UNHCR Armenia

UNHCR Armenia Representation of the United Nations High Commissioner for Refugees in Armenia

Enjoy these colourful photos from last year’s Harvest Festival: Rural Life and Traditions.☀️Tomorrow, our good partner U...
18/09/2026

Enjoy these colourful photos from last year’s Harvest Festival: Rural Life and Traditions.☀️
Tomorrow, our good partner Ukrainian Forum NGO•Dopomoga.am 🌻 will warmly welcome Festival guests once again, inviting everyone to discover and celebrate their creativity, traditions, and love for Ukrainian culture.

We'll have the opportunity to admire those beautiful traditional costumes, including vyshyvanky and vinoks, explore traditional crafts and souvenirs.
💙💛
The culinary table will offer us delicious 🥟 dranyky, home-made bread🍞, and irresistible traditional pastries.

Through these crafts, flavours, and traditions, the Ukrainian Forum will generously share a little piece of their home, heritage, and heartfelt hospitality with everyone who visits.

Green Lane NGO European Union in Armenia UNHCR, the UN Refugee Agency Ambassade de France en Arménie UN Armenia - ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ Eurasia Partnership Foundation-Armenia

Այս շաբաթ օրը, Ձորաղբյուրում կայանալիք Harvest Festival: Rural Life and Traditions - ☀️Բերքի փառատոնին, որտեղ իրենց արհե...
18/09/2026

Այս շաբաթ օրը, Ձորաղբյուրում կայանալիք Harvest Festival: Rural Life and Traditions - ☀️Բերքի փառատոնին, որտեղ իրենց արհեստն ու արվեստը, եւ արտադրանքն են ներկայացնելու տեղացի եւ տեղահանված ձեռներեցները, մասնակիցների խմբում լինելու է նաեւ Ղարաբաղից տեղահանված Արամ Ավանեսյանը՝ մասնագիտությամբ՝ բժիշկ:

Բժշկության հետ մեկտեղ Արամը միշտ առանձնահատուկ կապ է ունեցել բնության, բույսերի և մեղվաբուծության հետ։ 🐝
«Մեր ընտանիքը միշտ սիրել է զբաղվել է մեղվաբուծությամբ՝ պահպանելով բնության պարգևները գնահատելու և սիրով օգտագործելու ընտանեկան ավանդույթը», - պատմում է Արամը։

Այսօր Հայաստանում նա շարունակում եմ այդ ճանապարհը՝ հիմնելով սեփական մեղվանոց և ստեղծելով բնական բուսական թեյեր ու անարատ մեղր՝ արտադրանքը ներկայացնըել»վ 🍵«Թեյենի»՝ բուսական թեյերի, և «Անարատ մեղր» 🍯ապրանքանիշերի ներքո։

Արամի յուրաքանչյուր արտադրանքի մեջ կա սեր բնության հանդեպ, ընտանեկան ավանդույթ, նոր կյանքի սկիզբ, բերկրանք եւ խաղաղություն։🕊️

🇺🇳ՄԱԿ ՓԳՀ-ն եւ իր գործընկերներ Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա / AASW-ն, Mission Armenia-ն եւ Eurasia Partnership Foundation-Armenia-ն ուրախ են տեղահանված անձանց աջակցելու եւ օգնելու ստեղծել, շարունակել եւ զարգացնել իրենց փոքրիկ բիզնեսները, մասնակցել ցուցահանդես-վաճառքներին եւ այս հրաշալի 🌼🍇🌱Բերքի փառատոնին:

☀️Հաջողություն նրանց բոլորին։

ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն ՀՀ էկոնոմիկայի նախարարություն Green Lane NGO UNHCR, the UN Refugee Agency European Union in Armenia

🍃🍂Աշունը Հայաստանում գույների, գեղեցկության և 🌳Մայր Բնությանը երախտագիտություն հայտնելու տոն է։ Հավաքում են դեղձն ու 🍇խա...
15/09/2026

