ISSD - Innovative Solutions for Sustainable Development of Communities

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • ISSD - Innovative Solutions for Sustainable Development of Communities

ISSD - Innovative Solutions for Sustainable Development of Communities The mission of ISSD is to ensure sustainable development in Armenia through implementation of innovat

03/08/2026

Այս անգամ Մանեին միացել է մեր փոքրիկ Ադելը՝ միասին բացահայտելու ժեստերի լեզվի հետաքրքիր աշխարհը։ 💙

Մանեն Ադելին սովորեցնում է, թե ինչպես ժեստերի լեզվով ասել ☀️ «արև», 🌧️ «անձրև», ❄️ «ձյուն» և 🧊 «կարկուտ»։

Միացե՛ք մեզ, սովորե՛ք նոր ժեստեր և պահպանե՛ք բնությունը։ 💚

Ուրախ ենք ողջունել EFES Insurance-ին որպես  !-ի նոր գործընկեր։Համագործակցելով՝ մենք ևս մեկ քայլ ենք անում դեպի ավելի պատ...
02/08/2026

Ուրախ ենք ողջունել EFES Insurance-ին որպես !-ի նոր գործընկեր։

Համագործակցելով՝ մենք ևս մեկ քայլ ենք անում դեպի ավելի պատասխանատու թափոնների կառավարում և ավելի մաքուր ու կայուն միջավայր։

Շնորհակալություն վստահության և շրջակա միջավայրի պահպանության գործում ներդրման համար։ ♻️💚

ISSD-ի նախագահ Մխիթար Ավետիսյանը հրավիրված էր որպես բանախոս Sevan Startup Summit-ին, որտեղ իր ելույթում անդրադարձավ շրջա...
29/07/2026

ISSD-ի նախագահ Մխիթար Ավետիսյանը հրավիրված էր որպես բանախոս Sevan Startup Summit-ին, որտեղ իր ելույթում անդրադարձավ շրջակա միջավայրի պահպանության կարևորությանը։ Նա ընդգծեց, որ բնապահպանական հարցերը պետք է դառնան յուրաքանչյուրիս առաջնահերթությունը, քանի որ միայն պատասխանատու և գիտակցված վերաբերմունքով կարող ենք ապահովել կայուն և առողջ ապագա։

հյուրընկալող երկիր լինելու հանգամանքը մեծացրել է բնապահպանական նախաձեռնությունների և կազմակերպությունների թիվը, ինչը դրական զարգացում է։ Միևնույն ժամանակ, կարևոր է համագործակցել այն կազմակերպությունների հետ, որոնք ունեն իրական փորձ, մասնագիտական գիտելիքներ և կարողություններ շրջակա միջավայրի խնդիրներին արդյունավետ լուծումներ տալու համար։ Ուրախ ենք, որ հնարավորություն ունեցանք սամիթի մասնակիցների հետ կիսվել մեր փորձով և գիտելիքներով 💚

27/07/2026

Ամելին ու Մանեն շարունակում են իրենց կարևոր առաքելությունը՝ միասին բացահայտելով և մյուսներին սովորեցնելով ժեստերի լեզուն։ 💙

Այս անգամ նրանք ցույց են տալիս, թե ինչպես ժեստերի լեզվով ասել 🌍 «Երկիր մոլորակ», 💧«ջուր» և 🌬️ «օդ»։
ԼԽՈՒԵ հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոն

🌿 Ի՞նչ է նշանակում մնալ Green Key միջազգային հավաստագրում ունեցող հյուրանոցում։Երբ ընտրում եք   հավաստագրված հյուրանոց, ...
25/07/2026

🌿 Ի՞նչ է նշանակում մնալ Green Key միջազգային հավաստագրում ունեցող հյուրանոցում։

Երբ ընտրում եք հավաստագրված հյուրանոց, դուք ընտրում եք ոչ միայն հարմարավետ հանգիստ, այլև մի վայր, որը հետևում է շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու գործելակերպին։

Green Key հավաստագիր ստանալու համար հյուրանոցները պետք է համապատասխանեն խիստ չափանիշների՝

💧 Ջրի պատասխանատու օգտագործում. ջրի սպառման վերահսկում, արդյունավետ համակարգերի կիրառում և ջրի խնայողության միջոցառումներ։

