Mayri NGO բուժական մանկավարժության և սոցիալական թերապիայի կենտրոն

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Mayri NGO բուժական մանկավարժության և սոցիալական թերապիայի կենտրոն

Mayri NGO բուժական մանկավարժության և սոցիալական թերապիայի կենտրոն Հատուկ կարիքներով մարդկանց սոցիալ-ինտեգրման մշակութային կենտրոն:

«Մայրի» ՀԿ-ն սոցիալական ինտեգրման մշակութային կենտրոն է, որը նախատեսված է հատուկ կարիքներով երեխաների և երիտասարդների համար:

Նախ և առաջ կենտրոնն ապահովում է ամենօրյա ութժամյա դասընթացներ և ակտիվություն հատուկ կարիքներով այն երեխաների համար, ովքեր չեն կարող ներառվել հանրակրթական դպրոցի դասարաններում, կամ նրանց համար, ովքեր արդեն ավարտել են դպրոցը: Բոլոր դասերն ու ակտիվություններն իրականացվում են

բուժական մանկավարժների և հոգեբանների հսկողության ներքո, ովքեր ապահվում են սոցիալիզացիայի գործընթացը:

Կենտրոնում գործում են հետևյալ դասընթացներն ու գործունեությունները՝ երաժշտաթերապիա, ձեռքի աշխատանք, փայտագործություն, կերամիկա/նկարչություն, էվրիթմիա, սպորտ, պար, թատրոն, այգեգործություն, խոհանոցային աշխատանք, սրճարան:

Ակտիվության կարևորագույն պայմաններից մեկն այն է, որ երեխաները դասընթացների հետ մեկտեղ միաժամանակ աշխատեն կենտրոնում մանկավարժների հսկողությամբ և հնարավորություն ունենան համատեղել ուսումը աշխատանքի հետ: Մեր նպատակը ոչ միայն այս մարդկանց աջակցելն է, այլև նրանց անհատական կարողությունները զարգացնելու համար հնարավորություն տալը:

«Մայրի» ՀԿ-ն փակ կենտրոն չէ միայն հատուկ կարիքներով մարդկանց համար, մենք իրականացնում ենք մշակութային բաց նախագծեր խնդիրներ չունեցող երիտասարդների համար ևս:

Այս ամենն իրականացնելով՝ մենք հույս ունենք, որ հետագայում մեր սահմաններն ավելի կլայնանան: Մեր նպատակն է ժամանակի ընթացքում վերջնականապես փոխել հասարակական կարծիքը խնդիրներով մարդկանց վերաբերյալ և կոչ անել նրանց հարգել և ուշադրություն դարձնել խնդիրներին և այս երեխաներին:

Երկևաչափություն կարելի է սովորել և այսպես։
03/02/2026

Երկևաչափություն կարելի է սովորել և այսպես։

25/01/2026
27/08/2025

Բոլոր նրանք, ում հետաքրքրում է մարդկային խոսքի առեղծվածը, կարող են մասնակցել յուրահատուկ դասընթացի, որ կվարի գեղարվեստական խոսքի մասնագետ Ելենա Կրասոտկինան։ Օգոստոսի 29-31-ը, առավոտյան 10․00-13․00․ Դասընթացի վճարն է 10000 դրամ։
Հարցերի համար զանգահարեք 091210737

Դժվար է գերագնահատել ծնողների դերը երեխայի դաստիարակության հարցում։ Սակայն արդյո՞ք մենք ունենք բավարար գիտելիք  մարդու է...
30/07/2025