🍃🍂Աշունը Հայաստանում գույների, գեղեցկության և 🌳Մայր Բնությանը երախտագիտություն հայտնելու տոն է։ Հավաքում են դեղձն ու 🍇խաղողը, մեղրը, թխում լավաշը, իսկ համայնքները համախմբվում են՝ տոնելու բնության պարգևները։ Այս ոգին իրապես հրաշալի է Բերքի փառատոնին, որտեղ տեղական և տեղահանված համայնքները կիսվում են իրենց ավանդական ուտեստներով, արհեստներով ու մշակութային ժառանգությամբ։

«Բերքի փառատոն 2026. 🍑Գյուղական կյանք և ավանդույթներ» փառատոնի մասնակիցների թվում են 🌺Սոփիեն և իր ամուսինը՝ Մոհամադը, իրենց որդիների և դստեր հետ՝ Հայսստանում ապրող ու արարող՝ Սիրիայից տեղահանված, աշխատասեր ու տոկուն մի ընտանիք։ Նոր կյանք կառուցելով Արմավիրի մարզի Ծաղկունք գյուղում՝ նրանք ավանդական 🥙զաաթար հաց են թխում և ՝ «Արմավիր Միլք»՝ մոցարելա պանրի տեսականի արտադրում. ինքնատիպ, շատ համեղ մատչելի։

«Հայաստանը ուրախություն և անվտանգություն է մեզ պարգեւում։ Մենք էլ մեր աշխատանքով ու նվիրումով ուզում ենք մեր նպաստը բերել այս հրաշալի երկրին։ Հայրս միշտ շեշտում էր քրտնաջան աշխատանքի արժեքը՝ ասելով․ «Դա արժանապատիվ կյանքի ուղին է, որը քեզ հարգանք է բերում, ուր էլ որ գնաս աշխարհում:»,- ասում է Մոհամադը՝ հպարտ իր ընտանիքի ձեռքբերումներով և երախտապարտ հյուրընկալող համայնքին ու աջակիցներին։
🍑🌻🍀🌞🌺🌼🌿
Եկե՛ք «Բերքի փառատոն»՝ հանդիպելու Մոհամադիի ընտանիքին և մյուս տեղահանված ձեռներեցներին, լսելու նրանց պատմությունները և զգալու այն հարուստ ավանդույթները եւ ստեղծագործական շունչը, որ այս տոնակատարությունը դարձնում են այդքան յուրահատուկ։

Harvest Festival: Rural Life and Traditions Green Lane NGO Mission Armenia Armenian Red Cross Society European Union in Armenia UN Armenia - ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ Embassy of Sweden in Yerevan Ambassade de France en ArménieGerman Embassy Yerevan ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

🍁Autumn in Armenia is a season of colours, beauty and gratitude to 🌳Mother Nature. Peaches are gathered, honey is harves...
15/09/2026

🍁Autumn in Armenia is a season of colours, beauty and gratitude to 🌳Mother Nature. Peaches are gathered, honey is harvested, lavash is baked, and communities come together to celebrate the gifts of nature. That spirit comes alive at the Harvest Festival where local and refugee communities share their traditional food, crafts, talents, and cultural heritage.

Among the participants of 2026 Harvest Festival: Rural Life and Traditions are 🌺Sophie and her husband Mohamad, together with their sons and resilient daughter - a refugee family from Syria. Having built a new life in Tsakhkunk village in Armavir Province, they transformed their passion for traditional 🥙za'atar bread and mozzarella cheese into a thriving family business “Armavir Milk” known for its quality products, distinctive flavors, and affordable prices.

"Living in Armenia fills us with joy and a sense of security, and we're eager to stay and contribute to this wonderful country. My father always stressed the value of hard work, saying, 'It's the path to a dignified life that earns you respect no matter where you go in the world." said Mohamad, proud of his family’s achievements and grateful to the host community and supporters who made their new beginning possible.
🍑🌻🍀🌞🌺🌼🌿
Come to the Harvest Festival to meet Mohamad and other refugee entrepreneurs, discover their stories, and experience the rich traditions, creativity, and hospitality that make this celebration so special.

