Fund for Armenian Relief, Inc

Fund for Armenian Relief, Inc FAR is an NGO dedicated to building a promising future for the people of Armenia․

Նախորդ շաբաթ  #ՀՕՖ-ի Հայաստանյան գրասենյակում էին She can ծրագրի վերջին փուլի մասնակիցները։ Ամփոփիչ Pitch Day-ի արդյունք...
17/09/2026

Նախորդ շաբաթ #ՀՕՖ-ի Հայաստանյան գրասենյակում էին She can ծրագրի վերջին փուլի մասնակիցները։ Ամփոփիչ Pitch Day-ի արդյունքում մասնակիցներից 4-ն արդեն արժանացել էին դրամաշնորհների, իսկ մյուս մասնակիցները եւս մեկ հնարավորություն ունեցան ներկայացնել իրենց բիզնես գաղափարներն ու ՀՕՖ-ի Միկրոձեռներեցության աջակցման՝ ծրագրի շրջանակնում ստանալ դրամաշնորհներ։
Տպագրությամբ, ձեռքի աշխատանքով, ներգնա տուրիզմով, մոմագործությամբ, մեղվապահությամբ զբաղվող մասնակիցները ներկայացրին իրենց բիզնես գաղափարները, պատմեցին անցած ճանապարհի ու ապագայի պլանների մասին։
Շնորհավորո՛ւմ ենք հաղթողներին և մաղթում, որ սա դառնա հաջողության հասնելու եւս մեկ հնարավորություն։
#ՀՕՖ-ի Ayo ֆինանսավորման հարթակի և Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի՝ GITC - Information Technologies Center-ի համատեղ She can ծրագիրը կանանց օգնում է իրենց հմտությունները վերածել իրական բիզնեսի։
#ՀՕՖ #ԿանանցՁեռնարկատիրություն #ԿանանցՀզորացում #ԲիզնեսԳաղափար #Դրամաշնորհ #ԿանանցԱջակցություն #Հայաստան

Last week, participants of the final phase of the She Can program gathered at the office.
Following the final Pitch Day, four participants were awarded grants, while the other participants had another opportunity to present their business ideas and were awarded grants through FAR’s program.
From printing and handmade crafts to inbound tourism and beekeeping, the participants presented their business ideas and shared their journeys so far, along with their plans and aspirations for the future.
Congratulations to all the winners! We wish you continued success and hope this opportunity becomes another important step toward turning your ideas into thriving businesses. 💜
The She Can program, a joint initiative of FAR’s Ayo financing platform and GITC – Information Technologies Center in Gyumri, helps women turn their skills and ideas into real businesses.

💙 Տարիներ շարունակ արտերկրում սովորելուց ու աշխատելուց հետո գիտնականներ Գոռ Նիկողոսյանը, Վահագն Աբգարյանն ու Հակոբ Ավետի...
15/09/2026

💙 Տարիներ շարունակ արտերկրում սովորելուց ու աշխատելուց հետո գիտնականներ Գոռ Նիկողոսյանը, Վահագն Աբգարյանն ու Հակոբ Ավետիսյանն այսօր Հայաստանում միասին են աշխատում՝ զբաղվելով մաթեմատիկական և տեսական ֆիզիկայի խնդիրներով։ 🔬Նրանց գիտական թիմը 2026-ին #ՀՕՖ-ի հովանու ներքո գործող -ի դրամաշնորհ ստացած 10 խմբերից մեկն է, ով արժանացել է Երամյան ընտանիքի կողմից սահմանված հատուկ մրցանակի և ուսումնասիրում է լույսի տարածումը տուրբուլենտ միջավայրում, լուսային ալիքների խոտորումներն ու քվանտային լույսի հատկությունները։ 🌌
Գիտնականները շեշտում են, որ Հայաստանի գիտական ապագան կախված է ոչ միայն հետազոտությունների ֆինանսավորումից, այլև նոր սերնդի կրթությունից ու մտավոր ներուժի զարգացումից։
Արդեն 26 տարի ANSEF-ն աջակցում է հայ գիտնականներին՝ այս ընթացքում ֆինանսավորելով շուրջ 632 գիտական խմբերի ու նպաստելով Հայաստանում գիտության զարգացմանն ու առաջընթացին։
Գիտական խմբի և նրանց հետազոտության մասին ավելի մանրամասն՝ մեր բլոգում ⚛️
https://www.farusa.org/post/from-abroad-to-armenia-three-scientists-advancing-research-with-ansef
#Գիտություն #Հայաստան #ՀայԳիտնականներ #ՖունդամենտալԳիտություն #ՄաթեմատիկականՖիզիկա #ԳիտությանԱպագա #ԵրիտասարդԳիտնականներ #ԳիտականՆերուժ #ԳԿՀԱՀ #ՀՕՖ

