Union of Operators of Armenia

Union of Operators of Armenia Հայաստանի օպերատորների միությունը ոչ առևտրային, շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպություն է

🌐 Հայաստանի օպերատորների միությունը՝ Community-Centered Connectivity միջազգային Bootcamp-ում📌 Օգոստոսի 6–10-ը Ֆիլիպիններ...
17/08/2026

🌐 Հայաստանի օպերատորների միությունը՝ Community-Centered Connectivity միջազգային Bootcamp-ում

📌 Օգոստոսի 6–10-ը Ֆիլիպինների Քեզոն Սիթիում անցկացված միջազգային Bootcamp-ին որպես խոսնակ մասնակցել է Հայաստանի օպերատորների միության տնօրեն Քրիստինե Գյոնջյանը։

Քրիստինե Գյոնջյանը ներկայացրել է Հայաստանի Համայնքային ցանցերի զարգացման փորձը, ինչպես նաև որպես խոսնակ հանդես է եկել սոցիալական ձեռնարկությունների նախագծման և զարգացման թեմայով սեսիայում՝ խոսելով սոցիալական ձեռնարկության պատմությունը արդյունավետ ներկայացնելու, աջակցություն և ռեսուրսներ ներգրավելու և հաճախորդներ գտնելու մասին։

Bootcamp-ը կարևոր հարթակ էր միջազգային փորձի փոխանակման, նոր մասնագիտական կապերի և համայնքակենտրոն կապի զարգացման նոր մոտեցումների ուսումնասիրման համար։

🙏 Շնորհակալություն CCC-ի կազմակերպիչներին և գործընկերներին՝ Internet Society, APC, ISEA և մյուս գործընկեր կառույցներին՝ այս կարևոր նախաձեռնության համար։

👉 Մասնակցության, ներկայացված Հայաստանի փորձի և Bootcamp-ի մանրամասների մասին՝ մեր կայքում։

🔗 https://h1.nu/1wa4H
______

🌐 Union of Operators of Armenia at the Community-Centered Connectivity Bootcamp

📌 From August 6–10, Kristine Gyonjyan, Director of the Union of Operators of Armenia, participated as a speaker in the Community-Centered Connectivity (CCC/Asia Community-Centered Connectivity Bootcamp) International Bootcamp in Quezon City, Philippines.

Kristine presented Armenia’s experience in developing Community Networks and also contributed as a speaker to a session on social enterprise design, focusing on how to tell your story, mobilize support and resources, and reach customers.

The Bootcamp provided a valuable opportunity to exchange international experience, build new professional connections, and explore approaches to strengthening community-centered connectivity.

🙏 We thank the CCC organizers and partners — Internet Society, APC, The Institute for Social Entrepreneurship in Asia, and other contributing organizations — for creating this valuable platform for knowledge exchange and collaboration.

👉 Read the full story and learn more about Armenia’s experience and the Bootcamp on our website.

🔗 https://h1.nu/1wa4H

20/07/2026

🎙Դիտեք ռադիոհաղորդումն ամբողջությամբ

📌Հայաստանի օպերատոների միության տնօրեն Քրիստինե Գյոնջյանը/Kristine Gyonjyan  և ՀՊՏՀ Տեղեկատվական համակարգերի և տեղեկատվա...
20/07/2026

📌Հայաստանի օպերատոների միության տնօրեն Քրիստինե Գյոնջյանը/Kristine Gyonjyan և ՀՊՏՀ Տեղեկատվական համակարգերի և տեղեկատվական տեխնոլոգիաների բիզնեսի ամբիոնի վարիչ Արմեն Ղազարյանը/ Armen Ghazaryan հյուրընկալվել էին Գործարար Ալիքին՝ FM106.5

➡️ Նրանք խոսեցին «Տեղեկատվական տեխնոլոգիաները բիզնեսում» մագիստրոսական կրթական ծրագիր մասին՝ ում համար է այն նախատեսվաած, ինչպես կարելի է դիմել և ինչ ժամկետներում։

➡️ Կրթական ծրագիրը մշակվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ - ASUE)/ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ (ՀՊՏՀ - ASUE), «Արփինետ» ընկերության/Arpinet LLC և Հայաստանի օպերատորների միության համատեղ ջանքերով։ Այս տարի լրանում է ծրագրի գործունեության 5 տարին։

Շնորհակալություն ենք հայտնում Գործարար Ալիքին FM106.5/Գործարար Ալիք FM106.5 հրավերի համար։

🔗 Մանրամասները տեսանյութում՝ https://www.youtube.com/watch?v=YvLZb_dYjVI

📌 Հայաստանի օպերատորների միության անդամ Viva ընկերությունը հայտարարել է Ovio-ի բաժնետոմսերի ձեռքբերման մասին: 🔗 https://...
09/07/2026