Green Lane NGO Mission Armenia UNHCR, the UN Refugee Agency UN Armenia - ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ Ambassade de France en Arménie European Union in Armenia Embassy of Sweden in Yerevan Embassy of Switzerland in Armenia German Embassy Yerevan ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Ուրախ ենք հայտնել, որ այս տարի ևս ՄԱԿ ՓԳՀ-ն (UNHCR Armenia), իր գործընկերներ՝ Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա...
14/09/2026

Ուրախ ենք հայտնել, որ այս տարի ևս ՄԱԿ ՓԳՀ-ն (UNHCR Armenia), իր գործընկերներ՝ Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի, «Առաքելություն Հայաստան» ՀԿ-ի և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հետ միասին, ☘️🍑🍃«Բերքի փառատոն. Գյուղական կյանք և ավանդույթներ» միջոցառմանը կմիավորի տեղահանված 🍯ֆերմերների, 🥯 հացթուխների, 🌼ծաղկագործների և 🧶ձեռագործ վարպետների մի խումբ։ Փառատոնը կանցկացվի սեպտեմբերի 19-ին՝ շաբաթ օրը, ժամը 11:00-ից մինչև 23:00-ն, Ձորաղբյուրում։🏡

Վստահ ենք, որ փառատոնի այցելուները կվայելեն այդ հրաշալի միջավայրը, 🧡գեղեցիկ գույներն ու հաճելի բույրերը եւ ջերմ 🍂աշնանային մթնոլորտը, ինչպես նաև հնարավորություն կունենան գնումներ կատարել և աջակցել տեղահանված ձեռներեցներին, ովքեր ապրում, աշխատում և ստեղծագործում են հյուրընկալ երկիր Հայաստանում։🇦🇲

Ահա մասնակիցներից մեկի՝ Լիրա Արզանգուլյանի պատմությունը։ Նա 🍵թեյագործ և 🐝մեղվապահ է, ով տեղահանվել է Ղարաբաղից։ Ոգեշնչվելով բնությունից և հայկական լեռնաշխարհի հարուստ բուսաշխարհից՝ Լիրան սկսեց բուսական թեյեր պատրաստել։ Հետաքրքրությունն ու փորձը վերածվեց փոքր նախաձեռնության, որն աստիճանաբար դարձավ նրա սիրելի մասնագիտությունն ու իրական ստեղծագործությունը։ Բիզնեսը զրոյից սկսելը հեշտ չէր, սակայն Լիրան հաղթահարեց դժվարությունները և, թույլ չտալով, որ դրանք կոտրեն իր կամքը, վերածեց դրանք ուժի և ոգեշնչման աղբյուրի։👏

Թեյերի արտադրությանը զուգահեռ Լիրան սկսեց զբաղվել նաև մեղվապահությամբ։ Այսօր նա արտադրում է բնական թեյեր և մեղր՝ իր աշխատանքի և իր նոր համայնքի ջերմության շնորհիվ կառուցելով նոր կյանք և հուսալի ապագա։☀️

Թեյի յուրաքանչյուր 🌱խոտաբույսի ու 🍯մեղրի յուրաքանչյուր կաթիլի հետևում տոկունությունը, բարությունն ու սերն է։ Թերևս հենց այդ պատճառով էլ նրա ապրանքանիշը կոչվում է ♥️Ser Tea (Սիրո թեյ)՝ առաջարկելով հայկական լեռների մաքուր ու բնական արտադրանք, որի մեջ ներդրված են հավատը, հույսն ու սերը։🙏

Հաջողություն ենք մաղթում Ձեզ, սիրելի Լիրա։ 🌿🍵🍯

UN Armenia - ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ UNHCR, the UN Refugee Agency European Union in Armenia Ambassade de France en Arménie Embassy of Switzerland in Armenia Embassy of Sweden in Yerevan ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն Mission Armenia Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա / AASW Eurasia Partnership Foundation-Armenia Միասնական սոցիալական ծառայություն Harvest Festival: Rural Life and Traditions Green Lane NGO Ser Tea

We are happy to announce that this year as well, UNHCR, together with its partners Հայաստանի սոցիալական աշխատողների ասոց...
14/09/2026

We are happy to announce that this year as well, UNHCR, together with its partners Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա / AASW, Mission Armenia and Eurasia Partnership Foundation-Armenia, will bring together a group of displaced 🖼️ artisans, 🍯farmers, 🥧bakers, 🌺florists, and craft makers to participate in the Harvest Festival: Rural Life and Traditions🍃🍑 this Saturday, 19 September, from 11:00 am to 11:00 pm, in Dzoraghbyur.

We are confident that festival guests will enjoy the beautiful colours, 🌸 delightful aromas, and warm 🍂 autumn atmosphere of this wonderful event, while also having the opportunity to make purchases and support displaced entrepreneurs who are living, working and creating in their host country, 🇦🇲Armenia.

Here is the story of one of the participants, Ms. Lira Arzangulyan, a 🍵 tea-maker and 🐝beekeeper displaced from Karabakh.

Inspired by nature and the rich flora of the Armenian ⛰️Highlands, Lira began crafting natural herbal teas. This passion gave birth to a small initiative that gradually grew into both her beloved profession and a creative outlet.

Starting a new business from scratch was not easy, but she overcame the challenges and, rather than letting them break her spirit, turned them into a source of strength and inspiration.👏

Alongside her tea-making venture, Lira also embraced beekeeping. Today, she produces both natural teas and honey, using her work and love towards host community to rebuild a new life and a new future.☀️ Behind every box of tea and every jar of honey lies resilience, kindness and love. Perhaps that is precisely why her brand is called Ser ♥️Tea (Love Tea) offering pure Armenian mountain products infused with faith, hope, and love.

🎉We wish you all the success you deserve, Lira.

UNHCR, the UN Refugee Agency UN Armenia - ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ Green Lane NGO European Union in Armenia Ambassade de France en Arménie Embassy of Switzerland in Armenia Embassy of Sweden in Yerevan Միասնական սոցիալական ծառայություն ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Read this article about the capacity-building and empowerment project for refugee-led organisations in Armenia, which ha...
14/09/2026

Read this article about the capacity-building and empowerment project for refugee-led organisations in Armenia, which has enabled them to launch new initiatives that benefit both refugee and host communities.

UNHCR thanks the 🇦🇲Government of Armenia and host communities, and partner organisations, including Eurasia Partnership Foundation-Armenia (EPF) for their valued partnership, and the donors for their generous contributions, which enable us to support refugee-led organisations, displaced populations, and host communities.

*****
Կարդացե՛ք այս նյութը՝ 🇦🇲Հայաստանում տեղահանված անձանց կողմից ղեկավարվող կազմակերպությունների կարողությունների զարգացման և հզորացման ծրագրի մասին, որի շնորհիվ կյանքի են կոչվում նոր նախաձեռնություններ՝ ի նպաստ տեղահանված ընտանիքներին և ընդունող համայնքներին։

ՄԱԿ ՓԳՀ-ն շնորհակալություն է հայտնում ՀՀ կառավարությանը և ընդունող համայնքներին, գործընկեր կազմակերպություններին, ինչպես նաև «Եվրասիա համագործակցություն հիմնադրամին» (EPF)` արդյունավետ համագործակցության համար, ինչպես նաև նվիրատու կառույցներին՝ անգնահատելի աջակցության համար, որի շնորհիվ համատեղ ուժերով կարողանում ենք օգտակար լինել տեղահանված անձանց կողմից ղեկավարվող կազմակերպություններին, տեղահանված ընտանիքներին և ընդունող համայնքներին։
🇦🇲🇺🇳🇪🇺🇫🇷🇩🇪🇸🇪🇨🇭🇨🇮🇩🇰🇦🇺
UNHCR, the UN Refugee Agency ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն Միասնական սոցիալական ծառայություն Ambassade de France en Arménie Australia for UNHCR European Union in Armenia European Commission Embassy of Switzerland in Armenia Embassy of Sweden in Yerevan Norwegian Embassy in Tbilisi

Աջակցելով Հայաստանի կառավարության ջանքերին, 🇺🇳ՄԱԿ-ի Փախստականների գործակալությունը (ՄԱԿ ՓԳՀ-UNHCR)` 🇦🇲ՀՀ փաստաբանների պա...
08/09/2026

Աջակցելով Հայաստանի կառավարության ջանքերին, 🇺🇳ՄԱԿ-ի Փախստականների գործակալությունը (ՄԱԿ ՓԳՀ-UNHCR)` 🇦🇲ՀՀ փաստաբանների պալատի հետ համագործակցությամբ շարունակում է անվճար ⚖️իրավաբանական օգնություն տրամադրել տեղահանված անձանց։

Հայաստանի տարբեր մարզերում և համայնքներում իրականացվող խորհրդատվական հանդիպումները ընթանում են վստահության և համագործակցության ջերմ մթնոլորտում։ Այս գործնական և օգտակար հարթակը Ղարաբաղից տեղահանված անձանց հնարավորություն է տալիս ներկայացնել և քննարկել թե՛ անհատական, թե՛ ընդհանուր խնդիրներ․ փաստաթղթերի ձեռքբերման և վերականգնման, աշխատանքային ստաժի և կենսաթոշակի, սոցիալական աջակցության ծրագրերի, ՀՀ քաղաքացիություն ստանալու և այլ հարցերի վերաբերյալ։ Հայտնաբերված խնդիրների լուծման հարցում տեղահանված անձանց ցուցաբերվում է անհատական աջակցություն։

Հարցուպատասխանի և քննարկումների միջոցով Փաստաբանների պալատի իրավաբանները տեղահանված անձանց հաղորդում են վստահելի տեղեկատվություն և տրամադրում խորհրդատվություն, որոնք էական նշանակություն են ունենում նրանց հետագա իրավական քայլերի և տեղեկացված որոշումներ կայացնելու համար։

Վերջերս ՀՀ Փաստաբանների պալատի իրավաբան Մարիամ Բաղրամյանը Վայոց ձորի մարզի Վայք համայնքում հանդիպում կազմակերպեց մի խումբ տեղահանված անձանց հետ՝ նրանց շրջանում կանայք և տղամարդիկ, տարեցներ և երիտասարդներ, տրամադրելով հստակ և վստահելի խորհրդատվություն նրանց հուզող իրավաբանական խնդիրների շուրջ։

«Այսպիսի հանդիպումները տեղահանված ընտանիքների համար անչափ կարևոր և օգտակար են։ Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ Փաստաբանների պալատին, ՄԱԿ ՓԳՀ-ին և նվիրատու կազմակերպություններին՝ տեղահանված անձանց իրավական խնդիրներին արձագանքելու, նրանց ճիշտ ուղղորդելու և լուծումներ գտնելու գործում ցուցաբերած անգնահատելի աջակցության համար», - ջերմորեն նշեց խորհրդատվական հանդիպման մասնակից տիկին Ռաբեկան։

ՄԱԿ ՓԳՀ-ն խորապես շնորհակալ է 🇪🇺Եվրոպական միության մարդասիրական կազմակերպության / EU Civil Protection & Humanitarian Aid - EU-ECHO նրանց անգնահատելի օժանդակության համար, որի շնորհիվ ՄԱԿ-ի Փախստականների գործակալությունը, ՀՀ Փաստաբանների պալատի հետ համագործակցությամբ, շարունակում է ամրապնդել և առավել հասանելի դարձնել պետության կողմից երաշխավորված անվճար իրավաբանական օգնության ծառայությունները։