💙 After years of studying and working abroad, scientists Gor Nikoghosyan, Vahagn Abgaryan, and Hakob Avetisyan are now working together in Armenia, tackling problems in mathematical and theoretical physics. 🔬 Their research team is one of 10 groups awarded an grant in 2026, supporting research into the propagation of light through turbulent media, light-wave distortions, and the properties of quantum light. This team was specifically selected to receive the Yeramyan Family ANSEF Award. 🌌
The scientists stress that Armenia’s scientific future depends not only on funding research, but also on investing in the education and intellectual potential of the next generation.
For 26 years, ANSEF has been supporting Armenian scientists, funding around 632 research groups over the years and contributing to the development and advancement of science in Armenia.
Read our blog to learn more about the scientific team, their research, and the questions they are exploring in mathematical and theoretical physics: ⚛️
https://www.farusa.org/post/from-abroad-to-armenia-three-scientists-advancing-research-with-ansef

Վերջին մի քանի շաբաթները բավական հագեցած էին Armenian Creative Technologies College-ում։ 🎓ACT քոլեջը ողջունեց 90 նոր ուս...
12/09/2026

Վերջին մի քանի շաբաթները բավական հագեցած էին Armenian Creative Technologies College-ում։ 🎓
ACT քոլեջը ողջունեց 90 նոր ուսանողի, հայտարարեց -ի կողմից լիազորված առաջին կրթական ուսումնական կենտրոնն՝ դառնալու մասին և արհեստական բանականության ու լեզվական մոդելների (LLM) ոլորտում կուտակած փորձն ու մասնագիտական ներուժը մեկտեղեց՝ Նյու Ջերսիի Հովնանյան դպրոցի հետ միջազգային համագործակցություն ձևավորելու համար։ 🤝
Substack-ի մեր վերջին անդրադարձում ACT College-ի հիմնադիր և տնօրեն Ամալյա Եղոյանը ներկայացնում է քոլեջի մոտեցումը արհեստական բանականության, աշխատուժի վերապատրաստման և հայ ուսանողներին համաշխարհային տեխնոլոգիական տնտեսությունում մրցունակ դարձնելու հարցում։ 💻🌍
Այս կարևոր նախաձեռնությունների և ACT College-ի առաջիկա ծրագրերի մասին ավելին կարդացեք այստեղ՝
https://fundforarmenianrelief.substack.com/p/tech-in-armenias-high-schools-the?r=5dgq0n&utm_campaign=post&utm_medium=web
#ՀՕՖ #ԱրհեստականԲանականություն #ՏեխնոլոգիականԿրթություն #ԱշխատուժիԶարգացում #Կրթություն #Հայաստան #ԱԲ

It has been a busy couple of weeks at ACT College. They welcomed 90 new students, announced a partnership as an Apple Authorized Training Center for Education, and brought their rigorous expertise in AI and LLMs to establish an international partnership with the Hovnanian School in NJ.
In our latest Substack, founder and director Amalya Yeghoyan discusses ACT’s approach to AI, workforce training, and preparing Armenian students to compete in the global tech economy.
Read more about these important initiatives on this week’s Substack.

 #ՀՕՖ-ի գրասենյակում հյուրընկալվել էին այն առաջին կուրսեցիները, որոնք ընտրական փուլերից հետո կրթաթոշակի են արժանացել։ ✨Շ...
11/09/2026

