Հայաստանի թատերական գործիչների միություն

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Հայաստանի թատերական գործիչների միություն
Call Directions Website Contact the organization

Հայաստանի թատերական գործիչների միություն Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Հայաստանի թատերական գործիչների միություն, Nonprofit Organization, Մաշտոցի 13, Yerevan.

Հայկական թատերական ընկերությունը (ՀԹԸ) ստեղծագործական հասարակական կամավոր կազմակերպություն է, միավորում է ՀՀ թատերարվեստի գործիչներին: Հիմնադրվել է 1940-ին, Երևանում, ԽՍՀՄ ժող. արտիստ Գուրգեն Ջանիբեկյանի նախաձեռնությամբ:

⚡️Լոռիում թատերական տոն է սպասվում։ Հայաստանի տարբեր քաղաքներից ու մի շարք երկրներից 20 թատրոնի մասնակցությամբ սեպտեմբեր...
18/09/2026

⚡️Լոռիում թատերական տոն է սպասվում։ Հայաստանի տարբեր քաղաքներից ու մի շարք երկրներից 20 թատրոնի մասնակցությամբ սեպտեմբերի 26-ին մեկնարկում է «Թատերական Լոռի» 32-րդ միջազգային փառատոնը։

Լոռիում թատերական տոն է սպասվում։ Հայաստանի տարբեր քաղաքներից ու մի շարք երկրներից 20 թատրոնի մասնակցությամբ սեպտեմբերի 26-ին մեկնարկում է «Թատերական...

🎊Այսօր բեմադրիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Խանդիկյանի հոբելյանն է: Ի սրտե շնորհավորում ենք և մաղթում քաջառողջություն, ...
18/09/2026

🎊Այսօր բեմադրիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Խանդիկյանի հոբելյանն է: Ի սրտե շնորհավորում ենք և մաղթում քաջառողջություն, երջանկություն և նորանոր հաջողություններ:

▪️ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Հրաչյա Գասպարյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա օգոստոսի 28-ին ժամը 18:00-20...
27/08/2026

▪️ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Հրաչյա Գասպարյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա օգոստոսի 28-ին ժամը 18:00-20:00, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում։ Վերջին հրաժեշտը` օգոստոսի 29-ին, ժամը 13:00-ին, նույն վայրից։

◾️ Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա ԳասպարյանըԽորը ցավով հայտնում ենք, որ կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական...
27/08/2026

◾️ Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը

Խորը ցավով հայտնում ենք, որ կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Հրաչյա Գասպարյանը։ Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Հ. Գասպարյանի հարազատներին և գործընկերներին։

▪️Սերգեյ Առաքելյանի հոգեհանգիստը տեղի կունենա օգոստոսի 22-ին (վաղը) Ժամը 17:00-ից Նուբարաշեն 46 հասցեում գործող սգո սրահ...
21/08/2026

▪️Սերգեյ Առաքելյանի հոգեհանգիստը տեղի կունենա օգոստոսի 22-ին (վաղը) Ժամը 17:00-ից Նուբարաշեն 46 հասցեում գործող սգո սրահում:
Հուղարկավորությունը՝ օգոստոսի 23-ին, Ժամը 13:00-ին (նույն վայրից):

✨ Լոռու մարզի Ակներ գյուղի ժողովրդական թատրոնը նշեց հիմնադրման 100-ամյակը։ Հոբելյանական միջոցառմանը ներկա էր  Հայաստանի ...
21/08/2026

✨ Լոռու մարզի Ակներ գյուղի ժողովրդական թատրոնը նշեց հիմնադրման 100-ամյակը։
Հոբելյանական միջոցառմանը ներկա էր Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը։
Ակների ժողովրդական թատրոնը ունի բավական հարուստ պատմություն։ Բավական է նշել, որ այստեղ է սկիզբ առել Հայաստանի ամենահին թատերական փառատոնը` «Թատերական Լոռին»:
Հոբելյանական միջոցառման ընթացքում Հակոբ Ղազանչյանը ՀԹԳՄ դիպլոմներ հանձնեց թատրոնի մի խումբ դերասանների, իսկ ՀԹԳՄ ոսկե մեդալով պարգևատրեց թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Հակոբյանին։
Առանձնահատուկ ուշադրության է արժանի այն փաստը, որ միջոցառման ժամանակ ցուցադրված ներկայացման դերակատարներից Վարդանուշ Հակոբյանը 96 տարեկան է։

