DRR National Platform/ARNAP foundation

DRR National Platform/ARNAP foundation ԱՌՆԱՊ-ի նպատակն է ՀՀ-ում ԱՌՆ բազմաճյուղ մեխանիզմի հիմնումը` բոլոր դերակատարների ներգրավմամբ

Fund for Disaster Risk Reduction National Platform is a non-commercial organization based on volunteer property fees and without membership.

Տոնդ շնորհավոր, փրկարար։Շնորհավորում ենք Հայաստանի Հանրապետության բոլոր փրկարարներին մասնագիտական տոնի առթիվ։Փրկարարի առ...
04/09/2026

Տոնդ շնորհավոր, փրկարար։

Շնորհավորում ենք Հայաստանի Հանրապետության բոլոր փրկարարներին մասնագիտական տոնի առթիվ։

Փրկարարի առաքելությունը միայն մասնագիտություն չէ․ այն պատասխանատվություն է մարդու կյանքի և անվտանգության համար, խիզախություն՝ ամենադժվար պահին, և նվիրվածություն՝ հայրենիքին ու հասարակությանը։

Ձեր ամենօրյա ծառայությունն ու անձնվեր աշխատանքը կարևորագույն նշանակություն ունեն մեր քաղաքացիների կյանքի, առողջության և անվտանգության պաշտպանության գործում։

Մաղթում ենք քաջառողջություն, ուժ, տոկունություն և անվտանգ ծառայություն։ Թող ձեր կատարած յուրաքանչյուր փրկարարական աշխատանք ավարտվի ամենակարևոր արդյունքով՝ մարդկային կյանքերի փրկությամբ։

Պատիվ ու շնորհակալություն ձեր ծառայությանը։

Տոնդ շնորհավոր, փրկարար։

🥁🎯Աղետների և կլիմայական ռիսկերի հետ աշխատելը Արթիկ համայնքի առաջնահերթություններից է💡«Հայաստանում անտառների վերականգնում...
24/07/2026

🥁🎯Աղետների և կլիմայական ռիսկերի հետ աշխատելը Արթիկ համայնքի առաջնահերթություններից է

💡«Հայաստանում անտառների վերականգնում և կլիմայի փոփոխություն» (FORACCA) ծրագրի շրջանակում հուլիսի 16-ին ԱՌՆԱՊ հիմնադրամն` շվեցարական planval կազմակերպության գործընկերների հետ Արթիկ համայնքում անցկացրել է նախատեսված չորս աշխատաժողովից առաջինը։

📯📯Աշխատաժողովի նպատակն էր համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկել Արթիկին սպառնացող աղետների և կլիմայական ռիսկերը, գնահատել դրանց ազդեցությունը համայնքի սոցիալ-տնտեսական կյանքի տարբեր ուղղությունների վրա, առանձնացնել այն խնդիրները, որոնք առավել մեծ ուշադրություն են պահանջում։

📑Աշխատանքի հիմքում դրվել են 2023 թվականին ԱՌՆԱՊ հիմնադրամի կողմից իրականացված՝ Արթիկ համայնքի կլիմայական ռիսկերի գնահատման արդյունքները։ Դրանք հնարավորություն են տվել քննարկումները կառուցել արդեն իսկ բացահայտված վտանգների և ռիսկերի շուրջ՝ միաժամանակ հաշվի առնելով մասնակիցների գիտելիքն ու փորձը։
📊🗂️Խմբային քննարկումների արդյունքում՝ որպես առավել խոցելի ոլորտներ, առանձնացվել են գյուղատնտեսությունը, ջրային ռեսուրսները, ինչպես նաև բնակավայրերն ու ենթակառուցվածքները։ Մասնակիցներն այնուհետև քննարկել են այս ոլորտներին առնչվող հիմնական ռիսկերը և դասակարգել դրանք՝ ըստ կարևորության և համայնքի՝ դրանց լուծմանը հետամուտ լինելու աստիճանի։

📖Աշխատաժողովը գործընթացի առաջին քայլն է։ Հաջորդ հանդիպումների ընթացքում աշխատանքը կշարունակվի՝ աստիճանաբար հստակեցնելով այն խնդիրները, որոնց լուծումը համայնքի համար առավել առաջնահերթ է։