#ՀՕՖ-ի գրասենյակում հյուրընկալվել էին այն առաջին կուրսեցիները, որոնք ընտրական փուլերից հետո կրթաթոշակի են արժանացել։ ✨
Շուրջ 85 ուսանողներ Հայաստանի տարբեր մարզերից ու Երևանից ընդգրկվեցին ՀՕՖ-ի «Անուշ Մաթևոսյան», «Ժիրայր Նիշանյան», «Գուլամերյան», «Մարդիգյան» և «ՀոՎեԿիմ» կրթավճարային ծրագրերում՝ համալրելով տարբեր կրթավճարային ծրագրերից օգտվող ուսանողների մեծ համայնքը։ 🎓
Ուսանողները ծանոթացան կրթաթոշակի ստացման կարգին ու պայմաններին և կնքեցին պայմանագրեր։ 🤝
Մեր 10 կրթավճարային ծրագրերում ընդգրկված ուսանողների թիվը շուրջ 380 է։
ՀՕՖ-ի Կրթական ու գիտական ծրագրերի ղեկավար Էդուարդ Կարապետյանը, ողջունելով ու շնորհավորելով ուսանողներին, կոչ արեց լավ սովորել, հավատալ իրենց ուժերին և գնալ նպատակների հետևից։ 🌿
Կրթաթոշակների մասին ավելին՝ շուտով մեր բլոգում՝
https://www.farusa.org/their-stories
#ՀՕՖ #Կրթաթոշակ #Կրթություն #Ուսանողներ #ԿրթականԾրագրեր #Հաջողություն

-----
welcomed the first-year students who were awarded scholarships following the selection process. ✨
This year, around 85 talented students from Yerevan and various regions of Armenia joined FAR’s “Anush Mathevosian,” “Jerar Nishanian,” “Gulameryan,” “Mardigian,” and “HoVeKim Fund” scholarship programs, becoming part of our growing community of students supported through FAR’s scholarships. 🎓
The students learned about the scholarship requirements and procedures and signed their scholarship agreements. 🤝
With these new recipients, the total number of students enrolled in FAR’s 10 scholarship programs has reached around 380.
Eduard Karapetyan, FAR’s Head of Educational and Scientific Programs, warmly welcomed and congratulated the students, encouraging them to strive for excellence in their studies, believe in themselves, and pursue their goals. 🌿
Learn more about FAR’s scholarship programs soon on our blog:
https://www.farusa.org/their-stories

📢 «Տավուշ» հիմնադրամը «ՐԱՅԶ-Հայաստան․ տեղահանված և խոցելի բնակչության վերականգնում, սոցիալական ներառում և հզորացում» ծրա...
10/09/2026

📢 «Տավուշ» հիմնադրամը «ՐԱՅԶ-Հայաստան․ տեղահանված և խոցելի բնակչության վերականգնում, սոցիալական ներառում և հզորացում» ծրագրի շրջանակում մեկնարկել է «Ինտեգրված ընտանեկան պատրոնաժ/օգնական Բերդում» ծրագիրը։

📈 Ծրագրի նպատակն է աջակցել բարձր և միջին ռիսկայնության ընտանիքներին՝ կանխարգելելով առկա խնդիրների խորացումը, ամրապնդելով ընտանիքների ինքնուրույնությունը և նպաստելով նրանց սոցիալական ներառմանը։

✍️Ընտանիքների ընտրությունը կատարվում է Միասնական սոցիալական ծառայության Բերդի տարածքային կենտրոնի և համայնքապետարանի հետ համագործակցությամբ, հաշվի առնելով ընտանիքիների առաջնային կարիքները։ Առաջնահերթությունը տրվում է տեղահանված ընտանիքներին, հաշմանդամություն ունեցող ընտանիքներին, բազմասերունդ և կայուն զբաղվածություն չունեցող ընտանիքներին։

📌Աշխատանքը հիմնված է լինելու «սովորել–կիրառել–աջակցել» մոդելի վրա․ ընտանիքները նախ ձեռք կբերեն անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ, այնուհետև դրանք կկիրառեն իրենց առօրյա և տնային միջավայրում՝ մասնագետների շարունակական աջակցությամբ և ուղեկցմամբ։
—————————
«ՐԱՅԶ-Հայաստան․ տեղահանված և խոցելի բնակչության վերականգնում, սոցիալական ներառում և հզորացում» ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի, Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի և «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի կողմից։

in Need Armenia
Vision Armenia - Վորլդ Վիժն Հայաստանն
@ Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա / AASWW

#ՐԱՅԶՀայաստան

Հայաստանցի 15 տարեկանները գրագիտության լուրջ խնդիր ունեն մաթեմատիկայից, բնագիտությունից ու ընթերցանությունից, փաստում է ...
09/09/2026

