոս` Դավիթ Գրիգուրյան
____
#ողնաշար #позвоночник #անատոմիա

💙 Շնորհավոր Բուժաշխատողի օրը։ Մեծագույն շնորհակալություն բոլոր բուժաշխատողներին՝ իրենց նվիրումի, հոգատարության, մասնագիտ...
21/06/2026

💙 Շնորհավոր Բուժաշխատողի օրը։

Մեծագույն շնորհակալություն բոլոր բուժաշխատողներին՝ իրենց նվիրումի, հոգատարության, մասնագիտական բարձր պատասխանատվության և մարդկային ջերմության համար։
Ձեր աշխատանքը ոչ միայն մասնագիտություն է, այլև առաքելություն, որը ամեն օր օգնում է պահպանել մարդկանց առողջությունն ու կյանքը։
Մաղթում ենք ամուր առողջություն, անսպառ ուժ, մասնագիտական նոր հաջողություններ և երջանիկ ժպիտներ։

🥼 Շնորհավոր տոնը, սիրելի բուժաշխատողներ։
____
#բուժաշխատող #медработник

😇 Շնորհավորում ենք մեր մանկական մերսման դասընթացի ուսանողներին՝ դասընթացը հաջողությամբ ավարտելու կապակցությամբ։🎓Այս ընթա...
17/06/2026

😇 Շնորհավորում ենք մեր մանկական մերսման դասընթացի ուսանողներին՝ դասընթացը հաջողությամբ ավարտելու կապակցությամբ։

🎓Այս ընթացքում նրանք ձեռք բերեցին կարևոր գիտելիքներ և գործնական հմտություններ, ցուցաբերեցին պատասխանատվություն, հետևողականություն և մասնագիտական աճ։
Մաղթում ենք նորանոր հաջողություններ, վստահ քայլեր մասնագիտական ճանապարհին և բազմաթիվ շնորհակալ հաճախորդներ։
👏🏻 Շնորհավորում ենք ավարտական վկայականների ստացման առթիվ և հպարտ ենք ձեր ձեռքբերումներով։
———
#մանկական #մանկականխնամք #детскиймассаж

🇦🇲 Հայաստանը համաշխարհային հարթակում ներկայացնելը մեծ պատասխանատվություն է և միաժամանակ՝ մեծ պատիվ։Հպարտությամբ ներկայաց...
11/06/2026

🇦🇲 Հայաստանը համաշխարհային հարթակում ներկայացնելը մեծ պատասխանատվություն է և միաժամանակ՝ մեծ պատիվ։

Հպարտությամբ ներկայացնում ենք մեր մասնագետներին

🔹 Հասմիկ Ղազարյան – մերսող թերապևտ
Անվանակարգ՝ Ազատ արևելյան ոճ
🔹 Անուշ Ստեփանյան – կինեզիոլոգ, մերսող թերապևտ
Անվանակարգ՝ Մարմնի խնամք
🔹 Ելենա Սահակյան – էսթետ կոսմետոլոգ
Անվանակարգ՝ Դեմքի մերսում

🎓 ՀԿԱՄԱ ՀԿ անդամակիցները ներկայացրեցին հայկական մասնագիտական կրթությունը միջազգային հարթակում՝ նպաստելով ոլորտի զարգացմանը, փորձի փոխանակմանը և Հայաստանի ճանաչելիության բարձրացմանը։
_____
🇦🇲 Representing Armenia on the global stage is both a great responsibility and a tremendous honor.

We are proud to introduce our professionals who represented Armenia at the International Massage Championship:

🔹 Hasmik Ghazaryan – Massage Therapist
Category: Freestyle Wesstern
🔹 Anush Stepanyan – Kinesiologist, Massage Therapist
Category: Body Care Strech
🔹 Yelena Sahakyan – Esthetic Cosmetologist
Category: Facial Massage

🎓 The members of the AKPMA NGO proudly represented Armenian professional education and expertise on the international stage, contributing to the advancement of the industry, the exchange of knowledge and experience, and the enhancement of Armenia’s international recognition.
_____
🇯🇵

Address

Հերացի 18
Yerevan
[email protected]

Opening Hours

Monday 11:00 - 19:00
Tuesday 11:00 - 19:00
Wednesday 11:00 - 19:00
Thursday 11:00 - 19:00
Friday 11:00 - 19:00
Saturday 11:00 - 19:00
Sunday 11:00 - 19:00

Telephone

+37491684902

Alerts

Be the first to know and let us send you an email when Հայաստանի Կինեզիոլոգների և Արհեստավարժ Մերսողների Ասոցիացիա/AKPMA posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share