🇦🇲🇪🇺🇺🇳

UNHCR, the UN Refugee Agency European Union in Armenia European Commission ՀՀ արդարադատության նախարարություն/Ministry of Justice of Armenia ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Այսօր 🏡Դիլիջանում այս հիասքանչ 🌺 «Արվեստների և արհեստների» փառատոնը համախմբել էր տեղացի և տեղահանված տաղանդաշատ վարպետնե...
05/09/2026

Այսօր 🏡Դիլիջանում այս հիասքանչ 🌺 «Արվեստների և արհեստների» փառատոնը համախմբել էր տեղացի և տեղահանված տաղանդաշատ վարպետների, ովքեր մասնակցում էին ցուցահանդես-վաճառքին, որն ուղեկցվում էր երաժշտությամբ, պարով և Հայաստանում 🍃աշնան 🍂գալուստը տոնող ուրախ ու ջերմ մթնոլորտով։

Փառատոնին մասնակցեց նաև «Սիրիահայերի միության» Կանանց կոմիտեն՝ ներկայացնելով Սիրիայից և Ղարաբաղից 🧶արվեստագործների, արծաթագործների💍 և մեղվաբույծների🍯 խումբը։ Փառատոնը հյուրընկալեց հարյուրավոր այցելուների, ովքեր եկել էին հիանալու Հայաստանում հմուտ վարպետների ստեղծած ավանդական արվեստի և արհեստների վառ գույներով, ստեղծագործականությամբ ու գեղեցկությամբ։

«Սիրիահայերի միության» մասնակցությանը փառատոնին🎉 աջակցել է ՄԱԿ ՓԳՀ-ն (UNHCR)՝ «Եվրասիա» համագործակցության հիմնադրամի (EPF) հետ գործընկերությամբ՝ ՄԱԿ ՓԳՀ-ի «Փախստականների կողմից ղեկավարվող կազմակերպությունների հզորացում և համայնքների կայուն առաջնորդության ձևավորում» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է EPF-ի կողմից։
☀️🍂🍃🏡
Today’s spectacular 🌺“Arts & Crafts” Festival brought together talented local and refugee artisans in 🏡Dilijan for an exhibition-sale, accompanied by music, dance, and a joyful celebration of the arrival of 🍃autumn🍂 in Armenia.

At the heart of the festival was Women's Committee of Syrian Armenian Union NGO, Սիրիահայերի Միություն and their group of talented refugee handicraft🧶 masters, silversmiths💍 and beekeepers🍯 from Syria and Karabakh. The festival welcomed hundreds of guests who came to admire the vibrant colours, creativity, and beauty of traditional arts and crafts created by skilled masters in Armenia.

The participation of the Syrian-Armenian Union and refugee artisans and producers in the festival🎉 was supported by UNHCR, in partnership with Eurasia Partnership Foundation-Armenia (EPF), within the framework of UNHCR's “Strengthening Refugee-Led Organizations and Building Sustainable Community Leadership” project implemented by EPF.

Dilijan Municipality ՀՀ Զբոսաշրջության կոմիտե/Tourism Committee of RA ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն / Ministry of Territorial Administration and Infrastructure of Armenia ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ՀՀ էկոնոմիկայի նախարարություն European Union in Armenia Mission Armenia GIZ Armenia EU Civil Protection & Humanitarian Aid Ambassade de France en Arménie UNHCR, the UN Refugee Agency

Address

14, Petros Adamyan Street
Yerevan
0010

Opening Hours

Monday 09:00 - 17:30
Tuesday 09:00 - 17:30
Wednesday 09:00 - 17:30
Thursday 09:00 - 17:30
Friday 09:00 - 17:30

Alerts

Be the first to know and let us send you an email when UNHCR Armenia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to UNHCR Armenia:

Shortcuts

Share