Artissimo NGO

Artissimo NGO Միացեք մեզ՝ լուսավորելու սիրո և հոգատարության կարիք ունեցող առանձնահատուկ երեխաների մանկությունը:

29/09/2026

🧸 Յուրաքանչյուր փոքրիկի համար թերապիան պետք է լինի հնարավորինս հարմարավետ, ապահով և արդյունավետ։ 🤍

🤝 Bridge To Armenia բարեգործական հիմնադրամի հետ համագործակցության շնորհիվ մեր կենտրոնը զինված է անհրաժեշտ մասնագիտական գույքով և սարքավորումներով՝ երեխաների թերապիաներն ու զարգացման ընթացքի դիտարկումները լավագույնս կազմակերպելու համար։ 🧩

🌱 Համապատասխան միջավայրը հնարավորություն է տալիս մասնագետներին ավելի արդյունավետ իրականացնել աշխատանքը՝ հաշվի առնելով յուրաքանչյուր երեխայի անհատական կարիքներն ու առանձնահատկությունները։

💙 Շնորհակալ ենք Bridge To Armenia հիմնադրամին համագործակցության, վստահության և մեր երեխաների համար ավելի լավ պայմաններ ստեղծելու գործում մեր կողքին լինելու համար։ 🙏

❗️Երեխան մեկ տարեկան է, բայց դեռ չի կանգնում, չի քայլում։Արդյոք պե՞տք է անհանգստանալ...
25/09/2026

❗️Երեխան մեկ տարեկան է, բայց դեռ չի կանգնում, չի քայլում։

Արդյոք պե՞տք է անհանգստանալ...

25/09/2026

🌱 «Ոսկեփորիկ» զարգացման կենտրոնում յուրաքանչյուր երեխա անցնում է իր յուրահատուկ ճանապարհը։ Եվ երբեմն այդ ճանապարհի ամենափոքր քայլերն են հենց դառնում ամենամեծ ձեռքբերումների սկիզբը։

👣 Քայլ առ քայլ՝ դեպի նոր հմտություններ, ինքնավստահություն ու մեծ առաջընթաց։

🇦🇲 Այսօր նշում ենք Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակը։Թող մեր հայրենիքի երկինքը միշտ խաղաղ լինի, իսկ մեր ժող...
21/09/2026

🇦🇲 Այսօր նշում ենք Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակը։

Թող մեր հայրենիքի երկինքը միշտ խաղաղ լինի, իսկ մեր ժողովրդի ճանապարհը՝ լուսավոր ու բարեկեցիկ։

19/09/2026

Ձիաբուժության ևս մեկ թերապիա Ոսկեփորիկի սաների համար ❤️

Ձիու հետ շփումն ու վարժությունները օգնում են զարգացնել հավասարակշռությունը, կոորդինացիան, ուշադրությունը, հաղորդակցությունը և ինքնավստահությունը։💫

Յուրաքանչյուր երեխայի դեպքում արդյունքը անհատական է, իսկ յուրաքանչյուր փոքր առաջընթաց՝ կարևոր քայլ։✨️

08/09/2026

🎂 Կան տարեդարձներ, որոնք պարզապես տարիների հաշվարկ չեն։ Դրանք անցած ճանապարհի, ապրած պատմությունների և նոր երազանքների մասին են։

🎉 «Արտիսիմո» ՀԿ֊ի Մարտունու «Ոսկեփորիկ» զարգացման կենտրոն/Voskeporik Development Center-ը դարձավ 9 տարեկան։

💛 Ինը տարի՝ երեխաների կողքին։ Ինը տարի՝ փոքրիկ ձեռքբերումներից մինչև մեծ հաղթանակներ։

🌱 Այս տարիների ընթացքում «Ոսկեփորիկը» դարձել է մի վայր, որտեղ երեխաներին ոչ միայն թերապիաներ են տրամադրվում, այլև այստեղ նրանց տեսնում են, լսում, ընդունում ու հավատում նրանց հնարավորություններին։

✨ Եվ հենց այս կարևոր օրը մեզ համար նշանավորվեց ևս մեկ՝ չափազանց սպասված իրադարձությամբ։

🏗️ Մեկնարկեց «Ոսկեփորիկի» նոր կենտրոնի շինարարությունը։

🏡 Նոր կենտրոնը մեզ համար պարզապես նոր տարածք չէ։ Այն երազանքի շարունակությունն է, որը տարիներ առաջ սկսվեց մի քանի երեխաների համար դուռ բացելով։

🚪 Այսօր մենք այդ դուռը բացում ենք ավելի լայն։

🤝 Նոր կենտրոնը հնարավորություն կտա ավելի շատ երեխաների ստանալ անհրաժեշտ մասնագիտական աջակցություն ու խնամք, մասնակցել ինտեգրման ծրագրերին, զարգացնել իրենց կարողությունները և, ամենակարևորը՝ ունենալ ավելի ինքնուրույն, լիարժեք ու որակյալ կյանքի հնարավորություն։

🧱 Այստեղ դեռ պատեր են կառուցվելու։ Բայց մենք գիտենք՝ այդ պատերի ներսում արդեն իսկ ձևավորվում է մի մեծ ու կարևոր ապագա։

😊 Այստեղ լինելու են երեխաների ծիծաղը, նրանց փոքրիկ հաղթանակները, ծնողների հուզված աչքերը, մասնագետների նվիրումն ու այն ամենակարևոր զգացողությունը, որի համար մենք անում ենք այս ամենը՝ երեխայի կյանքում փոփոխություն տեսնելու ուրախությունը։

🌟 9 տարի առաջ «Ոսկեփորիկը» սկսեց իր ճանապարհը։ Այսօր մենք ոչ միայն նշում ենք անցած տարիները, այլև կառուցում ենք այն ապագան, որտեղ յուրաքանչյուր երեխա կունենա զարգանալու, սովորելու, շփվելու և իր ներուժը բացահայտելու հնարավորություն։

✨ Միացեք մեզ՝ լուսավորելու անսահման սիրո և հոգատարության կարիք ունեցող երեխաների մանկությունը։

🎉 Այսօր «Ոսկեփորիկ» զարգացման կենտրոնը նշում է իր 9-ամյակը։💛 Ինը տարի՝ սիրով, նվիրումով ու հավատով։Ինը տարի՝ փոքրիկ ձեռք...
05/09/2026

🎉 Այսօր «Ոսկեփորիկ» զարգացման կենտրոնը նշում է իր 9-ամյակը։

💛 Ինը տարի՝ սիրով, նվիրումով ու հավատով։
Ինը տարի՝ փոքրիկ ձեռքերը բռնած, առաջին քայլերին հավատալով, յուրաքանչյուր փոքրիկ հաջողությամբ ուրախանալով և ամեն օր ևս մեկ անգամ համոզվելով, որ սերը կարող է փոխել կյանքեր։

🌟 Այս տարիների ընթացքում «Ոսկեփորիկը» պարզապես զարգացման կենտրոն չի եղել։ Այն դարձել է մի ջերմ ու ապահով անկյուն, որտեղ յուրաքանչյուր երեխա կարող է զգալ իրեն ընդունված ու սիրված և հավատալ սեփական հնարավորություններին։

🫶 Այս 9 տարիների ճանապարհը լի է հարյուրավոր փոքրիկ ժպիտներով, առաջին բառերով, առաջին ինքնուրույն քայլերով, նոր ձեռքբերումներով ու այն թանկագին պահերով, որոնք մեզ ամեն օր հիշեցնում են՝ յուրաքանչյուր փոքրիկ հաղթանակ մեծ ուրախություն է։

💙 Այս ճանապարհը հնարավոր չէր անցնել առանց մեր երեխաների ու նրանց ծնողների, մեր նվիրված մասնագետների, ընկերների, կամավորների, հովանավորների և բոլոր նրանց, ովքեր հավատացել են «Ոսկեփորիկին» և եղել են մեր կողքին։

🤍 9 տարի անց մենք շարունակում ենք նույն հավատով ու նվիրումով՝ ստեղծել մի միջավայր, որտեղ յուրաքանչյուր երեխա կզգա, որ ինքը կարևոր է, ընդունված է, սիրված է և իր հնարավորությունները սահման չունեն։

🎂 Սիրելի՛ «Ոսկեփորիկ», շնորհավոր ծնունդդ։

🌈 Միացեք մեզ լուսավորելու անսահման սիրո և հոգատարության կարիք ունեցող երեխաների մանկությունը։

Address

Yerevan

Alerts

Be the first to know and let us send you an email when Artissimo NGO posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Artissimo NGO:

Shortcuts

Share