05/11/2023
Նոյեմբերի 4-ին կայացավ ԿԽՄԿ «Ռազմադաշտային վիրաբուժություն» ձեռնարկի հայերեն թարգմանված 2րդ հատորի շնորհանդեսը։
Շնորհանդեսի առաջին մասում ռազմադաշտային վիրավորումների թեմայով զեկույցներ ներկայացրեցին բժիշկ Արամայիս Գալումյանը, Սևակ Բադալյանը, Շահեն Դանիելյանը, Տարոն Տոնոյանը և Ատոմ Տեր-Գրիգորյանը։
Այնուհետև հնչեցին ելույթներ նախաձեռնության հովանավորների, մասնակիցների և հյուրերի կողմից։
Ինչպես առաջին հատորը, սա ևս հատկացվեց Երևանի և մարզերի բոլոր բժշկական կենտրոններին, հոսպիտալներին և խոշոր գրադարաններին։
Շնորհակալություն ենք հայտնում նախաձեռնության հեղինակ Առաջադեմ բժշկություն ՀԿ-ի տնօրեն, բժիշկ Արամայիս Գալումյանին (Aramayis Galumyan), կարևոր այս աշխատանքը հանձն առած պրոֆեսիոնալ թարգմանիչների թիմին (Հայ բժշկագիրների ասոցիացիա), ` ձեռքի վիրաբույժ, բ.գ.թ. Դավիթ Աբրահամյանի գլխավորությամբ,
ձեռնարկի թարգմանչական ողջ աշխատանքների հովանավոր Հովնանյան հիմնադրամին(H. Hovnanian Family Foundation), գրքերի տպագրության հովանավոր ԼԻԿՎՈՐ ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Մաթևոսյանին (Liqvor Pharmaceuticals) և բժիշկ Գևորգ Յաղջյանին (Gevorg Yaghjyan ) ՝ աջակցության համար։