Union of Advanced Technology Enterprises-UATE

Union of Advanced Technology Enterprises-UATE Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Union of Advanced Technology Enterprises-UATE, 28 Movses Khorenatsi Street, Yerevan.

Proudly representing 280 high-tech companies in Armenia! 🌍 We're elevating Armenia's presence on the global tech stage💡✨

The Union of Advanced Technology Enterprises (UATE) represents over 250+ high-tech companies in Armenia, including both local and international firms. 🤝

🌐 UATE is dedicated to driving industry growth through key initiatives: establishing comprehensive technology education across Armenia (Armath Engineering Makerspaces), facilitating global market access, and exchanging expertise through organized delegations. Additionally, UATE significantly influences the legal field through policy-making and government cooperation, fostering a competitive yet collaborative business environment.

🚀 UATE is renowned for hosting major events that highlight Armenia's technological achievements, including WCIT 2019 and 2024, as well as the annual DigiTec for nearly two decades. These events attract global audiences, showcase innovations, and enhance Armenia's reputation in the international tech ecosystem.

✨ Through these efforts, UATE continues to position Armenia as a center for innovation and technological excellence.

$25,000-ի OpenAI API կրեդիտներն արդեն Firebird Build-ի մրցանակային փաթեթի մաս են։ 🔥Լավագույն երեք թիմերը, դրամական մրցան...
17/09/2026

$25,000-ի OpenAI API կրեդիտներն արդեն Firebird Build-ի մրցանակային փաթեթի մաս են։ 🔥

Լավագույն երեք թիմերը, դրամական մրցանակներից բացի, OpenAI-ից կստանան նաև API կրեդիտներ։

Մինչ դիմելը՝ մի քանի կարևոր մանրամասներ․
• Նախագծերը ստեղծվելու են OpenAI Codex-ի միջոցով։
• Հաքաթոնի ընթացքում հաշվողական ռեսուրսներ չեն տրամադրվելու, այնպես որ նախապես պլանավորեք ձեր նախագիծն ու անհրաժեշտ ռեսուրսները։
• Կարող եք դիմել ինչպես թիմով, այնպես էլ անհատապես։
• Մասնակցո՞ւմ եք որպես անհատ։ Ընդունեք մարտահրավերն ինքնուրույն կամ ձեր AI գործակալների հետ։ 🤖

📅 Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ սեպտեմբերի 20։

Միացեք հղումով👇
hackathon.firebird.ai

🚀 UATE is heading to AI & Digital Bridge 2026 — and we're bringing Armenian tech with us.AI & Digital Bridge is one of E...
17/09/2026

🚀 UATE is heading to AI & Digital Bridge 2026 — and we're bringing Armenian tech with us.

AI & Digital Bridge is one of Eurasia's leading technology forums, and this October, UATE is forming an official delegation to attend — October 1–3, in Astana, Kazakhstan.

Central Asia is one of the fastest-growing tech markets in the region — a booming digital economy, ambitious government AI strategies, and investors actively looking for partners. And Armenia has plenty to bring to the table: a mature tech ecosystem, deep engineering talent, and proven companies ready to build real partnerships there. This is a direct line into that market.

Leading the delegation: UATE Executive Director Edita Ghazaryan, who will also take the stage as a speaker — alongside Rev Lebaredian, VP of Omniverse at NVIDIA.

UATE member companies joining the delegation get:
✅ Event tickets
✅ Complimentary exhibition space (limited availability)

This is your chance to put Armenian tech in front of Central Asia's investors, partners, and decision-makers.

📅 October 1–3, 2026
📍 IEC EXPO, Astana, Kazakhstan

🔗 Event details: https://digitalbridge.ai/
📝 Interest form: https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSe5kXC5n_V_t-NIPVz8kFLH8HQWypyVRKOEu-ijLbddpwIsVA/viewform?usp=send_form

Exhibition space is limited — secure yours before it's gone.

---------

🚀 Միացեք ԱՏՁՄ-ին՝ մասնակցելու Ղազախստանում կայանալիք AI & Digital Bridge 2026 համաժողովին և ցուցահանդեսին

AI & Digital Bridge-ը Եվրասիայի առաջատար տեխնոլոգիական համաժողովներից է, որը կայանալու է հոկտեմբերի 1–3-ին Աստանայում։ ԱՏՁՄ-ն ձևավորում է պաշտոնական պատվիրակություն՝ մասնակցելու միջոցառմանը և ներկայացնելու հայկական տեխնոլոգիական էկոհամակարգը հատուկ տաղավարում։