Դժվար է գերագնահատել ծնողների դերը երեխայի դաստիարակության հարցում։ Սակայն արդյո՞ք մենք ունենք բավարար գիտելիք մարդու էության, երեխայի զարգացման օրինաչափությունների, առանձնահատկությունների, տարիքային ճգնաժամերի մասին։ Թե՞ դատապարտված ենք ամեն առիթով դիմել համացանցին և առաջնորդվել դրա չհաստաված տեղեկատվությամբ։
«Մայրի» ՀԿ-ն կազմակերպում է 6 հանդիպումից բաղկացած ծնողավարության դասընթաց, որի ընթացքում՝ հետևելով ճապոնական ասույթին, կփորձենք սովորել սիրել երեխային առաջին յոթնամյակում, դաստիարակել նրան՝ երկրորդում, ընկերություն անել ՝ երրորդում։
Առանձին կանրադառնանք հատուկ երեխաների ծնողավարության հիմնախնդիրներին։
Բացի տեսականից դասընթացը ներառում է նաև գործնական մաս, ուր կսովորեք, թե ինչպես և ինչ խաղալ, ինչով զբաղվել, ինչ երգել, ինչ տիկնիկներ պատրաստել, ինչ պատմել երեխային զարգացման տարբեր փուլերում։
Սկիզբը՝ սույն թվի հոկտեմբերի առաջին օրերին։ Հստակ օրը և ժամը կհամաձայնեցնենք մասնակիցների հետ։
Տեղեկատվության համար զանգահարեք ՝ 091/99 210737
Հասցե՝ Շենգավիթ, Եղբայրության 11՝ Գարեգին Նժդեհի մետրոյի հարևանությամբ։

Բոլոր նրանց, ում վստահված են մեր երեխաները և, ուրեմն, մեր ապագան։Այս հայտարարությունը կհետաքրքրի բոլոր գործող և ապագա մա...
29/07/2025

Բոլոր նրանց, ում վստահված են մեր երեխաները և, ուրեմն, մեր ապագան։
Այս հայտարարությունը կհետաքրքրի բոլոր գործող և ապագա մանկավարժներին, դաստիարակներին, այլ սոցիալական մասնագիտություն ունեցող մարդկանց, ծնողներին,
Հոկտեմբերի 1-ին, ժամը 18․00-ին, "Մայրի" բուժական մանկավարժության և սոցիալական թերապիայի կենտրոնում կմեկնարկի «Մանկավարժությունը որպես արվեստ» հերթական երկամյա դասընթացը։ Հանդիպումները տեղի կունենան շաբաթական մեկ կամ երկու անգամ ռիթմով և կտևեն 3 ժամ։
Առաջին տարվա ծրագրում միասին կուսումնասիրենք մանկավարժության մարդաբանաան հիմքերը, երեխաների զարգացման տարիքային օրինաչափությունները և առանձնահատկությունները, կծանոթանանք տարբեր առարկաների արդյունավետ դասավանդման վալդորֆյան մոտեցումների հետ։
Երկրորդ տարին կնվիրենք երեխայի զարգացման առանձնահատկություններին, զարգացման խնդիրներին, հատուկ մանկավարժության մեթոդաբանությանը, որի կարիքն ունեն մեզանում նաև առաջին հայացքից սովորական երեխաները։
Արվեստի պրակտիկ դասընթացների միջոցով դուք հնարավորություն կստանաք զարգացնելու Ձեր ստեղծագործական կարողությունները։
Ծրագիրը, դրա թեմաների հերթականությունը կարող է փոփոխվել՝ կախված մասնակիցների կազմից։
Հարցերի և գրանցման համար կարող եք զանգահարել 091/99 210737 հեռախոսահամարով կամ ուղարկել նամակ մեր ֆեյսբուքյան էջին https://www.facebook.com/ngomayri/:
Հասցե՝ Շենգավիթ, Եղբայրության 11, Գարեգին Նժդեհ մետրոյի հարևանությամբ։

23/07/2025

Если ваш план на год - сажайте рис. Если ваш план на десятилетие - сажайте деревья. Если ваш план на всю жизнь - учите детей.

~ Конфуций

Address

Եղբայրության 11
Yerevan

Opening Hours

Monday 09:00 - 16:00
Tuesday 09:00 - 16:00
Wednesday 09:00 - 16:00
Thursday 09:00 - 16:00
Friday 09:00 - 16:00

Telephone

+374 91 210737

Alerts

Be the first to know and let us send you an email when Mayri NGO բուժական մանկավարժության և սոցիալական թերապիայի կենտրոն posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Mayri NGO բուժական մանկավարժության և սոցիալական թերապիայի կենտրոն:

Share