🖇️Չորս աշխատաժողովի արդյունքում նախատեսվում է ընտրել երկու հրատապ խնդիր և դրանց լուծման համար մշակել ծրագրային առաջարկներ։ Դրանք կտրամադրվեն համայնքին՝ ֆինանսավորման հնարավոր աղբյուրներին ներկայացնելու և անհրաժեշտ միջոցներ ներգրավելու նպատակով։
📝Աշխատաժողովի սկզբում planval կազմակերպության մասնագետները ներկայացրին Արթիկ խոշորացված համայնքի համար իրականացված կլիմայի փոփոխության մոդելավորման արդյունքները, որոնք հետագայում հիմք ծառայեցին աշխատանքային խմբերում ծավալված քննարկումների համար։

🔍Մոդելավորումն իրականացվել է շվեյցարական CHELSA բարձր տարածական լուծաչափով կլիմայական մոդելի հիման վրա, որը, օգտագործելով տարածաշրջանային կլիմայական մոդելների արդյունքները և Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանույթան և մոնիթորինգի կենտրոնի դիտարկումները, ներկայացնում է համայնքի մակարդակով 2041–2070 և 2071–2100 թվականների կլիմայական կանխատեսումները։ FORACCA ծրագրի շրջանակում մշակված կանխատեսումներն ու դրանց հիման վրա հաշվարկված կլիմայական ցուցանիշները, որոնք վերաբերում են ջրային ռեսուրսներին, գյուղատնտեսությանը, անտառային տնտեսությանը, աղետների ռիսկերին և ենթակառուցվածքների վրա կլիմայի ազդեցությանը, ներկայացվել էին պարզ և մատչելի ձևաչափով՝ համայնքի ներկայացուցիչներին հնարավորություն տալով քննարկումները հիմնավորել գիտական տվյալների և ապագա կլիմայական սցենարների վրա։

📍Ծրագրի գործընկերների և Արթիկի համայնքապետարանի միջև կնքվել է նաև համագործակցության հուշագիր՝ ուղղված Արթիկ համայնքում աղետների ռիսկի կառավարման, կլիմայի փոփոխության և հարմարվողականության կարողությունների զարգացմանը։

📚Հարկ է նշել, որ նույն ծրագրի սահմաններում նմանատիպ աշխատանք է ընթանում Փամբակ համայնքի Բազում բնակավայրում, որն իրականացվում է ծրագրի գործընկեր «Շեն» հասարակական կազմակերպության կողմից։

🗓️Ի դեպ FORACCA ծրագրի շրջանակում 2025-2026թթ-ին նույն տրամաբանությամբ ԱՌՆԱՊ հիմնադրամը և «Շեն» հասարակական կազմակերպությունը աշխատել են Ապարան համայնքում և Սպիտակ համայնքի Լեռնավան բնակավայրում:

**********
🥁Addressing Disaster and Climate Risks Is a Priority for Artik Community

🎯On July 16, within the framework of the Forests Restoration and Climate Change in Armenia (FORACCA) project, the Disaster Risk Reduction National Platform (ARNAP) Foundation, together with its partners from the Swiss organization planval, held the first out of four planned workshops in Artik community.

📝The workshop brought together community representatives to discuss the disaster and climate risks affecting Artik, assess their impact on different sectors of the community’s social and economic life, and identify the issues that require the greater attention.

💡The discussions were based on the results of the Artik Community Climate Risk Assessment, conducted by the ARNAP in 2023. These findings provided a solid basis for discussing already identified hazards and risks, while also taking into account the local knowledge and experience of the participants.

📚Through group discussions, agriculture, water resources, and settlements and infrastructure were identified as the most vulnerable sectors. Participants then discussed the main risks affecting these sectors and prioritized them based on their relevance and the community’s readiness to address them.
The workshop represents the first step in the process. The work will continue through a series of follow-up meetings, during which the issues requiring the most urgent action for the community will be progressively identified and prioritized.

🖇️The four workshops will result in the identification of two priority problems and the development of project proposals aimed at addressing them. These proposals will be made available to the community for further submission to potential funding mechanisms and for attracting the resources required for implementation.
At the beginning of the workshop, experts from planval presented the results of climate change modelling conducted for the Artik community. These results subsequently served as an important foundation for the discussions held within the working groups. The modelling was based on the Swiss CHELSA high-resolution climate model, which, by using the outputs of regional climate models together with observations from the Hydrometeorology and Monitoring Center of the Ministry of Environment, provides detailed community-level climate projections for the periods 2041–2070 and 2071–2100. The climate projections developed within the FORACCA project, along with a set of climate indicators related to water resources, agriculture, forestry, disaster risks, and climate impacts on infrastructure, were presented in a clear, accessible, and user-friendly format. This approach enabled community representatives to ground their discussions not only in local knowledge and experience but also in scientific evidence and projected future climate scenarios, supporting a more informed understanding of potential climate-related challenges and priorities for action.

📖🗓️A Memorandum of Understanding (MoU) was also signed between the project partners and Artik Municipality. The memorandum aims to strengthen capacities in disaster risk management, climate change and climate adaptation in Artik community.

🗂️It should be noted that, within the framework of the same project, similar work is also being carried out in the Bazum settlement of the Pambak community, implemented by the project partner, the “Shen” non-governmental organization (NGO).

📊It is worth mentioning that during 2025–2026, within the framework of the FORACCA project, the ARNAP Foundation and “Shen” NGO carried out similar processes in Aparan consolidated community and the Lernavan settlement of Spitak consolidated community, following the same approach.

2026թ-ին մայիսից մեկնարկել է ԱՌՆԱՊ հիմնադրամի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից համատեղ իրականացվող, վերջինիս և Ավստրիական զարգացման գ...
22/07/2026

2026թ-ին մայիսից մեկնարկել է ԱՌՆԱՊ հիմնադրամի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից համատեղ իրականացվող, վերջինիս և Ավստրիական զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Կլիմայական ռիսկերի գնահատումը Հայաստանի խոշորացված համայնքներում» ծրագրի հերթական փուլը:

Այս փուլում` մինչև 2027թ-ի մայիս ամիսը, աղետների և կլիմայական ռիսկերի գնահատում իրականացվելու է 11 խոշորացված համայնքում, որոնց թվում են` Սևանը, Գավառը, Հրազդանը, Չարենցավանը, Նոր Հաճընը, Բյուրեղավանը, Ակունքը, Աշտարակը, Արմավիրը, Վաղարշապատը և Բաղրամյանը:

Ծրագրի ընթացիկ եռամսյակում արդեն վերջնակացվում են Գավառի, Չարենցավանի և Սևանի ուսումնասիրության արդյունքները, որտեղ իրականացվել է ուսումնասիրության մեթոդաբանությանբ սահմանված բոլոր գործիքներով տվյալների հավաքագրումը: Եվս մեկ համայնքում` Նոր Հաճընում, աշխատանքները մեկնարկային փուլում են, հավաքագրվել են երկրորդային աղբյուրներից բազամաբովանդակ տեղեկատվություն, իրականացվում է դրանց դասակարգումը և վերլուծությունը, ինչպես նաև նախապատրաստումը բնակավայրեր այցելություններին:

Այս փուլում ծրագրային թիմը փորձարկում է նաև մի շարք ավոտոմատացված գործքիներ` տվյալների թվայնացման, ավոտմատացված ալգորիթմներով կապերը վեր հանելու և փորձագետներին վերլուծության ընթացքում օժանդակելու նպատակով: Հեռանկարային տեսլականում նախատեսվում է շարունակաբար կատարելագործել այս գործիքները և, դրական արդյունքների արձանագրման դեպքում, առաջարկել դրանց լայն կիրառումը։

******
In May 2026, ARNAP Foundation and UNICEF launched a new phase of the “Climate Risk Assessment in Armenia’s Consolidated Communities” project, with funding from UNICEF and the Austrian Development Agency.

Running through May 2027, this phase will cover assessment of 11 consolidated communities: Sevan, Gavar, Hrazdan, Charentsavan, Nor Hachn, Byureghavan, Akunk, Ashtarak, Armavir, Vagharshapat and Baghramyan.

Work is already well underway. During the current quarter, assessments in Gavar, Charentsavan, and Sevan have reached their final stages. Data collection in these communities has been completed using all tools defined by the assessment methodology, and the findings are now being finalized.

In Nor Hachn, the assessment process is at an earlier stage. A wide range of information has already been collected from secondary sources and is currently being classified and analyzed, while the team is preparing for field visits to the settlements.