📌 Հայաստանի օպերատորների միության անդամ Viva ընկերությունը հայտարարել է Ovio-ի բաժնետոմսերի ձեռքբերման մասին:

🔗 https://goo.su/JjvJ6I

Viva-ն հայտարարում է Ovio-ի բաժնետոմսերի ձեռքբերման մասին: 🙌

«ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ»-ի՝ Ovio ընկերության բաժնետոմսերի սեփականության իրավունքը փոխանցվել է «Վիվա Արմենիա»-ին։

Այսուհետ մենք հնարավորություն ունենք մեկ միասնական էկոհամակարգում միավորել շարժական կապը, ֆիքսված ինտերնետը և հեռուստատեսությունը՝ մեր բաժանորդներին տրամադրելով որակյալ համալիր լուծումներ:

Ovio-ի բաժանորդները կշարունակեն օգտվել գործող ծառայություններից նույն պայմաններով։ Viva-ն կապահովի ծառայությունների անխափան մատուցումը, կապի որակի պահպանումը և հաճախորդների փորձառության շարունակական զարգացումը՝ արդեն միավորված ենթակառուցվածքի շրջանակում։

Մանրամասները 🔗 https://bit.ly/4wmgSUi

🎯🗃 Հինգ տարվա արդյունավետ համագործակցություն՝ հանուն ոլորտի մրցունակ մասնագետներիԱրդեն հինգ տարի է, ինչ Հայաստանի օպերատ...
08/07/2026

🎯🗃 Հինգ տարվա արդյունավետ համագործակցություն՝ հանուն ոլորտի մրցունակ մասնագետների

Արդեն հինգ տարի է, ինչ Հայաստանի օպերատորների միությունը և ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ (ՀՊՏՀ - ASUE)-ը համագործակցում են՝ նպաստելով հեռահաղորդակցության ոլորտի համար մրցունակ մասնագետների պատրաստմանը և կրթության ու աշխատաշուկայի միջև ամուր կապի ձևավորմանը։

✅ Ներկայումս այդ համագործակցության արդյունքները տեսանելի են․ ՀՊՏՀ բազմաթիվ շրջանավարտներ և ուսանողներ հաջողությամբ աշխատում են Օպերատորների միության անդամ ընկերություններում՝ զբաղեցնելով տարբեր մասնագիտական և ղեկավար պաշտոններ։

✅ Այսօր Օպերատորների միությունը, որպես համալսարանի գործընկեր, պատիվ ունեցավ մասնակցելու ՀՊՏՀ ավարտական պաշտոնական արարողությանը։ Միջոցառման ընթացքում Օպերատորների միության տնօրեն Քրիստինե Գյոնջյանը/Kristine Gyonjyan
հանդես եկավ ողջույնի և շնորհավորանքի խոսքով՝ ընդգծելով կրթության, բիզնեսի և մասնագիտական համայնքի համագործակցության կարևորությունը՝ որպես երկրի մրցունակ և նորարարական ապագայի հիմնասյուն։

🔗 Մանրամասները՝ https://goo.su/yQHZ6Sw

📢 Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Հայաստանի օպերատորների միությունն ունի նոր անդամակցություն՝ TEST4NET  ընկերությունը: ...
02/07/2026

📢 Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Հայաստանի օպերատորների միությունն ունի նոր անդամակցություն՝ TEST4NET ընկերությունը:

📡TEST4NET ընկերությունը հիմնադրվել է 2024 թվականին։ TEST4NET-ը սպասարկում է հեռահաղորդակցության և տեղեկատվական անվտանգության ոլորտները։

Ընկերությունը գործում է երկու հիմնական ոլորտներում՝

​✅​ Պրոֆեսիոնալ թեստավորման ծառայություններ, որոնք կազմում են նրա հիմնական գործունեությունը,
✅ Ցանցային լուծումների և ծրագրային ապահովման տարածում և ինտեգրում, որոնք կենտրոնացած են թեստավորման և չափման, ցանցի և ենթակառուցվածքների մոնիթորինգի վրա։

Ծառայությունները ներառում են`

➡️ խորհրդատվություն
➡️ նախավաճառքային թեստավորում
➡️ ավտոմատացում
➡️ թեստավորման մեթոդաբանության մշակում
➡️ լաբորատոր լուծումների ընտրություն
➡️ ուսումնական ծրագրեր
➡️ տեխնիկական գնահատումներ

Բարի գալուստ և արդյունավետ համագործակցություն ենք մաղթում:
_____

📢 We are delighted to announce that TEST4NET has joined the Union of Operators of Armenia as a new member.

📡 The company TEST4NET was established in 2024. TEST4NET provides services in the telecommunications and information security sectors.

The company operates in two main areas

✅ Professional testing services, which represent its primary activity,
✅ The distribution and integration of networking solutions and software focused on test and measurement, network visibility, and infrastructure monitoring.

