Օգնենք փոքրիկներին

Օգնենք փոքրիկներին Բարի գալուստ մեր էջ, եթե ունեք միջոցներ օգնեք փոքրիկներին։

https://www.facebook.com/share/p/179sksuBzK/
04/12/2025

https://www.facebook.com/share/p/179sksuBzK/

‼️ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ ‼️
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSf8e9nUGY_w_VdPv7ieHgbCbZRXNEAmfuDCoxu7AyBfuTt4Zw/viewform
Հանրային պահանջ՝ բռնության գործով անցնող աշակերտների ծնող պաշտոնյաներին աշխատանքից ազատելու վերաբերյալ։

Նոյեմբերի 27-ին համացանցում հայտնված և լայն տարածում ստացած տեսանյութը, որտեղ մի խումբ դեռահասներ դաժանորեն հարվածում և նվաստացնում են մեկ այլ երիտասարդի, շոկի մեջ գցեց հանրությանը և սուր հարցադրումներ առաջացրեց՝ էթիկական արժեքներին ու դաստիարակչական համակարգերին վերաբերվող պատասխանատվության մասին։

ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական վարույթ, ևս հինգ անձի նկատմամբ սկսվել է հանրային քրեական հետապնդում, մի քանի հոգու նկատմամբ ընտրվել են կալանքի տարբեր ժամկետներ, մեկի նկատմամբ՝ տնային կալանք, իսկ մեկի նկատմամբ՝ վարչական հսկողություն։ Այս գործում առանձնահատուկ մտահոգիչ է այն հանգամանքը, որ բռնության մասնակիցների ծնողների մի մասը զբաղեցնում է պետական ու համայնքային կարևոր պաշտոններ, որոնք ենթադրում են բարձր էթիկական չափանիշներ և անքննելի հանրային վստահություն՝

· Մանուշակ Առաքելյան — գյուղի մանկապարտեզի տնօրեն
· Ամալյա Պողոսյան — Զորականի դպրոցի փոխտնօրեն
· Ռուբեն Գասպարյան — "Արթիկ" ՔԿՀ պետի տեղակալ
· Սուրեն Մարտիրոսյան — Զորական համայնքի վարչական ղեկավար

Հաշվի առնելով, որ պաշտոնները, որոնք նրանք զբաղեցնում են, անմիջականորեն կապ ունեն մանկավարժության, երեխաների հետ աշխատանքի, մարդու իրավունքների պահպանման և բարոյական դաստիարակության հետ, որ նրանց ընտանիքի անդամները, ըստ քրեական վարույթի տվյալների, անցնում են ծանր բռնությամբ ուղեկցված միջադեպով և որ այս իրավիճակը հանգեցրել է հանրային վստահության լուրջ ու տեսանելի վտանգի։

Մենք՝ ներքոստորագրողներս, պահանջում ենք, որ վերոնշյալ պաշտոնատար անձինք ազատվեն զբաղեցրած պաշտոններից, մինչև ավարտվի ամբողջ քննությունը և վերականգնվի հանրային վստահությունը նրանց ղեկավարած ու ներկայացրած համակարգերի նկատմամբ։ Սա պատիժ չէ՝ սա հասարակության բարոյական անվտանգության նվազագույն պահանջն է։ Մեր երեխաները պետք է մեծանան երկրում, որտեղ բոլորի հանդեպ գործում է իրավահավասարություն, անպատժելիությունը բացառվում է, իսկ արդարությունը պաշտպանված է օրենքով և բարոյական անառարկելի սկզբունքներով։

Պահանջին միանալու համար անցնել ստորև տեղադրված հղումով․
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSf8e9nUGY_w_VdPv7ieHgbCbZRXNEAmfuDCoxu7AyBfuTt4Zw/viewform
Marina Poghosyan

03/07/2025

❗️Փրկենք Դավիթի կյանքը ❗️
1-ամյա Դավիթը շտապ ունի բոլորիս օգնության կարիքը քաղցկեղի դեմ իր պայքարում:
2024 թվականի հունիսին, երբ Դավիթն ընդամենը 6 ամսական էր, մայրիկը, նրա որովայնի շրջանում փքվածություն նկատելով, անմիջապես դիմեց բժշկի: Արդյունքում երեխայի մոտ հաստատվեց քաղցկեղ` նեյրոբլաստոմա:
Այդ օրվանից ի վեր` Դավիթը, Սիթի օֆ Սմայլ հիմնադրամի ֆինանսավորմամբ, բուժում է ստանում Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում:
Դավիթը Արցախից տեղահանված իր ընտանիքի միակ երեխան է: Նրա մայրիկը հղի էր, երբ Արցախում սկսվեց բռնի տեղահանումը, և ընտանիքը ստիպված եղավ լքել իրենց տունը Ստեփանակերտում: 2023 թվականի դեկտեմբերին Դավիթը ծնվեց Երևանում:
Մեկ տարի տևած շարունակական բուժումների` վիրահատության, քիմիաթերապիաների, աուտոփոխպատվաստման, պրոտոնային թերապիայի և պահպանողական բուժման արդյունքում`երեխայի մոտ այժմ գրանցվել է հիվանդության ժամանակավոր նահանջ, որն ամրապնդելու և լիարժեք ապաքինման հասնելու համար Դավիթին անհրաժեշտ է ստանալ իմունոթերապիա՝ 10 սրվակ (1 սրվակը՝ 20 մգ) Dinutuxumab beta։ Դեղորայքի ձեռքբերման համար պահանջվող գումարը կազմում է մոտ 29․250․000 դրամ։
Խնդրում ենք աջակցել Դավիթին՝ կատարելով նվիրատվություններ Սիթի օֆ Սմայլ Հիմնադրամին, որպեսզի կարողանանք հնարավորինս շուտ ձեռք բերել այս կենսական նշանակության դեղորայքը և հնարավորություն տալ Դավիթին պայքարել:
Միասին կարող ենք փրկել Դավիթի կյանքը:
🔴Սիթի օֆ Սմայլի կայքի միջոցով՝ https://donate.cityofsmile.org/hy/fundraisers/lets-save-davits-life
🔴ArCa- 4083090010062613 Հիմնադրամի բիզնես քարտն է, ստացող՝ Էսթեր Դեմիրճյան
🔴Բանկային փոխանցումների միջոցով
«Սիթի օֆ Սմայլ» Բարեգործական Հիմնադրամ
Ամերիաբանկ

