World Armenian Youth Network - WostAYN

World Armenian Youth Network - WostAYN "Fostering the unity of Armenian Youth Worldwide,
Paving the way to a stronger Homeland".

World Armenian Youth Network (WostAYN) is an international NGO which acts as an umbrella organization for the Diaspora Armenian youth organizations and unites more than 28 worldwide Armenian youth organizations. The organization strengthens Diaspora-Homeland partnership, brings together the youth around the idea of national identity and national value, enhances the role of youth organizations representing Diaspora in their communities, fosters the youth policy development and implementation in Homeland and Diaspora. WostAYN works to empower full and effective youth participation in society and decision-making, in both local and international levels. Benefiting the open youth work, WostAYN holds local and international training courses, study sessions, youth exchanges, promote the equal rights and opportunities among young people.

Սիրելի՛ հայրենակիցներ,շնորհավորում ենք բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակի առթիվ։Անկախ պետականություն...
21/09/2026

Սիրելի՛ հայրենակիցներ,
շնորհավորում ենք բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակի առթիվ։
Անկախ պետականությունը մեր ժողովրդի դարավոր երազանքի, անկոտրում կամքի և ազատատենչ ոգույն մարմնավորումն է։ Այն մեր ամենամեծ ձեռքբերումն է ու ապագայի հենասյունը։
«Համաշխարհային հայկական երիտասարդական ՈՍՏԱՅՆ»-ը, միավորելով աշխարհասփյուռ հայ երիտասարդությանը, վերահաստատում է իր հանձնառությունը՝ շարունակելու կերտել հզոր, անվտանգ և նորարար Հայրենիք։ Մեր միասնականությունն ու ներուժն են այն ուժը, որով կերտելու ենք վաղվա օրը։

Կոչ ենք անում համախմբել մեր գիտելիքն ու նախաձեռնողականությունը հանուն մեր պետականության ամրապնդման և ազգային պետության կառուցման։

Փա՛ռք Հայաստանի Հանրապետությանը։

www.wostayn.net

Հայ-արաբ պրոդյուսեր և լրագրող Ռաֆֆի Բողոսյանը ընտրվել է «Ոսկե գլոբուս» հիմնադրամի (Golden Globe Foundation) տնօրենների խ...
06/08/2026

Հայ-արաբ պրոդյուսեր և լրագրող Ռաֆֆի Բողոսյանը ընտրվել է «Ոսկե գլոբուս» հիմնադրամի (Golden Globe Foundation) տնօրենների խորհրդի նախագահ՝ ստանձնելով այդ ոչ առևտրային կազմակերպության բարձրագույն ղեկավար պաշտոնը։ Հիմնադրամը ֆինանսավորում է կինոկրթական ծրագրեր, լրագրողական նախաձեռնություններ և կինոժառանգության պահպանման նախագծեր աշխարհի տարբեր երկրներում։

Բողոսյանն իր ընտրվելու մասին հայտնել է սոցիալական ցանցերում՝ նշելով, որ մեծ պատիվ է ղեկավարել այս հեղինակավոր հիմնադրամը։

Armenian-Arabic producer and journalist Raffi Boghosian has been elected president of the Golden Globe Foundation’s Board of Directors, taking the top leadership role at the nonprofit organization that funds film education, journalism initiatives and preservation projects around the world.

Boghosian announced his election in a social media post, calling it an honor to lead the foundation.

Հայաստանում է գտնվում  #Ոստայն֊ի Բելգիայի ներկայացուցիչ Շահնուր Մինասյանը։ Քննարկել ենք առաջիկա ծրագրերը։
17/07/2026

Հայաստանում է գտնվում #Ոստայն֊ի Բելգիայի ներկայացուցիչ Շահնուր Մինասյանը։
Քննարկել ենք առաջիկա ծրագրերը։

Վարդավառ փառատոնի ղեկավար Ատոմ Մխիթարյանը կարևորելով ազգային տոնը ընդգծում է՝ «Վարդավառն ավելին է, քան պարզապես միմյանց ...
13/07/2026

Վարդավառ փառատոնի ղեկավար Ատոմ Մխիթարյանը կարևորելով ազգային տոնը ընդգծում է՝ «Վարդավառն ավելին է, քան պարզապես միմյանց վրա ջուր լցնելու տոնախմբություն։ Այն մեր ինքնության, հազարամյակների պատմություն ունեցող մշակութային ժառանգության և հոգևոր արժեքների խտացումն է։ Մեր նպատակն է, որ երիտասարդներն այսօր ոչ միայն զվարճանան, այլև ճանաչեն ու իրենց հոգում կրեն այն խորհրդանշանները՝ խնձորօրհնեքից մինչև հասկի փունջ, որոնք մեզ են փոխանցել մեր նախնիները։ Ուրախալի է տեսնել, թե ինչպես է տարեցտարի ընդլայնվում փառատոնի աշխարհագրությունն ու մասնակիցների շրջանակը՝ այս պատմական միջավայրում միավորելով տարբեր համայնքների, ստեղծագործական խմբերի, հազարավոր զբոսաշրջիկների և երիտասարդ կամավորների, ովքեր այս գաղափարի շարժիչ ուժն են։

Փառատոնի նպատակն է երիտասարդ սերնդին հաղորդակից դարձնել հայկական ազգային մշակույթին, դարերով փոխանցված նյութական և ոչ նյութական արժեքներին, ինչպես նաև վերակենդա....

ԱՐԴԱՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՊԱԳԱՆ ԷԱռաջիկա ընտրությունները կարևոր են ոչ միայն Հայաստանում ապրողների, այլև աշխարհի բ...
02/06/2026

ԱՐԴԱՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՊԱԳԱՆ Է

Առաջիկա ընտրությունները կարևոր են ոչ միայն Հայաստանում ապրողների, այլև աշխարհի բոլոր հայերի համար: Ինչո՞ւ։ Որովհետև Հայաստանը մեր ընդհանուր հայրենիքն է, և այնտեղ կայացվող որոշումներն ուղղակիորեն անդրադառնում են մեր լեզվի, մշակույթի, անվտանգության և ապագա սերունդների հայ լինելու հնարավորության վրա:

🚨 ՈՎ ԿԱՐՈՂ Է ՔՎԵԱՐԿԵԼ.
Միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները (անկախ նրանից՝ բնակվում են Հայաստանում, թե Սփյուռքում): Եթե դու ՀՀ քաղաքացի ես, քվեարկելը ոչ միայն իրավունք է, այլ պատասխանատվություն:

❗ ԲԱՅՑ ՆՈՒՅՆԻՍԿ ԿԱՐԵՎՈՐ Է ՄԻԱՅՆ ԱՐԴԱՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ.

Արդար ընտրությունները նշանակում են.
✅ ազատ արտահայտված կամք,
✅ հավասար մեկնարկային պայմաններ բոլոր թեկնածուների համար,
✅ թափանցիկ գործընթաց,
✅ և առանց ճնշումների ու կեղծիքների:

Երբ ընտրություններն արդար են, հաղթում է ժողովուրդը: Երբ ընտրությունները կեղծվում են, պարտվում է պետությունը, և տուժում են բոլոր հայերը՝ անկախ նրանից, թե որտեղ են ապրում:

📢 ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՆ ԱՆԵԼ ԲՈԼՈՐ ՀԱՅԵՐԸ (նույնիսկ եթե չեն կարող քվեարկել).

Պահանջել արդար ընտրություններ:

Հետևել և լուսաբանել ընտրական գործընթացը:

Աջակցել դիտորդական առաքելություններին:

Տարածել իրազեկությունը և բացառել ապատեղեկատվությունը:

🇦🇲 ՀՀ քաղաքացիներ, դուք ձայն ունեք: Օգտագործեք այն արդարության համար:
🌍 Ոչ ՀՀ քաղաքացի հայեր, դուք ձայն ունեք պահանջելու արդարություն ամբողջ աշխարհում:

Արդար ընտրությունները Հայաստանում նշանակում են արդար ապագա բոլորիս համար:

Մեր ձայնը մեր զենքն է:
Մեր արդարությունը մեր ուժը:

 #Արդար  #ընտրությունները սկսվում են քեզնից։Երբ յուրաքանչյուր քվե պաշտպանված է, երբ գործընթացը թափանցիկ է, ձևավորվում է ...
02/06/2026

#Արդար #ընտրությունները սկսվում են քեզնից։
Երբ յուրաքանչյուր քվե պաշտպանված է, երբ գործընթացը թափանցիկ է, ձևավորվում է այն վստահությունը, որի վրա հիմնված է ժողովրդավարությունը։
#Երիտասարդական #ակումբների #դաշնությունը 2003 թվականից իրականացնում է տեղական և միջազգային դիտորդական առաքելություններ՝ նպաստելով մարդու իրավունքների պաշտպանությանը և ժողովրդավարական արժեքների ամրապնդմանը։

📢 ՀՀ ԱԺ 2026 թվականի հերթական ընտրությունների շրջանակում Երիտասարդական ակումբների դաշնությունը հավաքագրում է #Երկարաժամկետ և #կարճաժամկետ #դիտորդներ։
📅 Աշխատանքի տևողություն՝ 1 ամիս
🎯 Նախընտրելի են ընտրական գործընթացների վերաբերյալ գիտելիքներ ունեցող թեկնածուները։

Սա հնարավորություն է ոչ միայն ներգրավվելու կարևոր գործընթացում, այլև սեփական մասնակցությամբ պաշտպանելու #արդար #քվեի գաղափարը։
📌 Դիմել մինչև մայիսի 1-ը` լրացնելով հայտը
https://forms.gle/P5uNNqnnzwNVrA129
Ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի։

