15/09/2026
🐾 Կովկասյան հովազ․ Հայաստանի ամենախորհրդավոր գիշատիչն ու էկոհամակարգի առողջության ցուցիչը
Մեր տեսախցիկների ֆիքսած յուրաքանչյուր կադր ոչ միայն հազվագյուտ պատկեր է, այլև ապացույց, որ հետևողական պահպանության դեպքում բնությունը վերականգնվում է։
- Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում (CR/կրիտիկական վիճակում գտնվող)։
- Տարածաշրջանի խոշորագույն կաթնասուն գիշատիչն է․ նրա ներկայությունը վկայում է ողջ բնաշխարհի առողջության մասին։
- Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանն ապահովում է անվտանգ միջանցքներ և կայուն կերային բազա (բեզոարյան այծ, վարազ) նրա ապահով տեղաշարժի համար։
🌍 Հայաստանում սպասվող CBD COP17-ին ընդառաջ՝ հովազի պահպանության այս փորձված մոդելը ցույց է տալիս, թե ինչպես են ոչ պետական պահպանվող տարածքները (OECM) փրկում կրիտիկական վիճակում գտնվող տեսակները։