⚡ Էներգախնայողություն. էներգիայի արդյունավետ կառավարում, ժամանակակից տեխնոլոգիաների կիրառում և ածխածնային հետքի նվազեցում։

♻️ Թափոնների նվազեցում և կառավարում. թափոնների տեսակավորում, վերամշակման խթանում, և սննդի վատնման կանխարգելում։

👥 Հյուրերի ներգրավում. հյուրերին հնարավորություն տալ մասնակցելու ավելի պատասխանատու և գիտակցված ընտրություններին։

Իսկ ի՞նչ է սա նշանակում հյուրերի համար։

Սա նշանակում է ավելի գիտակցված հանգիստ՝ այնպիսի միջավայրում, որտեղ հարմարավետությունն ու շրջակա միջավայրի նկատմամբ հոգատարությունը համատեղվում են։ Փոքր փոփոխությունները՝ ջրի խնայողությունից մինչև թափոնների ճիշտ կառավարում, միասին նպաստում են բնության պահպանությանը։

Ձեր ընտրությունը կարող է ազդեցություն ունենալ։ Իսկ դուք գիտե՞ք, թե Հայաստանում, որ հյուրանոցներն ունեն Green Key հավաստագրում 🌍💚

#ԿայունԶբոսաշրջություն #ՊատասխանատուՃանապարհորդություն

🌱 Վերջերս մեր Էկո-Դպրոցներ ծրագրի շահառու դպրոցներ այցելության ընթացքում, շրջայց ունեցանք Բաղրամյանի միջնակարգ դպրոցում,...
23/07/2026

🌱 Վերջերս մեր Էկո-Դպրոցներ ծրագրի շահառու դպրոցներ այցելության ընթացքում, շրջայց ունեցանք Բաղրամյանի միջնակարգ դպրոցում, որտեղ փոքր գաղափարը վերածվել է մեծ արդյունքի։

Մեր փոքր դրամաշնորհային ծրագրի հաղթող այս դպրոցը ստեղծել է փոքրիկ ջերմոց, որտեղ աշակերտները սեփական ձեռքերով աճեցնում են տարբեր բանջարեղեններ։ 🥬🍅🥒

Սա պարզապես ջերմոց չէ․ այն բաց դասարան է, որտեղ երեխաները սովորում են բնության մասին, ձեռք բերում գործնական հմտություններ, հասկանում են սննդի արտադրության կարևորությունը և ձևավորում պատասխանատու վերաբերմունք շրջակա միջավայրի նկատմամբ։

Մեր այցի ընթացքում հնարավորություն ունեցանք ծանոթանալու իրականացված աշխատանքներին, զրուցելու դպրոցի թիմի և աշակերտների հետ ու տեսնելու, թե ինչպես է գաղափարը վերածվել իրական և կենսունակ նախաձեռնության։

Շնորհավորում ենք դպրոցին այս գեղեցիկ արդյունքի համար և մաղթում նոր հաջողություններ։ Վստահ ենք, որ նման ծրագրերը ոչ միայն զարգացնում են կանաչ մտածողությունը, այլև ոգեշնչում են մյուս դպրոցներին իրականացնել իրենց բնապահպանական նախաձեռնությունները։ 💚

#Կրթություն #ԿայունԶարգացում #Ջերմոց #ՇրջակաՄիջավայր

Synopsys Armenia Synopsys Foundation for Environmental Education Eco-Schools

📊 Խոսում են թվերը2026 թվականի առաջին կիսամյակում «Այ Էս Էս Դի» ՀԿ-ի թիմը, Recycleit ծրագրի գործընկերների հետ միասին, հսկ...
21/07/2026

📊 Խոսում են թվերը

2026 թվականի առաջին կիսամյակում «Այ Էս Էս Դի» ՀԿ-ի թիմը, Recycleit ծրագրի գործընկերների հետ միասին, հսկայական ծավալի թափոն է փրկել աղբավայրեր գնալուց և ուղղել վերամշակման:

Ահա մեր ընդհանուր հաջողությունը թվերով՝

📄 Թուղթ - 44,210 կգ

Սա նշանակում է փրկված հարյուրավոր ծառեր։

🍶Պլաստիկ - 25,424 կգ

Սա նշանակում է՝ տոննաներով պլաստիկը չի աղտոտի մեր հողն ու ջուրը հազարավոր տարիներ