As part of this phase, the project team is also testing a number of automated tools designed to support data digitalization, identify links and patterns through automated algorithms, and assist experts in the analysis process. The team plans to further improve these tools and, if testing produces positive results, propose them for wider use.

21/07/2026
04/06/2026

ARM: «Հայաստանում համայնքների դիմակայունության և աղետների պատրաստվածության կարողությունների հզորացում բռնի տեղահանվածների համար» ծրագրի ճանապարհն ու ձեռքբերումները՝ մեկ տեսահոլովակում:

ENG: The journey and key achievements of the “Strengthening Community Resilience and Disaster Preparedness for Displaced Populations in Armenia” project — in One Video

World Vision Armenia - Վորլդ Վիժն Հայաստան
UNHCR Armenia
ՀՀ ներքին գործերի նախարարություն - Ministry of Internal Affairs of Armenia

🥁🗓️Arm: Մայիսի 26-ին Երևանում անցկացվել է «Հայաստանում համայնքների դիմակայունության և աղետների պատրաստվածության կարողութ...
01/06/2026

🥁🗓️Arm: Մայիսի 26-ին Երևանում անցկացվել է «Հայաստանում համայնքների դիմակայունության և աղետների պատրաստվածության կարողությունների հզորացում բռնի տեղահանվածների համար» ծրագրի ամփոփիչ աշխատաժողովը, որի նպատակն էր ներկայացնել ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքները, արձանագրված արդյունքները և քննարկել համայնքային դիմակայունության ու արտակարգ իրավիճակների պատրաստվածության ոլորտում հետագա համագործակցության հնարավորությունները։

Միջոցառումը մեկնարկել է ողջույնի խոսքով, որին հաջորդել են ծրագրի հիմնական արդյունքների, մշակված գործիքների և համայնքային մակարդակում իրականացված գործողությունների ներկայացումները։

Աշխատաժողովի առանցքային հատվածներից էր Աղետների ռիսկի կառավարման (ԱՌԿ) նոր մշակված հարթակի ներկայացումը, որը հնարավորություն է տալիս առավել համակարգված մոտեցում ցուցաբերել ԱՌԿ ոլորտում իրականացված բազմաբնույթ աշխատանքների մեկտեղման, իրազեկման և վերլուծության համար։ Այն մշակվել է այնպիսի մոտեցմամբ, որը հնարավորություն է տալու, ըստ անհրաժեշտության, մոդուլ առ մոդուլ զարգացնել հարթակը՝ ապահովելով ավելի ամբողջական, ճկուն և կայուն տեղեկատվական միջավայր՝ ոլորտի տվյալների կառավարման, վերլուծության և որոշումների կայացման գործընթացների աջակցման համար։

💡📈Հարթակի ներկայացմանը հաջորդել է ծրագրի գործընկեր` ՀԵԿՍ ԵՊԵՐ կազմակերպության ներկայաուցիչների ելութը, որի ընթացքում ամփոփ խոսվել է պարզագույն թաքստոցների, վաղ ազդարարաման համակարգի հայեցակարգի մասին, ինպես նաև ԱՌԿ պլանների հիման վրա մշակված վտանգների մոդելավորման ինտերակտիվ քարտեզները, որոնք կարող են ծառայել որպես կիրառական գործիք՝ ռիսկերի գնահատման, պատրաստվածության պլանավորման և արտակարգ իրավիճակներին արձագանքման գործընթացներում։
📯Ելույթով հանդես եկավ նաև Հայկական Կարմիր խաչի ընկերության ներկայացուցիչը՝ ներկայացնելով սահմանների կառավարման հարցերը զանգվածային ներհոսքին պատրաստվածության համատեքստում, ինչպես նաև ծրագրի շրջանակում իրականացված գործողությունները, որոնք ուղղված էին համայնքային կարողությունների զարգացմանը, սոցիալական պաշտպանության բաղադրիչների ինտեգրմանը և աղետների ռիսկի կառավարման ոլորտում համագործակցության ամրապնդմանը:

📯Իսկ վերջում Վորլդ Վիժն Հայաստանի (ՎՎՀ) կողմից ներկայացվեց ՎՎՀ – ԱՌՆԱՊ համատեղ բաղադրիչի շրջանակում իրականացված աշխատանքների մասին, այդ թվում` Արարատ, Վարդենիս, Մարտունի, Վայք և Մեղրի համայնքների ԱՌԿ պլանների թարմացման, ԱՌԿ խորհուրդների վերապատրաստումների, նշված բոլոր համայնքների մանկապարտեզներում դասընթաց վարժանքների, բնակչության հետ տարված աշխատանքների, շտաբային վարժանքների, ապահով տարածքների վերանորոգման և կահավորման, ազդրարաման համակարգերի հասանելության ծածկույթի ընդլայնման, իրազեկման նյութերի մշակման և տարածման, երեխաների համար ԱՌՆ խաղի մշակման մասին:
☝🏻✍️Բաց քննարկումների և հարցուպատասխանի հատվածում մասնակիցները կարևորել են համայնքային մակարդակում նման գործիքների և մոտեցումների ներդրումը՝ ընդգծելով միջգերատեսչական համագործակցության, տվյալների պարբերական թարմացման և գործնական կիրառելիության ապահովման անհրաժեշտությունը։

✍️📜Ամփոփելով միջոցառումը՝ մասնակիցները վերահաստատել են համագործակցության շարունակականության կարևորությունը՝ ընդգծելով, որ համայնքների դիմակայունության բարձրացումը պահանջում է համակարգված, ներառական և բազմաշահառու մոտեցումներ։

📈Աշխատաժողովին մասնակցել են պետական կառույցների, միջազգային և տեղական կազմակերպությունների, շահառու համայնքների ներկայացուցիչներ, ինչպես նաև ոլորտի անկախ փորձագետներ։

🔔☑️Ծրագիրն իրականացվել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ֆինանսվորմամբ և ԵՄ Քաղաքացիական պաշտպանության և մարդասիրական օգնության գլխավոր վարչության (ECHO) համաֆինանսավորմամբ՝ Վորլդ Վիժն Հայաստանի, ՆԳՆ Փրկարար ծառայության, Աղետների ռիսկերի նվազեցման ազգային պլատֆորմի հիմնադրամի, HEKS EPER-ի, Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի, Հայկական կարմիր խաչի ընկերության և գործընկեր համայնքների համատեղ ջանքերով։
____________________________________________________________
🥁🗓️ENG: On 26 May, the final workshop of the project “Strengthening Community Resilience and Disaster Preparedness for Displaced Populations in Armenia” was held in Yerevan. The workshop aimed to present the activities implemented under the project, highlight the key results achieved, and discuss opportunities for future cooperation in the fields of community resilience and emergency preparedness.

🔔The event commenced with welcoming remarks, followed by presentations on the project’s key achievements, developed tools, and actions implemented at the community level.

💡One of the central segments of the workshop was the presentation of the newly developed Disaster Risk Management (DRM) online information HUB, designed to provide a more systematic approach to consolidating, visualizing, and analyzing the diverse range of activities carried out within the DRM sector. The HUB has been developed using a modular approach, allowing for its gradual expansion and enhancement based on emerging needs, while ensuring a more comprehensive, flexible, and sustainable information environment to support data management, analysis, and evidence-based decision-making processes in the sector.

📯✍️The DRM HAB presentation was followed by interventions from representatives of the project partner HEKS EPER, who provided an overview of the work carried out on simple shelters, the Early Warning System Concept, and interactive hazard modelling maps developed on the basis of community DRM plans. These maps can serve as practical tools for risk assessment, preparedness planning, and emergency response processes.

✍️A representative of the Armenian Red Cross Society (ARCS) also delivered a presentation focusing on border management in the context of preparedness for mass influx situations. The presentation further highlighted project activities aimed at strengthening community capacities, integrating social protection components, and enhancing cooperation in the field of disaster risk management.

📈The final presentation was delivered by World Vision Armenia (WVA), covering the activities implemented under the joint WVA – DRR National Platform Foundation component. These included the updating of DRM plans in the communities of Ararat, Vardenis, Martuni, Vayk, and Meghri; capacity-building training for DRM Councils; training and simulation exercises conducted in kindergartens across all target communities; community outreach and awareness-raising activities; tabletop exercises; renovation and furnishing of safe spaces; expansion of early warning system coverage and accessibility; development and dissemination of awareness materials; and the creation of a DRR educational game for children.

💡☝🏻👌During the open discussion and question-and-answer session, participants emphasized the importance of introducing such tools and approaches at the community level, highlighting the need for strengthened inter-agency cooperation, regular data updates, and the practical applicability of developed solutions.

