02/04/2021
Ս.թ. Ապրիլի 2-ին Բջնիի մանկապարտեզում տեղի ունեցավ Բուլղարիայի Պաշտոնական զարգացման ծրագրի կողմից ֆինանսավորվող “Բարի գալուստ Օրգանական Կոտայք” 1-ամյա ծրագրի ավարտական միջոցառումը: Ծրագիրն իրականացվեց “Հյուման Դիգնիթի ընդ Փիս” բարեգործական հիմնադրամի (HDP), “Շենացնենք մեր գյուղը” ՀԿ-ի, Չարենցավան խոշորացված համայնքի և Բջնիի մանկապարտեզի համատեղ ջանքերով: Վերջնական հանդիպմանը ծրագրի ղեկավար Ռուզաննա Տեր-Ղազարյանը ներկայացրեց ծրագրի ձեռք բերումները, այն է՝
112քմ տարածքով ջերմոց իր բոլոր սարքավորումներով Բջնիի մանկապարտեզի համար, որտեղ 2020թ-ի ընթացքում մշակվել/ստացվել է օրգանական բանջարեղեն և օգտագործվել մանկապարտեզի երեխաների սննդակարգում
9 վերապատրաստված մանկապարտեզի աշխատակիցներ, ովքեր անցել են համապատասխան դասընթացներ՝ ջերմոցում օրգանական բանջարեղեն աճեցնելու վերաբերյալ, 2020թ-ին կիրառել են իրենց թեորետիկ գիտելիքները արդեն ջերմոցում, մշակել են բանջարեղեն
Բջնիի մանկապարտեզին են տրամադրվել խոհանոցային գույք, սպասք մանկապարտեզի թվով 100 երեխաների համար
Իր խոսքի վերջում Ռուզաննա Տեր-Ղազարյանը շնորհակալություն հայտնեց բոլորին ծրագրին աջակցելու համար, ներկայացրեց մասնակիցներին ծրագրի ողջ ընթացքի վերաբերյալ պատրաստված նկարազարդ Գիրքը, ծրագրի ավարտական բրոշուրը: Որպես ծրագրի բաղկացուցիչ մաս, մասնակիցներին բաժանվեցին նաև HDP-ի կողմից տպագրված “Բանջարաբուծության գաղտնիքներ” և “Բիոհումուսի արտադրություն” գրքերը:
Ծրագրի փորձագետ Անահիտ Թովմասյանը Հավաստագրեր հանձնեց Բջնիի մանկապարտեզի թվով 9 անձանց, ովքեր մասնակցել էին ծրագրի շրջանակներում կազմակերպված դասընթացներին, ներկայացրեց ծրագրի շրջանակներում պատրաստված “Օրգանական մշակության հիմնական քայլերը ջերմոցում” գրքույկը:
Իր խոսքով հանդես եկավ նաև Բջնիի մանկապարտեզի տնօրեն Ռուզաննա Աբովյանը, ով բարձր գնահատեց ողջ ծրագրի թիմի և իր աշխատակիցների աշխատանքը ծրագրի ողջ ընթացքում, նշեց ջերմոցի կարևորությունը մանկապարտեզի ոչ միայն աշխատակիցների համար, ովքեր ձեռք բերեցին նոր հմտություններ՝ ջերմոցում օրգանական մշակություն վարելու համար, այլև մանկապարտեզի թվով 100 երեխաների համար, ում սննդակարգում 2020թ-ին ավելացավ համեղ օրգանական բանջարեղեն: Մյուս կողմից էլ, մանկապարտեզն արդեն 2021թ-ի փետրվարից օգտվում է ծրագրով տրամադրված խոհանոցային գույքից:
Հանդիպմանը ներկա էին նաև ծրագրի գյուղատնտես Գեղեցիկ Մկրտչյանը և Բջնի համայնքի ղեկավար Հովհաննես Անդրեասյանը:
"Improve Our Village Social Organization". Շենացնենք
Embassy of Bulgaria in Yerevan
Չարենցավանի համայնքապետարան/Charentsavan Municipality/ Мэрия Чаренцавана
Բջնիի Մանկապարտեզ