22/08/2025
|Eng.,Հյ.| Opportunities for the Development of Discussed at the RA Ministry of Health
A meeting was held at the Ministry of Health of the Republic of Armenia to discuss new opportunities for the development of geriatrics in the country.
Founder and President of the Armenian Association of Geriatrics and Gerontology as well as the president if the Association of Healthcare and Assistance to Older People Artur Torosyan, presented the programs, achievements, and future goals aimed at advancing the field. He emphasized that in recent years it has been possible to establish a favorable environment and the necessary resources for the introduction of geriatric services, while the availability of qualified specialists by the end of the year will open up new opportunities for further development. Torosyan also highlighted the need to deepen cooperation with the Ministry in the areas of policy-making, service model development, and the implementation of educational programs.
Cardiologist and board member of the Armenian Association of Geriatrics and Gerontology, Tigran Chilingaryan, shared the outcomes of his one-month study visit to the geriatric center of Montpellier University Hospital (CHU de Montpellier) in France. He spoke about the structure, procedures, and organization of services, as well as the possibilities of adapting successful practices to the Armenian context, stressing the importance of the international academic partnerships established during this visit. This unique experience was made possible through the cooperation between the Armenian Association of Geriatrics and Gerontology and the EuGMS - European Geriatric Medicine Society, within the framework of the “Promoting Geriatrics in Countries Where It Is Still Emerging” (PROGRAMMING CA211222) project.
Head of the Department of Medical Care Policy at the Ministry of Health, Knar Ghonyan, underscored the importance of the new opportunities created for the development of geriatrics, highlighting the necessity of effective and continuous collaboration. She drew special attention to the need for enhancing the capacities of specialists working in primary healthcare centers and strengthening cooperation with the Association in this process.
Deputy Head of the Healthcare Department of Yerevan Municipality, Armine Zohrabyan, also emphasized the importance of deepening cooperation and expressed readiness to engage in joint initiatives aimed at advancing the field.
The participants of the meeting agreed on a set of practical steps that will contribute to the progress of geriatrics in Armenia and the improvement of health and quality of life for older adults.
____________________________
ՀՀ առողջապահության նախարարությունում քննարկվել են գերիատրիայի զարգացման հնարավորությունները
ՀՀ Առողջապահության նախարարությունում տեղի ունեցավ հանդիպում, որի ընթացքում քննարկվեցին գերիատրիայի ոլորտի զարգացման նոր հնարավորությունները։
Գերիատրիայի և գերոնտոլոգիայի հայկական ասոցիացիայի, Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիայի հիմնադիր-նախագահ Արթուր Թորոսյանը ներկայացրեց ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերը, ձեռքբերումները և առաջիկա նպատակները։ Նա շեշտեց, որ վերջին տարիներին հաջողվել է ձևավորել նպաստավոր միջավայր և անհրաժեշտ ռեսուրսներ գերիատրիկ ծառայությունների ներդրման համար, իսկ տարեվերջին որակավորված մասնագետների առկայությունն արդեն իսկ նոր հնարավորություններ կբացի ոլորտի զարգացման համար։ Նա նաև ընդգծեց պետական քաղաքականությունների մշակման, ծառայությունների մոդելների ձևավորման և կրթական ծրագրերի իրականացման ոլորտներում նախարարության հետ համագործակցության խորացման անհրաժեշտությունը։
Գերիատրիայի և գերոնտոլոգիայի հայկական ասոցիացիայի խորհրդի անդամ, սրտաբան Տիգրան Չիլինգարյանը ներկայացրեց Ֆրանսիայի Մոմպելյեյի համալսարանական հիվանդանոցի գերիատրիկ կենտրոնում իր մեկամսյա փորձի ուսումնասիրման այցի արդյունքները։ Նա խոսեց ծառայությունների կառուցվածքի, ընթացակարգերի և աշխատանքի կազմակերպման, ծառայությունների հաջողված փորձը հայաստանյան իրականությանը հարմարեցնելու հնարավորությունների մասին՝ ընդգծելով միջազգային ակադեմիական գործընկերային կապերի կարևորությունը, որոնք ձեռք են բերվել այդ այցի ընթացքում։
Փորձի ուսումնասիրման այդ բացառիկ այցը հնարավոր էր դարձել Գերիատրիայի և գերոնտոլոգիայի հայկական ասոցիացիայի, Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիայի և Եվրոպական գերիատրիկ բժշկության միության համագործակցության արդյունքում՝ «Գերիատրիայի զարգացման խթանում այն երկրներում, որոնցում այն նոր է զարգանում»(PROGRAMMING CA211222) ծրագրի շրջանակում։
ՀՀ առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Քնար Ղոնյանը կարևորեց գերիատրիայի զարգացման համար ստեղծված հնարավորությունները՝ ընդգծելով արդյունավետ և շարունակական համագործակցության անհրաժեշտությունը։ Նա առանձնահատուկ ուշադրություն դարձրեց առողջության առաջնային պահպանման կենտրոններում աշխատող մասնագետների կարողությունների զարգացմանը, այդ գործընթացում Գերիատրիայի և գերոնտոլոգիայի հայկական ասոցիացիայի հետ համագործակցության սերտացմանն ու գործնական քայլերին։
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետի տեղակալ Արմինե Զոհրաբյանն իր հերթին ևս կարևորեց համագործակցության խորացման անհրաժեշտությունը՝ պատրաստակամություն հայտնելով համատեղ նախաձեռնությունների իրականացման գործում։
Հանդիպման մասնակիցները պայմանավորվեցին գործնական մի շարք քայլերի շուրջ, որոնք կնպաստեն գերիատրիայի առաջընթացին և Հայաստանում տարեցների առողջության ու կյանքի որակի բարելավմանը։
___________________
#գերիատրիա #գերոնտոլոգիա #ԱվագՍերունդ #տարեցներ