Կենտրոնական Ասիան տարածաշրջանում ամենաարագ աճող տեխնոլոգիական շուկաներից է՝ իր թվային տնտեսության վերելքով, պետությունների կողմից AI-ի ուղղությամբ ռազմավարություններով, և ներդրողներով, ովքեր ակտիվորեն փնտրում են գործընկերներ։ Հայաստանի համար սա հեռանկարային շուկա է և լավ հարթակ՝ ներկայացնելու իր հասուն տեխնոլոգիական էկոհամակարգը, խորը ինժեներական փորձառությունը և կայացած ընկերություններին՝ պատրաստ կառուցելու իրական գործընկերություններ։

Պատվիրակությունը կգլխավորի ԱՏՁՄ գործադիր տնօրեն Էդիտա Ղազարյանը, ով նաև հանդես կգա որպես բանախոս։ Բանախոսների թվում է նաև Nvidia-ի փոխնախագահ Ռև Լեբարեդյանը։

ԱՏՁՄ անդամ ընկերությունները կստանան.
✅ Մուտքի տոմսեր
✅ Անվճար ցուցահանդեսային տարածք (սահմանափակ քանակությամբ)

Սա հնարավորություն է հայկական տեխնոլոգիաները ներկայացնելու Կենտրոնական Ասիայի ներդրողներին, գործընկերներին և որոշում կայացնողներին։

📅 Հոկտեմբերի 1–3, 2026
📍 IEC EXPO, Աստանա, Ղազախստան

🔗 Իրադարձության մանրամասներ՝ https://digitalbridge.ai/
📝 Հայտի ձև՝ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSe5kXC5n_V_t-NIPVz8kFLH8HQWypyVRKOEu-ijLbddpwIsVA/viewform?usp=send_form

Ցուցահանդեսային տարածքը սահմանափակ է— ապահովեք ձերը, քանի դեռ հասանելի է։

Իսկ եթե սեփական ապագան կառուցելու համար մարզից հեռանալը պարտադիր չլինե՞ր։ 💡4 տարի առաջ ԱՏՁՄ-ն գործընկերների հետ մեկնարկե...
16/09/2026

Իսկ եթե սեփական ապագան կառուցելու համար մարզից հեռանալը պարտադիր չլինե՞ր։ 💡

4 տարի առաջ ԱՏՁՄ-ն գործընկերների հետ մեկնարկեց «ԻննոԻջևանը»՝ նպատակ ունենալով Տավուշում ստեղծել մի միջավայր, որտեղ կրթությունը, տեխնոլոգիաներն ու ձեռներեցությունը կապվում են իրական հնարավորությունների հետ։

Այսօր արդյունքներն արդեն տեսանելի են․
🔹 Իջևանի «Իրական դպրոցի» տասնյակ ուսանողներ սովորելուն զուգահեռ արդեն աշխատում են,
🔹 ստեղծվել է շուրջ 70 աշխատատեղ,
🔹 ավելի քան 50 համայնքային միջոցառումների մասնակցել է 3,000+ մարդ։

Հիմա ժամանակն է անցնելու հաջորդ փուլին՝ «ԻննոԻջևան 2.0»-ին։ 🚀

Այժմ մեկնարկում է դրամահավաք, որը հնարավորություն կտա վերանորոգել, տեխնիկապես հագեցնել և գործարկել նոր տարածքը՝ ընդլայնելով կրթական ու աշխատանքային հնարավորությունները Տավուշի երիտասարդների համար։

Սա ներդրում է ոչ միայն նոր տարածքի, այլև մի ապագայի մեջ, որտեղ երիտասարդները կարող են սովորել, աշխատել ու զարգանալ հենց իրենց համայնքում։ 💚

🔗 Աջակցի՛ր «ԻննոԻջևան 2.0»-ին՝ կատարելով նվիրատվություն հետևյալ հղումով՝ https://rearmenia.com/hy/fundraisers/innoijevan-20?tab=story

Յուրաքանչյուր ներդրում կարևոր է✨

The stakes are set: $80,000 in prizes at Firebird Hackathon.First place: $50,000Second place: $20,000Third place: $10,00...
12/09/2026

The stakes are set: $80,000 in prizes at Firebird Hackathon.

First place: $50,000
Second place: $20,000
Third place: $10,000

For standout teams, the opportunity may go beyond the prize. Selected teams may also be considered for the inaugural Firebird Labs Frontier Fellows cohort, creating a path to continue building beyond the hackathon.

Applications close September 20.

