Հավատ ՀԿ/Havat NGO

Հավատ ՀԿ/Havat NGO ՛՛Հավատը՛՛ լսողական խնդիրներ ունեցող երեխաների ծնողների հասարակական կազմակերպություն է:

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ամեն հանդիպում տոնի է վերածվում  :)  Այս անգամ առիթը Լսողության համաշխարհային օ...
03/03/2026

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ամեն հանդիպում տոնի է վերածվում :) Այս անգամ առիթը Լսողության համաշխարհային օրն էր: Մեր փոքրիկներն ուրախացրեցին սիմֆոնիկցիներին իրենց անկեղծ կատարումներով, դե իսկ նվագախմբի արտիստներն, ինչպես միշտ, հիացրեցին իրենց պրոֆեսիոնալիզմով, հոգատարությամբ ու ջերմությամբ:
Շնորհակալ ենք, սիմֆոնիկի սիրելի թիմ:

Շնորհակալ ենք ՛՛Արաբկիր՛՛ բժշկական համալիր, սիրելի Արա Բաբլոյան, շնորհակալ ենք Հովարդ Կարագյոզյան հիմնադրամի մեր վաղեմի բարեկամներ, որ կիսեցիք ձեր ժամանակը մեզ հետ՝ գնահատելով մեր մասնագետների, ծնողների, եւ իհարկե, փոքրիկների աշխատանքը :)

🦻 Մարտի 3-ը Լսողության համաշխարհային օրն է: Սա առիթ է մեկ անգամ եւս խոսելու լսողական խանգարումների, դրանց պատճառների եւ ...
03/03/2026

🦻 Մարտի 3-ը Լսողության համաշխարհային օրն է: Սա առիթ է մեկ անգամ եւս խոսելու լսողական խանգարումների, դրանց պատճառների եւ հետեւանքների, կանխագելման ձեւերի ու վաղ միջամտության կարեւորության մասին:

📺 Օրվա առիթով Հանրային հեռուստաընկերության ՛՛Առավոտ լուսո՛՛ հաղորդաշարի հյուրերն էին ՛՛Հավատ՛՛ ՀԿ նախագահ Կարինե Հարությունյանն ու խորհրդի անդամ, լսողության նորածնային սկրինինգի ծրագրի ղեկավար Նելլի Մոսեսովան:

Շնորհակալ ենք հրավերի համար :)

Public TV Company of Armenia 2026Facebook: https://www.facebook.com/ArmPublicTVInstagram: https://www.instagram.com/ArmPublicTV #ԱռաջինԱլիք

30/12/2025

🎄🎉Սիրելի փոքրիկներ, ծնողներ, բժիշկներ, սուրդոմանկավարժներ, մեր կազմակերպության աջակիցներ եւ գործընկերներ,

շնորհավորում ենք գալիք Նոր տարվա եւ Սուրբ Ծննդյան տոների առիթով: Առողջություն, խաղաղություն, սեր եւ հաջողություն ենք մաղթում բոլորիդ, կամք եւ ուժ՝ հաղթահարելու դժվարությունները, հնարավորություններ՝ իրականացնելու նպատակները: Թող 2026 թվականը հետագայում միայն լուսավոր հիշողություններ պարգեւի:

Վատ լսող երեխաների մայրերի «Հավատ» հասարակական կազմակերպություն

‼‼‼Դեկտեմբերի 3-ը հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն է:  Լսողության խանգարումներ ունեցող մեր երեխաներից շատե...
03/12/2025

‼‼‼Դեկտեմբերի 3-ը հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն է: Լսողության խանգարումներ ունեցող մեր երեխաներից շատերը նույնպես հաշմանդամություն ունեն՝ ելնելով խանգարման խորությունից եւ ֆունկցիոնալության մակարդակից:

🦻 1996թ-ից գործող Հավատ ՀԿ-ի բազմաթիվ ծրագրերը մշտապես ուղղված են լսողության խանգարումներ ունեցող երեխաներին եւ նրանց ընտանիքներին՝ նպատակ ունենալով աջակցել նրանց՝ հաղթահարելու խնդիրց առաջ եկող դժվարություններն ու առաջ անցնելու՝ կրթական, սոցիալական, հետագայում նաեւ աշխատանքային ճանապարհներին:

🔖 Մեզ համար չափազանց կարեւոր այս գործը հաջողություն չէր ունենա, եթե չլինեին մեր կազմակերպության սիրելի բարեկամները՝
✅Արաբկիր բժշկական համալիրը, որի մանկական սուրդոկենտրոնի եւ խոսքի զարգացման կենտրոնի մասնագետների շնորհիվ է, որ մեր երեխաները սովորում են լսել եւ խոսել, հաճախում հանրակրթական դպրոցներ ,
✅Հովարտ Կարագյոզյան հիմնադրամը, որի աջակցությամբ տարիներ շարունակ լսողական բարձրակարգ թվային սարքեր են տրամադրվում մինչեւ 12 տարեկան փոքրիկներին,
✅Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումը, որն արդեն մի քանի տարի համագործակցության հուշագիր ունի Հավատ ՀԿ-ի հետ եւ օգնում է մեր երեխաներին՝ տարբեր ծրագրերով,
✅Առողջապահության եւ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունները, որոնց միջոցով իրականացվում են նորածնային սկրինինգի, ախտորոշիչ, բուժական եւ վերականգնողական ծառայություններն ու տրամադրվում սերտիֆիկատներ՝ 12 տարեկանից հետո լսողական սարքերի ձեռքբերման համար,
✅Յունիսեֆ Հայաստանն ու մեր մյուս գործընկեր կազմակերպությունները, որոնց հետ իրականցվող ամենատարբեր ծրագրերի շնորհիվ մեր երեխաները, նրանց մեջ նաեւ Արցախից տեղահանվածները, ավելի լավ կրթվելու եւ ներառվելու հնարավորություն են ստանում, իսկ ծնողներն ու մասնագետները՝ խնդրին ավելի լավ տիրապետելու եւ երեխային առավելագույնս օգնելու հմտություններ ձեռք բերում:

🔖Այս լուսանկարները Յունիսեֆ Հայաստանի հետ իրականացրած մեր վերջին ծրագրից են, որի բաղադրիչներից մեկը մասնագիտական փոխօգնությունն էր՝ Երեւանում եւ մարզերում: Սուրդոմանկավարժները նույնպես, ինչպես ծրագրի մասնակից երեխաների ծնողները, ստացել են Խոսքի զարգացման համար անհրաժեշտ պարագաների Ձայնիր փաթեթներ, լսել ծրագրի փորձագետների խորհուրդները:

ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆՔ ԲՈԼՈՐԻՆ❤️
Առողջություն, խաղաղություն եւ ներդաշնակություն ենք մաղթում բոլոր երեխաներին եւ ընտանիքներին

👧🎉Տարեվերջյան ավարտական հանդեսից մեկ շաբաթ անց կրկին տոնական էր «Արաբկիր» բժշկական համալիրի Լսության խանգարումներ ունեցո...
24/07/2025

👧🎉Տարեվերջյան ավարտական հանդեսից մեկ շաբաթ անց կրկին տոնական էր «Արաբկիր» բժշկական համալիրի Լսության խանգարումներ ունեցող երեխաների խոսքի զանգացման կենտրոնի դահլիճը: Կրկին այստեղ էին բեմական հագնված ու հարդարված սաները՝ ներկայացնելու «Պոչատ աղվեսը» մյուզիքլն ու եւս մի քանի կատարում:

🔖Հյուրերն այս անգամ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակից էին, մարզային վերականգնողական կենտրոններից, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնից, Գյումրիի տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնից, Լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալլիրից: Առիթը՝ Վատ լսող երեխաների մայրերի «Հավատ» ՀԿ-ի եւ UNICEF Armenia - Յունիսեֆ Հայաստան-ի համատեղ ծրագիրն էր, որի մանրամասները ներկայացրել է կազմակերպության նախագահ Կարինե Հարությունյանը, նշելով, որ այս ծրագիրը շարունակությունն էր անցած տարի իրականացված ծրագրի, որի նպատակն էր լսողության խանգարումներ ունեցող երեխաների, այդ թվում փախստականների, լսողական կարիքների գնահատումը, աջակցող միջոցների տրամադրումն ու նրանց ներառմանը նպաստելը: Այս անգամ տեղեկատվական տեսանյութեր չեն պատրաստվել, փոխարենը ստեղծվել են «Ձայնիր» փաթեթներ նաեւ մասնագետների համար: Դրանք ներառում են բոլոր տարիքային խմբերի փաթեթների պարագաները:

🔖ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի Կրթական ծրագրի ղեկավար Հասմիկ Առաքելյանը կիսվել է նախորդ ծրագրի ամփոփիչ միջոցառումից իր տպավորություններով՝ ասելով, որ «Հավատ» ՀԿ-ի հետ համագործակցությունը բարձր մակարդակով է հաջողվում, ինչն էլ թույլ է տալիս էլ ավելի նպատակային ու արդյունավետ դարձնել ՅՈՒՆԻՍԵՖ-ի ջանքերը՝ հանուն երեխաների եւ նրանց ամենատսրբեր իրավունքների պաշտպանության: Հասմիկ Առաքելյանն հիշեցրել է, որ 2024թ-ի սեպտեմբերին ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների հարցերով հանձնաժողովը Հայաստանի կողմից Երեխայի Իրավունքների Կոնվենցիայի կիրարկման շուրջ իր եզրափակիչ դիտարկումներում ողջունել է երկրի ջանքերը հաշմանդամության վաղ հայտնաբերման և միջամտության հարցում, միևնույն ժամանակ, հաշվի առնելով հատկապես հեռավոր մարզերում հաշմանդամություն ունեցողների համար ծառայությունների ոչ մատչելի ու անհամաչափ բաշխվածությունը, կոչ է արել շարունակել ջանքերն այս ուղղությամբ՝ ծառայությունների զարգացման և ընդլայնման համար: Եվ ահա այս ծրագիրը նույնպես հավատարիմ է մնացել ՄԱԿ-ի Երեխաների իրավունքների կոնվենցիային և ուշադրության կենտրոնում է պահել հատկապես փախստական երեխաներին` նպաստելով նրանց սոցիալական ներառմանը` առաջնորդվելով «Ոչ ոք չանտեսվի» կարգախոսով: «Այս ծրագիրը առանձնահատուկ է նրանով, որ այն հնարավորություն տվեց զարգացնել լսողական խնդիր ունեցող երեխաների խոսքը՝ թե´ լսողական սարքերի ու աջակցող միջոցների, և թե´ մասնագիտացված ծառայությունների շնորհիվ և նրանց ձայնը լսելի դարձնել», ընդգծել է Հասմիկ Առաքելյանը:

🔖Մեծերի ելույթներից հետո «Պոչատ աղվեսը» գունավոր ու պայծառ երաժշտական բեմականացմամբ հանդես են եկել կենտրոնի սաները՝ հիացմունք, ժպիտներ ու միաժամանակ հուզմունք պարգեւելով ներկաներին: Մարզային կենտրոնների մասնագետները տպավորված էին երեխաների՝ ներկայացման պահին անգամ փոխհամագործակցելու, միմյանց աջակցելու կարողությամբ ու հմտությամբ: Արցախցի Նիկան, օրինակ, որ մյուզիքլի գլխավոր դերակատարներից էր՝ հենց աղվեսը, անգիր գիտեր բոլորի դերերն ու փորձում էր տեղում հուշել, եթե ընկերներից մեկը խոսքի մեջ մի բառ էր մոռանում: 😊

🔖Մեր երեխաների ելույթները մեզ հուզում ու ոգեւորում են, նշել է ծնողների անունից հանդես եկող տիկին Նարեն՝ Ծովինարի մայրիկը, վստահեցնելով, որ երեխաների հետ աշխատող ամբողջ թիմը՝ բժիշկներ, աուդիոմետրիստներ, բուժքույրեր, սուրդոլոգներ, սորդոթերապիստներ, արտ-թերապիստներ, հոգեբաններ, երեխաների ու ծնողների համար ընտանիքի մի մաս է դարձել, ամենահարազատ մի օղակ, որ չի խնայում ոչինչ՝ փոքրիկների զարգացումն ու առաջ քայլելը ապահովելու համար:

🔖Այնուհետեւ ծրագրի փորձագետներից Մարինե Գրիգորյանը ներկայացրել է կենտրոնների մասնագետների համար պատրաստված «Ձայնիր» փաթեթներն ու տնակները՝ կտրվածքով, կիսվել տարիների իր փորձով՝ նշելով, թե որ խաղալիքն, օրինակ, որ տարիքի երեխաների պարապմունքներին է ավելի շատ օգտագործում եւ ինչ նպատակով:
🔖Հրավիրված մասնագետների հարցերին պատասխանել է նաեւ ծրագրի մյուս փորձագետը՝ Լուսինե Բաբայանը, նշելով, որ մարզերից եկած գործընկերների առաջարկը տեղին է՝ կազմակերպել հետբուհական շարունակական մասնագիտական զարգացման դասընթացներ՝ փորձի փոխանակման եւ ոլորտի նորություններին պարբերաբար ծանոթանալու համար:

«Հավատ» ՀԿ-ի նախագահն ընդգծել է, որ կազմակերպությունն ի շահ մեր երեխաների բաց է բոլոր գործընկերների հետ համագործակցության համար եւ չի խնայի ջանքերը՝ լսողության խանգարումներ ունեցող փոքրիկներին ու նրանց ընտանիքներին աջակցելու համար: ❤️

🦻🧑Լսողության խանգարումներ ունեցող մեր փոքրիկների այս տարվա ավարտական հանդեսն էր, հուլիսի 17-ին, հարազատ հաստատության՝ «Ա...
24/07/2025

🦻🧑Լսողության խանգարումներ ունեցող մեր փոքրիկների այս տարվա ավարտական հանդեսն էր, հուլիսի 17-ին, հարազատ հաստատության՝ «Արաբկիր» բժշկական համալիրի Խոսքի զարգացման կենտրոնում: Ամբողջ տարվա ընթացքում նրանք այստեղ են անցկացնում սուրդոթերապիայի, երաժշտության, ռիթմիկայի եւ պարի ամենշաբաթյա դասերը, իսկ տարեվերջին արդեն՝ հագուստը տոնական-բեմական է լինում, հանդիսատերսները՝ ոչ միայն ծնողներ, պատասխանատվությունը՝ բազմապատկված:

🔖Երեխաներին ոգեւորելու, կենտրոնն ավարտողներին շնորհավորելու եւ դեպի դպրոց ճանապարհելու էին եկել «Արաբկիր» բժշկական համալիրի մանկական սուրդոկենտրոնի ղեկավար Թամարա Մանուկյանը, բժշկուհի Նելլի Մոսեսովան, «Հավատ» հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Հարությունյանը եւ կամավոր Անին՝ Եվրոպայից:

🔖Աշխատանքը, որն իրականացնում է խոսքի զարգացման թիմը՝ բժիշկներ, սուրդոմանկավարժներ, երաժշտության եւ պարի մասնագետներ, անհրաժեշտության դեպքում՝ հոգեբաններ, իսկապես, հրաշալի պտուղներ է տալիս: Կենտրոն հաճախող երեխաները դպրոց են գնում՝ ձեւավորված խոսքով, գրել-կարդալով, ինքնուրույնացած եւ ներառված: Սա գերագույն նպատակ է, որին ձգտում են մասնագետներն ու ծնողները:

🔖Կենտրոնի մասնագետները վերջին շրջանում նորամուծությամբ են հանդես գալիս. աշխատանքը ներկայացնում են ոչ թե յուրաքանչյուրն իր առանձին խմբի ելույթով, այլ ընդհանուր՝ տարիքային խմբերով: Այսպես, ամենապարզ երգերն ու պարերը կատարում են բոլոր խմբերի ամենափոքրիկները, խոսքի եւ երգի անհատական ելույթներով հանդես են գալիս միջին տարիքային խմբի սաները, իսկ ահա ավագները ներկայացնում են մյուզիքլ՝ «Պոչատ աղվեսը», որում համադրված են եւ խոսքը, եւ երգն ու պարը եւ կոլեկտիվ աշխատելու հմտությունը:

🔖Երեխաները տուն վերադարձան «Ձայնիր» փաթեթներով, որոնք պատրաստվել են UNICEF Armenia - Յունիսեֆ Հայաստան-ի եւ «Հավատ» ՀԿ-ի համատեղ ծրագրի շրջանակում: Երեք տարիքային խմբերի համար ստեղծված փաթեթները ներառում են խոսքի զարգացման պարապմունքներին աջակցող առաջին անհրաժեշտության պարագաներ: Ծնողների խոսքով՝ դրանք, իսկապես, կօգնեն իրենց. երեխաների բառապաշարը մեկ բառով ու նախադասությամբ, մեկ ամբողջական թեմայով հարտացնելը միայն ու միայն նպաստում են նրանց ներառմանն ու զարգացմանը:

Անցած շաբաթ այս գեղեցիկ համերգին հրավիրված էինք նաեւ մենք: Շնորհակալ ենք, սիրելի ArmSymphony  եւ Sergey Smbatyan:Էդգարը,...
06/06/2025

Անցած շաբաթ այս գեղեցիկ համերգին հրավիրված էինք նաեւ մենք: Շնորհակալ ենք, սիրելի ArmSymphony եւ Sergey Smbatyan:

Էդգարը, Արտյոմն ու Դանին լսեցին Սիմֆոնիկի մեր սիրելի արտիստների եւ ջութակահար Դիանա Ադամյանի համերգը` երաժշտության ընկալմանն օգնող հատուկ ժիլետներով:

Երեխաները հետաքրքիր անդրադարձներ ունեին եւ համերգի վերջում պատմեցին իրենց զգացածը Սերգեյ Սմբատյանին. առանց ժիլետների երեքն էլ առաջին հերթին հարվածային գործիքներն էին զգացել-ընկալել, իսկ ժիլետը հագնելուց հետո, Արտյոմն, օրինակ, ասաց, որ տարբերակել է երաժշտական այլ գործիքներ եւս` կոնտրաբասն ու ջութակը:

Մեր երեխաների խոսքի զարգացման ճանապարհին կարեւոր տեղ ունեն երաժշտական-ռիթմիկ պարապմունքները: Եվ եթե այս ժիլետներով հնարավոր լինի նրանց ավելի հասանելի դարձնել երաժշտությունը, արդյունքներն ավելի լավը կլինեն:

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի եւ «Հավատ» ՀԿ-ի համագործակցության շրջանակում նվագախումբը պարբերաբար հանդես է գալիս աջակցող նախաձեռնություններով` օգնելով մեր երեխաներին ավելի լավ լսել, ներառվել եւ, իհարկե, ճանաչել մեր մշակույթը:

Շնորհակալ ենք, սիրելիներ: ❤️

Մեծ ցավով եւ ափսոսանքով տեղեկացնում ենք, որ մահացել է Վատ լսող երեխաների մայրերի «Հավատ» հասարակական կազմակերպության համ...
22/04/2025

Մեծ ցավով եւ ափսոսանքով տեղեկացնում ենք, որ մահացել է Վատ լսող երեխաների մայրերի «Հավատ» հասարակական կազմակերպության համահիմնադիր եւ երկար տարիների համանախագահ Սուսաննա Ժամակոչյանը:

Տիկին Սուսաննան մեր երեխաների շահերի պաշտպանությանն ու նրանց ներառմանն ուղղված բազմաթիվ ծրագրեր է մտահղացել, կյանքի կոչել եւ իրականացրել` որպես ավագ ծնող մշտապես լինելով երիտասարդ ծնողների կողքին եւ օգնելով նրանց իր փորձով եւ խորհուրդներով:

Շնորհակալ ենք, տիկին Սուսաննա: Դուք կմնաք մեր հուշերում որպես հոգատար եւ օրինակելի մայր, կազմակերպության բանիմաց ղեկավար, որն իր ողջ կյանքն է նվիրել լսողական խանգարում ունեցող երեխաների առաջընթացին:

Ցավակցում ենք, սիրելի Աննա եւ հարազատներ 🙏

‼️‼️‼️ Ապրիլի 2-3-ին Բեռլինում կայացել է Հաշմանդամության գլոբալ գագաթնաժողով 2025-ը, որի ժամանակ Հայաստանը պաշտոնապես մի...
10/04/2025

‼️‼️‼️ Ապրիլի 2-3-ին Բեռլինում կայացել է Հաշմանդամության գլոբալ գագաթնաժողով 2025-ը, որի ժամանակ Հայաստանը պաշտոնապես միացել է Ամման-Բեռլինի հռչակագրին:

🔸️ Գագաթնաժողովին Հայաստանից մասնակցել են Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթեւիկ Ստեփանյանը, հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, նրանց մեջ եւ Հավատ ՀԿ նախագահ Կարինե Հարությունանը:

🔸️ Ամման-Բեռլին հռչակագիրը նվիրված է հաշմանդամություն ունեցող անցած ներառմանը Գլոբալ զարգացման օրակարգ: Հռչակագրին միացած երկրները պարտավոր են.

🔰 մատչելի ու ներառական դարձնել միջազգային զարգացման եւ հումանիտար աջակցության ծրագրերը հաշմանդամություն ունեցող անձանց համար,

🔰 ապահովել, որ մինչեւ 2028թ-ը միջազգային զարգացման ծրագրերի ամենաքիչը 15 տոկոսն ունենա հաշմանդամություն ունեցող անձանց ամենաքիչը 15 տոկոսով ներառման նպատակ,

🔰 վերացնել խտրականությունը եւ ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց եւ նրանց կազմակերպությունների մասնակցայնությունը ծրագրերի մասին որոշումներ կայացնելիս,

🔰 բարելավել տվյալների համակարգերը` կիրառելով Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության հաշմանդամության ցուցիչը:

🔸️Գագաթնաժողովի մասնակիցների թիվը գերազանցել է մի քանի հազարը` աշխարհի տարբեր երկրներից: Ողջույնի խոսքով հանդես են եկել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Օլաֆ Շոլցը, Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդը, Հաշմանդամության միջազգային դաշինքի նախագահ Նաուաֆ Քաբբարան։

https://www.globaldisabilitysummit.org/.../amman-berlin.../

Լսողության օրվա առիթով Հանրային ռադիոյի հյուրն էր «Հավատ» ՀԿ նախագահ Կարինե Հարությունյանը: Շնորհակալ ենք ❤️
03/03/2025

Լսողության օրվա առիթով Հանրային ռադիոյի հյուրն էր «Հավատ» ՀԿ նախագահ Կարինե Հարությունյանը:
Շնորհակալ ենք ❤️

Օսկարի փայլը Հոլիվուդում. Ովքե՞ր են կինոաշխարհի այս տարվա լավագույնները։ Ամբողջական ամփոփում հաղորդավարներ Տիգրան Հարությունյանի և Լուսինե Մուրադյանի հետ։👂Ա...

Address

Շիրվանզադե 17
Yerevan
0014

Telephone

+374 10 23 19 53

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Հավատ ՀԿ/Havat NGO posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Հավատ ՀԿ/Havat NGO:

Shortcuts

Share