The company's services include:

➡️ Consulting
➡️ Pre-sales testing
➡️ Automation
➡️ Development of testing methodologies
➡️ Selection of laboratory solutions
➡️ Training programs
➡️ Technical assessments

Welcome to the Union! We wish you a successful and productive partnership.

20/06/2026

❓Ինչպե՞ս պաշտպանել երեխաներին ինտերնետում

Հայաստանի օպերատորների միության տնօրեն Քրիստինե Գյոնջյանը «Համացանցը և ԵՍ» թեմայով սեմինար անցկացրեց Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիրի երրորդ դասարանի աշակերտների համար։

🗣️ «Այսօր երեխաները մեծանում են թվային աշխարհում, ուստի կարևոր է վաղ տարիքից նրանց սովորեցնել անվտանգ և պատասխանատու վարքագիծ համացանցում։ Մեր նպատակն է, որ երեխաները կարողանան օգտվել ինտերնետի հնարավորություններից՝ գիտակցելով նաև հնարավոր ռիսկերը», – նշեց Հայաստանի օպերատորների միության տնօրեն Քրիստինե Գյոնջյանը։

Lycée international français Anatole France
Kristine Gyonjyan

📌 Բրյուսելում կայացել է Համացանցի կառավարման վերաբերյալ եվրոպական երկխոսությունը (EuroDIG)Մայիսի 26-27-ը Հայաստանի օպերա...
03/06/2026

📌 Բրյուսելում կայացել է Համացանցի կառավարման վերաբերյալ եվրոպական երկխոսությունը (EuroDIG)

Մայիսի 26-27-ը Հայաստանի օպերատորների միության տնօրեն Քրիստինե Գյոնջյանը մասնակցեց համացանցի կառավարման վերաբերյալ եվրոպական երկխոսությանը (EuroDIG)։ Միջոցառումը տեղի ունեցավ Բրյուսելում` Կարլոս Մեծի Եվրոպական հանձնաժողովի շենքում, և կազմակերպվել էր EURid-ի կողմից՝ Եվրոպական հանձնաժողովի և Եվրոպայի խորհրդի աջակցությամբ:

Մանրամասները՝ https://goo.su/VBtQYoz

🌍 Այսօր Երեխաների պաշտպանության միջազգային օրն է🔅Այս օրը մեզ հիշեցնում է, որ յուրաքանչյուր երեխա արժանի է անվտանգ, առողջ...
01/06/2026

🌍 Այսօր Երեխաների պաշտպանության միջազգային օրն է

🔅Այս օրը մեզ հիշեցնում է, որ յուրաքանչյուր երեխա արժանի է անվտանգ, առողջ և երջանիկ մանկության, կրթության, զարգացման հավասար հնարավորությունների և իր ներուժն ամբողջությամբ բացահայտելու հնարավորությանը։

🔅Թվային աշխարհում երեխաների պաշտպանությունը ձեռք է բերում նոր կարևորություն։ Մեր պատասխանատվությունն է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ երեխաները կարող են անվտանգ սովորել, շփվել, ստեղծագործել և օգտվել տեխնոլոգիաների ընձեռած հնարավորություններից՝ պաշտպանված լինելով իրական կյանքի և առցանց վտանգներից։

Հայաստանի օպերատորների միությունը շարունակում է աջակցել երեխաների առցանց անվտանգության, թվային գրագիտության և պատասխանատու թվային միջավայրի ձևավորմանը։

Շնորհավորում ենք բոլոր երեխաներին այս գեղեցիկ օրվա առթիվ՝ մաղթելով անհոգ մանկություն, շատ ժպիտներ, նոր բացահայտումներ և պայծառ ապագա։

🔗 https://goo.su/a4VCWU

#ԵրեխաներիՊաշտպանությանՕր

30/05/2026

📌 Ինչպե՞ս դառնալ մրցունակ մասնագետ

🎬 Դիտեք Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ - ASUE) «ՏՏ-ն բիզնեսում» մագիստրոսական ծրագրի մասին Նուռ ԹիՎի-ի ռեպորտաժում։

🤝 Ծրագիրը իրականացվում է Հայաստանի պետական տնտեսագիտական
համալսարանի (ՀՊՏՀ - ASUE), «Արփինետ» ընկերության և Հայաստանի օպերատորների
միության համագործակցության շրջանակներում։

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
Arpinet LLC

Address

Արամ Խաչատրյան 17-3
Yerevan
0012

Opening Hours

Monday 10:00 - 17:00
Tuesday 10:00 - 17:00
Wednesday 10:00 - 17:00
Thursday 10:00 - 17:00
Friday 10:00 - 17:00

Alerts

Be the first to know and let us send you an email when Union of Operators of Armenia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Union of Operators of Armenia:

Shortcuts

Share