Հայաստանցի 15 տարեկանները գրագիտության լուրջ խնդիր ունեն մաթեմատիկայից, բնագիտությունից ու ընթերցանությունից, փաստում է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) վերջին հետազոտությունը: PISA 2025-ի տվյալներով՝ Հայաստանում 15-ամյա աշակերտների միայն 28%-ն է բնագիտությունից հասնում բազային մակարդակի, մինչդեռ OECD երկրների միջինը 74% է։ Իր ցուցանիշներով Հայաստանը նաև զիջում է Հարավային Կովկասի մյուս երկրներին։
Ամբողջական զեկույցը կարող եք կարդալ այտեղ՝https://www.oecd.org/.../pisa-2025.../73451bc5-en.pdf

Այս համատեքստում հատկապես կարևոր է երեխաների շրջանում գիտության նկատմամբ հետաքրքրություն ձևավորելը 🔬
Այս գարնանը ՀՕՖ-ի ( #ԳՏՃՄ) ծրագրի շրջանակում Տավուշի և Սյունիքի 63 դպրոցից 7-9-րդ դասարանների 4180 աշակերտ մասնակցեց բնագիտական առարկաների վիկտորինաների։ Լավագույններն ամռանը մասնակցեցին Byurakan Astrophysical Observatory - Բյուրականի աստղադիտարանի գիտաճամբարին և Հզոր Միտք / Strong MindՀԿ-ի հետ համատեղ անցկացված Գուլամերյան գիտաճամբարներին։
10-ից 12-րդ դասարանների սովորողների համար անցկացվեցին քիմիայի և ֆիզիկայի առարկայական մրցույթներ։ Լավագույնները մասնակցեցին Երամյան գիտաճամբարին, իսկ բուհերի ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության կամ մաթեմատիկայի ֆակուլտետներ ընդունված ուսանողները կստանան ուսման վարձի 50% կրթաթոշակ՝ բակալավրիատի ամբողջ ընթացքում։
Գիտության նկատմամբ հետաքրքրությունն ինքնին չի ձևավորվում։ Դրա համար պետք են հնարավորություններ՝ փորձելու, մրցելու և սովորելու համար։ #ՀՕՖ-ը շարունակում է դրանք ստեղծել ու զարգացնել։ 🌱
#ԳՏՃՄ #Գիտություն #Կրթություն #ՊԻԶԱ2025 #ՀՕՖ #Գիտաճամբար #Հայաստան

-----
According to PISA 2025 data, only 28% of 15-year-old students in Armenia reach the baseline level of proficiency in science, compared to an OECD average of 74%. By this measure, Armenia also falls behind the other countries of the South Caucasus.
The full PISA 2025 report can be accessed here։https://www.oecd.org/.../pisa-2025.../73451bc5-en.pdf
Against this backdrop, fostering children’s interest in science is especially important. 🔬
This spring, as part of FAR’s program, 4,180 students from grades 7–9 across 63 schools in Tavush and Syunik participated in science quizzes. The top-performing students participated in the Gulameryan Science Camps, organized in partnership with the “Strong Mind” NGO, as well as in science camps organized in partnership with the Byurakan Astrophysical Observatory.
Subject competitions in chemistry and physics were also held for students in grades 10–12. The top-performing students participated in the Yramyan Science Camp, while students admitted to university programs in physics, chemistry, biology, or mathematics will receive a 50% tuition scholarship for the entire duration of their bachelor’s studies.
Interest in science does not develop on its own. It requires opportunities to explore, compete, and learn. continues to create and expand these opportunities. 🌱

🤍 Բյուրեղավանի ճաշարանի հյուրը 16-ամյա Ֆրենսիս Հրփչան է՝ Նյու Յորքից։ Նա Հայաստանում էր՝ սփյուռքահայերին միավորող ճամբար...
04/09/2026