Apply → https://hackathon.firebird.ai/

ԱՏՁՄ խորհուրդը և ռազմավարական անդամները հանդիպել են նախարար Դավիթ Թադևոսյանի հետԱռաջատար տեխնոլոգիաների ձեռնարկություննե...
10/09/2026

ԱՏՁՄ խորհուրդը և ռազմավարական անդամները հանդիպել են նախարար Դավիթ Թադևոսյանի հետ

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) խորհուրդը և ռազմավարական անդամները «Նախաճաշ նախարարի հետ» ձևաչափի շրջանակում հանդիպել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն նախարար Դավիթ Թադևոսյանի և նախարարի տեղակալ Տաթև Ասլանյանի հետ։

Հանդիպման առանցքում եղել են Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության զարգացման հիմնական մարտահրավերները, ոլորտի համակարգային առաջնահերթություններն ու պետություն-մասնավոր հատված գործնական համագործակցությունը։

Քննարկման առանցքային ուղղությունները․

🔹 ԱԲ հաշվողական ռեսուրսների կիրառում․ Առկա ենթակառուցվածքները համատեղ ուժերով առավելագույն արդյունավետությամբ օգտագործելու տեսլականը և դրանք ի նպաստ տեխնոլոգիական ոլորտի ու երկրի զարգացմանը ծառայեցնելու գործնական քայլերը։
🔹 Ոլորտի զարգացման ծրագիր. Գործող օրենսդրական կարգավորումների գործնական բացերը և դրանց հաղթահարման քայլերը, երկարաժամկետ գործուն ազդեցություն ունեցող, ռազմավարական նպատակներից բխող աջակցության ծրագիր ձևավորելու տեսլականը
🔹 Կիսահաղորդիչների ոլորտը. Հայաստանում կիսահաղորդիչների ոլորտի հետագա զարգացման և միջազգային ճիշտ դիրքավորում ձևավորելու քայլերը
🔹 Որակյալ կադրերի պատրաստում և պահպանում․ ՏՏ ոլորտում մարդկային կապիտալի զարգացումը՝ շեշտադրելով ոչ միայն բարձրակարգ մասնագետների կրթումն ու պատրաստումը, այլև նրանց Հայաստանում պահելու և երկարաժամկետ ներգրավվածությունն ապահովելու մեխանիզմները։

Քննարկումների արդյունքում կարևորվեց պետություն-մասնավոր հատված գործակցությունը և ոլորտի զարգացման ուղղությամբ երկկողմ համակարգված քայլերի իրականացումը։ Ձեռք բերվեց հստակ պայմանավորվածություն՝ հանդիպումները դարձնել կանոնավոր աշխատանքային հարթակ, և բարձրացված առանցքային հարցերի շուրջ առաջիկայում ձևավորել աշխատանքային խմբեր՝ ոլորտի առաջարկներն արագ գույքագրելու և գործնական փուլ տեղափոխելու համար։

Ամրապնդում ենք միջազգային տեխնոլոգիական կապերը։ 🌍ԱՏՁՄ գործադիր տնօրեն Էդիտա Ղազարյանը և Digitec համաժողովի ղեկավար Ինգա ...
09/09/2026

Ամրապնդում ենք միջազգային տեխնոլոգիական կապերը։ 🌍

ԱՏՁՄ գործադիր տնօրեն Էդիտա Ղազարյանը և Digitec համաժողովի ղեկավար Ինգա Հարությունյանը հանդիպում են ունեցել Հայաստանում Քուվեյթի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Մուհամմադ Թարեք Ալի Ալ-Օրայֆանի հետ։ 🇦🇲🇰🇼

Հանդիպման ընթացքում քննարկվել են՝
- տեխնոլոգիաների և նորարարության ոլորտում առավել սերտ համագործակցության հնարավորությունները,
- Հայաստանում քուվեյթյան բիզնեսների համար առկա հնարավորությունները,
- -ի և այլ նախաձեռնությունների միջոցով երկու երկրների տեխնոլոգիական էկոհամակարգերի միջև կապերի ամրապնդումը։

Այս երկխոսությունը նոր հնարավորություններ է ստեղծում հետագա համագործակցության և երկու երկրների միջև կապերի ամրապնդման համար։

Firebird AI-ը՝ OpenAI-ի և NVIDIA-ի հետ համագործակցությամբ, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ), A...
08/09/2026

Firebird AI-ը՝ OpenAI-ի և NVIDIA-ի հետ համագործակցությամբ, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ), AI9-ի և YerevaNN-ի հետ համատեղ, Երևանում կազմակերպում է երկօրյա հաքաթոն։

Հաքաթոնը սեպտեմբերի 26–27-ին կհամախմբի Հայաստանի 80 առաջատար ինժեներների և R&D մասնագետների, որոնք, ձևավորելով շուրջ 20 թիմ, կաշխատեն կարևոր մարտահրավերներ լուծելու և երկարաժամկետ ազդեցություն ունեցող աշխատող նախատիպեր ստեղծելու ուղղությամբ։