📈In concluding the workshop, participants reaffirmed the importance of continued collaboration, emphasizing that strengthening community resilience requires coordinated, inclusive, and multi-stakeholder approaches.

☑️🥁🥁🥁🥁🎊🎊The workshop brought together representatives of government institutions, international and local organizations, beneficiary communities, and independent experts in the field.
The project was funded by the United Nations High Commissioner for Refugees (UNHCR) and co-funded by the European Civil Protection and Humanitarian Aid Operations (ECHO). It was implemented through the joint efforts of World Vision Armenia, the Rescue Service of the Ministry of Internal Affairs, the Disaster Risk Reduction National Platform Foundation, HEKS/EPER, the Armenian Association of Social Workers, the Armenian Red Cross Society, and partner communities.

World Vision Armenia - Վորլդ Վիժն Հայաստան
UNHCR Armenia
ՀՀ ներքին գործերի նախարարություն - Ministry of Internal Affairs of Armenia

✍️🗣️🥁🥁Մեղրի համայնքում քննարկվեց և ներկայացվեց ԱՌԿ պլանը՝ ներկայացված նոր մոտեցմամբ և ձևաչափով🎯Մայիսի 6-7-ը Մեղրի համայն...
13/05/2026

✍️🗣️🥁🥁Մեղրի համայնքում քննարկվեց և ներկայացվեց ԱՌԿ պլանը՝ ներկայացված նոր մոտեցմամբ և ձևաչափով

🎯Մայիսի 6-7-ը Մեղրի համայնքում իրականացվեց երկօրյա վերապատրաստում՝ «Աղետների ռիսկի կառավարումը համայնքային մակարդակում» թեմայով, որը կրկին կազմակերպվել էր «Հայաստանում համայնքների դիմակայունության և աղետներին պատրաստվածության կարողությունների հզորացում բռնի տեղահանվածների համար» ծրագրի շրջանակում։

🧩💡Վերապատրաստմանը մասնակցեցին համայնքի Աղետների ռիսկի կառավարման խորհրդի անդամներ և ներկայացուցիչներ տարբեր կառույցներից, այդ թվում՝ Սյունիքի մարզային փրկարարական վարչությունից, Մեղրիի համայնքապետարանից, համայնքային մանկապարտեզներից, ՄՍԾ տարածքային կենտրոնից և այլ կազմակերպություններից։

📑📈Դասընթացի ընթացքում մասնակիցներին ներկայացվեցին աղետների ռիսկի կառավարման հիմունքները, համայնքային ԱՌԿ պլանավորման գործընթացները, արտակարգ իրավիճակներում կառավարման առանձնահատկությունները, ինչպես նաև մարդասիրական օգնության ստացման, բեռնաթափման և բաշխման կազմակերպման մեխանիզմները։

📑🗓️📯Վերապատրաստման կարևոր բաղադրիչ էին նաև գործնական և խմբային աշխատանքները, որոնց ընթացքում մասնակիցները քննարկեցին համայնքին սպառնացող վտանգները, դրանց ռիսկի նվազեցման հնարավոր միջոցառումները, ինչպես նաև ընդունող համայնքի գործողությունները տարահանված և/կամ տեղահանված բնակչության ընդունման համատեքստում։

📯🎊Դասընթացը վարեցին ոլորտի մասնագետներ Գ. Մատիաշվիլին և Վ. Հարությունյանը՝ ապահովելով ինչպես տեսական, այնպես էլ գործնական գիտելիքների փոխանցում և մասնակիցների ակտիվ ներգրավվածություն։

⌛️Վերապատրաստման ավարտին մասնակիցները քննարկեցին ստացված գիտելիքների կիրառման հնարավորությունները համայնքային մակարդակում՝ կարևորելով համայնքների պատրաստվածության և դիմակայունության բարձրացման անհրաժեշտությունը։

📯📯🤗Ծրագիրն իրականացվում է ԵՄ Քաղաքացիական պաշտպանության և մարդասիրական օգնության ծառայություն (ECHO)-ի ֆինանսավորմամբ և ՄԱԿ-ի ՓԳՀ-ի, Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպության, ՆԳՆ Փրկարար ծառայության, Աղետների ռիսկերի նվազեցման ազգային պլատֆորմի հիմնադրամի, HEKS EPER-ի, Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի և գործընկեր համայնքների համատեղ ջանքերով:

📯📯📯«ՍՈՎՈՐԵՆՔ, ԽԱՂԱՆՔ, ՓՈՐՁԵՆՔ» խաղ - վարժանքներ 📯📯📯📯Խաղ, փորձ, գիտելիք - 391 երեխա, մեկ նպատակ🤗🤗🤩«Հայաստանում համայնքներ...
29/04/2026

📯📯📯«ՍՈՎՈՐԵՆՔ, ԽԱՂԱՆՔ, ՓՈՐՁԵՆՔ» խաղ - վարժանքներ 📯📯📯📯
Խաղ, փորձ, գիտելիք - 391 երեխա, մեկ նպատակ🤗🤗🤩

«Հայաստանում համայնքների դիմակայունության և աղետների պատրաստվածության կարողությունների հզորացում բռնի տեղահանվածների համար» ծրագրի շրջանակում Մեղրի համայնքում մեկնարկել և հաջողությամբ իրականացվել են «ՍՈՎՈՐԵՆՔ, ԽԱՂԱՆՔ, ՓՈՐՁԵՆՔ» խորագրով զարգացնող և ինտերակտիվ դասընթաց-վարժանքները։

☝🏻Մարտի 23-26-ն ընկած ժամանակահատվածում ծրագրի շրջանակում դասընթացներն անցկացվել են համայնքի բոլոր յոթ նախադպրոցական ուսումնական հաստատություններում՝ Ալվանք, Ագարակ, Կարճևան, Շվանիձոր, Վարդանիձոր, Լեհվազ բնակավայրերում և Մեղրի քաղաքում։ Ապրիլի 13-ին վերապատրաստող թիմը շարունակել է աշխատանքները՝ այցելելով Նռնաձորի և Ալվանքի միջնակարգ դպրոցներ՝ ընդլայնելով ծրագրի ընդգրկումը։

💪💪Խաղ-վարժանքներին մասնակցել է 391 երեխա (172 աղջիկ և 219 տղա), որոնք ակտիվորեն ներգրավվել են ուսուցման հետաքրքիր և կենդանի գործընթացում։
✍️Դասընթացների իրականացմանը մասնակցել է նաև 123 աշխատակից՝ ապահովելով կազմակերպչական և մասնագիտական աջակցություն։

🎯🧩Ծրագրի կարևոր առանձնահատկությունն այն է, որ այն ստեղծում է ապահով և խթանող միջավայր, որտեղ երեխաները կարողանում են զարգացնել իրենց կրթական, սոցիալական և հաղորդակցական հմտությունները՝ խաղի, փորձի և համագործակցության միջոցով։ Միևնույն ժամանակ, նախաձեռնությունը նպաստում է համայնքային համախմբմանը և տարբեր դերակատարների միջև համագործակցության ամրապնդմանը։

💡💣Ծրագիրն իրականացվում է ԵՄ Քաղաքացիական պաշտպանության և մարդասիրական օգնության ծառայություն (ECHO)-ի ֆինանսավորմամբ՝ ՄԱԿ-ի ՓԳՀ-ի, Վորլդ Վիժն Հայաստան-ի, ՆԳՆ Փրկարար ծառայություն-ի, Աղետների ռիսկերի նվազեցման ազգային պլատֆորմի հիմնադրամ-ի, HEKS EPER-ի, Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի և գործընկեր համայնքների համատեղ ջանքերով։

📯📯📯📯Համայնքների դիմակայունության հզորացում՝ սոցիալական աջակցության կարևոր դերակատարմամբ📃📃Ապրիլի 23-ին Մեղրի համայնքում ա...
28/04/2026

📯📯📯📯Համայնքների դիմակայունության հզորացում՝ սոցիալական աջակցության կարևոր դերակատարմամբ

📃📃Ապրիլի 23-ին Մեղրի համայնքում անցկացվեց կարևոր մի դասընթաց՝ «Սոցիալական աջակցության հարցերն արտակարգ իրավիճակներում» թեմայով։ Միջոցառումն իրականացվեց «Հայաստանում համայնքների դիմակայունության և աղետների պատրաստվածության կարողությունների հզորացում բռնի տեղահանվածների համար» ծրագրի շրջանակում։