🤍 Բյուրեղավանի ճաշարանի հյուրը 16-ամյա Ֆրենսիս Հրփչան է՝ Նյու Յորքից։ Նա Հայաստանում էր՝ սփյուռքահայերին միավորող ճամբարին մասնակցելու ու բարեկամներին տեսակցելու նպատակով, բայց, մորաքրոջից իմանալով ՀՕՖ-ի ծրագրերի ու բարեգործական ճաշարանների մասին, որոշեց ոչ միայն այցելել ու երգել, այլև գումար հավաքել ու այն ուղղել մեր ճաշարաններին։ 🕊️
Նա, թեև հիմա դասական երաժշտություն է սովորում, սակայն ապագայում որոշել է բժիշկ դառնալ ու զբաղվել ուղեղի հիվանդությունների ուսումնասիրությամբ։
«Ուզում եմ օգնել մարդկանց ու տալ այն, ինչ կարող եմ։ Մայրիկս է սովորեցրել ինձ անտարբեր չլինել կարիքավորների հանդեպ։ Այսօր միայն երգելու համար չեմ եկել, ուզում եմ մարդկանց ուրախացնել, որ հատուկ օր ունենան, նաև շփվել ու տեսնել, թե այստեղ ինչպես են ապրում ու ինչի կարիք ունեն»,- ասում է Ֆրենսիսը։ ♡
Ավելլին՝ շուտով մեր բլոգում՝
https://www.farusa.org/their-stories
#ՀՕՖ #ԲարեգործականՃաշարան #Օգնություն #Համայնք #Բարություն #Սփյուռք #Հայաստան

🤍 The guest at the Byureghavan soup kitchen is 16-year-old Francis Hrpcha from New York. She came to Armenia to take part in a camp that brings together young Armenians from the diaspora and to visit family and friends. But after learning from her aunt about the programs of the Fund for Armenian Relief and its soup kitchens, Francis decided not only to visit and sing for the people, but also to raise money to support the kitchens. 🕊️
Although she is currently studying classical music, Francis has already decided that she wants to become a doctor in the future and dedicate her career to researching brain diseases.
“I want to help people and give whatever I can. My mom taught me never to be indifferent to those in need. I didn’t come here today just to sing. I want to make people happy and give them a special day, but also to connect with them, see how they live here, and understand what they need,” Francis says. ♡

✨Կատրին Սարուխանյանը մեկն է այն ուսանողներից, որը  #ՀՕՖ-ի այս տարվա կրթաթոշակին է արժանացել։ Նա ընդամենը 0,5 բալի տարբեր...
03/09/2026

✨Կատրին Սարուխանյանը մեկն է այն ուսանողներից, որը #ՀՕՖ-ի այս տարվա կրթաթոշակին է արժանացել։ Նա ընդամենը 0,5 բալի տարբերությամբ է դուրս մնացել եմ Ճարտարապետության ու շինարարության Հայաստանի ազգային համալսարանի անվճար համակարգում սովորելու հնարավորությունից։
«Մանկուց երազել եմ դառնալ ճարտարապետ, եւ իմ երազանքին հասնելու համար բավականին երկար ժամանակ պարապել եմ ու ընդունվել իմ նախընտրած համալսարան, բայց քանի որ վարձավճարը բավականին բարձր էր, ինձ համար կրթաթոշակի մրցույթը մեծ հնարավորություն էր։ Դառնալով ՀՕՖ-ի շահառու ուրախությամբ շարունակելու եմ ուսումս, քանի որ մեծ մոտիվացիա ունեմ։ Ամեն ինչ անելու եմ, որ այս մի տարվա ընթացքում լավ սովորեմ ու անցնեմ անվճար համակարգ»,- ասում է առաջին կուրսի ուսանողուհին։ 🤍
Այս տարի Երևանից և մարզերից ՀՕՖ-ի կրթավճարային ծրագրերին 85 նոր ուսանող կմիանա, իսկ մեր 10 կրթավճարային ծրագրերում ընդգրկված ուսանողների թիվը շուրջ 380 է։ 🎓
Կրթաթոշակների մասին ավելին՝ շուտով մեր բլոգում՝
https://www.farusa.org/their-stories
#ՀՕՖ #Կրթաթոշակ #Կրթություն #Ուսանող #Երազանք
-------

✨ Meet Katrin Sarukhanyan, one of this year’s scholarship recipients of the FAR.
Katrin missed the opportunity to study tuition-free at the National University of Architecture and Construction of Armenia by just 0.5 points. Her dream of becoming an architect, however, continues with the support of a FAR scholarship. 🏛️🤍
“I’m highly motivated to make the most of this opportunity. I will do my best this year and work toward qualifying for the tuition-free program,” says Katrin, a first-year student.
This year, 85 new students from Yerevan and Armenia’s regions are joining FAR’s educational scholarship programs, bringing the total number of students supported through FAR’s 10 programs to around 380. 🎓

Address

22 Khorenatsi Street
Yerevan
0010

Alerts

Be the first to know and let us send you an email when Fund for Armenian Relief, Inc posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Fund for Armenian Relief, Inc:

Shortcuts

Share