🍾 Ապակի - 17,511 կգ

Ռեսուրս, որը կարող է վերամշակվել անվերջ՝ առանց որակի կորստի

📉 Ընդհանուր հավաքագրվել է՝ 87,145 կգ թափոն:

Այս տպավորիչ արդյունքը հնարավոր չէր լինի առանց այն պատասխանատու կազմակերպությունների և անհատների, ովքեր ամեն օր իրենց գրասենյակներում ու տներում կիրառում են տեսակավորման պարզ, բայց արդյունավետ սովորությունները:

Շնորհակալություն, որ մեզ հետ միասին ստեղծում եք ավելի կանաչ և մաքուր Հայաստան: 🌍💚

#Վերամշակում #Տեսակավորում #ԽոսումԵնԹվերը #ԿանաչԱպագա

ISSD-ն փնտրում է նախաձեռնող և ստեղծագործ թիմակցի, ով կօգնի մեզ ներկայացնել մեր աշխատանքը և հանրությանը պատմել այն կարևոր...
16/07/2026

ISSD-ն փնտրում է նախաձեռնող և ստեղծագործ թիմակցի, ով կօգնի մեզ ներկայացնել մեր աշխատանքը և հանրությանը պատմել այն կարևոր նախաձեռնությունների մասին, որոնք նպաստում են շրջակա միջավայրի պահպանությանը, համայնքների զարգացմանը և կայուն ապագայի ձևավորմանը։

Եթե դու՝
✨ հետաքրքրված ես շրջակա միջավայրի պաշտպանությամբով, կայուն զարգացմամբ և հասարակական կազմակերպությունների աշխատանքով,
✨ ցանկանում ես սովորել և լինել իրական ազդեցություն ստեղծող ծրագրերի մաս,
✨ սիրում ես ստեղծել բովանդակություն, տեսա-լուսանկարահանել, և պատմություններ գրել,
✨ նախաձեռնող ես, պատասխանատու և պատրաստ ես առաջարկել ու իրականացնել նոր լուծումներ,
✨գերազանց տիրապետում ես հայերեն լեզվին ու գիտես լավ անգլերեն,
✨և ամենակարևորը՝ քթածակով ես,
ապա մենք սիրով կսպասենք քեզ մեր թիմում։

📌 Փորձառությունը պարտադիր չէ․ մեզ համար ավելի կարևոր են հետաքրքրասիրությունը, մոտիվացիան, սովորելու ցանկությունը և նորարար մտածելակերպը։

Քո հիմնական պարտականությունները կլինեն՝
• աջակցել սոցիալական մեդիայի բովանդակության ստեղծմանը և տարածմանը,
• մասնակցել Երևանում և Հայաստանի տարբեր մարզերում իրականացվող միջոցառումներին,
• լուսաբանել միջոցառումները՝ ստեղծելով հետաքրքիր և ստեղծագործ բովանդակություն,
• առաջարկել նոր գաղափարներ հաղորդակցության և տեսանելիության բարձրացման համար,
• համագործակցել թիմի հետ՝ նորարարական մոտեցումներ մշակելու և իրականացնելու նպատակով։

Մենք փնտրում ենք ակտիվ և նախաձեռնող թիմակից, ով պատրաստ է իր գաղափարներով նպաստել մեր պատմությունների ավելի արդյունավետ ներկայացմանը։

📍 Վայր՝ Երևան

Եթե կարծում ես, որ այս հնարավորությունը քեզ համար է, ուղարկիր քո CV-ն և կարճ մոտիվացիոն նամակ՝ [email protected] էլ հասցեին։
Միասին կարող ենք ավելի շատ մարդկանց ներգրավել բնության և կայուն զարգացման կարևոր գաղափարների շուրջ։ 🌍

Address

Grigor Lusavorich 12/1
Yerevan
0010

Opening Hours

Monday 10:00 - 18:00
Tuesday 10:00 - 18:00
Wednesday 10:00 - 18:00
Thursday 10:00 - 18:00
Friday 10:00 - 18:00

Telephone

+37455502555

Alerts

Be the first to know and let us send you an email when ISSD - Innovative Solutions for Sustainable Development of Communities posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to ISSD - Innovative Solutions for Sustainable Development of Communities:

Shortcuts

Share