Միացի'ր, եթե հավատում ես, որ
🔻 յուրաքանչյուր ձայն կարևոր է
🔻արդար ընտրությունները հնարավոր են
🔻փոփոխությունը սկսվում է մասնակցությունից։

#Ընտրություններ #ԱրդարՔվե

📢 ՓՆՏՐՈՒՄ ԵՆՔ ԴԻՏՈՐԴՆԵՐՑանկանո՞ւմ ես ընտրությունների օրն ունենալ վճարովի զբաղվածություն և միաժամանակ նպաստել արդար ընտրո...
02/06/2026

📢 ՓՆՏՐՈՒՄ ԵՆՔ ԴԻՏՈՐԴՆԵՐ
Ցանկանո՞ւմ ես ընտրությունների օրն ունենալ վճարովի զբաղվածություն և միաժամանակ նպաստել արդար ընտրությունների իրականացմանը։

Երիտասարդական ակումբների դաշնության «Արդար ՔՎԵ» դիտորդական առաքելությունը հավաքագրում է դիտորդներ։

📍 Քո պարտականությունն է՝
✔️ հետևել ընտրատեղամասում քվեարկության ընթացքին,
✔️ արձանագրել հնարավոր խախտումները,
✔️ տեղեկացնել առաքելության կենտրոնին։

🎓 Անվճար վերապատրաստում
💰 Վարձատրություն և ծախսերի փոխհատուցում
📜 Մասնակցության վկայական
Տեղերը սահմանափակ են։
🔗 Գրանցում՝ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSffUKwIOZwuwPq2Tmqa0lu9yvJnE-LEFwyNUWDVe1UtPM8OKg/viewform

🗳️ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԿՈՒՄԲՆԵՐԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ «Արդար ՔՎԵ» դիտորդական առաքելությունը կարևորում է յուրաքանչյուր քա...
02/06/2026

🗳️ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԿՈՒՄԲՆԵՐԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ «Արդար ՔՎԵ» դիտորդական առաքելությունը կարևորում է յուրաքանչյուր քաղաքացու, հատկապես երիտասարդների, ազատ և գիտակցված մասնակցությունը ընտրական գործընթացներին։

Ընտրական իրավունքի ազատ իրացումը ժողովրդավարական հասարակության հիմնարար արժեքներից է։ Յուրաքանչյուր ընտրող պետք է հնարավորություն ունենա իր քաղաքական կամքն արտահայտելու առանց ճնշման, ահաբեկման, կաշառքի, ուղղորդման կամ որևէ այլ ապօրինի ազդեցության։

Կոչ ենք անում երիտասարդներին ակտիվորեն մասնակցել ընտրություններին, տեղեկացված որոշում կայացնել և իրենց ընտրությունը կատարել բացառապես սեփական համոզմունքների ու արժեքների հիման վրա։

Միաժամանակ հիշեցնում ենք, որ ընտրողի ազատ կամքի վրա ցանկացած ապօրինի ազդեցություն հակասում է ժողովրդավարության սկզբունքներին, խաթարում է ընտրական գործընթացի վստահելիությունը և անընդունելի է իրավական պետությունում։

Մասնակցե՛ք ընտրություններին, քվեարկե՛ք ազատ, գիտակցված և պատասխանատու։

Ձեր ձայնը կարևոր է։ Ձեր ընտրությունը՝ որոշիչ։

Շարունակվում են վերապատրաստումները։ Դասը վարում է ընտրական իրավունքի դասախոս, իրավախորհրդատու Atom Mkhitaryan / Ատոմ Մխի...
02/06/2026

Շարունակվում են վերապատրաստումները։
Դասը վարում է ընտրական իրավունքի դասախոս, իրավախորհրդատու Atom Mkhitaryan / Ատոմ Մխիթարյան ֊ը։
🫆Գորիս֊Կապան

Սիրելի' աշխարհասփյուռ հայ երիտասարդներ, շնորհավորում ենք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մաղթում սեր ու խաղաղությո...
31/12/2025

Սիրելի' աշխարհասփյուռ հայ երիտասարդներ, շնորհավորում ենք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մաղթում սեր ու խաղաղություն, համախմբվածություն և միասնություն։
Նոր տարին սկսենք նոր երազանքներով ու բացահայտումներով։ Բարի՜ Նոր տարի🌲❄️☃️

Address

Mashtots Avenue 4-1/1
Yerevan
0015

Opening Hours

Monday 09:00 - 19:00
Tuesday 09:00 - 19:00
Wednesday 09:00 - 19:00
Thursday 09:00 - 19:00
Friday 09:00 - 19:00

Telephone

+374 10 588 768

Alerts

Be the first to know and let us send you an email when World Armenian Youth Network - WostAYN posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to World Armenian Youth Network - WostAYN:

Shortcuts

Share