➡️Դասընթացի նպատակն էր զարգացնել մասնակիցների կարողությունները՝ արդյունավետ արձագանքելու արտակարգ իրավիճակներում առաջացող սոցիալական խնդիրներին, ինչպես նաև ամրապնդել համայնքային համակարգերի պատրաստվածությունը։

🎬🏁Օրը մեկնարկեց ջերմ և բաց մթնոլորտում՝ ծանոթության և փորձի փոխանակման փուլով։ Մասնակիցները հնարավորություն ունեցան կիսվելու իրենց փորձառությամբ աղետների արձագանքման ոլորտում, ինչը ստեղծեց փոխադարձ ուսուցման և ակտիվ ներգրավվածության միջավայր։
⏭️Հաջորդիվ ներկայացվեց աղետների ռիսկի կառավարման պլաններում սոցիալական պաշտպանության կարևորությունը։

🧐Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց ընդունիչ-բաշխիչ կայանների կազմակերպմանը և դրանց շրջանակում սոցիալական պաշտպանության գործառույթներին, որոնք առանցքային են ճգնաժամային իրավիճակներում մարդկանց աջակցելու համար։

☝🏻Դասընթացի երկրորդ հատվածում քննարկվեցին հրատապ կարիքների գնահատման մեթոդները, ինչպես նաև անդրադարձ կատարվեց արտակարգ իրավիճակներում խոցելի խմբերի՝ հատկապես երեխաների և տարեցների պաշտպանությանն ու անվտանգությանը։ Կարևոր շեշտադրում արվեց նաև անհայտ կորած անձանց հայտնաբերման և ընտանիքների վերամիավորման գործընթացների վրա։

🎬Օրվա ավարտին մասնակիցները ծանոթացան համայնքային սոցիալական պաշտպանության ծրագրերի մշակման սկզբունքներին և հրատապ արձագանք պահանջող իրավիճակներում կիրառվող սոցիալական աջակցության մեխանիզմներին, այդ թվում՝ «Շտապօգնություն» պետական բյուջետային ծրագրին:

🤩Դասընթացը եզրափակվեց ակտիվ քննարկմամբ, հարց ու պատասխանով և հիմնական գաղափարների ամփոփմամբ՝ ամրապնդելով մասնակիցների գիտելիքները և պատրաստվածությունը։
Այս նախաձեռնությունը ևս մեկ կարևոր քայլ էր համայնքների դիմակայունության բարձրացման ճանապարհին՝ նպաստելով համակարգված, արագ և մարդակենտրոն արձագանքին արտակարգ իրավիճակներում։

📯📯🤗Ծրագիրն իրականացվում է ԵՄ Քաղաքացիական պաշտպանության և մարդասիրական օգնության ծառայություն (ECHO)-ի ֆինանսավորմամբ և ՄԱԿ-ի ՓԳՀ-ի, Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպության, ՆԳՆ Փրկարար ծառայության, Աղետների ռիսկերի նվազեցման ազգային պլատֆորմի հիմնադրամի, HEKS EPER-ի, Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի և գործընկեր համայնքների համատեղ ջանքերով:

📯📯📯📯📯📯UNITED NATIONS OFFICE FOR DISASTER RISK REDUCTION (UNDRR) IS SEEKING A RECOVERY GOVERNANCE EXPERT.📃📃📃Within the fr...
15/04/2026

📯📯📯📯📯📯UNITED NATIONS OFFICE FOR DISASTER RISK REDUCTION (UNDRR) IS SEEKING A RECOVERY GOVERNANCE EXPERT.

📃📃📃Within the framework of the “Prepared for Recovery: Strengthening Livelihoods, Financial Protection, and Public Finance for Inclusive and Climate-Resilient Recovery in the Republic of Armenia (P4R in Armenia)” project, the UNDRR is seeking to hire a qualified Recovery Governance Expert.

⏳⏰The application deadline is April 21, 2026.

💁‍♂️💥For more information about the project, including the scope of work, duration of the assignment, and other details, please refer to the link provided below:
https://careers.un.org/jobSearchDescription/274853?language=en

Address

A. Mikoyan 109/8 (Davitashen 4-rd Taghamas)
Yerevan
0054

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+37491204704

Alerts

Be the first to know and let us send you an email when DRR National Platform/ARNAP foundation posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to DRR National Platform/ARNAP foundation:

Shortcuts

Share