18/09/2026
Ուրախ ենք տեղեկացնել, որ Ապագա առաջնորդների ակադեմիայի մասնակիցների կողմից իրականացվող համայնքային զարգացման ծրագրերի շրջանակներում մեր մասնակիցները սեպտեմբերի 19-ին Ապարանում կազմակերպելու են «Պարատոն» մշակութային միջոցառումը՝ միավորելով հայկական ավանդական պարային խմբերին և Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին։ Հրավիրում ենք բոլորին միանալ այս բացառիկ միջոցառմանը:
Օրվա ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան սովորելու հայկական և ազգային փոքրամասնությունների ավանդական պարեր, բացահայտելու դրանց պատմությունն ու մշակութային նշանակությունը, ինչպես նաև կիսվելու իրենց մշակութային ժառանգությամբ։
Միջոցառումը պարզապես պարային հանդիպում չէ․ այն տարբեր համայնքների միջև ծանոթության, երկխոսության և մշակութային փոխանակման հարթակ է։
Ի՞նչ է սպասվում
• հայկական և ազգային փոքրամասնությունների ավանդական պարերի ուսուցում
• պարային աշխատարաններ
• մշակութային ներկայացումներ
• տարբեր համայնքների ներկայացուցիչների հետ ծանոթություն և շփում
• նոր կապեր, նոր ընկերություններ և մշակութային փոխանակում
Հանդիպում ենք՝
📅 Սեպտեմբերի 19
🕛 12:00–17:00
📍 ԱպարանԻ արվեստի դպրոցի բակում
Մասնակցությունն անվճար է։
Մասնակցելու համար նախընտրելի է նախապես գրանցվել՝ կազմակերպչական հարցերը ճիշտ պլանավորելու նպատակով՝ https://forms.gle/FUQSX9uDo5cTrqNX8
______________
«Պարատոն» մշակութային միջոցառումն իրականացվում է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանատան աջակցությամբ՝ «Մարդու իրավունքների միջազգային իրավական կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Ապագա Առաջնորդներ դպրոց 2.0» ծրագրի շրջանակում՝ Ապարանի համայնքապետարանի, «Մենք» կրթամշակութային ՀԿ-ի, տեղական մշակութային և գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցությամբ։