Քաղաքացիական Գիտակցություն ՀԿ ( Civil Consciousness NGO )

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Քաղաքացիական Գիտակցություն ՀԿ ( Civil Consciousness NGO )

Քաղաքացիական Գիտակցություն ՀԿ ( Civil Consciousness NGO ) “Civil Consciousness” Liberal NGO was established in 2012 to
promote democracy in the Republic of Armenia.

The need become a consolidated democracy contributed to the establishment of the NGO. «Քաղաքացիական Գիտակցություն» ՀԿ-ն Ազատական սկզբունքների հիման վրա ստեղծված հասարակական կազմակերպություն է:

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ հայտարարությունը հունիսի 12-ին խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանական բռնությունների և ...
15/06/2024

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ հայտարարությունը հունիսի 12-ին խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանական բռնությունների և դրան հաջորդած քաղաքական բռնաճնշումների վերաբերյալ
________________________

2024թ. հունիսի 12-ին Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում ոստիկանական գործողությունների արդյունքում ավելի քան 100 քաղաքացի` այդ թվում իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնող լրագրողներ, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել, ինչից հետո վարչախմբի կողմից քաղաքական բռնաճնշումների նոր ալիք է սանձազերծվել:

Վերոգրյալի վերաբերյալ հարկ ենք համարում արձանագրել.

🔹 Հունիսի 12-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը խաղաղ հավաք էր կազմակերպել Բաղրամյան պողոտայում: Քաղաքացիների մի խումբ հավաքին միանալու նպատակով երթով շարժվել է դեպի Դեմիրճյան փողոց, որտեղ ոստիկանությունն ապօրինաբար խոչընդոտել է նրանց տեղաշարժը և բերման ենթարկել խաղաղ երթի մասնակիցներին:

🔹 Ակնհայտ է, որ նույն ժամին ԱԺ-ում իշխող վարչախմբի և նրա պարագլխի անհավասարակշիռ և սադրիչ ելույթները նպատակաուղղված էին էլ ավելի բորբոքել` առանց այդ էլ լարված իրավիճակը փողոցում: Դրան էին նպաստում նաև ցուցարարների նկատմամբ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ոչ ադեկվատ ծառայողների սադրիչ գործողությունները:

🔹 Ոստիկանների կողմից պարբերաբար հայհոյանքներ են հնչել հավաքի մասնակիցների հասցեին, ավելին` ոստիկանական շարքերից խաղաղ հավաքի մասնակիցների ուղղությամբ շշեր և տարբեր առարկաներ են նետվել իրավիճակն էլ ավելի սրելու նպատակով:

🔹 Խաղաղ ցուցարարների դեմ հատուկ միջոցներ գործարկելուց առաջ ոստիկանությունը որևէ կերպ հավաքի մասնակիցներին կամ հավաքի կազմակերպիչներին չի նախազգուշացրել հատուկ միջոցներ կիրառելու մտադրության մասին, ինչն օրենքի կոպտագույն խախտում է:

🔹 Ի հեճուկս ոստիկանության և իշխող վարչախմբի հավաստիացումների, մամուլում առկա տեղեկությունների համաձայն, խաղաղ հավաքի մասնակիցների ուղղությամբ կիրառվել են ժամկետնանց բեկորային հատուկ միջոցներ, որի հետևանքով բազմաթիվ ցուցարարներ ստացել են ծանր, ոմանք անգամ անդառնալի վնասվածքներ:

🔹 Ոստիկանների կողմից ուղիղ հրահանգով ծեծի են ենթարկվել բազմաթիվ ցուցարարներ, այդ թվում` հանրային գործիչներ, վնասվածքներ են ստացել ոստիկանական վայրագությունները լուսաբանող ԶԼՄ-ների բազմաթիվ ներկայացուցիչներ:

🔹 Հունիսի 12-ի ջարդը վերջին մեկ ամսվա ընթացքում «Տավուշը հանուն հայրենիքի» համաժողովրդական շարժման նկատմամբ վարչախմբի կողմից իրականացվող ռեպրեսիաների բարձրակետն էր, որին հաջորդել է վարչախմբի հանցավոր կցորդի վերածված իրավապահ համակարգի կողմից վերջին օրերին սկսված ապօրինի հետապնդումներն ու տասնյակ ցուցարարների ձերբակալությունները:

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ն խստորեն դատապարտում է խաղաղ ցուցարարների նկատմամբ իրականացված ջարդը, դրան հաջորդած իրավական ամենաթողության դրսևորումները և իր անվերապահ աջակցությունն է հայտնում քաղաքական բռնաճնշումների ենթարկված քաղաքացիներին:

Միաժամանակ արձանագրում ենք, որ ոստիկանական ստորաբաժանումների կողմից իրականացված հակաօրինական գործողություններին տրվելու են պատշաճ քրեաիրավական գնահատականներ Հայաստանի Հանրապետությունում տապալված սահմանադրական կարգը վերականգնելուց հետո:

Փաստում ենք նաև, որ ոստիկանական վայրագությունների և երկրում ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիների նկատմամբ իրականացվող իրավական ամենաթողության թիվ մեկ պատասխանատուն հանդիսանում է երկրում սահմանադրական կարգը տապալած Նիկոլ Փաշինյանն իր վարչախմբով:

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ

Ազատություն քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն ՍաղաթելյանինՆկարը կարող եք ներբեռնել և տարածել՝ անցնելով հղումով...
23/03/2024

Ազատություն քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին

Նկարը կարող եք ներբեռնել և տարածել՝ անցնելով հղումով․ https://we.tl/t-sVwBTu0HD5

#նարեկսամսոնյան #վազգենսաղաթելյան #իմնեմնիմիփոդքասթ

Խորը ցավով հայտնում ենք, որ այսօր՝ փետրվարի 13–ին, կյանքից անժամանակ հեռացել է հիմնադրման օրվանից մեր կազմակերպության ան...
13/02/2024

Խորը ցավով հայտնում ենք, որ այսօր՝ փետրվարի 13–ին, կյանքից անժամանակ հեռացել է հիմնադրման օրվանից մեր կազմակերպության անդամ, համակիր, մեր լավ ընկեր Անուշ Ղարիբյանը։

Ցավակցում ենք ընտանիքին, հազարատներին և ընկերներին և կիսում կորստյան ծանր վիշտը։

Հոգեհանգիստը տեղի կունենա փետրվարի 14-ին, ժամը 17:00-ից 20:00–ն «Սան Լազարո» սգո սրահում։

Հուղարկավորությունը՝ փետրվարի 15-ին, ժամ 13:00-ից նույն վայրից։

Փետրվարի 6–ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը «ՀՀ արտաքին քաղաքականությունն ու անվտանգության ճարտարապետությունը 2008–20...
07/02/2023

Փետրվարի 6–ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը «ՀՀ արտաքին քաղաքականությունն ու անվտանգության ճարտարապետությունը 2008–2018 թվականներին» թեմայով բանախոսությամբ հանդես է եկել «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ Քաղաքացիական կրթության դպրոցի շրջանակներում: Դպրոցի մասնակիցներից բացի, հանդիպմանը մասնակցել են ոլորտի փորձագետներ և Հայաստանի արտաքին քաղաքականությամբ հետաքրքրված գործիչներ:

Երեկոյան մեկնարկած և մոտ չորս ժամ տևած հանդիպման ժամանակ նախագահ Սարգսյանը նախ համառոտ անդրադարձել է իր պաշտոնավարման տարիների ՀՀ արտաքին քաղաքականության հայեցակարգին: Այնուհետև, հանդիպման օրակարգով նախատեսված թեմատիկ բաժանումների համաձայն, Սերժ Սարգսյանը լսարանին ներկայացրել է հարևան պետությունների հետ ՀՀ հարաբերությունների, ՀՀ-ՌԴ դաշնակցային հարաբերությունների, ՀՀ-ԵՄ, ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների զարգացման ուղղությամբ իրականացված աշխատանքները, խոսել նաև ՀՀ–Թուրքիա երկխոսության նախաձեռնության («Ֆուտբոլային» դիվանագիտություն») վերաբերյալ:

Բանախոսության ընթացքում ՀՀ երրորդ նախագահը պատասխանել է դպրոցի մասնակիցներին և հրավիրված փորձագետներին հետաքրքրող հարցերին:

Դեկտեմբերի 6-ին «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ում տեղի ունեցավ «Նոր ռազմական գործողությունների ռիսկեր և չարչրկված խաղա...
06/12/2022

Դեկտեմբերի 6-ին «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ում տեղի ունեցավ «Նոր ռազմական գործողությունների ռիսկեր և չարչրկված խաղաղություն. ի՞նչ իրավիճակում ենք այս պահին» թեմայով պանելային քննարկումը:

Քննարկումը համակարգեց քաղաքագետ Նարեկ Սամսոնյանը։ Բանախոսնեցին՝ ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը, Ռազմ․info կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը։

Պանելային քննարկումը կարող եք դիտել այստեղ՝ https://antifake.am/am/news/32768

‼️ Պանելային քննարկում «Նոր ռազմական գործողությունների ռիսկեր և չարչրկված խաղաղություն. ի՞նչ իրավիճակում ենք այս պահին» ...
05/12/2022

‼️ Պանելային քննարկում «Նոր ռազմական գործողությունների ռիսկեր և չարչրկված խաղաղություն. ի՞նչ իրավիճակում ենք այս պահին» թեմայով

Դեկտեմբերի 6-ին ժամը 16։30-ին «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ–ում տեղի է ունենալու պանելային քննարկում «Նոր ռազմական գործողությունների ռիսկեր և չարչրկված խաղաղություն. ի՞նչ իրավիճակում ենք այս պահին» թեմայով:

Քննարկումը վարելու է քաղաքագետ Նարեկ Սամսոնյանը։ Բանախոսներ՝ ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանով, Ռազմ․info կայքի համակարգող Կարեն Վրթանեսյան, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյան։
Միջոցառումը բաց է լուսաբանման համար։

Հասցե՝ ք․ Երևան, Բաղրամյան 1/27 (3–րդ մուտք, 3–րդ հարկ)։

Այսօր՝ նոյեմբերի 26–ին, Քաղաքացիական կրթության դպրոցի Հատուկ ծրագրի շրջանավարտներն ստացան իրենց ավարտական և մասնակցությա...
26/11/2022

Այսօր՝ նոյեմբերի 26–ին, Քաղաքացիական կրթության դպրոցի Հատուկ ծրագրի շրջանավարտներն ստացան իրենց ավարտական և մասնակցության վկայականները։ 👩🏻‍🎓🧑🏻‍🎓

Շնորհավորում ենք ծրագիրը բարեհաջող ավարտելու կապակցությամբ և մաղթում ստացած գիտելիքների արդյունավետ կիրառում հանուն Հայաստանի Հանրապետության։ 🤝📚

Նոյեմբերի 25-ին «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ում տեղի ունեցավ «ՀԱՊԿ գագաթնաժողովը և Հայաստանը. գործո՞ն, թե՞ գործիք» թ...
26/11/2022

Նոյեմբերի 25-ին «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ում տեղի ունեցավ «ՀԱՊԿ գագաթնաժողովը և Հայաստանը. գործո՞ն, թե՞ գործիք» թեմայով պանելային քննարկում:

Քննարկումը համակարգեց քաղաքագետ Նարեկ Սամսոնյանը։ Բանախոսնեցին՝ ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը, քաղաքագետներ Հրանտ Մելիք–Շահնազարյանը, Հրանտ Միքայելյանը և ՀՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Պանելային քննարկումը կարող եք դիտել այստեղ՝ https://antifake.am/am/news/32580

‼️ Պանելային քննարկում «ՀԱՊԿ գագաթնաժողովը և Հայաստանը. գործո՞ն, թե՞ գործիք» թեմայովՆոյեմբերի 25-ին ժամը 16։30-ին «Քաղաք...
24/11/2022

‼️ Պանելային քննարկում «ՀԱՊԿ գագաթնաժողովը և Հայաստանը. գործո՞ն, թե՞ գործիք» թեմայով

Նոյեմբերի 25-ին ժամը 16։30-ին «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ–ում տեղի է ունենալու պանելային քննարկում «ՀԱՊԿ գագաթնաժողովը և Հայաստանը. գործո՞ն, թե՞ գործիք» թեմայով:

Քննարկումը վարելու է քաղաքագետ Նարեկ Սամսոնյանը։ Բանախոսներ՝ ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյան, քաղաքագետներ Հրանտ Միքայելյան, Հրանտ Մելիք-Շահնազարյան, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյան:

Միջոցառումը բաց է լուսաբանման համար։
Հասցե՝ ք․ Երևան, Բաղրամյան 1/27 (3–րդ մուտք, 3–րդ հարկ)։

Այսօր՝ նոյեմբերի 4-ին, «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ–ում կայացել է Քաղաքացիական կրթության դպրոցի հատուկ ծրագրի 14-րդ դ...
04/11/2022

Այսօր՝ նոյեմբերի 4-ին, «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ–ում կայացել է Քաղաքացիական կրթության դպրոցի հատուկ ծրագրի 14-րդ դասը։

Բանախոսությամբ է հանդես եկել Նարեկ Սամսոնյանը։

Այսօր՝ նոյեմբերի 1–ին, «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ–ում կայացել է Քաղաքացիական կրթության դպրոցի հատուկ ծրագրի 13-րդ դ...
01/11/2022

Այսօր՝ նոյեմբերի 1–ին, «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ–ում կայացել է Քաղաքացիական կրթության դպրոցի հատուկ ծրագրի 13-րդ դասը։

Բանախոսությամբ է հանդես եկել Նարեկ Սամսոնյանը։

Address

1/27 Baghramyan Street
Yerevan
0019

Opening Hours

Monday 12:00 - 20:00
Tuesday 12:00 - 20:00
Wednesday 12:00 - 20:00
Thursday 12:00 - 20:00
Friday 12:00 - 20:00
Saturday 12:00 - 20:00

Alerts

Be the first to know and let us send you an email when Քաղաքացիական Գիտակցություն ՀԿ ( Civil Consciousness NGO ) posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Քաղաքացիական Գիտակցություն ՀԿ ( Civil Consciousness NGO ):

Share

Our Story

«Քաղաքացիական գիտակցություն» ազատական հասարակական կազմակերպությունը ստեղծվել է 2012 թվականին: Այն ազատական սկզբունքների հիման վրա, Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության խթանման ու զարգացման նպատակով ստեղծված հասարակական կազմակերպություն է: Վերջինիս ստեղծմանը նպաստել է Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական գիտակցություն սերմանելու և այն զարգացնելու անհրաժեշտությունը:

“Civil Consciousness” Liberal NGO was established in 2012. It shares liberal principles and is aimed at stimulating and developing democracy in the Republic of Armenia. The need to promote and develop civil consciousness in the Republic of Armenia contributed to the establishment of the NGO.