◾️ Կյանքից հեռացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սերգեյ ԱռաքելյանըԽորը ցավով հայտնում ենք, որ կյանքից հեռացել է ՀՀ մշ...
20/08/2026

◾️ Կյանքից հեռացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սերգեյ Առաքելյանը

Խորը ցավով հայտնում ենք, որ կյանքից հեռացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սերգեյ Առաքելյանը։ Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Ս. Առաքելյանի հարազատներին և գործընկերներին։

Այսօր Ալեքսանդր Սամսոնի Գրիգորյանը կդառնար 90 տարեկան։ՀՀ ժողովրդական արտիստ, անվանի բեմադրիչ և արվեստագետ Ալեքսանդր Գրիգ...
20/08/2026

Այսօր Ալեքսանդր Սամսոնի Գրիգորյանը կդառնար 90 տարեկան։
ՀՀ ժողովրդական արտիստ, անվանի բեմադրիչ և արվեստագետ Ալեքսանդր Գրիգորյանի կյանքն ու ստեղծագործական ուղին անքակտելիորեն կապված էին Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի հետ։
Նրա անունը, արվեստն ու ստեղծագործական ժառանգությունը նշանակալի տեղ են զբաղեցնում հայ թատրոնի պատմության մեջ։ Բեմադրիչի ինքնատիպ մտածողությունը, արվեստին անմնացորդ նվիրվածությունն ու ստեղծագործական բարձր չափանիշները տարիներ շարունակ ձևավորել են թատերական մի ամբողջ մշակույթ՝ արժանանալով հանդիսատեսի և գործընկերների բարձր գնահատականին։
Այսօր՝ նրա ծննդյան 90-ամյակի օրը, հիշում և մեծարում ենք Ալեքսանդր Սամսոնի Գրիգորյանին՝ խորին հարգանքով, երախտագիտությամբ և նրա թողած հարուստ ստեղծագործական ժառանգության գիտակցմամբ։
Նրա արվեստը շարունակում է ապրել բեմում, թատրոնի պատմության մեջ և նրանց հիշողության մեջ, ովքեր ճանաչել ու գնահատել են մեծ արվեստագետին։

✨Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Նիկոսիայի դրամատուրգիայի միջազգային մրցույթում հաղթող է ճանաչվել նաև հայազգի դրամատուր...
07/08/2026

✨Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Նիկոսիայի դրամատուրգիայի միջազգային մրցույթում հաղթող է ճանաչվել նաև հայազգի դրամատուրգ, դերասան Էլֆիք Զոհրաբյանը: 180 պիեսներից ընտրվել են 8 անգլերեն կարճ պիեսներ: Մրցույթին մասնակցել են 14 երկիր: 2027-ի ամռանն այնտեղ կբեմադրվեն մրցանակակիր պիեսները:
Նշենք, որ սա Էլֆիք Զոհրաբյանի 2-րդ միջազգային մրցանակն է «դրամատուրգիա» անվանակարգում, իսկ շաբաթներ առաջ ՀԳՄ մրցույթում նրա պիեսը գրավեց առաջին տեղը: Շնորհավորում ենք թատերագրին, մաղթում նոր հաջողություններ:

◾️ Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես ԱլեքսանյանըԽորը ցավով հայտնում ենք, որ կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր...
06/07/2026

◾️ Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը

Խորը ցավով հայտնում ենք, որ կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը։ Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Ա. Ալեքսանյանի հարազատներին և գործընկերներին։

Address

Մաշտոցի 13
Yerevan
0001

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00
Saturday 09:00 - 17:00

Telephone

+37410538496

Alerts

Be the first to know and let us send you an email when Հայաստանի թատերական գործիչների միություն posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Հայաստանի թատերական գործիչների միություն:

Shortcuts

Share