Լուծումները կմշակվեն OpenAI Codex-ի կիրառմամբ։ Հաքաթոնի ողջ ընթացքում թիմերի կողքին կլինեն OpenAI-ի, NVIDIA-ի, Firebird-ի և Հայաստանի տեխնոլոգիական համայնքի առաջատար մենթորներն ու ժյուրիի անդամները։

Ձևաչափը պարզ է․ հավաքեք ուժեղ տեխնիկական թիմ, ընտրեք ձեզ համար կարևոր մի խնդիր և շաբաթ-կիրակին նվիրեք իրական, աշխատող լուծում ստեղծելուն։

Սեպտեմբերի 26–27 · AI9 · Երևան

Հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ սեպտեմբերի 20։

Դիմեք այստեղ → https://hackathon.firebird.ai/

Ինչպե՞ս ամփոփեցինք օգոստոսը ☀️✅ Հետաքրքիր զրույց ունեցանք Հայաստանի ազգային մրցունակության մասին՝ ԱՏՁՄ գործադիր տնօրեն Է...
03/09/2026

Ինչպե՞ս ամփոփեցինք օգոստոսը ☀️

✅ Հետաքրքիր զրույց ունեցանք Հայաստանի ազգային մրցունակության մասին՝ ԱՏՁՄ գործադիր տնօրեն Էդիտա Ղազարյանի և TUMO Center for Creative Technologies-ի զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանի մասնակցությամբ

✅ Հյուրընկալեցինք ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն նախարար Դավիթ Թադևոսյանին ու նախարարի տեղակալ Տաթև Ասլանյանին՝ համայնքի հետ առաջին անմիջական շփման համար

✅ Ծանոթացանք ու բարի գալուստ ասացինք մեր նոր անդամներին՝
🔹 Common Operational Picture Analytics (COPA)
🔹 Need More
🔹 QWALLITY
🔹 SatisfAI
🔹 Arevera

Եվ դե իհարկե նեթվորքինգը, առանց որի միթափն անիմաստ կլիներ 🥂

Շնորհակալություն, TUMO Labs 🤍

Ցտեսություն, ամառ 🍃

🔔 «Յու Այ Թի Ի Էքսպո» ՍՊԸ-ի պարտատոմսերը պաշտոնապես ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում (Armenia Stock Exchange)։Ց...
31/08/2026

🔔 «Յու Այ Թի Ի Էքսպո» ՍՊԸ-ի պարտատոմսերը պաշտոնապես ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում (Armenia Stock Exchange)։

Ցուցակման մեկնարկը նշանավորվեց Բորսայում ավանդական զանգի հնչեցման արարողությամբ՝ խորհրդանշելով ընկերության կապիտալի շուկա մուտքը։
📈 Ընդհանուր անվանական ծավալ՝ 763,750,000 ՀՀ դրամ
📈 10,000 պարտատոմս
📈 13% արժեկտրոնային եկամտաբերություն
📈 36 ամիս շրջանառության ժամկետ

Օգոստոսի 31-ից պարտատոմսերը հասանելի են բորսայական առևտրի համար՝ Հայաստանի ֆոնդային բորսայի Bbond ցուցակում։

📺 GreenTech Academy BootCamp-ը՝ Առաջին ալիքի «Լուրեր»-ի անդրադարձումՀանրայինը պատմում է, թե ինչպես անցավ մեր եռօրյա ինտե...
17/08/2026

📺 GreenTech Academy BootCamp-ը՝ Առաջին ալիքի «Լուրեր»-ի անդրադարձում

Հանրայինը պատմում է, թե ինչպես անցավ մեր եռօրյա ինտենսիվ ծրագիրը, որտեղ Հայաստանի բոլոր մարզերից ժամանած մասնակիցները խորանում էին կանաչ տեխնոլոգիաների, էներգետիկ լուծումների ու ստարտափների հիմնադրման մեջ։

Դիտեք ռեպորտաժը՝ կրթական ճամբարի մթնոլորտի, մասնակիցների ու ծրագրի հետագա փուլերի մասին 👇

🎥 https://youtu.be/_y9LNk2k6KM

GreenTech Academy ծրագիրն իրականացվում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) կողմից՝ Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) կողմից համաֆինանսավորվող և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող «Կայուն էներգիա հանուն Հայաստանում կլիմայակայուն համայնքային զարգացման» (SE4Resilience) ծրագրի շրջանակում։

Հետևեք մեզ նաև այլ հարթակներում՝Website: https://www.1lurer.am/Fa...

Address

28 Movses Khorenatsi Street
Yerevan
0018

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+37411548881

Alerts

Be the first to know and let us send you an email when Union of Advanced Technology Enterprises-UATE posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Union of Advanced Technology Enterprises-UATE:

Shortcuts

Share