AMD- 15700 23051810100
USD- 1570023051810101
EUR- 1570023051810246
*Խնդրում ենք նվիրատվություն կատարելիս նշել Դավիթի անունը:

📸 Bogossi Production

22/06/2025

In March 2019, nearly 5,000 people lined up in the rain at a Worcester primary school to get swabbed in hopes of saving a five-year-old boy named Oscar Saxelby-Lee.

He had been diagnosed with a rare and aggressive form of blood cancer called T-cell acute lymphoblastic leukemia.

Thanks to the overwhelming response, a matching stem cell donor was found. Oscar received a transplant and later underwent pioneering treatment in Singapore.

Now, over five years cancer-free, he just celebrated his 11th birthday, a milestone made possible by a community that showed up when it mattered most.

17/06/2025

Անխնա տարածել ❗

Սիրելի ընկերներ, նկարում պատկերված մանչուկը 2-ամյա Ռոբերտն է, ում մոտ 2024թ.-ին ախտորոշվել է ինտրակրանիալ Յուինգի սարկոմա։

Հիվանդության հայտնաբերումից հետո Սուրբ Աստվածամայր ԲԿ-ում կատարվել են մի շարք վիրահատական միջամտություններ, այդ թվում՝ գոյացության մասնահատում: Երեխան «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնում ստացել է 8 կուրս քիմիաթերապիայի բուժում, որի արդյունքում արձանագրվել է ուռուցքի մասնակի հետաճ։

Հաշվի առնելով հիվանդության բարդությունը, երեխայի փոքր տարիքը, հիվանդության փուլը՝ դեպքը քննարկվել է միջազգային նեյրոօնկոլոգիական ոլորտի մասնագետների հետ: Քննարկման արդյունքում որոշում է կայացվել, որ երեխային անհրաժեշտ է պրոտոնային թերապիա, որը, ցավոք, ներկայումս Հայաստանում հասանելի չէ։

Թերապիայի արժեքը 22,123,000 դրամ է, որից 4,000,000 դրամը փոխանցելու են երեխայի ծնողները։ Այսպիսով, անհրաժեշտ է հավաքել 18,123,000 դրամ, որի հնարավորությունն ընտանիքը չունի։ Բուժումը կազմակերպվելու է Սանկտ Պետերբուրգի ՄԻԲՍ բժշկական կենտրոնում, որտեղ արդեն պատրաստ են ընդունել երեխային։

Ռոբերտը հանգիստ և ժպտերես տղա է, ընտանիքի երկրորդ զավակը։ Նա շատ է սիրում խաղալ մեքենաներով իր մեծ եղբոր հետ։

💙 Սիրելի բարեկամներ, միացեք Ռոբերտին աջակցելու մեր նախաձեռնությանը, որի արդյունքում կարող ենք փրկել նրա կյանքը և պարգևել նրան առողջ մանկություն։

Երեխային աջակցել կարող եք հետևյալ տարբերակներով՝
✅ reArmenia-ի միջոցով՝ https://shorturl.at/G1nls
✅ ArCa - 4083090010040213 (հիմնադրամի բիզնես քարտն է, ստացող՝ M. Armen կամ Armen Martirosyan)
✅ Idram - 110001045 (հիմնադրամի ID-ն է)
✅ PayPal - [email protected]
✅ Բանկային փոխանցումների միջոցով, Ամերիաբանկ, ստացող՝ Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամ (նպատակ դաշտում անպայման նշել՝ «Նվիրաբերություն Ռոբերտ Կարապետյանի պրոտոնային թերապիայի նպատակով»)

💳 AMD: 1570070033850100
💳 USD: 1570070033850101
💳 EUR: 1570070033850146

📁 Բոլոր ռեկվիզիտները կարող եք պատճենել՝ անցնելով հետևյալ հղմամբ՝ https://shorturl.at/FAXxM

📑 Բժշկական ու ֆինանսական բոլոր փաստաթղթերին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://shorturl.at/jz2u5

Հայաստանում բուժումը ֆինանսավորվել է ՀՀ առողջապահության նախարարություն և City of Smile Charitable Foundation / Սիթի օֆ Սմայլ բարեգործական հիմնադրամ-ի կողմից

12/04/2025

Address

Yerevan

Alerts

Be the first to know and let us send you an email when Օգնենք փոքրիկներին posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Օգնենք փոքրիկներին:

Share